Մի մարդու քաղաքը «վերլուծություն»

Պատմությունը մի մարդու մասին էր ով ճակատագրի բերումով հայտնվել էր դրսում։ Նա հիսուն տարեկան մի մարդ էր հնամաշ հագուստով, երկար ու խիտ մորքով։ Նրան բոլորը ասում էին ծերունի։ Նա միշտ նստում էր ծառի տակ գրիչներով լի տուփը կողքը դրած։ Բայց անցորդները չէին նկատում նրան։ Ծերուկը տարօրինակ սովորություն ուներ ամեն անգամ երբ Օպերայում մի նոր ներկայացում պետք է լիներ նա մոտենում էր տոմսարկղի մոտ եւ հարցնում տոմսի գինը: Տոմսի գինը իմանալով լուռ հեռանում էր: Տոմսարկղի կողքը կար մի փոքրիկ կրպակ որտեղ աշխատում էր գրողը վաճառում էր տարբեր գրքեր: Մի օր ծերուկը մոտենում է կրպակի պատուհանի մոտ եւ նրանից խնդրում է Խեչոյանի գիրքը: Աշխատողը նրան տվեց գիրքը: Ծերուկ վերցրեց եւ սկսեց թերթել էջերը: Նա ետ վերանարձրեց գիրքը եւ հեռացավ: Աշխատողը զարմացաց էր: Անցավ մի քանի օր, նա նորից մոտեցավ եւ խնթրեց գիրքը: Աշխատողը նրան տվեց գիրքը: Ծերուկը խոստացավ գիրքը կարդալ եւ երեկոյան վերադարձնել: Նա նստեց ծառի տակ եւ սկսեց կարդալ: Աշխատողը մտացեցե որ, գրքից հիմա ճենճահոտ կգա եւ դրա համար նա որոշեց գիրքը նվիրել ծերունուն: Երեկոյան ծերունին գիրքը բերեց շնորհակալություն հայտնեց եւ տվեց աշխատողին: Նա սկսեց իր տպաորություները պատմել աշխատողին: Եվ նորից շնորհակալություն հայտնելով հեռացավ: Անցավ մի քանի օր, նա նորից մոտեցավ եւ խնդրեց մեկ ուրիշ գիրք: Օրերից մի օր ծերունին անհետացավ: Աշխատողը շարունակ մտածում էր նրա մասին: Եվ ահա նա տոմսարկղի աշխատողից իմացավ որ, ծերունին մահացել է: Նա խնդրեց որ, միքիչ պատմի այդ ծերունու մասին: Նա պատմեց որ, նա հասարակ ծերունի չի նա ժամանակին եղել է Օպերայի երգիչ եւ աշխատել է կոնսերվատորիայում որպես դասախոս: Եվ ճակատագրի բերումով հայտվել է դրսում:

Պատության իմաստը կայանում էր նրանում որ, պետք չէ մարդու մասին կարծիք կազմել արտաքին տեսքով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *