Ֆլեշմոբ 2-րդ մակարդակ

1. Տեղափոխելով ընդամենը 2  լուցկու հատիկ՝ ստացիր  առնվազն հինգ տարբեր թվանշան պարունակող հնարավոր  ամենամեծ վեցանիշ թիվը։

Подпись отсутствует

99999

2. Վերականգնիր հավասարությունը՝ օգտագործելով   թվաբանական գործողության նշանները:  8 7 6 5 4 3 2 1 = 3

(87-65-4):3-2-1=3

4. Կշեռքին դրված միրգը տարայի հետ միասին 1կգ 200գ է: Մրգի կեսը վերցնելուց հետո այն դարձավ՝ 800գ։ Քանի՞ գրամ է տարան:

400գ

5. Գտիր ամենամեծ երկնիշ թիվը, որի թվանշանների գումարը 8 է, իսկ արտադրալը՝  15։

53

6. Թվի և իր կրկնապատիկի  գումարը   քանի՞  անգամ է մեծ այդ թվի կեսից։

6 անգամ

7. Արմենը 11 տարեկան է, իսկ Միքայելը՝ 1 տարեկան։  Քանի՞  տարի հետո  Արմենը Միքայելից  մեծ կլինի երկու անգամ։

9 տարի

8. Քառակուսու մակերեսը  36 է։  5 այդպիսի քառակուսիներ  իրար  կողք դասավորելով ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան  պարագիծը։

32 սմ

9. Աննան, երբ  իր մոտ եղած կոնֆետները  որոշեց  հավասարապես տեղավորել   8  տուփում, նկատեց, որ  2 կոնֆետ ավելանում է։ Նա տուփերի քանակը ավելացրեց 4-ով ու կրկին փորձեց հավասարապես տեղավորել  եղած տուփերում,  սակայն նկատեց, որ այդ դեպքում ևս ավելանում է 2 կոնֆետ։  Ամենաքիչը  քանի՞  կոնֆետ կարող էր ունենալ  Աննան, եթե հայտնի է, որ նրա ունեցած կոնֆետների քանակը երկնիշ թիվ է։

26

10. Գնացքը հաստատուն արագությամբ շարժվելով 2 օրում անցավ 2720կմ ճանապարհ։ Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 20 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 6 ժամով պակաս, քան առաջին օրը։ Գնացքը որքա՞ն ճանապարհ  անցավ առաջին օրը։

1600 կմ

Հունվարից-ապրիլ ամիսների հաշվետվություն

Ներկայացնում եմ իմ երկրորդ կիսամյակի կատարած բոլոր աշխատանքները։

Հունվար ամսին ունեցել ենք դիջիթեքներ այդ, իսկ պատճառով չենք ունեցել մաթեմատիկայի դասեր, ես իմ հաշվետվությունը կսկսեմ ներկայացնել փետրվար ամսվա աշխատանքներից։

Փետրվար ամսին կատարել եմ հետևյալ աշխատանքները՝

Ֆլեշմոբ

Շիրակացին մեր տներում

Ֆունկցիաներ

Տնային աշխատանք

Առաջադրանք

Տնային աշխատանք

Տնային աշխատանք

Տնային աշխատանք

Կրկնակի անկյան սինուսն ու կոնսինուսն, տանգեսն ու կոտանգես բանաձևեր

Մարտ ամսվա կատարած աշխատանքներս են՝

Պի թիվը

Տնային աշխատանք

Ֆունկցիաներ,նախագիծ

Ապրիլ ամսվա կատարած աշխատանքներս են՝

Ֆլեշմոբ

Տնային աշխատանք

Սինուս և կոսինուս ֆունկցիաների հատկություններն ու գրաֆիկները

Թվի արկսինուսը և արկկոսինուսը

Ֆլեշմոբ

Բլոգիս հղումը

Լոռու մարզի ռազմավարություն

Մասնակիցներ՝

Նավոյան Ժաննա

Քնարա Հովհաննիսյան

Հասմիկ Խաչատրյան

Արամո Գրիգորյան

Ընդհանուր բնութագիրը՝

Աշխարհագրական դիրքը՝ Հայաստանի Հանրապետության հյուսիս
Բնակավայրերը՝ ծովի մակերևույթից 520-ից 1800մ բարձրության վրա
Պետական սահմանը՝ Վրաստանի Հանրապետության հետ՝ 110 կմ
Տարածությունը` 3799 քառ. կմ
Բնակչության թիվը` 212.6 հազար մարդ, այդ թվում`
քաղաքային – 125.4 հազար մարդ,
գյուղական – 87.2 հազար մարդ,
Մարզի համայնքների թիվը` 56, որից՝
Խոշորացված համայնքներ -11
Մարզկենտրոնը` ք. Վանաձոր
Կառավարման ձևը – տարածքային կառավարում
Ազգային կազմը`
հայեր – 97.0 %,
ռուսներ – 1.5 %,
հույներ – 1.0 %,
այլ ազգություններ – 0.5 %:

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա: Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
Լոռու մարզում 2016-2017թթ.ին համայնքների խոշորացման արդյունքում Լոռու մարզը իր մեջ ընգդրկում է 56 համայնք: Բնակավայրերի թիվն է 130, որից 8 քաղաքային բնակավայր, 122 գյուղական բնակավայր: Մարզի 5000-ից ավել բնակչություն ունեցող համայնքների թիվը 12-ն է (Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Ախթալա, Գուգարք, Սարչապետ, Մեծավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ, և Օձուն համայնքները):

Զարգացումն ու ռազմավարությունը

ՀՀ Լոռու մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունը համահունչ է
Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարության և Հայաստանի Հանրապետության 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության հիմնական գերակայություններին:
Դա կնպաստի հանրապետությունում աղքատության հաղթահարման ռազմավարական գերակա նպատակ հռչակված տարածքային համաչափ զարգացման խնդրի, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզի համայնքների զարգացման ծրագրերում ներառված առաջնահերթ հիմնախնդիրների և մարտահրավերների արդյունավետ լուծմանը: Ծրագիրը կազմվել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությամբ, մարզի ուժեղ և թույլ կողմերի վերհանմամբ, հնարավորությունների և հնարավոր բացասական ազդեցությունների քննարկմամբ, զարգացման հիմքում դրվող նպատակների սահմանմամբ, զարգացման գերակայությունների որոշմամբ, դրանց դասակարգմամբ՝ ըստ առաջնահերթությունների, և այդ հենքի վրա խարսխված, արդեն սկսված և առաջիկայում
իրականացվելիք ծրագրերի նախանշմամբ: Դրանք իրենց կոնկրետությամբ, չափելիությամբ,
ռեսուրսահենքությամբ և իրագործելիությամբ կապահովեն ՀՀ Լոռու մարզի զարգացումն այն նպատակայնությամբ, որ 2025 թվականին ՀՀ Լոռու մարզն կունենա բազմաճյուղ, զարգացած արդյունաբերություն, արդիականացված գյուղատնտեսություն, ՏՏ ոլորտ և զարգացած զբոսաշրջություն: Ծրագրի կազմման աշխատանքները համակարգվել են Իմ կողմից: Այդ գործում իր զգալի ներդրումն է ունեցել նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, ինչպես նաև ԵՄ փորձագետները:
ՀՀ Լոռու մարզի տարածքային զարգացման տեսլականն է՝ 2025թ.-ին ՀՀ Լոռու մարզը
կունենա բազմաճյուղ, զարգացած արդյունաբերություն, արդիականացված գյուղատնտեսություն, ՏՏ ոլորտ և զարգացած զբոսաշրջություն:
Ներկայիս իրավիճակի, առկա հնարավորությունների բազայի, հիմնախնդիրների և
մարտահրավերների վերլուծությամբ ու համադրությամբ կանխորոշվեց մարզի տարածքային
զարգացման տեսլականը: Ծրագրի ստեղծման գործում գնահատելի ներդրում են ունեցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ու ԵՄ փորձագետները, որոնք օժանդակել են տեղի թիմին՝ իրապես վերլուծություններ և դրանց հետքի վրա կանխորոշումներ սահմանելու գործում: Արդյունքում, ունենք ՀՀ Լոռու մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարություն՝ հստակ և իրատես մի ծրագիր, որի իրականացման կենսական անհրաժեշտությունն անվիճելի է յուրաքանչյուր աշխատասեր ու գործարար լոռեցու համար, հնարավորություններ ստեղծող և ոգեշնչող:

Ամփոփ նկարագիր

  1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի 2017-2025 թվականների զարգացման
    ռազմավարությունը մարզային մակարդակի ռազմավարական փաստաթուղթ է, որը սահմանում է
    երկարաժամկետ զարգացման հեռանկարներ ու ուղղություններ ՀՀ Լոռու մարզում` հիմնվելով առկա
    իրավիճակի, մարտահրավերների և հնարավորությունների վրա: Այն բխում է ազգային
    ռազմավարական ծրագրերի պահանջներից և մասնակցային եղանակով ներգրավում բոլոր
    շահագրգիռ կողմերին:
  2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի տեսլականն է, ունենալ բազմաճյուղ,
    զարգացած արդյունաբերություն, արդիականացված գյուղատնտեսություն և զարգացած
    զբոսաշրջություն, ՏՏ ոլորտ, որին հասնելու նպատակով իրավիճակի վերլուծության հիման վրա
    մշակված մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունը սահմանում է հետևյալ
    ռազմավարական նպատակները.
    1) Մինչև 2025թ. մարզի տնտեսական աճի ապահովում՝ տնտեսության վարման ինտենսիվ
    մեթոդների կիրառում, աշխատատեղերի ստեղծում, աղքատության կրճատում` մինչև 10%,
    2) Մինչև 2025թ. մարզի երեք տարածաշրջանների համաչափ զարգացման ապահովում՝
    շեշտը դնելով սահմանամերձ և թույլ զարգացած բնակավայրերի վրա,
    3) Մինչ 2025թ. ՀՀ Լոռու մարզում կբարելավվի տարածքային և տեղական զարգացման
    կառավարման կարողությունները և համակարգերը:
  3. Դրանից բխող զարգացման երեք առաջնահերթ գերակայությունները.
    1) Արտահանմանը միտված արդյունաբերության զարգացում, մասնավորապես՝ հանքային
    արդյունաբերության, թեթև արդյունաբերության, սննդի արդյունաբերության և ՏՏ ոլորտի,
    2) Ինտենսիվ գյուղատնտեսության զարգացում,
    3) Մշակութային, գյուղական տուրիզմի զարգացում, ներառյալ ձմեռային տուրիզմի և
    էկոտուրիզմի զարգացում:
  4. Ռազմավարական նպատակներին հասնելու համար ռազմավարական չափորոշիչներն են.
    1) 2025թ.-ի դրությամբ մարզի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը հասցնել 72%-ի
    հանրապետական միջինի նկատմամբ,
    2) 2025թ.-ի դրությամբ ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների թվի ավելացում՝ 10%-ով,
    3) 2025թ.-ի դրությամբ ակտիվ կազմակերպությունների թվի ավելացում` 12%-ով,
    4) 2025թ.-ի դրությամբ գործազրկության մակարդակը 15.7%-ից իջեցնել մինչև 8.8%-ի,
    5) 2025թ.-ի դրությամբ աղքատության մակարդակը՝ 36.2%-ից հասցնել ոչ ավել, քան 26%-ի,
    6) 2025թ.-ի դրությամբ նորագույն տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների թվի աճ՝ 20%
    7) 2025թ.-ի դրությամբ մարզային վարչակազմերի բարձրագույն կրթությամբ աշխատակիցների
    թիվը կհասնի 95%-ի,
    8) 2025թ.-ի դրությամբ մարզային և համայնքային աշխատողների 80%-ը կստանա
    վերապատրաստման ծրագրեր՝ նվիրված մարզային/տեղական զարգացմանը:
  5. Այնուհետև, թվարկվում է այն ինստիտուցիոնալ շրջանակը, այն է՝ մարզային վարչակազմը՝
    Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության
    խիստ վերահսկողության ներքո, և այլ նախարարությունների և պետական գերատեսչությունների հետ
    գործողությունների համաձայնեցման միջոցով, որոնց ջանքերով պետք է իրականացվի
    ռազմավարությունը կյանքում:
  6. ՀՀ Լոռու մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության իրականացումը
    մոնիտորինգի կենթարկվի, կվերանայվի և կգնահատվի՝ համաձայն հետևյալ սկզբունքների 1) պարբերական մոնիտորինգ և առաջընթացի գնահատում տարածքային զարգացման
    ռազմավարության նպատակներին և գերակայություններին հասնելու ուղղությամբ,
    8
    2) ռիսկեր, ռիսկերի մոնիտորինգ և նվազեցում,
    3) ՄԶՌ-ների վերանայում,
    4) ՄԶՌ-ների գնահատում:
  7. Ներկայացվում են ռազմավարության իրականացման գործընթացի և իրականացնող
    սուբյեկտների հնարավոր ռիսկերը, ռիսկերի նվազեցման գործոնները, ՄԶՌ-ի գնահատումը հետևյալ
    չափորոշիչներով.
    1) ծրագրի արդյունավետություն,
    2) ծրագրի արդյունավորություն,
    3) ծրագրի համընթացություն,
    4) ծրագրի համապատասխանություն:

Кто кем хочет быть


Ванесса любит биологию. Она хочет быть биологом, поэтому она будет учиться на биологическом факультете. Отмар любит медицину. Он хочет быть врачом,поэтому он будет учиться на медицинском факультете. Девид любит технику. Он хочет быть инженером, поэтому он будет учиться на инженерном факультете. Джон любит писать статьи. Он хочет быть журналистом, поэтому он будет учиться на гуманитарном факультете. Энтони любит компьютеры, поэтому он будет учиться на физико-техническом факультете. Лиза любит иностранные языки. Она хочет быть переводчиком, поэтому она будет учиться на гуманитарном факультете. Хасан любит природу, поэтому он
будет учиться на агрономическом факультете. Хашем любит животных. Он хочет быть ветеринаром, поэтому он будет учиться на ветеринарном факультете. Лейла любит детей. Она хочет быть учителем, поэтому она будет учиться в педагогическом институте. Кристиан любит театр и кино. Он хочет быть актёром, поэтому он будет учиться в театральном институте. Альберт любит литературу. Он хочет быть писателем, поэтому он будет учиться в литературном институте.

Перевод

Վանեսան սիրում է կենսաբանություն։ Նա ուզում է կենսաբան դառնալ, ուստի կսովորի կենսաբանության ֆակուլտետում։ Օթմարը բժշկություն է սիրում։ Նա ուզում է բժիշկ լինել, ուստի կսովորի բժշկական ֆակուլտետում։ Դավիթը սիրում է տեխնոլոգիան։ Ինքն ուզում է ինժեներ դառնալ, ուստի կսովորի ճարտարագիտության ֆակուլտետում։ Ջոնը սիրում է հոդվածներ գրել։ Ուզում է լրագրող լինել, ուստի կսովորի հումանիտար գիտությունների ֆակուլտետում։ Էնթոնին սիրում է համակարգիչներ, ուստի սովորելու է ֆիզիկատեխնիկական ֆակուլտետում։ Լիզան սիրում է օտար լեզուներ։ Ուզում է թարգմանչուհի լինել, ուստի կսովորի հումանիտար գիտությունների ֆակուլտետում։ Հասանը սիրում է բնությունը, ուստի նա սովորելու է ագրոնոմիական ֆակուլտետում։ Հաշեմը սիրում է կենդանիներ։ Նա ուզում է անասնաբույժ լինել, ուստի կսովորի անասնաբուժական ֆակուլտետում։ Լեյլան սիրում է երեխաներին։ Ուզում է ուսուցչուհի լինել, ուստի կսովորի Մանկավարժական ինստիտուտում։ Քրիստիանը սիրում է թատրոն և կինո։ Նա ցանկանում է դերասան դառնալ, ուստի կսովորի թատերական ինստիտուտում։ Ալբերտը սիրում է գրականություն. Ուզում է գրող լինել, ուստի կսովորի գրական ինստիտուտում։




Առաջադրանքներ

1. Փոխիր ուրիշի ուղղակի խոսքի շարադատությունը։

Առածն ասում է. <<Կան բաներ, որ չես անի, մինչև չսովորես, կան բաներ էլ, որ չես սովորի մինչև չանես>>։

<<Կան բաներ, որ չես անի, մինչև չսովորես, կան բաներ էլ, որ չես սովորի մինչև չանես>>,- ասում է առածը։

<<Կան բաներ, որ չես անի, մինչև չսովորես,-ասում է առածը,-կան բաներ էլ, որ չես սովորի մինչև չանես>>։

Ավետիք Իսահակյանը գրել է. <<Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ հասկանում, սովորում, հիշում>>։

<<Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ հասկանում, սովորում, հիշում>>,-գրել է Ավետիք Իսահակյանը։

<<Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում,-գրել է Ավետիք Իսահակյանը,-իսկ օտար լեզվինը՝ հասկանում, սովորում, հիշում>>։

<<Հայրի՚կ, դու՞ ինձ հետևու՞մ ես>>,-մտքում հարցնում էր Անահիտը։

Անահիտը մտքում հարցնում էր,- <<Հայրի՚կ, դու՞ ինձ հետևու՞մ ես>>։

<<Հայրի՚կ,-Անահիտը մտքում հարցնում էր,- դու՞ ինձ հետևու՞մ ես>>։


-Նայեցե՚ք,-ասաց սպարապետը,-տեսե՚ք, ինչ երկիր է Աստված տվել հային։

-Նայեցե՚ք, տեսե՚ք, ինչ երկիր է Աստված տվել հային,- ասաց սպարապետը։

Սպարապետը ասաց.
-Նայեցե՚ք տեսե՚ք, ինչ երկիր է Աստված տվել հային,- ասաց սպարապետը։

Պետրոս Դուրյան

Petros Duryan.jpg

Պետրոս Դուրյանի իսկական ազգանունը եղել է Զըմպայան։ Զըմպայան էին գրվում նաև Սարգսի զավակները, մինչև որ Պետրոսը ճեմարանական բառարանում գտավ զըմպա բառի հայերենը՝ տոհմական ազգանունը փոխելով Դուրյանի։

Ազգանվան ծագում «Ենիչեր մը օր մը մտավ դետեիս (պապ) խանութը և մինչ նա զըմպայով (դուր) երկաթ ծակելու զբաղած է եղեր, կը հարցներ, թե ինչ կըսեին այն գործիքին, որով երկաթ կը ծակվի։ Դետես՝ Սարգիս, կը պատասխանե. «Զմպա, Զմպա, Զմպա» բառերը կրկնելով խանութեն կը մեկնի ենիչերին, և այդ բառը իբրև մականուն կը մնա դետեիս վրա»։
– Պետրոս Դուրյան

Կենսագրություն Ընտանիք

Դուրյանն ասում է, որ «հայրը օրական հաց ճարող, բայց պատվավոր երկաթագործ մ՚ է»։ Հայրը՝ Աբրահամը, եղել է դարբին։ Քանի դեռ ընտանիքը սակավանդամ էր, հայրը կարողացավ խնայողություններ անել, գնեց երկհարկանի փայտաշեն մի տուն։ Բայց 1850-ական թվականների վերջերից վիճակը փոխվեց։ Եվրոպան Պոլիս էր արտահանում էժան ապրանքներ։ Երկաթագործի պատրաստած իրերը այլևս չէին սպառվում։ Ընտանիքի կարիքները հոգալու համար հայրը ստիպված էր սենյակները վարձով տալ։ Մայրը՝ Արուսյակ դեռ օրիորդ, կորցրել էր քույրերին և եղբայրներին, հետագայում՝ երկու աղջկան (2 տարեկան և 6 տարեկան) և երկու տղային։ Պետիկը (այսպես էին տնեցիները դիմում Պետրոս Դուրյանին) մոր հետ շատ էր կապված, նրանից գրեթե անբաժան էր։

Մանկություն և կրթություն

Ծնվել է 1851 թվականի մայիսի 20-ին Կոստանդնոպոլսի Սկյուտար շրջանի Նոր թաղում (Ենի մահալե), երկաթագործի ընտանիքում։ Մանկության և պատանեկության տարիներն անցել են բավականին աղքատ պայմաններում։

Երբ մանուկ էի, խաղալիք չունենալով՝ մորս գուլպա հյուսած ատեն կծիկովրը կխաղայի, երբ խելահաս եղա՝ բազմոցին տեղ տախտակամածին վրա փռած հին գորգի մը վրա կնստեի, երբ պատանի եղա շատ անգամ արցունքս մորմես ծածկելով կուտեի ցամաք հացը»
– Պետրոս Դուրյան

1857 թվականին` 6 տարեկան հասակում Դուրյանը դարձել է Սկյուտարի ճեմարանի ձրիավարժ աշակերտ։ Ճեմարանում ուսումնառության առաջին տարիներին աչքի չի ընկել առաջադիմությամբ։ Այդ դպրոցում որպես ուսուցիչ պաշտոնավարել է հայ մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանը, որն անչափ սիրել է Դուրյանին և խոր ազդեցություն թողել նրա վրա։ Ճեմարանական Դուրյանի գրական հետաքրքրությունները եղել են բազմակողմանի։ Ճեմարանական տարիներին հեղինակել է տաղեր, թատերախաղեր, կատարել թարգմանություններ։ Սկյուտարի ճեմարանը Դուրյանն ավարտել է 1867 թվականին։

Աշխատանքային գործունեություն

Ճեմարանն ավարտելուց հետո՝ ծնողները նրան տեղավորում են աշխատանքի։ Դուրյանը դառնում է սեղանավոր Մարտիկ աղայի գրագիրը։ Այդ անսովոր պաշտոնում նա ոչ մի եռանդ ցույց չի տվել, առուծախի հաշիվները չեն հետաքրքրել նրան։ Իննամսյա ծառայությունից հետո Դուրյանը թողել է խանութը։ 1868 թվականին փորձել է զբաղվել հասարակական գործունեությամբ։ Գաբրիել քահանա Խանճյանի նորաբաց վարժարանում անվճար հայերեն է դասավանդել բարձր դասարանների աշակերտներին։ Պողոս Դելփյանի հետ Սելամիեում հիմնել է ընթերցասիրաց ընկերություն։ Կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար պատանին փորձում էր հարմար աշխատանք գտնել։ Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ, դերասան։ Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտով չէր։ Նա շատ էր տանջվում, որ ծնողներին չի կարողանում օգտակար լինել։ Երիտասարդ Դուրյանը Հակոբ Վարդովյանի «Թատրոն օսմանիեին» առաջարկում է բեմադրել իր «Վարդ և Շուշան» թատերախաղը։ 1869 թվականին Կետիկ Փաշայում առաջին անգամ բեմադրվել է այս ներկայացումը։ Երաժշտության հեղինակը եղել է Տիգրան Չուխաջյանը։ Բեմադրության հաջող ընթացքից հետո, Վարդովյանը և Դուրյանը սկսում են համագործակցել։ Դուրյանը ոչ միայն իր թատերախաղերը գրում էր բացառապես Վարդովյանի թատրոնի համար, այլև հանդես էր գալիս նրա հրապարակային պաշտպանությամբ։ Իր հերթին Վարդովյանը «ջանք ու եռանդ» չէր խնայում դրանք բեմադրելու համար։ 1869 թվականը դարձավ Դուրյանի հրապարակախոսային գործունեության վերելքը։ Դեռևս փետրվարին «Վարդ և Շուշան» ներկայացման հետ Վերգինե Դարադաշյանի արտասանությամբ «Թատրոն օսմանիեի» բեմից հնչել էր նրա «Հիշատակ» խորագրով մի «տաղերգություն», որ դժբախտաբար չի պահպանվել։ Նույն տարվա հոկտեմբերի 2-ին «Օրագիր ծիլն Ավարայրվո» թերթում հրապարակվեց «Ձոն առ Հայրիկն Խրիմյան ազգասեր նորընտիր պատրիարք Կ Պոլսո» բանաստեղծությունը, որ Դուրյանի առաջին տպագիր գործն է։ «Ձոնը» շարժել է ընթերցողների հետաքրքրությունը և «Օրագիրի» խմբագրությունը մի քանի օր անց գրողի մասին տպագրել է կենսագրական ծանոթություն։ Խրիմյանին ձոնված բանաստեղծությունը հավանել է նաև Խորեն Նարպեյը։ Վերջինս իր մոտ է հրավիրել Դուրյանին, զրուցել՝ խոստանալով ոչ միայն աշխատանք գտնել, այլև հրատարակել տաղերը։ Նրա միջնորդությամբ Դուրյանը դարձել է Որդիկ բեյի տնային ուսուցիչը։ Որդիկ բեյը կրճատել է նրա ամսական աշխատավարձը, և Դուրյանը թողել է աշխատանքը։ Այդ առիթով նա իր ընկերոջը գրել է․

«Հիմակվան գործատերերը կով կուզեն գործածելու և աշխատցնելու, ոչ թե մարդ»

Կարիքը ստիպում է նրան դառնալ դերասան, ընդունվել Վարդովյանի թատերախումբը։ «Սկյուտարի սոխակ» բեմական գործունեությունը կարճ է տևել։ «Թատրոն օսմանիեի» տնօրեն Հակոբ Վարդովյանը Դուրյանի հետ վատ է վարվում, և նա ստիպված թողնում է թատրոնը։ Դուրյանը նորից մնում է անգործ և ամբողջովին նվիրվում գրական աշխատություններին։

Ստեղծագործությունների թեմա

Նա 19-րդ դարի հայ առաջին գրողն է, որ պատմական անցյալը պատկերելիս արտահայտել է ժողովրդի բողոքն ու ատելությունը թագավորների ու նախարարների հանդեպ։ Հրաժարվելով պատմահայրենասիրական ողբերգության թեմայից՝ 1871 թվականին գրել է «Թատրոն կամ Թշվառներ» դրաման, Գ. Սունդուկյանից և Հ. Պարոնյանից անկախ հանգել արդիական թեմայի անհրաժեշտության գաղափարին։ Հասարակական կյանքում տեսնելով աղքատացում ու թշվառություն՝ ցույց է տվել դրանց բարոյական-հոգեկան ծանր հետևանքները։

Մահը

Անապահով տնտեսական վիճակը և անընդհատ աշխատանքը քայքայեցին Դուրյանի առողջությունն ամբողջովին։ 1871 թվականի սկզբներին երևում են բանաստեղծի մահացու հիվանդության՝ թոքախտի առաջին նշանները։ 1871 թվականի վերջին Դուրյանն արդեն անկողնային հիվանդ էր։ Դերասան Հրաչյան իր ինքնակենսագրականում հիշում է Ազիզիե թատրոնում (Սկյուտարի Ազիզիե թաղամաս) Վարդովյանի թատերախմբի ամառային սեզոնի առաջին փորձը, թե ինչպես Դուրյանը տետրակը թևի տակ դրած բեմ բարձրացավ․ նա եկել էր իր «Թատրոնը» ներկայացնելու և ակնկալում էր, որ Վարդովյանն այն կընդգրկի իր թատերախմբի խաղացանկում։

Ներս մտավ պատանի մը՝ երկար հասակով ու երկայն վզով, ուներ երկայն քիթ, գունատ էր։ Մոխրագույն ու շատ մաշված զգեստ էր հագած. թևքին տակ կար տետրակ մը։ Երբ երևցավ, դերասանուհիները սկսան ծիծաղ՝ ըսելով. «Քա՛, Թերեզա՛, քուկինդ եկավ»։ Իսկ Թերեզան պատասխանեց. «Այնքան գունատ է, որ ինձ պետք չէ, շուտով կմեռնի»։ Ես լսեցի այդ խոսքերը, բայց չէի կարծեր, թե պատանին ալ լսած էր։․․․ Երբ իր մահեն հետո կարդացի անոր բանաստեղծությունները, ան ատեն իմացայ, թե ան էլ լսած էր Թերեզա Չուխաճեանի խոսքերը, քանի որ գրել էր․

Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ՝ունի սոսկ – ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ – «Կը մեռնի»։
– Ազնիվ Հրաչյա

Պետրոս Դուրյանը մահացել է 1872 թվականի հունվարի 21-ին, 21 տարեկան հասակում։ Նրա մահից հետո լույս է տեսել նրա առաջին գիրքը։ Այս խոսքերը Դուրյանն ասել է մահից մեկ օր առաջ։

Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրեն զիս։

ՏՐՏՈՒՆՋՔ

Էհ, մնաք բարով, Աստված և արև,
Որ կը պըլպըլաք իմ հոգվույս վերև․․․
Աստղ մալ ես կերթամ հավելուլ երկնից,
Աստղերն ի՞նչ են որ եթե ո՛չ անբիծ
Եվ թշվառ հոգվոց անեծք ողբագին,
Որ թըռին այրել ճակատն երկնքին.
Այլ այն Աստուծույն՝ շանթերո՜ւ արմատ՝
Հավելուն զենքերն ու զարդերն հըրատև։
Այլ, ո՜հ, ի՞նչ կ՝ըսեմ․․․ շանթահարե զիս,
Աստվա՛ծ, խոկն հըսկա փշրե հուլեիս,
Որ ժպըրհի ձգտիլ, սուզիլ խորն երկնի,
Ելնել աստղերու սանդուղքն ահալի․․․
Ողջո՜ւյն քեզ, Աստված դողդոջ Էակին,
Շողին, փըթիթին, ալվույն ու վանկին,
Դոլ որ ճակտիս վարդն և բոցն աչերուս
Խլեցիր թրթռումս շրթանց, թռիչն հոգվույս,
Ամպ տըվիր աչացս, հևք տըվիր սրտիս,
Ըսին մահվան դուռն ինձ պիտի ժպտիս,
Անշուշտ ինձ կյանք մը կազմած ես ետքի,
Կյանք մանհուն շողի, բույրի, աղոթքի.
Իսկ թե կորնչի պիտի իմ հուսկ շունչ
Հոս մառախուղի մեջ համր անշըշունջ,
Այժմեն թո՚ղ որ շանթ մ՚ըլլամ դալկահար,
Պլլըվիմ անվանդ մռնչեմ անդադար,
Թող անեծք մըլլամ քու կողըդ խըրիմ,
Թող հորջորջեմ քեզ «Աստված ոխերիմ»։

Ոհ, կը դողդոջեմ, դժգույն եմ, դժգո՜ւյն,
Փըրփըրի ներսըս դըժո՝խքի մ՚հանգոյն․․.
Հառաչ մեմ հեծող նոճերու մեջ սև,
Թափելու մոտ չոր աշնան մեկ տերև․․․
Ոհ, կայծ տրվե՛ք ինձ, կայծ տրվե՛ք, ապրի՜մ.
Ի՜նչ, երազե վերջ գրկել ցուրտ շիրի՜մ․․․
Այս ճակատագիրն ի՜նչ սև է, Աստվա՛ծ,
Արդյոք դամբանի մրուրով է գծված․․․
Ոհ, տըվե՚ք հոգվույս կրակի մի կաթիլ,
Սիրել կուզեմ դեռ ապրիլ ու ապրիլ․
Երկնքի աստղե՚ր, հոգվույս մեջ ընկե՛ք,
Կայծ տըվեք, կյա՛նք՝ ձեր սիրահարին հեք։
Գարունն ոչ մեկ վարդ ճակտիս դալկահար՝
Ո՛չ երկնի շողերն ժըպիտ մինձ չեն տար։
Գիշերն միշտ դագաղս, աստղերը՝ ջահեր,
Լուսինն հար կուլա, խուզարկե վըհեր։
Կըլլան մարդիկ, որ լացող մը չունին,
Անոր համար նա դըրավ այդ լուսին․
Եվ մահամերձն ալ կուզե երկու բան,
Նախ՝ կյա՜նքը, վերջը՝ լացող միր վըրան։

