Կիսամյակային հաշվետվություն

Ես Նավոյան Ժաննան եմ։ Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ>>-ի առաջին կուրսում։ Ընտրել եմ նախադպրոցական բաժինը։ Քոլեջի մասին իմ առաջին տպավորությունները դրական էին։ Ձեռք բերեցի նոր ընկերներ։ Սիրեցի նաև իմ բոլոր ուսուցչուհիներին։ Ես շատ եմ սիրում հայոց լեզու առարկան։ Հայոց լեզվի կատարած իմ աշխատանքներն են։ Նաև սիրում եմ գրականություն առարկան։ Գրականության դասերին կարդացել ենք Գրիգոր Զոհրապի նովելելներից երկուսը՝ «Կապիկը», «Զաբուղոն»։ Վերջերս կարդացինք Վանո Սիրադեղյանի, Գրիգի պատմվածքները։ Իմ կատարած աշխատանքներն են։ Սիրում եմ նաև մյուս առարկաները։ Երաժշտության ժամերին ընկեր Մարինեի հետ սովորում ենք տարբեր ազգային երգեր ու պարեր։ Ընկեր Մարինեի շնորհիվ մենք ունեցանք անմոռանալի մեդիա ուրբաթ։ Մաթեմատիկա առարկայից արել ենք շատ ու շատ ֆլեշմոբեր։ Ֆիզիկայի և էկոլոգիայի դասերին նայել ենք ֆիլմեր, խնդիրներ ենք լուծել, փորձեր ենք արել և լուսաբանումներ գրել։ Ընկեր Գայանեն մեր աշխարհագրության ուսուցչուհին է, նա մեզ տարել է շատ ճամփորդությունների հիանալի ժամանակ ենք անցկացրել նրա հետ։ Հայոց պատմության և հասարակագիտության ուսուցչուհին, ընկեր Հեղինեն մեզ տարել է Կարմիր բլուրի հնավայիր և մեկ ուրիշ հնավայիր, մենք պտտվեցինք այդ հնավայրերում և շատ ու շատ տեղեկություններ ստացանք։ Անգլերեն առարկայի իմ աշխատանքները։ Կենսաբանություն առարկայի դասին դիտել ենք վիրուսների մասին ֆիլմ գրել ենք լուսաբանումներ, պատրաստել ենք տեսանյութեր, իմ աշխատանքները կենսաբանություն առարկայից։ Ռուսերեն առարկայի իմ աշխատանքներն են։ Այսքանով կարողացա ներկայացնել իմ քոլեջը, առարկաները, ճամփորդությունները և դասերը։