ԳՅՈՒՄՐԻ ճամփորդություն

Մենք ամսի 23-ին քոլեջով գնացել էինք Գյումրի ճամփորդության։ Մեզ ուղեկցեցին մեր շատ-շատ սիրելի ընկեր Գայանեն և ընկեր Նառան։ Գնացել էինք գնացքով, շատ հետաքրքիր անցավ նաև ընկերացանք մի քանիսի հետ։ Շատ հագեցած և գեղեցիկ օր ենք ունեցել։ Գնացինք Գյումրու հրապարակ, Յոթ վերք եկեղեցի, Վարդանանց հրապարակ, Աճեմյան փողոց, ԹՈՒՄՈ-ի շենքի հարակից տարածքը։ Այցելեցինք նաև Ձիթողցոնց տուն-թանգարան, Ասլամազյանների տուն-թանգարան։ Գնացինք Գյումրու ամենահին վարսավիրանոցը, այնտեղի Հոլերի խանութը ամբողջը ձեռքի աշխատանք էր, միայն հոլեր չէին կային նաև ականջօղեր, վզնոցներ, սուվինեռներ, նոթատետրեր և այլ նմանատիպ բաներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *