Չարլի Չապլինի նամակը դստերը վերլուծություն

Ես կարդացի Չարլիի նամակը իր դստերը։ Նրա նամակի մեջ շատ խորիմաստ խոքեր կային։ Նա նրա աղջկան խորհուրդներ էր տալիս և ասում թե ոնց ապրի։ Նա իր աղջկան ասում էր, որ փողը չէ կյանքում ամենակարևորը։ Նա իր նախադասություններից մեկում ասաց՝ <<Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի՛ մոռացիր հիշեցնել քեզ, որ երրորդը քոնը չէ, նա պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու հեշտությամբ կգտնես այդպիսի մեկին:>> Նա աղջկան ասաց, եթե գա այն պահը, երբ դու քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թո՛ղ բեմը և նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները: Չարլին նաև ասաց, որ դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիններին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկները, ավելի նազելիները, ավելի հպարտները, քան դու ես: Իմ կարծիքով Չարլին այս խոսքերով ուզում էր ասեր, որ բոլորը իրար հավասար են, եթե կան հարուստ կամ աղքատ մարդիկ դա չի նշանակում, որ նրանք տարբեր են մարդը մնում է մարդ կապ չունի հարուստ է թե աղքատ, քեզնից գեղեցիկ է կամ գեղեցիկ չէ։ Բոլորը հավասար են իրար։ Չարլիի սրտացավ խոսքերից պարզ երևում էր, որ շատ է սիրում աղջկան և չի ուզենա, որ աղջիկը ինչ-որ սխալ քայլ անի կյանքում։

Բջջի բաժանում միտոզ

Բջիջն առաջանում է, աճում, զարգանում և բաժանվում է, կամ էլ մահանում։ Սա բջջի կյանքի օրինաչափությունն է։ Բջիջների առաջացումից մինչև մահը կամ հաջորդ բաժանումը ընկած ժամանակահատվածը բջջի կենսացիկլն է։ Տարբեր բջիջների կյանքի տևողությունը նույնը չէ։ Նյարդային և մկանային բջիջները սաղմնային զարգացման ավարտից հետո դադարում է կիսվել և գործում են օրգանիզմի ամբողջ կյանքի ընթացքում։ Ոսկրուղեղի և էպիթելային հյուսվածքի բջիջներն իրենց ֆունկցիաներն իրականացնելիս արագ մահանում են: Այդ հյուսվածքներում բջիջները բազմանում են։ Էուկարիոտ և պրոկարիոտ բջիջների բաժանումը կատարվում է միտոզի ճանապարհով։ Բջջի նախապատրաստման, նաև միտոզի ընթացքում տեղի ունեցող գործընթացների համախումբը կոչվում է միտոտիկ ցիկլ։ Բջջի կենսացիկլը կազմված է ինտերֆազից և բաժանման փուլերից։ Բաժանման արդյունքում առաջացած նոր բջիջն անցնում է ինտերֆազ և սկսում նախապատրաստվել ԴՆԹ-ի սինթեզին։ Ինտերֆազի այդ փուլը կոչվում է G1 փուլ։ Այդ փուլում բջջում սինթեզվում են ՌՆԹ-ներ և սպիտակուցներ։ Ինտերֆազի միջին ժամանակահատվածում (Տ-փուլ) սկսվում է ԴՆԹ-ի կրկնապատկում է։

ԴՆԹ-ի երկու թելիկները հեռանում են իրարից և յուրաքանչյուրի վրա վերարտադրվում են ԴՆԹ-ի նոր թելիկներ։ ԴՆԹ-ի կրկնապատկման դերը կայանում է նրանում, որ այդ մոլեկուլում գաղտնագրված ժառանգական տեղըկատվությունը անփոփոխ անցնում է հաջորդ սերունդներին։ ԴՆԹ-ի սինթեզից հետո բջիջը սկսում է նախապատրաստվել կիսվելուն ՝ միտոզին, ինչի համար անհրաժեշտ են ցենտրիոլների կրկնապատկում, սպիտակուցների սինթեզ և այլն։ Այդ գործընթացը իրականանում է G2 փուլում։ Միտոզը կազմված է չորս հաջորդական փուլերից։ Այն սկսվում է պրոֆազից, որի ժամանակ կորիզը մեծանում է, քրոմոսոմները պարունակվում են, կարճանում և հաստանում, դադարում է ՌՆԹ-ի սինթեզը։

Բջջային կենտրոնի ցենտրիոլները տարամիացվում են դեպի բջջի բևեռներ: Բջջի պրոֆազի վերջում կորիզաթաղանթը անհետանում է և քրոմոսոմները հայտնվում են ցիտոպլազմում: Միտոզի հաջորդ փուլում ՝ մետաֆազում քրոմոսումները դասավորվում են ցիտոպլազմի հասարակածում ՝ հավասարաչափ հեռանալով բևեռից: Բաժանման թելիկները բոլոր քրոմոսոմների ցենտրիոլները միացնում են բևեռներին, իսկ քրոմոսոմները, որոնք կազմված են քրոմատիդներից, ուղղված են լինում դեպի բջջի հակադիր բևեռները: Յուրաքանչյուր քրոմոսոմի քրոմատիդները առանձնանում են ցենտրոմերի հատվածում և երկու քրոմատիդները վերածվում են ինքնուրույն դուստր քրոմոսոմների: Միտոզի մյուս փուլում ՝ անաֆազում ցենտրոմերներին միացած թելիկները քրոմոսոմների վերածված քրոմատիդներին ձգում են դեպի բևեռներ: Միտոզի վերջին փուլում ՝ թելոֆազում բևեռներում հավաքված քրոմոսոմները միանում են:

Վստահություն

Վստահությունը համոզվածություն է այլ մարդու բարեխղճության,
անկեղծության, դրական մղումների մեջ և այդ համոզվածության վրա հիմնված բաց
ու դրական փոխհարաբերություն այդ մարդու հետ: Վստահությունը ապահովում է
մարդկանց գործողությունների որոշակի կանխատեսելիություն: Եթե վերադառնանք
վերը բերված օրինակներին, հեշտորեն կհասկանանք կանխատեսելիություն ասվածը:
Այսպես՝ եթե ես վստահում եմ վարորդին, ապա նրա վարքն ինձ համար
կանխատեսելի է. ասել է թե՝ ես համոզված եմ, որ առավոտյան ութին նրա ավտոբուսը
կլինի կանգառում, և ես չեմ ուշանա դասից: Վստահությունն առաջանում է այն
ժամանակ, երբ մենք փորձով համոզվում ենք, որ տվյալ անձը արդարացնում է մեր
սպասելիքները: Այսինքն՝ վարորդը դառնում է մեզ համար կանխատեսելի ու
վստահելի, եթե նա, օրինակ, մեկ ամիս շարունակ գալիս է ճիշտ ժամը ութին: Իսկ եթե
նա մի օր կանգառում լիներ ութին, մյուս օրը՝ տասին, երրորդ օրը՝ ընդհանրապես
չգար, մենք չէինք վստահի նրան: Այստեղից կարելի է բխեցնել, որ վստահությունն
ուղղված է վստահելի մարդուն: Իսկ վստահելի համարվում այն մարդը, ով
սովորաբար պատասխանատու է, բարեխղճորեն է կատարում իր գործը, դրական
տրամադրվածություն ունի մեր հանդեպ: Մյուս կողմից՝ մարդիկ դառնում են
վստահելի, երբ մյուսները վստահում են իրենց:
Վստահությունը նշանակում է նաև երաշխիքների բացակայություն: Երբ ես 100
տոկոսով գիտեմ, թե տվյալ մարդն ինչպես է վարվելու այս կամ այն իրավիճակում, ես
կարիք չունեմ վստահելու այդ մարդուն: Վստահությունը անհրաժեշտ է, երբ ես
չունեմ բացարձակ հավաստի տեղեկատվություն, չունեմ երաշխիքներ:
Վստահությունը համոզվածություն չէ, ընդհակառակը, երբ վստահում ես, միշտ ռիսկի
ես դիմում, քանզի գիտես, որ քո վստահությունը կարող է չարդարացվել: Եվ
վստահությունը կարևոր է հենց այնքանով, որ գրեթե երբեք հնարավոր չէ 100
տոկոսով իմանալ, թե ով ինչպես կվարվի: Մենք նման համոզվածություն չունենք
նույնիսկ ինքներս մեր հանդեպ:
Կարելի է առանձնացնել վստահության մի քանի տեսակ.

  1. Մենք կարող ենք վստահել ինքներս մեզ: Վստահության այս տեսակը կոչվում է
    ինքնավստահություն: Ինքնավստահությունը որոշակի համոզվածություն է մեր
    սեփական կարողությունների, գիտելիքների, ուժերի հանդեպ: Սա շատ
    կարևոր հատկանիշ է մարդու համար, քանզի օգնում է առավելագույնս
    օգտագործել մեր կարողությունները: Իհարկե՝ ցանկալի է, որ
    ինքնավստահությունը լինի հիմնավորված:
  2. Վստահություն անձնական հարաբերություններում: Վստահության այդ
    տեսակը տարածվում է մեզ համար թանկ, կարևոր, մտերիմ մարդկանց վրա:
    Թե՛ այդպիսի մարդկանց թիվը, և թե՛ նրանց վստահելու աստիճանը կախված է
    յուրաքանչյուրիս անձնական որոշումից:
  3. Վստահություն գործնական հարաբերություններում: Մեր քննարկած
    օրինակներում վարորդի, բժշկի, վարսավիրի հետ մենք չունենք անձնական
    հարաբերություններ, մենք վստահում ենք նրանց հենց որպես վարորդ, բժիշկ
    կամ վարսավիր, այսինքն՝ մեր վստահությունն ուղղված է ոչ թե նրանց անձին,
    այլ նրանց կատարած գործին: Գործնական վստահությունն ունի նաև ավելի
    բարձր մակարդակ: Այն խիստ անհրաժեշտ է տնտեսական ոլորտում: Բայց
    դրա մասին կխոսենք մի փոքր ավելի ուշ:
  4. Կա նաև վստահություն հանրային ու մասնավոր հաստատությունների
    նկատմամբ: Օրինակ՝ մենք կարող ենք վստահել որևէ կոնկրետ հիվանդանոցի,
    կամ որևէ կոնկրետ լրատվական կայքի: Վստահությունը կարող է մղել մեզ
    օգտվել հենց տվյալ խանութի, տվյալ բջջային օպերատորի, տվյալ
    տուրիստական կազմակերպության կամ բանկի ծառայություններից: