Գտիր տարբերությունը․ Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը տարբեր ժամանակներում

Լսարանային աշխատանք՝

Ներկայացված են Մեսրոպ Մաշտոցի պատկերումները տարբեր ժամանակներում։

Առաջադրանք

  • Ի՞նչն է փոխվում նկարներում։

Առաջին նկարում Մեսրոպ Մաշտոցը ավելի մոտիկից է պատկերված մինչև ծնկի հատվածը։ Նկարված է թղթի վրա իտալական մատիտով և ածուխով։ Գունային գամաները երկու տոնի մեջ են և ավելի մուգ գույներով։

Երկրորդ նկարում Մաշտոցի միայն դեմքի հատվածն է, ձեռքը խաչված, կողքի հատվածում Ա և Բ տառերն են։ Նկարված է կտավի վրա յուղաներկերով։ Այս նկարը ավելի վառ գույների մեջ է քան մյուս նկարները։

Երրորդ նկարում Մաշտոցը կանգնած է աստիճաններին նրա շուրջը հավաքված են շատ մարդիկ, իսկ նրա ձեռքին տառերն են գրված թղթի վրա։ Նա կանգնած է Արարատի ֆոնին։ Նկարված է թղթի վրա կավճամատիտով։

Չորրորդ նկարում Մաշտոցը նստած է, նրա կողքին հրեշտակ է նստած և գրում է տառերը։ Կարծես նրանք նստած են մթին, բայց նրանց լուսավերում է լուսինը։ Վերևում պատկերված են երկու հրեշտակներ։ Մեսրոպ Մաշտոցի դիմաց դրված են՝ մեծ խաչ, գրքեր և թանաք։ Գույները մուգ են և բաց։

  • Ինչու՞ են տարբեր ժամանակներում Մեսրոպ Մաշտոցին պատկերել տարբեր ձեւերով։

Մարդիկ ժամանակի ընթացքում փոխվում են։ Իմ կարծիքով հենց դա է պատճառը, որ Մեսրոպ Մաշտոցին տարբեր ժամանակներում նկարել են տարբեր ձևերով։

  • Ժամանակի ընթացքում ինչպե՞ս է փոխվել մարդկանց ընկալումը Մեսրոպ Մաշտոցի եւ հայոց գրերի գյուտի թեմայի հանդեպ։

Իմ կարծիքով Մեսրոպ Մաշտոցի և հայոց գրերի գյուտի թեմայի հանդեպ մարդկանց ընկալումը մնացել է նույնը և չի փոխվել։ Նույնը ասելով նկատի ունեմ, որ մարդիկ կարևորել են հայոց գրերը և մինչ այսօր կարևորում են, որովհետև եթե Մաշտոցը չստեղծեր գրերը, մենք մեկս մյուսին չէինք հասկանա։

  • Ինչու՞ են նկարիչները դիմում հենց այդպիսի մեկնաբանությանը։ Ինչու՞ է նկարիչների ապրած ժամանակներում կարեւոր եղել Մեսրոպ Մաշտոցին եւ հայոց գրերի գյուտի թեման պատկերել հենց այդ ձեւով։

Ըստ իս՝ կարևոր են եղել, որովհետև եթե Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի գյուտը չաներ, մենք բոլորս չէինք կարող գրել և կարդալ իմանալ։ Նկարիչները կարևորելով և հարգելով այդ ամենը, պատկերել են նկարները հենց այդ ձևով։

  • Ինչպե՞ս են այդ ժամանակների ընկալումներն արտահայտվել նկարներում։

Նկարներում ժամանակի ընկալումներն արտահայտվել են՝ գույնային գամաների, դիրքերի, վայրերի նաև թե ինչի վրա են նկարված նկարները կտավի թե թղթի, մատիտով, ածուխով թե յուղաներկեով։

Առաջադրանքներ

1․Գրել ճիշտ հոմանիշները։

անբարտավան – գորոզամիտ, սնապարծ

անամոթ – պնդերես, լպիրշ

իրազեկ – տեղյակ, բանիմաց

թիկնեղ – հաղթանդամ, մարմնեղ

ոլորուն – գալարուն, ոլորապտույտ

համառ – անզիջում, կամակոր

սպեղանի – դեղ, բալասան

խավարամած – մթին, խավարչտին

կույտ – շեղջ, դեզ

անարգ – ստոր, նվաստ

ոխակալ – քինոտ, քինախնդիր

խուճապ – իրարանցում, խառնաշփոթ

անձնուրաց – բոլորանվեր, ինքնազոհ

բանսարկու – զրպարտիչ, չարախոս

ըմպանակ – սկահակ, բաժակ

Մարինա Վլադի, մայիսյան նախագիծ

Մարինա Վլադի. կյանքն ու սերը Վիսոցկու հետ

Երբ երկինքը վարդագույն է դառնում, եկեղեցիների ոսկեզօծ գմբեթները երկնքում ուրվագծվում են չինական ստվերներով, իսկ թեթև մառախուղը բարձրանում է գետի վրա, դու սիրում ես թափառել քաղաքով։ Տաք հագնված՝ մենք պատրաստվում ենք շրջել պուրակներով, խոնարհվել Պուշկինին։ Մենք զբոսնում ենք ծառուղիներով, որոնք երկու կողմից երիզված են պաստելային գույների ոչ մեծ հինավուրց առանձնատներով և հիասքանչ կռածո վանդակաճաղերով։ Այստեղ աճում են Մոսկվայի վերջին մեծ ծառերը։ Զբոսնելիս մենք միշտ հայտնվում ենք միևնույն վայրերում, ասենք՝ դա գրեթե այն ամենն է, ինչ մնացել է հին քաղաքից՝ Սադովոյե կոլցոն, պուրակները, Արբատը։ Այդ փողոցները և նրբանցքները լի են հմայքով։ Արբատում մենք ինչ-որ ժամանակ փորձել ենք գտնել բնակարան, բայց ապարդյուն։ Մի անգամ մենք զբոսնում էինք Սադովոյե կոլցոյով, և ես վերջապես գտնում եմ հայրական կողմից իմ ազգականների տունը։ Հորս հին մոսկվացի բարեկամի նկարագրության օգնությամբ մեզ հաջողվում է հաշվարկել այն վայրը, որտեղ նախկինում գտնվում էր տունը․ այնտեղ, ուր կանգնեցված էր Մայակովսկու արձանը, մի քանի նոր տներ և «Սովրեմեննիկը»։ Որքան էինք զարմացել՝ իմանալով, որ թատրոնը կառուցվել է հենց առանձնատան տեղում, որտեղ էլ ծնվել էր հայրս․․․ Այժմ քանդել էին նաև թատրոնը։

Մենք հաճախ էինք նույնպիսի պուրակներով այցելում Կենտրոնական շուկա․ մեզ շատ էին դուր գալիս տեղի մթնոլորտը, աղմուկներն ու սուր հոտերը։ Այստեղ կարելի է կարմրաթուշ կանանցից գնել գույնզգույն սնկեր, թարմ կաթնաշոռ, հավկիթներ, երբեմն նույնիսկ տնական կարագ, մեղր և տարբեր գունավորմամբ փայտե խաղալիքներ։ Ձմռանը՝ խնձորներ՝ դրանք վաճառող պառավների պես կնճռոտված, բայց այնքան համեղ, որ դրանք կարելի էր ջեռոցում տապակել խոզամսի կտորի կամ բադի հետ։ Քաղաքի այդ մասում կան նաև լավ ռեստորաններ՝ «Արմենիան», «Ուզբեկստանը», «Արագվին», «Պեկինը», որտեղ մենք կազմակերպում ենք մեծ խնջույքներ, իսկ հետո ոտքով վերադառնում ենք տուն՝ կուշտ ու գոհ։ Երբեմն մենք գնում ենք Կարմիր հրապարակ, հատկապես՝ ձմռան թեժ պահին, երբ ձյան ֆոնի վրա երևում է Վասիլի Երանելիի տաճարը, որի գմբեթները նման են մեծ գույնզգույն սառնաշաքարների։ 1889թ-ին այստեղ մկրտել են իմ հորը։ Մենք սիրում ենք այցելել գազանանոց։ Այն ինձ թվում է աշխարհի ամենագեղեցիկ վայրը, որովհետև ես այն լավ գիտեմ՝ մենք ապրում ենք ոչ հեռու։ Երբ մենք ունենում ենք մի քիչ ժամանակ, և մատղաշ կենդանիների հրապարակը բաց է լինում, մենք չենք կարողանում կտրվել այդ գազաններից՝ միմյանց հետ անմեղորեն խաղացող, այստեղ կան և՛ գայլի ձագեր, և՛ գառնուկներ, և՛ վագրիկներ, և՛ արջուկներ։ Դրանց նայելով՝ կարելի է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ դրախտը, եթե այն գոյություն ունենար։

Բայց մեր ամենասիրելի, տարիների ընթացքում չփոխվող երթուղին անցնում է քաղաքից դուրս գտնվող մի քանի տան կողքով։ Մենք գնում ենք ողջունելու ծեր ֆիզիկոսին, արվեստների հովանավորին՝ ակադեմիկոս Կապիցային։ Նրա շնորհիվ բազմիցս հաջողվել է ամենածայրահեղ իրավիճակում փրկել ներկայացումը։ Նրա հայացքը մնում է իմ հիշողության մեջ՝ զարմանալիորեն քնքուշ ու շողարձակող։ Երբեմն մենք այցելում ենք Պաստեռնակի ամառանոց։ Այստեղ մեզ դիմավորում է Բրիջիտ Անժերերը՝ երիտասարդ ֆրանսիացի դաշնակահարուհին, տանտիրոջ՝ Ստանիսլավ Նեյհաուզի աշակերտուհին, Նեյհաուզի, ով ինքնաոչնչացման առումով քո եղբայրակիցն էր։ Այս տունն իր մեջ պահպանում է 1920-30-ականների շլացուցիչ ու ողբերգական դարաշրջանի գանձերը։ Մենք միասին գնում ենք Պերեդելկինոյի գերեզմանոց՝ Պաստեռնակի գերեզմանին խոնարհվելու։ Նա այդպես էլ չհանձնվեց, հարթաքանդակի վրա պատկերված նրա կիսադեմն արտահայտում է հպարտություն ու վճռականություն, որ նրան բնորոշ էին ողջ կյանքում։ Հետո մենք շրջանցում ենք կատարում դեպի Բելլա Ախմադուլինայի՝ ամեն տեսակ հնոտիով լի, բայց հարմարավետ ամառանոցը։ Եթե Բելլան տանն է, ամեն ինչ լռում է և միայն լսում է։ Հնչում է նրա անկրկնելի ձայնը, գունատ ողբերգական դեմքը բարձրացած է դեպի երկինք, պարանոցը ձգված է, կոպերն ասես պատրաստ են պայթելու՝ դա և՛ ցավ է, և՛ ցասում, և՛ սեր։

Մարինա Վլադի «Վլադիմիր կամ ընդհատված թռիչք»

► Յոթանասունվեց թվականի օգոստոս: Հարավսլավիայում ենք, Սվետր-Ստեֆանո փոքրիկ կղզում: Դու նկարահանվում ես այստեղ. Եկել եմ քեզ հետ: Փարիզից զանգահարում է քույրս: Նա խնդրում է, որ նստեմ, որից սարսափն  ինձ պատում է, իսկ հետո հայտնում է, որ տունը թալանել են: Այն ամենը, ինչ ես ձեռք եմ բերել քսան տարվա աշխատանքով, անհետացել է: Թանկարժեք իրեր, արծաթեղեն, մորթիներ, կինոխցիկներ, ռադիոսարքավորումներ… Իմ վերաբերմունքը խիստ շփոթեցնում է քրոջս: Ես սկսում եմ քրքջալ, հետո շունչ քաշելով` ասում. “Ընդամենը այդքա՞նը”: Ես վախենում էի, որ որդիներիցս որևէ մեկին դժբախտություն է պատահել: Եվ իսկապես, ի՛նչ է իրերի կորուստն իմ ապրած սարսափի համեմատ: Այդ լուրը քեզ հայտնում եմ ուրախ` ինչպես զվարճալի մի պատմություն: Իսկ դու չափազանց վրդովված ես: Քո աչքին գանձեր են բոլոր այդ իրերը: Ստիպված եմ ինքս քեզ սփոփել: Իհարկե, ցավալի է այդ ամենը. գողացված զարդեղենի մեջ մորս փոքրիկ մատանիներն էին նաև, որ նա կրում էր ամբողջ կյանքում: Հետս չվերցրի, վախենալով ծովում լողանալիս կորցնել: Ինչ մնացածին է վերաբերում, կարելի է նորից գնել, և, ի վերջո, ես կարող եմ հրաշալի յոլա գնալ նաև առանց արծաթե սպասքի, առանց թանկարժեք զարդերի ու մյուս իրերի: “Բայց մորթինե՛րը,- ասում ես դու,- ձմռանը դրանց կարիքը շատ կզգաս Մոսկվայում, բացի այդ, դա քո միակ պերճանքն է:” Ո՜չ, միակը չէ, ես նաև կոշիկներ եմ սիրում, իսկ կոշկեղենին ձեռք չեն տվել: Խոստովանում եմ, որ ցավում եմ ջրաքիսից մեծ մուշտակի համար, որի մեջ ինձ այնքան տաք էի զգում ու նմանվում իսկական ազնվազարմ տիրուհու: Բայց գոյություն ունեն հրաշալի “պուխովկաներ”, հաճախ եմ լեռներում հագել: Եվ, ընդհանրապես, կարևոր չէ այդ ամենը, երեխաները ողջ ու առողջ են, մենք երջանիկ ենք, աշխատում ենք, կյանքը հրաշալի է: