Հունվար ամսվա հաշվետվություն

Հունվար ամիսը սկսեցի առողջական վատ վիճակով, այդ իսկ պատճառով չեմ ներկայացել դասերին և չեմ մասնակցել դիջիթեքյան դասընթացներին։ Առողջանալուց հետո եկա դասի և մասնակցեցի քոլեջի մանկապարտեզի երեխաների հետ հեքիաթների քննարկմանը։ Հունվարի 26-ին գնացինք ճամփորդության դեպի սահադաշտ։ Մեզ ուղեկցեցին ընկեր Նելլին և ընկեր Մարիամը։ Ես երկրորդ անգամ էի սահադաշտում, սահել չգիտեի, սակայն ինձ օգնություն ցուցաբերեց այնտեղի աշխատողը և շատ դժվարանալուց հետո կարողացա սահել։ Շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք։ Շուտով մոտենում է Հունվարի 28-ը՝ բանակի օրը և մենք՝ Մայր դպրոցում այդ տոնի կապակցությամբ <<ղափամայի>> ծես ենք կատարելու։