Հոդված 36. Ծնողների իրավունքները և պարտականությունները

Որո՞նք են ծնողների իրավունքներն ու պարտականությունները

Յուրաքանչյուր ծնող ունի ինչպես որոշակի իրավունքներ իր երեխայի նկատմամբ, այնպես էլ նրան դաստիարակելու և կրթության տալու պարտականություններ, որոնք կարգավորվում են ՀՀ ընտանեկան օրնեսգրքի 51-րդ հոդվածի միջոցով։
Համաձայն այդ հոդվածի ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին։
Ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար։ Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին։
Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք։
Ծնողները պարտավոր են ապահովել երեխաների կրթություն ստանալը։
Ծնողները, երեխաների կարծիքը հաշվի առնելով հանդերձ, ունեն կրթական հաստատության և երեխաների ուսուցման ձևի ընտրության իրավունք մինչև երեխաների հիմնական ընդհանուր կրթություն ստանալը։
Ինչպես ծնողներն ունեն դաստիարակելու և կրթություն տալու պարտակություններ և իրավունքներ, այնպես էլ համաձայն ընտանեկան օրենսգրքի ծնողի իրավունքների և պարտականությունների մեջ է մտնում երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը։
ՀՀ ընտանեկան օրնեսգրքի 52-րդ հոդվածը սահմանում է, որ երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը դրվում է նրանց ծնողների վրա։
Ծնողները համարվում են իրենց երեխաների օրինական ներկայացուցիչները և նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ առանց լիազորագրի հանդես են գալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ ցանկացած հարաբերություններում, ինչպես նաև դատարանում։

Պավլիկյան շարժումը Հայաստանում

Պավլիկյան շարժման սկզբնավորումը և ընթացքը

Աղանդավորների քարոզները լայն արձագանք էին գտնում ժողովրդի շրջանում: Նրանց էին սկսում հարել ոչ միայն գյուղացիները, արհեստավորներն ու առևտրականները, այլև անգամ ազնվականների և հոգևորականների մի մասը:

Աղանդավորական շարժումների պատմության մեջ իր հզորությամբ և նշանակությամբ առանձնանում է պավլիկյան շարժումը: Այն իր անվանումն ստացել է շարժման հիմնադիր Պողոսի (հունարեն՝ Պավլոս) անունից: Շարժումը հատկապես ուժեղ էր Բյուզանդիային ենթակա Արևմտյան Հայաստանում: Այն բավականին ուժեղ էր նաև Արևելյան Հայաստանում: Վտանգն այնքան սպառնալից էր, որ կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց պավլիկյանների վարդապետության դեմ: Միաժամանակ նա դիմեց կտրուկ և խիստ քայլերի՝ պավլիկյան շարժումն արմատախիլ անելու համար: 719թ. գումարված Դվինի եկեղեցական ժողովը խստորեն պատվիրում էր հավատացյալներին որևէ հարաբերություն չունենալ պավլիկյանների հետ: Արգելվում էր անգամ նրանց հետ խոսելը: Հայոց կաթողիկոսի սկսած հալածանքները հարկադրեցին պավլիկյաններին տեղափոխվել դեպի Փոքր Հայք, Կապադովկիա և Պոնտոս: Շարժումն Արևելյան Հայաստանում գործնականում մարեց: Արևմտյան Հայաստանում, ընդհակառակը, շարժումը գնալով նոր թափ ստացավ: Կարևոր կենտրոն դարձավ Բարձր Հայքի Մանանաղի գավառը, որտեղ բուռն գործունեություն էր ծավալել պավլիկյանների առաջին առաջնորդներից Կոստանդինը: Նա տեղափոխվում է Փոքր Հայք և իր հետևորդների հետ միասին հիմնում պավլիկյան մի մեծ համայնք:

Աշխարհագրության հաշվետվություն

Ներկայացնում եմ հաշվոտվություն թե ինչ աշխատանքներ եմ կատարել երկու շաբաթվա ընթացքում։

Քանի, որ եկու շաբաթում ընդամենը ունեցել ենք՝ 4 աշխարհագրության դասաժամ աշխատանքներս քիչ են։

Կատարել եմ գործնական աշխատանք, կատարել եմ հետազոտական աշխատանք պատրաստել եմ պրեզենտացիա։

Սովորել ենք նաև աշխատել՝ Google Earth Pro ծրագրով։ Տպավորիչ և հավես ծրագիր էր, այդ ծրագրի շնորհիվ բոլորս կարողացանք գտնել մեր ուզած քաղաքը, գյուղը, շենքերը։ Շատ հեշտ էր աշխատելը այդ ծրագրով։

Այստեղ կարող ոք տեսնել իմ ամբողջ տարվա աշխատանքները։