Առաջադրանքներ

Կետադրել տրված նախադասությունները.

Հեռավոր նավարկության մեկնելով՝ ես անցյալ տարվանից չեմ հանդիպել Նարինեին և միայն երբեմն, որքան հանգամանքները թույլ են տվել, ծովային նամակագրություն եմ ունեցել։

Զարմանալի սովորություն ուներ իշխանը. տուն դառնալիս, որտեղից էլ լիներ, միշտ վերադառնում էր կարճ ճանապարհով։

Նրա նյարդերը լարված էին, կարծես րոպե առ րոպե սպասում էր ինչ-որ մի փոթորկի, սիրտը թրթռում էր ինչպես վիզը կտրած թռչնի։

Մի անգամ ես ու մայրս հասկաքաղ էինք անում մի կալվարձատիրոջ արտատեղում, երբ հեռվից երևաց կալվածատերը և մեզ նկատելով՝ քայլերն ուղղեց մեր կողմը, ձեռքին մի երկար մտրակ։

Այրվածքներ

Մարդու ամենօրյա գործունեության ընթացքում հաճախ են հանդիպում տարբեր տեսակի ու աստիճանի այրվածքներ: Դրանք շատ ցավոտ են, հաճախ հաշմող ու այլանդակող եւ կարող են վարակի, շոկի պատճառ դառնալ: Այրվածքի դեպքում, իմանալով առաջին օգնության ճիշտ քայլերը, դուք զգալիորեն կթեթեւացնեք տուժածի վիճակը եւ կկանխեք բարդությունները:
Ըստ առաջացման պատճառի այրվածքները լինում են ջերմային, քիմիական, էլեկտրական եւ ճառագայթային:
Ջերմային այրվածքների առաջացման պատճառը բարձր ջերմաստիճանն է, օրինակ՝ տաք հեղուկները կամ առարկաները, գոլորշիները կամ բոցը:
Քիմիական այրվածքները սովորաբար առաջանում են թթուներից կամ հիմքերից: Այս նյութերն արագ քայքայում են հյուսվածքները եւ առաջացնում այրվածքներ:
Էլեկտրական այրվածքներն առաջանում են, երբ էլեկտրական հոսանքն անցնում է մարդու մարմնով: Նման այրվածքները հիմնականում խորն են եւ տուժածի մարմնի վրա տեղակայված են լինում հոսանքի մուտքի եւ ելքի տեղերում: Այս կարգի վնասվածքները շատ վտանգավոր են, քանի որ կարող են դառնալ ներքին օրգանների վնասվելու եւ նույնիսկ սրտի կանգի պատճառ:
Ճառագայթային այրվածքներն ավելի հաճախ առաջանում են արեւի ճառագայթներից եւ նման են ջերմային այրվածքներին: Սովորաբար դրանք մակերեսային են, տարածուն եւ ցավոտ:
Այրվածքները կարող են լինել տարբեր խորության:
Մակերեսային այրվածքը մաշկի վերին շերտը ընդգրկող այրվածքն է: Վնասված մասի մաշկը կարմրած է, չոր, այտուցված:
Մասամբ թափանցող այրվածքը ընդգրկում է մաշկի երկու շերտերը: Այս դեպքում մաշկը կարմրում է, առաջանում են հեղուկով լցված բշտեր:
Խորը թափանցող այրվածքը վնասում է մաշկը եւ խորանիստ հյուսվածքները: Այրվածքի մակերեսը լինում է շագանակագույն կամ գորշ: Խորը թափանցող այրվածքների ապաքինումից հետո առաջանում են կոպիտ սպիներ:

Ինչ անել երեխայի մոտ այրվելու դեպքում. Երեխայի այրվածքների բուժումը և վնասի  աստիճանը Երեխաների ջերմային այրվածքների բուժումը
Առաջին օգնություն - ԱԻ հանրագիտարան - ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարություն

Այրվածքների ծանրության գնահատում

Ծանր այրվածքները վտանգավոր են վարակի անցման, ջրազրկման ու շոկի զարգացման տեսակետից եւ պահանջում են անհապաղ մասնագիտական բուժօգնություն: Դրա համար շատ կարեւոր է ժամանակին ճանաչել ծանր այրվածքները:
Այրվածքի ծանրությունը պայմանավորված է դրա խորությամբ, մակերեսով, տուժածի տարիքով, առողջական վիճակով, մարմնի վրա այրվածքի տեղակայմամբ:
Բնականաբար որքան խորն է այրվածքը, այնքան այն վտանգավոր է:
Շատ կարեւոր է ճիշտ գնահատել այրվածքի մակերեսը, քանի որ ինչքան մեծ է այն, այնքան մեծ է շոկի զարգացման վտանգը:
Այրվածքի մակերեսը կարելի է որոշել, գիտենալով, որ ձեռքի ափը կազմում է մարմնի ընդհանուր մակերեսի 1 տոկոսը:
Չափահաս մարդու գլխի եւ պարանոցի մակերեսը կազմում է մարմնի ընդհանուր մակերեսի 9%-ը, յուրաքանչյուր ձեռքը՝ 9%, յուրաքանչյուր ոտքը՝ 18%, իրանի առջեւի կամ հետեւի մասը՝ 18% եւ շեքի շրջանը՝ 1%: Եթե վնասվել է մարմնի մակերեսի 1%-ից ավելին, ապա պետք է դիմել բժշկի:
Իսկ եթե վնասվել է չափահաս մարդու մարմնի մակերեսի 10%-ից ավելին, ապա պետք է անհապաղ ահազանգել կամ տուժածին հասցնել հիվանդանոց, քանի որ այս չափերի այրվածքները կյանքին անմիջական վտանգ են սպառնում:
Փոքր երեխաների եւ տարեց մարդկանց կյանքի համար վտանգավոր են մարմնի մակերեսի 5-7 %-ից ավելին ընդգրկող այրվածքները:
Շատ վտանգավոր են նաեւ այն այրվածքները, որոնք տեղակայված են տուժածի գլխի եւ պարանոցի շրջանում, քանի որ դրանք կարող են դժվարացնել շնչառությունը: Վտանգավոր են նաեւ ձեռքի ափի, սեռական օրգանների շրջանում տեղակայված այրվածքները, քանզի շատ ցավոտ են եւ կարող են շոկի պատճառ դառնալ:

Ցրտահարություն

Առողջագիտական նախագիծ, որի ընթացքում նկարահանում ենք տեսադաս ուղեցույցներ տարբեր իրավիճակներում առաջին օգնություն ցուցաբերելու մասին: Այս ձմեռային ճամբարի ընթացքում իրավիճակային խնդիրները ձմեռային մարզական ստուգատեսի ընթացքում հնարավոր դեպքերն են:

Նախագծային խումբ․ քոլեջի 2-րդ կուրսի ուսանողներ

Առաջին բուժօգնություն ցրտահարության դեպքում