Հայկական ավանդական ընտանիք

19-րդ դ.  վերջին 20-րդ դ. սկզբին  ավանդական  հայ  ընտանիքում  տիրող  ներքին  կյանքը, վարքն  ու բարքը  դեռևս  խարսխվում  էին  դարերի  խորքից  եկող  նահապետական ավանդույթների  վրա,  որոնք էլ  պայմանավորում էին  ընտանիքի  յուրաքանչյուր  անդամի  տեղն  ու դերը  ներընտանեկան  կյանքում:  Ընտանիքում   խիստ  կարևոր  էր աշխատանքի  բաժանումը՝  ըստ  սեռի,  տարիքի, կարգավիճակի,  տնտեսության  ճյուղերի  և  աշխատանքի  բնույթի: Դա  հատկապես  ակնառու  դրսևորվել է  նահապետական  գերդաստանի  նիստ ու կացում, որտեղ  զբաղմունքները  բաժանված  են  եղել.  դրսի  աշխատանքը  տղամարդկանց, իսկ ներսինը՝  կանանց  միջև:  Նահապետական  ընտանիքի  ներքին  աշխատանքների  սեռա-տարիքային  բաժանումը  սովորութային  իրավունքի  չափանիշներով  մեծապես նպաստում էր տվյալ  ընտանեկան  կառույցի  հարատևմանը  որոշակի  սոցիալ-տնտեսական  հարաբերությունների  պայմաններում՝  հայտնի  չափով  ապահովելով  գերդաստանի  անդամների համերաշխ   գոյակցությունն ինչպես միմյանց, այնպես էլ  գյուղական  համայնքի  հետ  հերաբերվելիս:Գերդաստանն  ուներ  կայուն  կազմ,  կուռ  ղեկավարություն,  փոխհարաբերությունները  կարգավորող  կարգ  ու  կանոն, որոնք դրսևորվում  էին  սովորութային  իրավունքի միջոցով:Հատկապես  կարևոր  էր  գերդաստանի  նահապետի  և նրա  տիկնոջ  դերը,  որոնք  առաջնորդվելով  նշված  չափանիշներով,  կարողանում  էին  հաստատուն  պահել հասարակության  հիմքը  հանդիսացող   ընտանիքի  ամրությունը:Գերդաստանի  բոլոր անդամները  պարտավոր էին իրենց ամեն մի արարքի համար  նրան մանրամասն հաշիվ տալ,  բայց վերջինս  տան  անդամների  առաջ հաշվետու  չէր: Տանտերը տունը  գլխավորում  էր մինչև  խոր  ծերություն:  Նահապետի  մահից հետո նրա  պարտականություններն  անցնում էին  ավագ  որդուն:  Գերդաստանի  ներքին կյանքին վերաբերող կարևոր  հարցերը  նահապետը  վճռում էր  տարեց տղամարդկանց  հետ  խորհրդակցելով: Համայնքում  ընտանիքի  շահերը  պաշտպանելու իրավունքը ևս նահապետինն էր:Իրավունքներով, դիրքով և հեղինակությամբ  գերդաստանում  երկրորդ դեմքը  տանտիկինն էր, որը  նահապետի  հավատարիմ  օգնականն  ու ընտանիքում  նրա  բարձր հեղինակություն  ապահովողն  էր:   Վերջինս  կարգավորում էր  տնային  տնտեսությունը, հետևում  հարսների  ու աղջիկների  պարտականությունների  կատարմանը:  Ուժեղ բնավորություն  ունեցող  տանտիկինն  ամուսնու  մահվան դեպքում  շարունակում էր ղեկավարել  տունը՝  օգնական  ունենալով  ավագ որդուն: Հարսներն  իրենց  տրտունջներն  ու  բողոքները  նրան էին  հայտնում:  Նա էր  իգական  սեռի և  երեխաների  դաստիարակը,  աշխատանքի  փորձառու կազմակերպիչը,  բարոյական  կանոնների  ուսուցիչը:  Խրատում  էր  հարսներին  բարեխղճորեն  կատարել  իրենց  պարտականությունները,  բարձր  պահել  օջախի  անունն  ու հեղինակությունը, հարգանքն  ու  պատիվը,  չկանխել  սերնդաճը:Տանտիկնոջ  պարտքն  էր  հարսներին  դաստիարակել  տան և   տոհմի  սովորույթներով, ազգային ինքնագիտակցությամբ, մեծերի, նախնիների  և ավանդույթների  հանդեպ հարգանքով, միմյանց  նկատմամբ  համերաշխությամբ:  Նա հարսներին  դաստիարակում  էր  նաև  իրենց իսկ  երեխաներին նման  կերպ  դաստիարակելու  համար:  Նրա սևեռուն ուշադրության  կենտրոնում էր  գերդաստանի  մանկահաս  աղջիկների  ու տղաների դաստիարակության խնդիրը:Մանկուց  աշխատասեր  դարձնելուց  բացի  սերմանում էր հարգանք  ու հնազանդություն  մեծերի,  իսկ  հետագայում  ամուսնու  և նրա  տան  անդամների  հանդեպ: ՄԵծ  մոր վրա էր  դրված  կանանց  աշխատանքային դաստիարակությունը՝  տվյալ  գերդաստանի   սովորություններին  համապատասխան:  Աղջիկներին և նորատի  հարսներին նա սովորեցնում  էր  կանացի  աշխատանքի  բոլոր ձևերը՝  հաց թխելը,  կերակուր, կաթնամթերք  պատրաստելը և այլն:    Նահապետի   կինը  նաև ամուսնու  գլխավոր խորհրդատուներից մեկն էր:  Վերջինս  մեծ  դեր էր կատարում  գերդաստանի  հարաբերությունները  հավասարակշռելու տեսակետից:  Նա էր  ամուսնու  լրատուն  ու լրատարը:Նահապետի և  տանտիկնոջ  նկատմամբ  խոր հարգանք էին  ցուցաբերում  ոչ միայն  գերդաստանի, այլև  համայնքի անդամները՝ ասելով.  «Ով մեծին չի հարգում,  նա Աստծուն էլ չի  ճանաչում»:Հայ  ընտանիքը  միշտ էլ  հայտնի է  եղել  իր  բարոյական  ամրությամբ  և  կայուն  ավանդական  բարքերով:  Դրա շնորհիվ է, որ, ենթարկվելով  դարերի   փորձությանը և, իհարկե, կրելով  նաև  ժամանակների  ազդեցությունը,  այն  այսօր էլ  շարունակում է  պահպանել  իր ազգային նկարագիրը:

Գործնական աշխատանք

1․ Ինչպիսի՞ տնտեսական գործառույթներ է իրականացնում տրանսպորտը: Բերե՛ք բուն արտադրական պրոցեսին տրանսպորտի անﬕջական մասնակցության օրինակ:

Տրանսպորտը բեռնափոխադրումներ է կատարում եւ դրա շնորհիվ ՀՀ բյուջեն է ավելանում: Փոխադրումները կատարվում են, թե ցամաքային: Հայաստանը արտահանում է՝ կաթնամթերք, բանջարաբոստանային մշակաբույսեր, խմիչք՝ կոնյակ, գիննի: Հայաստան է ներմուծում՝ գազ «Ռուսաստան, Իրան», հագուստ, մթերք, շինանյութ…

2․ Առանձնացրե՛ք ձեր բնակավայրում հանդիպած խոշորածավալ 5-10 անուն արտադրատեսակ, որոնք արտադրվել են Հայաստանից դուրս:

3․ Փորձե՛ք ճշտել դրանց արտադրության երկրները և այն տրանսպորտային ﬕջոցները, որոնցով փոխադրվել են Հայաստան:

  • ZARA-բրենդը, Իսպանիայում
  • Snickers-ը արտադրվում է Mars ընկերության կողմից, Ռուսաստանում
  • Fanta ըմպելիքը արտադրվում է Գերմանիայում, Կոկա-Կոլա ընկերությունում
  • M&M’s- քաղցրեղենը, արտադրվում է ԱՄՆ-ում

4. ՀՀ ուրվագծային քարտեզի վրա սլաքներով ﬕացրե՛ք բեռների հետևյալ տեսակների առաքման և ստացման վայրերը.

  • պղնձի խտանյութ
  • մոլիբդենի խտանյութ
  • կրաքար
  • ոսկ հանքաքար
  • ցեﬔնտ
  • ալյուր (խոշոր ալրաղացներում արտադրվող)