Հրաշալի եռօրյա ճամփորդությունը՝ Վաղաշենում․․․

Մենք քոլեջի ուսանողներով, օգոստոսի 5-7-ը գնացինք Վաղաշեն, մեզ ուղեկցեցին մեր սիրելի՝ Միսս Արփին և ընկեր Մարինեն։

Վաղաշեն գնալու ճանապարհին այցելեցինք՝ Բերդկունք-Հայրավանք, իսկ վերադառնալիս՝ Կոթավանք կամ Կոթի Սբ․ Աստվածածին եկեղեցի (IXդ․)։

Մենք բոլորս միասին անցկացրեցինք 3 անմոռանալի օրեր։ Գիշերը քնում էինք վրանների մեջ, առաջին անգամ էի քնում վրանի մեջ, ճիշտա ես էդպես էլ չհարմարվեցի, բայց դա ինձ չխանգարեց, որպեսզի ուրախ օրեր անցկացնեմ։

Շա՜տ հավես օրեր ունեցանք, հիմա կպատմեմ մեր առօրիայից մի քանի բան։ Առավոտյան զբաղվում էինք ֆիզկուլտուրայով, հետո գնում էինք նախաճաշելու մի քիչ հանգստանում էինք և գնում Սևանի ափ լողալու, գալիս էինք և սկսում խաղալ ինտելեկտուալ խաղեր։ Ճաշում էինք, զրուցում էինք, թեյ էինք խմում։ Հետո սկսում էինք խաղեր խաղալ՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ և այլ խաղեր։

Շատ-շատ հետաքրքիր անցավ ամեն ինչ և շատ կազմակերպված։

Այս տեսանյութում կտեսնեք մեր ապրած գեղեցիկ պահերից մի քանիսը։