Հագուստը և դրա նշանակությունը․ նոյեմբերյան նախագիծ

moda3

Նորաձևությունը դա առանձնահատուկ խոսքի ազատության ձև է: MՕDA բառը լատիներեն modus արմատից է, որը նշանակում է չափ, կերպ, ձև, կանոն: MՕDA հայերեն թարգմանվում է նորաձևություն: Կյանքի կամ մշակույթի որևէ բնագավառում որոշակի ճաշակի ոչ երկարատև գերիշխանությունն է մոդան: Այն ի տարբերություն ոճի փութանցիկ է, բնութագրում է «կենցաղային իրերի ու գեղարվեստական ստեղծագործությունների արտաքին ձևերի ավելի կարճատև ու մակերեսային փոփոխությունները»: «Մոդայիկ հագնված լինել» արտահայտությունը`«ala mode», մեզ է հասել դեռևս 17-րդ դարի Ֆրանսիայից, երբ ֆրանսիական արքունիքի մոդան օրինակ դարձավ բոլոր Եվրոպական երկրների համար:
Մոդայիկ հագնված լինելու գաղափարն, իհարկե, ինքնին գրավիչ է, բայց ծայրահեղությունների մեջ ընկնելն ավելորդ է: Եթե որևէ բան նորաձև է, բայց ձեզ չի սազում, ավելի լավ է այն չկրել: Մոդան ստեղծվում է մարդկանց կողմից, մարդկանց համար, ուստի միշտ էլ կարելի է որևէ հարազատ մոտիվ գտնել նոր եկած ձևի մեջ: Նախ պետք է պարզել, թե ինչն է այսօր նորաձև: Դրա համար պետք է ձեռք բերել մի քանի ամսագրեր, որոնք անդրադառնում են նորաձությանը և ուսումնասիրել դրանք, գնալ խանութներ և տեղում ամրապնդել ստացած գիտելիքները, ընդ որում պետք չէ վախենալ խանութների տպավորիչ ոսկեզօծ ցուցափեղկերից, դրանք հենց ձեզ համար են ստեղծված:
Մոդա հասկացողությունը բառի ամենալայն իմաստով իրենից ներկայացնում է որոշակի ժամանակաշրջանում գոյություն ունեցող և տվյալ էտապում հասարակության կողմից ընդունված մշակույթի արտաքին ձևերի, կյանքի, ոճի, սպասարկման, սովորույթների և սեղանի շուրջ վարվելաձևի, մեքենաների, հագուստի նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Կատարելիության և գեղեցկությանը մարդիկ ձգտում էին, բոլոր ժամանակահատվածներում: Առաջին զարդը`մարգարիտի և մանյակի տեսքով հայտնվել է մոտավորապես 40 հազար տարի առաջ: Մարդու հագուստի պատմական զարգացումը անխզելիորեն կապված է մոդայի հետ և սովորաբար նրանց միջև դրվում է հավասարության նշան: Առաջին հագուստը, որը կարված էր կաշվե մորթուց և բրդից հայտնվեց մոտավորապես 25 հազար տարի առաջ: Հագուստը իրենից ներկայացնում է մարդու մարմնի ծածկույթ: Հագուստը ընդգծում կամ թաքցնում է մարդու մարմնի որոշակի մասեր: Հագուստը հանդիսանում է այն առարկան, որում մարդը կարող է անմիջականորեն արտահայտել իր գեղարվեստական աշխարհայացքը:

Նորաձևության ուղղություններ

Նորաձևության հետ, փոփոխվում են նաև ամբողջ աշխարհի մշակույթը, փոփոխվում են ոճերն ու մոդելավորողները: Չէ՞ որ նորաձևությունը միշտ շարժվում է և իր հետ բերում է նոր, յուրահատուկ բնավորության գծեր` ցանկացած ժամանակաշրջանների համար: Այդ իսկ պատճառով մեր օրերում, նույնպես կան այդ երևույթի ներկայությունը,որը կարելի է անվանել գլխավոր հատկություններ նորաձևության աշխարհում-«Սնդուսափայլ» (гламур):
Այս բառով անվանում են,այն ամենը ինչը կապված է կյանքի ոճի հետ,նորաձևության ամսագրերի հետ, այցատեղերի, անվանական հասարակության երեկոների: Մեր օրերում գրեթե ամեն ինչը կապված է գլամուրի հետ կամ ավելի ընդունված է այն անվանել փայլունություն:
«Սնդուսափայլ»` մեր ժամանակներում այս բառը օգտագործում են, այն ամենի` ինչը կապված է նորաձևության հետ` թանկարժեք զգեստներ, յուրօրինակ օծանելիքներ, այն ամենը ինչը կապված է անկրկնելի կերպար ստեղծելու հետ, ինչը որ հասու չէ սովորական մարդկանց համար: Ժամանակի հետ գլամուրային ոճը սկսում է ներխուժել մարդու կյանքի տարբեր ժամանակահատվածներ` ինքնաբերաբար դառնալով ամենա պարզորոշ բնութագրումը ժամանակակից հասարակության:

Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ուսումնասիրություն: Նախագիծ

«Հաղորդակցման հմտություններ և աշխատանքային գործունեության հիմունքներ» առարկայի շրջանակներում իրականացվող նախագիծ:

Թեմա
Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն:
Աշխատանքային ընթացք: Ուսումնասիրե՛ք Ձեզ հետաքրքրող մասնագիտական ոլորտը, գրեք նկարագրական- վերլուծական նյութ, որը իր մեջ կներառի ստորև նշված կետրերը: Նախագծի արդյունքնները հրապարակեք բլոգի համապատասխան բաժնում։

  • Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ինչո՞ւ եք ընտրել այդ մասնագիտությունը, ի՞նչն է ինձ մոտիվացրել:

Իմ ընտրած մասնագիտական ոլորտը հագուստի մոդելավորումն է։ Ընտրել եմ այս մասնագիտությունը, որովհետև սիրում եմ կարելը, նկարելը։

  • Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:

Համալսարաններում և մասնավոր խմբակներում։ Օրինակ՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, Fashion Space School:

  • Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք (էլեկտրոնային ցանկը պետք է կազմված լինի 7 և ավելի գործող գործակալություննրի էլեկտրոնային հղումներից):

Աշխատանք կարելի է գտնել նաև օնլայն հարթակներում․ օրինակ՝ BasicCenter-ում հագուստի մոդելավորող, Hellotex արտադրամասում դիզայներ, Elina կանացի հագուստ սրահում դիզայներ, Elina HR կարի արտադրամասում հմուտ կարող։

  • Այս ոլորտի հայտնի կազմակերպությունները:

Հագուստի նախագծման տվյալ կենտրոնը սովորեցնում է՝ հագուստի նախագծումը, ինքնուրույն նախագծել, մոդելավորել և կարել հագուստը։ Fashion space school

  • Տվյալ մասնագիտության պահանջարկը աշխատաշուկայում: Վճարվող աշխատավարձի չափը (առավելագույն և նվազագուն):

Գնալով աշխատաշուկայում ավելի և ավելի է շատանում դերձակների, մոդելավորողների, տեխնոլոգների, ձևարարների մասնագիտության պահանջարկը։ Հագուստի մոդելավորող մասնագիտության նվազագույն աշխատավարձը սկսվում է 100․000 ֏ իսկ առավելագույնը 400․000 ֏ և ավել։

  • Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ:

Այս ոլորտում շատ և շատ մարդիկ են հաջողությունների հասել բոլոր երկրներում։ Հյերից են օրինակ՝ Արայիկ Գաբաջյան, Ֆաինա, Միքայել Շարաֆյան, Արամ Նիկոլյան, Լիլիթ Մելիքյան, Անի Մանուկյան։ Նրանք շատ և շատ հաջողությունների են հասել այս ոլորտում։