Ի զո՛ւր գըրեցին աստղերն ինծի «սեր»,
Եվ ի զո՜ւր ուսուց բուլբուլն ինձ «սիրել»,
Ի զո՜ւր սյուքեր «սե՜ր» ինձ ներշնչեցին,
Եվ զիս նորատի ցուցուց ջինջ ալին,
Ի զո՜ւր թավուտքներ լըռեցին իմ շուրջ,
Գաղտնապահ տերևք չառին երբե՚ք շունչ,
Որ չը խըռովին երազքըս վըսեմ,
Թույլ տըվին որ միշտ ըզնե երազեմ,
Եվ ի զո՛ւր ծաղկունք, փըթիթնե՜ր գարնան,
Միշտ խնկարկեցին խոկմանցըս խորան․․․
Ո՜հ, նոքա ամենքը զիս ծաղրեր են․․․
Աստուծո ծաղրն է Աշխարհ ալ արդնն․․․

ԶՂՋՈՒՄ (օր մը վերջը)

Երեկ երբ պաղ քրտանց մեջ

Սև մըրափ մը կ՚առնէի,

Եւ թօշնած զոյգ մը վարդեր

Այտերուս վրայ կ՚այրէին,

Անշուշտ ճակտիս վրայ մահու

Դալկութիւն մը կը պըլպըլար,

Եւ մահու թռիչք մ՚ունէի,

Լըսեցի մօրս հեծեծում…

Բացի աչերս խոնջած,

Մօրըս արտօսրն տեսի՜…

Ո՜հ, ճշմարիտ գորովի

Մարգարիտներ լոյծ ու կեղծ…։

Մայրըս անհուն ցավ մ՚ուներ,

Այն սև ցավը ե՜ս էի…

Ա՜հ, գըլուխըս փոթորկեց…

Այս սև հեղեղն տըվի դուրս…

Ո՜հ, ներէ՛ ինձ, Աստուած իմ,

Մօրըս արտօսրը տեսի…։

Մասնիկ-ալիքային երկվություն

Մասնիկ-ալիքային երկվություն, տեսություն, ըստ որի մատերիան օժտված է ոչ միայն զանգված ունեցող մասնիկի հատկություններով, այլև՝ ալիքի, որն էներգիա է տեղափոխում։ Լինելով քվանտային մեխանիկայի առանցքային հղացքը՝ այս երկվությունը մատնանշում է դասական երկու՝ «ալիք» և «մասնիկ» հասկացությունների անբավարարությունը՝ կատարելապես նկարագրելու քվանտային օբյեկտների վարքը։ Քվանտային մեխանիկայի ստանդարտ մեկնաբանությունները այս պարադոքսը բացատրում են որպես Տիեզերքի հիմնարար հատկություն, մինչ այլ մեկնաբանություններ բացատրում են մասնիկ-ալիքային երկվությունը որպես դիտողի տարբեր սահմանափակումներից բխող երկրորդական, ածանցյալ հետևանք։ Այս մեկնաբանությունը բացատրում է քվանտային օբյեկտների վարքը՝ դիտարկելով լայնորեն կիրառվող Կոպենհագենյան մեկնաբանության տեսանկյունից, որում մասնիկ-ալիքային երկվությունը հանդես է գալիս որպես համապատասխանության այն դրսևորումը, որ երևույթները կարելի է դիտարկել այս կամ այն եղանակով, սակայն ոչ երկուսով միաժամանակ։

Առաջացումը

Երկվության գաղափարը սկիզբ է առնում լույսի և մատերիայի բնույթի մասին վեճերից, որոնք կային դեռ 17-րդ դարում, երբ Քրիստիան Հյույգենսը և Իսահակ Նյուտոնը առաջ քաշեցին լույսի մասին երկու հակադիր տեսություններ. լույսը կազմված է ալիքներից (Հյույգենս) և լույսը կազմված է մասնիկներից (Նյուտոն)։ Մաքս ՊլանկիԱլբերտ ԷյնշտեյնիԼուի դը ԲրոյլիԱրթուր ԿոմպտոնիՆիլս Բորի և այլոց աշխատությունների միջոցով հաստատված արդի գիտական տեսությունն այն է, որ բոլոր մասնիկներն ունեն նաև ալիքային բնույթ և ընդհակառակը[2]։ Այս երևույթը ստուգվեց ոչ միայն տարրական մասիկների, այլև՝ ատոմների և նույնիսկ մոլեկուլների համար։ Խիստ փոքր ալիքի երկարության պատճառով միկրոսկոպային մասնիկների ալիքային հատկությունները սովորաբար հնարավոր չէ հայտնաբերել։

Проект на живопись (апрель)

Պատկերներ живопись հարցումով
современная живопись | Записи с меткой современная живопись | ЗАПИСКИ  ХУДОЖНИКА АНДРЕЯ ЛЫСЕНКО : LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников

Дэвид Джоcлит. Живопись вне себя | Артгид

Жи́вопись — наиболее популярный и прославленный в европейской культуре вид изобразительного искусства, произведения которого создаются с помощью красок, наносимых на какую-либо твёрдую поверхность. Основным выразительным средством живописи является цвет.

Живопись представляет собой вид искусства, наиболее богатый изобразительными средствами: это не только цвет, вернее отношения хроматических тонов, но и ахроматические тональные отношения (контрасты и нюансы светлого и тёмного), светотеневые градации, графические средства (линия, силуэт), фактура красочного слоя. Искусство живописи по причине столь разнообразных средств тесно связано с картинностью, наглядностью изображения, дающего наиболее полное представление о форме и пространстве изображаемого. Именно этим объясняется популярность этого вида искусства. Поэтому живопись закономерно занимает первое место в академической триаде «изящных» искусств: «живопись, ваяние, зодчество»․

Определение живописи как вида изобразительного искусства

В академических словарях искусство живописи определяется исходя из этимологии («живописать» — изображать живо, жизнеподобно). Русское слово «живопись» указывает на тенденцию к реалистичности этого вида искусства в период его становления как искусства станковой картины в технике работы масляными красками. Этот длительный и многосторонний процесс был связан в России, как и ранее в странах Западной Европы, с возникновением и становлением художественных академий.

Соответственно, живопись — творческая деятельность человека, «способность к воспроизведению разнообразных явлений жизни: природы, человека, животного мира, событий из общественной или частной жизни людей…». Искусство живописи, во-первых, основано на передаче окрашенности и освещённости предметов с помощью тепло-холодных отношений хроматических (цветных) тонов спектра и валёров. Во-вторых, живописное восприятие действительности основано на так называемом далевом смотрении на натуру, при котором основным является восприятие объекта во взаимосвязи с пространственной и свето-воздушной средой. При перенесении живописного образа на плоскость холста, деревянной доски, картона или бумаги изобразительная поверхность уподобляется трёхмерному пространству. В этом заключается главное отличие живописного искусства от искусства графики. Отсюда понятие «далевой зрительный образ»․

Թվի արկսինուսը և արկկոսինուսը

  1. y = arcsin x ֆունկցիայի հատկություններն ու գրաֆիկը

x թվի արկսինուս կոչվում է [−π2;π2] հատվածի այն թիվը, որի սինուսը x-ն է: 

Հիշենք, որ y=sinx ֆունկցիան [−π2;π2] հատվածում խիստ աճում է, հետևաբար հակադարձելի է:

Յուրաքանչյուր x∈[−1;1] թվին համապատասխանեցնելով y=arcsinx թիվը՝ ստանում ենք [−1;1] հատվածում որոշված ֆունկցիա՝ y=arcsinx,−1≤x≤1

y=arcsinx-ը y=sinx-ի հակադարձ ֆունկցիան է, որտեղ −π2≤x≤π2

Հետևաբար,

ա) կամայական x∈[−1;1] թվի համար sin(arcsinx)=x,

բ) կամայական −π2≤x≤π2 թվի համար arcsin(sinx)=x:

y=sinx-ի հատկությունների միջոցով կարելի է ստանալ նրա հակադարձ ֆունկցիայի՝ y=arcsinx-ի հատկությունները: Մասնավորապես, y=arcsinx-ի, որտեղ −π2≤x≤π2, գրաֆիկը համաչափ է y=sinx-ի գրաֆիկին՝ y=x առանցքի նկատմամբ:  

11.png

y=arcsinx ֆունկցիայի հատկությունները

1. y=arcsinx ֆունկցիայի որոշման տիրույթը [−1;1] հատվածն է: 

2. y=arcsinx ֆունկցիայի արժեքների բազմությունը [−π2;π2] հատվածն է:

3. y=arcsinx-ը աճող ֆունկցիա է: 

4. y=arcsinx ֆունկցիան կենտ է՝ arcsin(−x)=−arcsinx

2. y = arccos x ֆունկցիայի հատկություններն ու գրաֆիկը

x թվի արկկոսինուս կոչվում է [0;π] հատվածի այն թիվը, որի կոսինուսը x-ն է:

Հիշենք, որ y=cosx ֆունկցիան [0;π] հատվածում խիստ նվազում է, հետևաբար, հակադարձելի է:

Յուրաքանչյուր x թվին [−1;1]-ից համապատասխանեցնելով y=arccosx թիվը, ստանում ենք [−1;1] հատվածում որոշված ֆունկցիա՝ y=arccosx

y=arccosx-ը y=cosx-ի հակադարձ ֆունկցիան է, որտեղ x∈[0;π]

Հետևաբար,

ա) կամայական x∈[−1;1] թվի համար cos(arccosx)=x,

բ) կամայական x∈[0;π] թվի համար arccos(cosx)=x:

y=arccosx-ի գրաֆիկը համաչափ է y=cosx-ի գրաֆիկին y=x առանցքի նկատմամբ:

12.png

 y=arccosx ֆունկցիայի հատկությունները

1. y=arccosx ֆունկցիայի որոշման տիրույթը [−1;1] հատվածն է: 

2. y=arccosx ֆունկցիայի արժեքների բազմությունը [0;π] հատվածն է: 

3. y=arccosx ֆունկցիան նվազող է: 

4. arccos(−x)=π−arccosx