«Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ» առարկա

Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ (ուսումնական ծրագիր)

Ուսումնական գրականություն

Նախագիծ

«Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ» առարկայի շրջանակներում իրականացվող նախագիծ:

Թեմա
«Հարցումների շարք» թեմայով ուսումնասիրության անցկացում:
Իրականացրեք ուսումնասիրություն Ձեզ հետաքրքրող որևէ թեմայով, ամփոփեք արդյունքները, գրեք նկարագրական- վերլուծական նյութ: Հարցումն իրականացրեք օնլայն՝ G-mail հարթակում։ Կարող եք աշխատել խմբով՝ 2-4 մարդ կամ անհատապես: Հարցման մասանաիցների թիվ պետք է լինի 50 հոգուց ոչ պակաս:

Աշխատանքն իրականաղցնելիս.

  • Գրեք ուսումնասիրույթան պլան:
  • Կազմեք հարցաթերթիկ:
  • Ընտրեք հարցման մասանակիցների խումբը:
  • Ամփոփեք և հրապարակեք արդյուները Ձեր բլոգներում:

Նախագծի արդյունքնները հրապարակեք բլոգի համապատասխան բաժնում, ուղարկեք իմ՝ l.aleqsanya@mskh.am էլեկտրոնային հասցեին:

Ժամանակահատված՝ 01,03,2023- 15,05,2023
Մասնակիցներ՝ Քոլեջ, 2-րդ կուրս

Դիմում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի ուսանող Ժաննա Նավոյանից, Էլեն Եսայանից և Սյուզաննա Պողոսյանից նույն հաստատության ղեկավար՝ Տաթև Բլեյանին:

Դիմում

Հարգելի Տաթև Բլեյան, սեմինար պարապմունք կազմակերպելու համար, խնդրում ենք դեկտեմբերի 22-ին, ժամը՝ 11:00-ից 13:00 մեզ տրամադրել քոլեջի վերնատունը և միջոցառումն ավելի արդյունավետ կազմակերպելու համար դեկտեմբերի 21-ին, ժամը՝ 11:00-12:00 օգտվել խոհանոցի ծառայություններից և նախապատրաստել որոշակի հյուրասիություն։

Հարգանքներով՝ Ժաննա Նավոյանից, Էլեն Եսայանից և Սյուզաննա Պողոսյանից:

Ամսաթիվ՝ 14.12.2022թ․

Պահանջագիր

Տիկին՝ _________

Ժաննա Նավոյանս և Միլենա Թովմասյանը անց ենք կացնելու սեմինար պարապմունք՝ 5-8 տարեկան երեխաների հետ, որի համար մեզ անհրաժեշտ է․

Բիազից կտոր՝ 8 մետր
Մատիտ՝ 20 հատ
Դեկոլա ակրիլ ներկեր, կտորի համար նախատեսված՝ 3 տուփ
Վրձին՝ 30 հատ (տարբեր հաստության)
Մեկանգամյա օգտագործման բաժակ՝ 20 հատ

Խնդրում ենք պահեստից դուրս գրել մեզ անհրաժեշտ իրերը։

Ստորագրություն՝ _____

Ամսաթիվ՝ 07.12.2022թ․

Հարգանքներով՝ Ժաննա Նավոյան և Միլենա Թովմասյան

Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ուսումնասիրություն: Նախագիծ

«Հաղորդակցման հմտություններ և աշխատանքային գործունեության հիմունքներ» առարկայի շրջանակներում իրականացվող նախագիծ:

Թեմա
Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն:
Աշխատանքային ընթացք: Ուսումնասիրե՛ք Ձեզ հետաքրքրող մասնագիտական ոլորտը, գրեք նկարագրական- վերլուծական նյութ, որը իր մեջ կներառի ստորև նշված կետրերը: Նախագծի արդյունքնները հրապարակեք բլոգի համապատասխան բաժնում։

  • Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ինչո՞ւ եք ընտրել այդ մասնագիտությունը, ի՞նչն է ինձ մոտիվացրել:

Իմ ընտրած մասնագիտական ոլորտը հագուստի մոդելավորումն է։ Ընտրել եմ այս մասնագիտությունը, որովհետև սիրում եմ կարելը, նկարելը։

  • Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:

Համալսարաններում և մասնավոր խմբակներում։ Օրինակ՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, Fashion Space School:

  • Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք (էլեկտրոնային ցանկը պետք է կազմված լինի 7 և ավելի գործող գործակալություննրի էլեկտրոնային հղումներից):

Աշխատանք կարելի է գտնել նաև օնլայն հարթակներում․ օրինակ՝ BasicCenter-ում հագուստի մոդելավորող, Hellotex արտադրամասում դիզայներ, Elina կանացի հագուստ սրահում դիզայներ, Elina HR կարի արտադրամասում հմուտ կարող։

  • Այս ոլորտի հայտնի կազմակերպությունները:

Հագուստի նախագծման տվյալ կենտրոնը սովորեցնում է՝ հագուստի նախագծումը, ինքնուրույն նախագծել, մոդելավորել և կարել հագուստը։ Fashion space school

  • Տվյալ մասնագիտության պահանջարկը աշխատաշուկայում: Վճարվող աշխատավարձի չափը (առավելագույն և նվազագուն):

Գնալով աշխատաշուկայում ավելի և ավելի է շատանում դերձակների, մոդելավորողների, տեխնոլոգների, ձևարարների մասնագիտության պահանջարկը։ Հագուստի մոդելավորող մասնագիտության նվազագույն աշխատավարձը սկսվում է 100․000 ֏ իսկ առավելագույնը 400․000 ֏ և ավել։

  • Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ:

Այս ոլորտում շատ և շատ մարդիկ են հաջողությունների հասել բոլոր երկրներում։ Հյերից են օրինակ՝ Արայիկ Գաբաջյան, Ֆաինա, Միքայել Շարաֆյան, Արամ Նիկոլյան, Լիլիթ Մելիքյան, Անի Մանուկյան։ Նրանք շատ և շատ հաջողությունների են հասել այս ոլորտում։

Մոտիվացիա

Մոտիվացիան խիստ կարևոր է արդյունավետ աշխատելու համար: Մոտիվացիան մեզ ստիպում է գործեր ձեռնարկել:

Կան մոտիվացիայի նվազելու ֆիզիկական և հեգեբանական բազմաթիվ պատճառներ։ Դրանցից ամենահաճախ հանդիպողներից են՝

1․ Գերհոգնած վիճակը

Ձեր կյանքում մտահոգությունները բավականին շատ են, հանգիստը՝ քիչ։ Աշխատանք, ուսում, ընկերներ, անձնական կյանք։ Ձեր ամբողջ էներգիան ծախսվում է այդ ամենի մասին հոգ տանելու վրա։ Եվ մոտիվացվելու համար ուժ չի մնում, ինքան էլ ցանականք նպատակներին հասնելու կրակը նորից վառել։

2․ Դուք ձեր ուժերի վրա վստահ չեք

Դուք ուզում եք սկսել աշխատել ձեր նպատակների վրա, բայց ձեր ուղեղում «բայցերը» այնքան շատ են, որ մոտիվացիան կորում է այդ «բայցերի» մեջ։ Պատճառն այն է , որ իրականում վախենում եք ձախողվելուց։ Եվ վերջիվերջո ձեզ մոտ սկսում են առաջանալ  « Իրոք արժի՞ փորձել, եթե ձախողվելու եմ» տիպի հարցեր։

«Քեզ քո նպատակից բաժանող միակ բանը այն հիմար պատմությունն է քո անկարողության մասին, որ դու շարունակում ես պատմել ինքդ քեզ»։ — ասել է  «Ուոլ Սթրիթի գայլը» գրքի հեղինակ Ջորդան Բելֆորթը։

3․  Ձեր անառողջ ապրելակերպը

Դուք միշտ հոգնած եք և քնելը առաջնային ցանկություն է դարձել։ Դուք խռոնիկ ցավեր ունեք, օրինակ ցավեր մեջքի հատվածում, գլխացավեր։ Չեք կարողանում կենտրոնանալ, մտքերը հանգիստ չեն տալիս, կամ աշխատելուց բացասական էմոցիաներ եք զգում։

Ինչպես արդեն նշվել էր, մոտիվացիայի նվազեցման պատճառները ֆիզիկական և հոգեբանական բնույթի են։ Հետևաբար լուծումները նույնպես։ Կան բազմաթիվ տարբերակներ, կնշենք մի

քանիսը, 

1․ Նվազեցրեք ձեզ շեղող ամեն բան

Արեք ամեն ինչ կենտրոնանալու համար։ Փակեք աշխատասենյակի դուռը, մեկուսացրեք ձեզ, հանգստացնող երաժշտություն միացրեք և անջատեք ձեր հեռախոսը ՝ լիովին կենտրոնանալու համար։

2․ Սկսեք ամենափոքրից

Հաճախ լինում են այնպիսի նպատակներ, որոնք սարսափազդու են թվում, և անհասանելի; Այդ դեպքում անհրաժեշտ է այն բաժանել փոքրիկ քայլերի և սկսել նվազագույնից։ Կամ եթե ընդհանրապես ցանկություն չունեք աշխատելու, ապա ուղղակի աշխատեք 5 րոպե։ Ապացուցված է, երբ ցանկություն չկա ինչ-որ բան անելու, բայց դուք որոշում եք 5 րոպե ծախսել այդ գործի վրա, էլ չեք կտրվի դրանից և 5 րոպեն կդառնա 50։

3․Համեմատեք ձեզ ձեր անցյալի ՛ես՛ի հետ

Իրականում չկա ավելի արդյունավետ բան, քան ինքդ քեզ քեզ հետ համեմատելը։ Փորձեք հիշել ձեր անցյալ տարբերակին ու կհասկանաք, թե ինչքան բանի եք հասել։ Ուրիշների հետ ձեզ համեմատելը նույնպես օգտակար է, բայց հաճախ այն տանում է ինքնագիտակցության նվազեցման։

4․ Զբաղվեք մեդիատացիայով

Երբ հոգնում եք կամ ծանրաբեռնված եք, ձեր էնեգիան և մոտիվացիան նվազում են։ Այդ դեպքում մեդիտացիայով զբաղվելը ամենաճիշտ որոշումը կլինի։ Օրիանակ՝ կեսօրին կամ երբ ձեզ անհրաժեշտ է լիցքավորվել էներգիայով, նստեք, փակեք ձեր աչքերը և կենտրոնացեք շնչառության վրա։ Այդպես դուք մաքրում եք ձեր ուղեղը ծանր մտքերից։

5․ Առողջ ապրելակերպ վարեք

Ութժամյա քունը, առողջ սնունդը և սպորտը հրաշքներ են գործում։ Առողջ ապրելակերպի միջոցով դուք ստանում եք կրկնակի էներգիա։ Առավոտյան առողջ նախաճաշելով աբողջ օրվա ընթացքում առույգ եք զգում։ Նույնիսկ 15 րոպեով սպորտով զբաղվելը արդեն իսկ օգտակար է։ Նաև պետք է նվազեցնել կոֆեինի, ալկոհոլի և նիկոտինի օգտագործումը։

Ինքնակենսագրություն

Ես Նավոյան Ժաննան եմ, 17 տարեկան: Ծնվել եմ դեկտեմբերի 1-ին 2005 թվականին Երևանում։ Սովորել եմ թիվ 181 հիմնական դպրոցում, 2021 թվականին ընդունվել եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջ, հագուստի մոդելավորում բաժնում։ Ի՞նչու եմ ընտրել այդ բաժինը, որովհետև սիրում եմ գեղեցիկ հագուստներ համադրել և կրել նաև սիրում եմ հագուստները նկարել։ Ազատ ժամանակ սիրում եմ զբաղվել մատնահարդարմամբ։ Հաճախել եմ պարի 10 տարի ունեմ Դիպլոմ։ Լեզուներից ունեմ անգլերենի և ռուսերենի իմացություն։

Հաղորդակցման դասակարգում

Հաղորդակցման դասակարգումները շատ տարբեր են, ինչը պայմանավորված է դրա գործառույթների և ձևերի բազմազանությամբ։ Ըստ անհատի ընդգրկման ծավալի՝ հաղորդակցումը դասակարգվում է.

