Ուժ։ Բնության ուժերը

Տիեզերական ձգողության ուժ։ Այն ուժն է, որը ազդում է տիեզերքում գտնվող բոլոր առարկաների վրա։

Fտ = G = (m*M):R

Որտեղ G – տիեզերական ձգողության գործակից

Երկրիկ ձգողության ուժը այն ուժն է, որով երկիրը ձգում է դեպի իրեն առարկաները։

m և M- զանգվածներ

R – հեռավորություն

Fձգ․ = m*g, g= 9,8 Ն/կգ =10

Առանձգականության ուժ։ Հուկի օրենք

Fառ․= -Kx

Առանձգականության ուժը այն ոըժն է, որը առաջանում է մարմնի մոտ դեֆորմացիայի ժամանակ և ձգտում է վերադաձել է մարմինը իր նախկին ձևին։

Այդ ուժը միշտ ուղղված է դեֆորմացիային հակարակ։

lo – սկզբնական երկարություն

l – վերջնական երկարություն

x – երկարացում

k – կոշտություն

x=l-lo

Կոշտությունը կախված է նյութից։

Դեֆորմացիան լինում է երկու տեսակի առաձգական կամ պլաստիկ կամ ոչ պլաստիկ։

ԿՇԻՌ

Կշիռը այն ուժն է, որով մարմինը երկրի ձգողության հետևանքով ազդում է հորիզոնական հենարանի կամ կախոցի վրա։

P = Fձգ․= mg

Շփման ուժը այն ուժն է, որը առաջանում է երկու հպվող կամ շփվող առարկաների միջև ուղղված է շարժմանը հակառակ ուղղությամբ։

Դաթարի շփում է կոչվում այն ուժը, որը պահում է մարմինը դադարի վիճակում։

Առաջադրանքներ

1.Ընտրել և դեմ դիմաց գրել օտարաբանությունnերի հայերեն համարժեքները: 

Տրադիցիոն-ավանդական,

ցեխ-արտադրամա,

ցիկլ-պարբերաշրջան,

ուտեչկա-արտահոսք,

ֆակտոր-գործոն,

ֆիքսել-ամրակայել,

ֆոնդ-հիմնադրում,

ֆունդամենտա-հիմնարար,

ֆունկցիա-գործառույթ,

օբիոմ-ծավալ,

օպերացիա-գործողություն,

օրենտացիա-կողմնորոշում,

սխեմա-գծապատկեր,

մակետ-մանրակերտ: 

2Լրացրո՛ւ հետևյալ շրջասությունների պատասխանները 

Ֆրանսիական շանսոնի արքա֊Շառլ Ազնավուր

Ֆարսի բլբուլ֊Ֆիրդուսի

օդային դարպասներ֊օդանավակայան

անգլիական թագի մարգարիտ֊Հնդկաստան

անմահ քանաքեռցի֊Խաչատուր Աբովյան

ազատության երգիչ֊Միքայել Նալբանդյան

կանաչ ոսկի֊թեյ

բոլդինյան աշուն֊Ալեքսանդր Պուշկին

բուրգերի երկիր֊Եգիպտոս

ծաղրածուն աշունը սրտում֊Լեոնիդ Ենգիբարյան

ոսկե հորթի երկրպագու֊փողամոլ

քարայրի բնակիչ֊

չարչարանաց լեռ֊Գողգոթա

Պոսեյդոնի աղի պետություն֊ծով

Զալցբուրգի ծաղիկ֊Մոցարտ

Ավետիք Իսահակյան | Ահմեդի ուղտը | համառոտ

Ահմեդը հինգ ուղտ հետևը ձգած գնում է քաղաք: Արևը սաստիկ այրում է, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ է անում: Այնպես է պատահում, որ հենց կիզիչ կեսօրին հանդիպում է մի աղբյուրի, որ ճանապարհի ափին ուրախ ու պայծառ քչքչում է ծառերի զով ստվերի տակ: Ահմեդը ուղտերը քաշում է աղբյուրի գուռների վրա, լավ ջրում, ինքն էլ մի կուշտ խմում, հետո փռվում ստվերի հովին: Ո՛չ արթուն է, ո՛չ քնած, մի հաճելի թմբիր զով ստվերի հետ իջել է նրա հոգնած անդամների վրա: Երբ կեսօրը կոտրվում է, Ահմեդը ուշքի է գալիս, նայում-տեսնում ուղտերի մեկը չկա: Շտապով ոտքի է հանում ուղտերը, գնում գյուղ: Մի պառավ կին է հանդիպում նրան գյուղի ծայրին: -Նանի՛, – ասում է Ահմեդը,- ուղտս կորել է, չե՞ս տեսել, աչքիդ չի՞ ընկել:- Ես քո ուղտի դա՞րդն եմ,- զայրացած ասում է պառավը.- իմ կտրիճ աքլորն է կորել, ման կուգամ, չեմ գտնի. արի առաջ աքլորս ման գանք, հետո քո ուղտը:Ահմեդը մտնում է գյուղը, ուղտերը պահ տալիս գյուղի տանուտերին ու ինքը գնում կորուստը փնտրելու: Գյուղից դուրս է գալիս մի մարդ, պարկով ցորենը դնում է գետնին: Պարկի մի կողքը պատռվել է, ցորենը թափվել է ճամփի վրա: Խեղճ մարդը մեկ՝ ցորենն է հավաքում, լցնում պարկը, մեկ՝ մատներով գետինն է քրքրում, հողն մաղմղում: -Ա՛յ, մարդ, ուղտս է կորել, էստեղով չի՞ անցել, չե՞ս տեսել:-Ես գլուխս եմ մոլորել,- նեղսրտած ասաց մարդը,- երեխաներիս ապրուստը հող դարձավ. ասեղս եմ կորցրել, որ պարկս կարեմ, երթամ տուն. քո ուղտդ աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ ասեղս փնտրենք, հետո քո ուղտը:Ում որ դիմեց, նույն պատասխանն է ստանում, թե ի՞նչ է, բան ու գործ չունեինք, քո ուղտի՞ն պիտի աչք պահեինք: Ահմեդը վշտացած մարդկանցից ու հույսը կտրած՝ գյուղ է դառնում. մի ծառի տակ նստում, տխուր-տխուր միտք է անում, հետո քնում. քունն ու երազ տեսնելը մեկ է լինում. տեսնում, որ իր մայրն է գալիս, Ահմեդի գլուխը շոյում ու ասում.«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի: Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:Ահմեդը զարթնում և վազում է պառավի մոտ. -Նանի, աքլորդ գտա՞ր,- հարցրեց Ահմեդը: – Չէ՛, որդի, չէ՛:- Արի, միասին փնտրենք,- ասում է Ահմեդը: Եվ երկուսով ընկնում են գյուղի երդիկներն ու կալերը. մինչև ուշ երեկո որոնում են կորած աքլորը. հանկարծ պառավը սրտապատառ գոչում է. – Ահա՛ աքլորս, կտրիճ աքլորս, պատի տակ նստել է:Ահմեդը վազում է աքլորի ետևից… հանկարծ մեկ էլ աչքի առջևը – իր ուղտը, հենց իր ուղտը, որ կանաչի մեջ նստած հանգիստ որոճ է անում: Ահմեդի ուրախությանը չափ սահման չկա. մեկ ձեռքին աքլորը, մյուս ձեռքին ուղտի պարուսանը – գալիս է գյուղ: