Կիսամյակային հաշվետվություն

Ես Նավոյան Ժաննան եմ։ Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ>>-ի առաջին կուրսում։ Ընտրել եմ նախադպրոցական բաժինը։ Քոլեջի մասին իմ առաջին տպավորությունները դրական էին։ Ձեռք բերեցի նոր ընկերներ։ Սիրեցի նաև իմ բոլոր ուսուցչուհիներին։ Ես շատ եմ սիրում հայոց լեզու առարկան։ Հայոց լեզվի կատարած իմ աշխատանքներն են։ Նաև սիրում եմ գրականություն առարկան։ Գրականության դասերին կարդացել ենք Գրիգոր Զոհրապի նովելելներից երկուսը՝ «Կապիկը», «Զաբուղոն»։ Վերջերս կարդացինք Վանո Սիրադեղյանի, Գրիգի պատմվածքները։ Իմ կատարած աշխատանքներն են։ Սիրում եմ նաև մյուս առարկաները։ Երաժշտության ժամերին ընկեր Մարինեի հետ սովորում ենք տարբեր ազգային երգեր ու պարեր։ Ընկեր Մարինեի շնորհիվ մենք ունեցանք անմոռանալի մեդիա ուրբաթ։ Մաթեմատիկա առարկայից արել ենք շատ ու շատ ֆլեշմոբեր։ Ֆիզիկայի և էկոլոգիայի դասերին նայել ենք ֆիլմեր, խնդիրներ ենք լուծել, փորձեր ենք արել և լուսաբանումներ գրել։ Ընկեր Գայանեն մեր աշխարհագրության ուսուցչուհին է, նա մեզ տարել է շատ ճամփորդությունների հիանալի ժամանակ ենք անցկացրել նրա հետ։ Հայոց պատմության և հասարակագիտության ուսուցչուհին, ընկեր Հեղինեն մեզ տարել է Կարմիր բլուրի հնավայիր և մեկ ուրիշ հնավայիր, մենք պտտվեցինք այդ հնավայրերում և շատ ու շատ տեղեկություններ ստացանք։ Անգլերեն առարկայի իմ աշխատանքները։ Կենսաբանություն առարկայի դասին դիտել ենք վիրուսների մասին ֆիլմ գրել ենք լուսաբանումներ, պատրաստել ենք տեսանյութեր, իմ աշխատանքները կենսաբանություն առարկայից։ Ռուսերեն առարկայի իմ աշխատանքներն են։ Այսքանով կարողացա ներկայացնել իմ քոլեջը, առարկաները, ճամփորդությունները և դասերը։

Դիմակ տնային պայմաններում լուսաբանում

Բրինձը աղալ, որպեսզի ստանանք ալյուրի նման։ Խառնել երեք ճաշի գդալ ջուր, որպեսզի ստանանք կիսապինդ զանգված։ Այն օգտագործելիս դեմքը ձգվում է, թարմանում է, առողջ տեսք է ստանում և փայլ է հաղորդում դեմքին։ Մենք էկոլոգիայի դասին փորձինք մեկս մյուսի դեմքին մեր պատրաստած դիմակները և արդյունքից շատ գոհ էինք։

Չարլի Չապլինի նամակը դստերը վերլուծություն

Ես կարդացի Չարլիի նամակը իր դստերը։ Նրա նամակի մեջ շատ խորիմաստ խոքեր կային։ Նա նրա աղջկան խորհուրդներ էր տալիս և ասում թե ոնց ապրի։ Նա իր աղջկան ասում էր, որ փողը չէ կյանքում ամենակարևորը։ Նա իր նախադասություններից մեկում ասաց՝ <<Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի՛ մոռացիր հիշեցնել քեզ, որ երրորդը քոնը չէ, նա պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու հեշտությամբ կգտնես այդպիսի մեկին:>> Նա աղջկան ասաց, եթե գա այն պահը, երբ դու քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թո՛ղ բեմը և նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները: Չարլին նաև ասաց, որ դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիններին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկները, ավելի նազելիները, ավելի հպարտները, քան դու ես: Իմ կարծիքով Չարլին այս խոսքերով ուզում էր ասեր, որ բոլորը իրար հավասար են, եթե կան հարուստ կամ աղքատ մարդիկ դա չի նշանակում, որ նրանք տարբեր են մարդը մնում է մարդ կապ չունի հարուստ է թե աղքատ, քեզնից գեղեցիկ է կամ գեղեցիկ չէ։ Բոլորը հավասար են իրար։ Չարլիի սրտացավ խոսքերից պարզ երևում էր, որ շատ է սիրում աղջկան և չի ուզենա, որ աղջիկը ինչ-որ սխալ քայլ անի կյանքում։

Բջջի բաժանում միտոզ

Բջիջն առաջանում է, աճում, զարգանում և բաժանվում է, կամ էլ մահանում։ Սա բջջի կյանքի օրինաչափությունն է։ Բջիջների առաջացումից մինչև մահը կամ հաջորդ բաժանումը ընկած ժամանակահատվածը բջջի կենսացիկլն է։ Տարբեր բջիջների կյանքի տևողությունը նույնը չէ։ Նյարդային և մկանային բջիջները սաղմնային զարգացման ավարտից հետո դադարում է կիսվել և գործում են օրգանիզմի ամբողջ կյանքի ընթացքում։ Ոսկրուղեղի և էպիթելային հյուսվածքի բջիջներն իրենց ֆունկցիաներն իրականացնելիս արագ մահանում են: Այդ հյուսվածքներում բջիջները բազմանում են։ Էուկարիոտ և պրոկարիոտ բջիջների բաժանումը կատարվում է միտոզի ճանապարհով։ Բջջի նախապատրաստման, նաև միտոզի ընթացքում տեղի ունեցող գործընթացների համախումբը կոչվում է միտոտիկ ցիկլ։ Բջջի կենսացիկլը կազմված է ինտերֆազից և բաժանման փուլերից։ Բաժանման արդյունքում առաջացած նոր բջիջն անցնում է ինտերֆազ և սկսում նախապատրաստվել ԴՆԹ-ի սինթեզին։ Ինտերֆազի այդ փուլը կոչվում է G1 փուլ։ Այդ փուլում բջջում սինթեզվում են ՌՆԹ-ներ և սպիտակուցներ։ Ինտերֆազի միջին ժամանակահատվածում (Տ-փուլ) սկսվում է ԴՆԹ-ի կրկնապատկում է։

ԴՆԹ-ի երկու թելիկները հեռանում են իրարից և յուրաքանչյուրի վրա վերարտադրվում են ԴՆԹ-ի նոր թելիկներ։ ԴՆԹ-ի կրկնապատկման դերը կայանում է նրանում, որ այդ մոլեկուլում գաղտնագրված ժառանգական տեղըկատվությունը անփոփոխ անցնում է հաջորդ սերունդներին։ ԴՆԹ-ի սինթեզից հետո բջիջը սկսում է նախապատրաստվել կիսվելուն ՝ միտոզին, ինչի համար անհրաժեշտ են ցենտրիոլների կրկնապատկում, սպիտակուցների սինթեզ և այլն։ Այդ գործընթացը իրականանում է G2 փուլում։ Միտոզը կազմված է չորս հաջորդական փուլերից։ Այն սկսվում է պրոֆազից, որի ժամանակ կորիզը մեծանում է, քրոմոսոմները պարունակվում են, կարճանում և հաստանում, դադարում է ՌՆԹ-ի սինթեզը։

Բջջային կենտրոնի ցենտրիոլները տարամիացվում են դեպի բջջի բևեռներ: Բջջի պրոֆազի վերջում կորիզաթաղանթը անհետանում է և քրոմոսոմները հայտնվում են ցիտոպլազմում: Միտոզի հաջորդ փուլում ՝ մետաֆազում քրոմոսումները դասավորվում են ցիտոպլազմի հասարակածում ՝ հավասարաչափ հեռանալով բևեռից: Բաժանման թելիկները բոլոր քրոմոսոմների ցենտրիոլները միացնում են բևեռներին, իսկ քրոմոսոմները, որոնք կազմված են քրոմատիդներից, ուղղված են լինում դեպի բջջի հակադիր բևեռները: Յուրաքանչյուր քրոմոսոմի քրոմատիդները առանձնանում են ցենտրոմերի հատվածում և երկու քրոմատիդները վերածվում են ինքնուրույն դուստր քրոմոսոմների: Միտոզի մյուս փուլում ՝ անաֆազում ցենտրոմերներին միացած թելիկները քրոմոսոմների վերածված քրոմատիդներին ձգում են դեպի բևեռներ: Միտոզի վերջին փուլում ՝ թելոֆազում բևեռներում հավաքված քրոմոսոմները միանում են:

Վստահություն

Վստահությունը համոզվածություն է այլ մարդու բարեխղճության,
անկեղծության, դրական մղումների մեջ և այդ համոզվածության վրա հիմնված բաց
ու դրական փոխհարաբերություն այդ մարդու հետ: Վստահությունը ապահովում է
մարդկանց գործողությունների որոշակի կանխատեսելիություն: Եթե վերադառնանք
վերը բերված օրինակներին, հեշտորեն կհասկանանք կանխատեսելիություն ասվածը:
Այսպես՝ եթե ես վստահում եմ վարորդին, ապա նրա վարքն ինձ համար
կանխատեսելի է. ասել է թե՝ ես համոզված եմ, որ առավոտյան ութին նրա ավտոբուսը
կլինի կանգառում, և ես չեմ ուշանա դասից: Վստահությունն առաջանում է այն
ժամանակ, երբ մենք փորձով համոզվում ենք, որ տվյալ անձը արդարացնում է մեր
սպասելիքները: Այսինքն՝ վարորդը դառնում է մեզ համար կանխատեսելի ու
վստահելի, եթե նա, օրինակ, մեկ ամիս շարունակ գալիս է ճիշտ ժամը ութին: Իսկ եթե
նա մի օր կանգառում լիներ ութին, մյուս օրը՝ տասին, երրորդ օրը՝ ընդհանրապես
չգար, մենք չէինք վստահի նրան: Այստեղից կարելի է բխեցնել, որ վստահությունն
ուղղված է վստահելի մարդուն: Իսկ վստահելի համարվում այն մարդը, ով
սովորաբար պատասխանատու է, բարեխղճորեն է կատարում իր գործը, դրական
տրամադրվածություն ունի մեր հանդեպ: Մյուս կողմից՝ մարդիկ դառնում են
վստահելի, երբ մյուսները վստահում են իրենց:
Վստահությունը նշանակում է նաև երաշխիքների բացակայություն: Երբ ես 100
տոկոսով գիտեմ, թե տվյալ մարդն ինչպես է վարվելու այս կամ այն իրավիճակում, ես
կարիք չունեմ վստահելու այդ մարդուն: Վստահությունը անհրաժեշտ է, երբ ես
չունեմ բացարձակ հավաստի տեղեկատվություն, չունեմ երաշխիքներ:
Վստահությունը համոզվածություն չէ, ընդհակառակը, երբ վստահում ես, միշտ ռիսկի
ես դիմում, քանզի գիտես, որ քո վստահությունը կարող է չարդարացվել: Եվ
վստահությունը կարևոր է հենց այնքանով, որ գրեթե երբեք հնարավոր չէ 100
տոկոսով իմանալ, թե ով ինչպես կվարվի: Մենք նման համոզվածություն չունենք
նույնիսկ ինքներս մեր հանդեպ:
Կարելի է առանձնացնել վստահության մի քանի տեսակ.

  1. Մենք կարող ենք վստահել ինքներս մեզ: Վստահության այս տեսակը կոչվում է
    ինքնավստահություն: Ինքնավստահությունը որոշակի համոզվածություն է մեր
    սեփական կարողությունների, գիտելիքների, ուժերի հանդեպ: Սա շատ
    կարևոր հատկանիշ է մարդու համար, քանզի օգնում է առավելագույնս
    օգտագործել մեր կարողությունները: Իհարկե՝ ցանկալի է, որ
    ինքնավստահությունը լինի հիմնավորված:
  2. Վստահություն անձնական հարաբերություններում: Վստահության այդ
    տեսակը տարածվում է մեզ համար թանկ, կարևոր, մտերիմ մարդկանց վրա:
    Թե՛ այդպիսի մարդկանց թիվը, և թե՛ նրանց վստահելու աստիճանը կախված է
    յուրաքանչյուրիս անձնական որոշումից:
  3. Վստահություն գործնական հարաբերություններում: Մեր քննարկած
    օրինակներում վարորդի, բժշկի, վարսավիրի հետ մենք չունենք անձնական
    հարաբերություններ, մենք վստահում ենք նրանց հենց որպես վարորդ, բժիշկ
    կամ վարսավիր, այսինքն՝ մեր վստահությունն ուղղված է ոչ թե նրանց անձին,
    այլ նրանց կատարած գործին: Գործնական վստահությունն ունի նաև ավելի
    բարձր մակարդակ: Այն խիստ անհրաժեշտ է տնտեսական ոլորտում: Բայց
    դրա մասին կխոսենք մի փոքր ավելի ուշ:
  4. Կա նաև վստահություն հանրային ու մասնավոր հաստատությունների
    նկատմամբ: Օրինակ՝ մենք կարող ենք վստահել որևէ կոնկրետ հիվանդանոցի,
    կամ որևէ կոնկրետ լրատվական կայքի: Վստահությունը կարող է մղել մեզ
    օգտվել հենց տվյալ խանութի, տվյալ բջջային օպերատորի, տվյալ
    տուրիստական կազմակերպության կամ բանկի ծառայություններից:

Домашная работа

Глава 1.

ИЗ ИСТОРИИ ПРАЗДНОВАНИЯ  РОЖДЕСТВА.

  1.  Как появился праздник Рождества Христова?

История праздника Рождества Христова кратко для детей в церковных книгах обычно описывается примерно так: «Повелел император Октавиан Август провести перепись населения на всей подчиняемой ему земле. А для удобства указал, чтобы все жители возвратились в родные города. Иосиф был из рода Давида, поэтому вместе со своей женой Марией отправились они в Вифлеем. До родов Марии оставалось совсем мало времени, но лишь к вечеру пятого дня они добрались до места. Оба были изнурены тяжёлой дорогой, но не удалось им найти подходящего ночлега, ведь в Вифлеем на перепись прибыло очень много народу. Все постоялые дворы были уже переполнены, а цены за ночлег так подскочили, что бедному плотнику оказались не по карману. В результате долгих поисков Святое семейство нашло приют в пещере возле Вифлеема, в которую пастухи загоняли скот от непогоды. Здесь, в пещере, и наступила святая ночь, в которую на свет появился Спаситель. Мария спеленала его и за неимением люльки вынуждена была положить сына в ясли, наполненные сеном для кормления животных. Божественного младенца с двух сторон согревали вол и осёл. О великом событии рождении сына Бога первыми узнали пастухи. Ночную тьму вдруг разогнал дивный свет, пастухам явился сияющий ангел, который и возвестил им о приходе Мессии. Пастухи увидели, что из одной из пещер пробивается яркий свет. Они вошли в эту пещеру, где и обнаружили Иосифа, Марию и лежащего в яслях младенца». Повествующая про Рождество история праздника кратко подчёркивает, что хоть пастухи были неграмотны, всё же они тотчас уверовали, что стали свидетелями рождения не простого ребёнка, но Сына Божия, а свет Вифлеемской звезды не позволил в этом сомневаться. Волхвы-мудрецы, жившие далеко на востоке, также пришли поклониться Младенцу. Они смогли предвидеть это событие, а увидев на небе путеводную звезду, тотчас отправились в путь. В библейских историях Рождества сказано, что пройти волхвам пришлось через несколько стран, но они предстали перед Мессией не с пустыми руками, а с дарами не просто для младенца, но для Царя: золотом, смирной и ладаном. Царю Иудеи — Ироду Великому также стало известно о предсказании пророков о появлении нового царя, и он опасался потерять свою власть. Поговаривали, что он даже пустился на хитрость, обратившись к волхвам и прося их указать место, где родился Мессия, чтобы пойти туда и поклониться ему. Но волхвам стало известно о злом замысле Ирода, поэтому они оставили в тайне от царя место рождения Иисуса. Далее краткая история Рождества омрачается, ведь Ирод пошёл другим путём – приказал убить всех младенцев, коим исполнилось не более двух лет. В результате погибло свыше 14 000 детей, однако, Иисусу удалось чудесным образом уцелеть – к Иосифу явился ангел, подсказавший ему, что нужно направиться в Египет. Туда и отправилось Святое семейство, где и дождалось вскоре смерти грозного царя. Об истории появления праздника мы узнали из детской Библии, а чтобы еще больше проникнутся этим событием, мы посмотрели научно-познавательный мультфильм «Рождение Христа» и «Рождество Иисуса».

Перевод

Քրիստոսի Ծննդյան տոնի պատմությունը սովորաբար երեխաների համար հակիրճ նկարագրվում է եկեղեցական գրքերում հետևյալ կերպ. «Օկտավիանոս Օգոստոս կայսրը հրամայեց մարդահամար անցկացնել իրեն ենթակա բոլոր երկրներում: Իսկ հարմարության համար նա նշեց, որ բոլոր բնակիչները պետք է վերադառնան իրենց հայրենի քաղաքները։ Հովսեփը Դավթի տոհմից էր, ուստի նրանք գնացին Բեթղեհեմ իր կնոջ՝ Մարիամի հետ։ Մինչև Մարիամի ծնունդը շատ քիչ ժամանակ էր մնացել, բայց միայն հինգերորդ օրվա երեկոյան նրանք հասան տեղ։ Երկուսն էլ հոգնած էին դժվարին ճանապարհից, բայց հարմար կացարան չէին գտնում, քանի որ մարդահամարի համար Բեթղեհեմ շատ մարդիկ էին ժամանել։ Բոլոր իջեւանատներն արդեն լեփ-լեցուն էին, իսկ գիշերվա գներն այնքան էին բարձրացել, որ խեղճ ատաղձագործը չէր կարող իրեն թույլ տալ։ Երկար փնտրտուքների արդյունքում Սուրբ ընտանիքը ապաստան գտավ Բեթղեհեմի մոտ գտնվող քարայրում, որտեղ հովիվները եղանակից քշեցին իրենց անասուններին։ Այստեղ՝ քարանձավում և եկավ սուրբ գիշերը, որի վրա ծնվեց Փրկիչը: Մերին բարուրեց նրան և, օրորոցի բացակայության պատճառով, ստիպված եղավ իր որդուն խոտով լցված մանկապարտեզում դնել՝ անասուններին կերակրելու համար։ Աստվածային մանուկին երկու կողմից տաքացնում էին եզն ու էշը։ Աստծո որդու ծննդյան մեծ իրադարձության մասին առաջինն իմացել են հովիվները։ Գիշերվա խավարը հանկարծակի ցրվեց սքանչելի լույսով, հովիվներին հայտնվեց մի փայլուն հրեշտակ, որը նրանց հայտնեց Մեսիայի գալուստը: Հովիվները տեսան քարայրներից մեկից թափանցող պայծառ լույս։ Նրանք մտան այս քարանձավը, որտեղ գտան Հովսեփին, Մարիամին և մի երեխայի՝ մսուրի մեջ պառկած»։ Սուրբ Ծննդյան մասին պատմող տոնի պատմությունը հակիրճ ընդգծում է, որ թեև հովիվները անգրագետ էին, բայց նրանք անմիջապես հավատացին, որ ականատես են եղել ոչ թե պարզ երեխայի, այլ Աստծո Որդու ծնունդին, և Բեթղեհեմի աստղի լույսը թույլ չի տվել կասկածել. սա. Իմաստունները, որոնք ապրում էին հեռու դեպի արևելք նույնպես եկել էր խոնարհվելու Մանուկի առաջ: Նրանք կարողացան կանխատեսել այս իրադարձությունը, և երբ տեսան ուղղորդող աստղ երկնքում, անմիջապես հարվածեցին ճանապարհին։ Սուրբ Ծննդյան աստվածաշնչյան պատմություններն ասում են, որ մոգերը պետք է անցնեին մի քանի երկրներ, բայց նրանք հայտնվեցին Մեսիայի առջև ոչ դատարկաձեռն, այլ նվերներով ոչ միայն երեխայի, այլ նաև թագավորի համար՝ ոսկի, հեզ և խունկ: Հուդայի թագավոր Հերովդես Մեծը նույնպես տեղեկացավ նոր թագավորի հայտնվելու մասին մարգարեների կանխատեսման մասին, և նա վախենում էր կորցնել իր իշխանությունը: Ասում էին, որ նա նույնիսկ մի հնարք ձեռնարկեց՝ դիմելով իմաստուններին և խնդրելով ցույց տալ այն վայրը, որտեղ ծնվել է Մեսիան, որպեսզի գնա այնտեղ և երկրպագի իրեն։ Բայց իմաստունները իմացան Հերովդեսի չար պլանի մասին, ուստի թագավորից գաղտնի թողեցին Հիսուսի ծննդավայրը։ Ավելին, Սուրբ Ծննդյան կարճ պատմությունը խավարում է, քանի որ Հերովդեսը գնաց այլ ճանապարհով. նա հրամայեց սպանել բոլոր մանուկներին, ովքեր երկու տարեկանից ոչ ավել են. Արդյունքում ավելի քան 14000 երեխա մահացավ, սակայն Հիսուսին հաջողվեց հրաշքով ողջ մնալ. Հովսեփին հրեշտակ հայտնվեց՝ հուշելով նրան գնալ Եգիպտոս: Սուրբ ընտանիքը գնաց այնտեղ, որտեղ նրանք շուտով սպասում էին ահեղ թագավորի մահվանը: Տոնի պատմության մասին իմացանք մանկական Աստվածաշնչից, իսկ այս իրադարձությամբ էլ ավելի ներծծվելու համար դիտեցինք «Քրիստոսի ծնունդը» և «Հիսուսի ծնունդը» գիտակրթական մուլտֆիլմը։

Домашная работа (32)

Сколько кому лет
Меня зовут Самира. Я иностранная студентка. Недавно я приехала в Украину из Ирана, поэтому я ещё плохо говорю по-русски. Но я много занимаюсь каждый день, поэтому скоро я буду говорить порусски очень быстро, красиво и правильно. Но когда мои русские друзья разговаривают, то я ничего не понимаю, потому что они говорят очень быстро. И я всегда говорю им: “Пожалуйста, говорите медленно!” Я очень люблю спрашивать. Например, новая фраза:
“Сколько вам (или тебе) лет?”
Я спрашиваю друзей:
 Салим, сколько тебе лет?
 Мне восемнадцать лет. А тебе сколько?
 А мне двадцать лет. Ты младше, а я старше.
 Ольга, сколько тебе лет?
 Мне двадцать два года. Я старше, а ты младше.
 Сергей, сколько тебе лет?
 Мне двадцать четыре года. Я старше, а ты младше.  Хасан, сколько вам лет?
 Мне тридцать один год.
Я показываю фото. Тут мои братья и сёстры, родители,
бабушка и дедушка. Сергей меня спрашивает:
 Сколько лет бабушке и дедушке?
 Бабушке шестьдесят лет, а дедушке – семьдесят один год.
 А сколько лет маме и папе?
 Маме сорок три года, а папе сорок семь лет.
 Сколько лет твоей сестре?
 Моей сестре десять лет.
 А сколько лет брату?
 Брату три года․

Перевод

Իմ անունն է Սամիրա։ Ես օտարերկրյա ուսանողուհի եմ։ Վերջերս Իրանից Ուկրաինա եմ եկել, ուստի ռուսերեն դեռ լավ չեմ խոսում։ Բայց ես ամեն օր շատ բան եմ անում, ուստի շուտով ռուսերեն կխոսեմ շատ արագ, գեղեցիկ և ճիշտ։ Բայց երբ ռուս ընկերներս խոսում են, ես ոչինչ չեմ հասկանում, քանի որ նրանք շատ արագ են խոսում։ Եվ ես միշտ նրանց ասում եմ. «Խնդրում եմ դանդաղ խոսեք»: Ես շատ եմ սիրում հարցնել. Օրինակ՝ նոր արտահայտություն. «Քանի՞ տարեկան ես (կամ դու)»։
Ընկերներին հարցնում եմ.
 Սալիմ, քանի տարեկան ես:
 Ես տասնութ տարեկան եմ։ Քանի տարեկան ես?
 Իսկ ես քսան տարեկան եմ։ Դուք ավելի երիտասարդ եք, իսկ ես՝ մեծ:
 Օլգա, քանի տարեկան ես:
 Ես քսաներկու տարեկան եմ։ Ես մեծ եմ, իսկ դու ավելի երիտասարդ։
 Սերգեյ, քանի՞ տարեկան ես։
 Ես քսանչորս տարեկան եմ։ Ես մեծ եմ, իսկ դու ավելի երիտասարդ։  Հասան, քանի տարեկան ես:
 Ես երեսունմեկ տարեկան եմ։
Լուսանկար եմ ցույց տալիս։ Ահա իմ եղբայրներն ու քույրերը, ծնողները,
տատիկ և պապիկ. Սերգեյն ինձ հարցնում է.
 Քանի տարեկան են տատիկն ու պապիկը:
 Տատիկը վաթսուն տարեկան է, պապիկը՝ յոթանասունմեկ տարեկան։
 Քանի տարեկան են մայրիկն ու հայրիկը:
 Մայրիկը քառասուներեք տարեկան է, իսկ հայրիկը քառասունյոթ տարեկան է:
 Քույրդ քանի՞ տարեկան է։
 Քույրս տասը տարեկան է։
 Ձեր եղբայրը քանի՞ տարեկան է։ Եղբայրը երեք տարեկան է։