  1. միջանձնայինի. երկու անձանց միջև դեմ առ դեմ իրականացվող հաղորդակցում
  2. խմբայինի. 3 անձից մինչև 20-30 անձանց միջև հաղորդակցում
  3. զանգվածայինի. այս դեպքում ընդգրկված են մարդկանց մեծաթիվ խմբեր
    Այն իրականացվում է հիմնականում տեղեկատվության տարածման հատուկ միջոցներով՝ տպագրություն, հեռուստատեսություն, ռադիո։

Ըստ տեղեկատվության փոխանցման ձևերի՝ հաղորդակցումը դասակարգվում է.

  1. խոսքայինի, որի հիմնական միջոցներն են.
     բանավոր խոսք,
     գրավոր խոսք։

2․Ըստ հաղորդակցվող կողմերի պաշտոնական դիրքի առնչության՝ հաղորդակցումը դասակարգվում է.
 Ուղղահայացի,
 հորիզոնականի։

Առաջինն իրականացվում է ձեռնարկության պաշտոնական սանդուխքով. վարընթաց և վերընթաց ուղղություններով։ Երկրորդը՝ հավասար պաշտոնական դիրք ունեցող անձանց միջև։

3․Ոչ խոսքայինի, որի հիմնական միջոցներն են.

Դիքը մարդու մարմնի որոշակի կեցվածքն է, որը հատկանշական է
տվյալ կուլտուրայի համար. այն ցույց է տալիս, թե ինչպես է տվյալ մարդն ընկալում իր կարգավիճակը` ներկա մյուս անձանց կարգավիճակի համեմատությամբ:

Մարդիկ ցանկացած պահի խոսում են ոչ միայն լեզվով, այլև ժեստերի
լեզվով:

Ժեստեր –Ձեռքի, գլխի, մարմնի շարժումներ են (ֆրանսերեն`ժեստգործողություն): Որքան էլ տարբերվեն կուլտուրաները։

Կինեսիկա – Հունարեն` շարժում: Դրանք այլ մարդու տեսողությամբ ընկալվող շարժումներ են, որոնք հաղորդակցության մեջ կատարում են արտահայտիչ շարժումները, որոնք դրսևորվում են դիրքերում, ժեստերում, դիմախաղում /միմիկա/, քայլվածքում, հայացքում։

Պրոսոդիկա – Շեշտադրում և արտալեզվաբանություն. Սա ընդհանուր
անվանումն է. Նշանակում է խոսքի այնպիսի ինտոնացիա, որը ներառում է
արագությունը, բարձրությունը, խոսակցական տոնի բարձրությունը, ձայնի
տեմբրը, շեշտադրման ուժը: ակեստիկա

Տակեստիկա /հպումային/- Հաղորդակցման միջոցներին են դասվում դինամիկ այնպիսի հպումները, ինչպիսիք են՝ ձեռքսեղմումները, ափահարումները, համբույրները:

Պրոքսեմիկա – Հաղորդակցությունն ունի տարածական կազմակերպվածություն:Առաջիններից մեկը հաղորդակցության տարածական կառուցվածքը հետազոտեց մարդաբան Է.Հոլլը, որն էլ ներմուծեց <<պրոքսեմիկա>> տերմինը, ինչն ուղղակի թարգմանությամբ նշանակում է <<մոտիկություն>>: Շփման ընթացքում մարդիկ միմյանց նկատմամբ որոշակի դիրք են ընդունում:

Պրոկսեմիկական հաղորդակցության բնութագրերի վրա անմիջական
ազդեցություն ունեն կուլտուրական և ազգային գործոնները: Է.Հոլլի առաջադրած չորս հեռավորության նորմերն են.
 ինտիմ հեռավորություն /0-45 սմ/ -շատ մոտիկ մարդկանց հաղորդակցություն
 անհատական /54-120 սմ/ – հաղորդակցություն ծանոթ մարդկանց հետ
 սոցիալական /120-400 սմ/-նախընտրելի և անծանոթ մարդկանց հետ և
պաշտոնական հաղորդակցությունների ժամանակ
 հասարակական /400-750 սմ/- տարբեր լսարանների առաջ ելույթների
ժամանակ