Հայոց թագուհիներ․ Նվարդ

Հայոց թագուհիներ, ուսումնական հետազոտություններ

Հայ - Նուարդ հայոց թագուհու և ասորաց թագուհի Շամիրամի հանդիպումը: Շամիրամը  հայոց թագուհուն դիմավորեց իր արքունիքի նորակերտ պալատի առջև ...

Անշուշտ, ամեն մի հետաքրքիր երևույթի պատմությունը ցանկալի է սկսել դարերի խորքը գնացող ավանդազրույցով, առավել ևս ՝ թագուհիների մասին պատմությունը․․․ Մեր դեպքերում առկա է և հազարամյակներից եկող ավանդապատումը , և գեղեցիկ, խորհրդանշական ու պատգամող խորհուրդը։ Հայոց ազգապատման ավանդությունը սկսվում է Հայկ Նահապետից և նրա ժառանգներից, որոնց մասին տեղեկություններ է հաղորդում հայոց պատմահայր Մովսես Խորենացին։ Մեր ավանդությունը Հայաստանի անկախ պետականության հիմնադրումը կապել է դյուցազն Հայկի հետ։ Նա էր որ հիմնեց հայկական պետականությունը և պատվիրեց յուրայիններին չպաշտել ոչ ոքի բացի Արարչից․․․ Ի հավելումն Պատմահոր գռարածի՝ հնագույն միջագետքյան սեպագիր արձանագրությունների ուսումնասիրությունից տեղեկանում ենք, որ Հայկ դյուցազնը որդին էր Հայ(ա) աստծո, որին Առաջավոր Ասիայի մի շարք ժողովուրդներ երկրպագում էին իբրև Արարչի և իմաստության գերագույն աստծո․․․ Հայ մատենագրության մեջ գրառված Առաջին Հայկյանների շարքում միակն Արա գեղեցիկն է, ում կինը վկայված է անվանապես։ Պատմահոր մատյանում նա հիշատակվում է իբրև Արա Գեղեցիկի <<սիրելի կին>>, որի անունը Նվարդ էր․․․

***

Մովսես Խորենացու << Հայոց պատմության >> էջերում գրառված << Արա Գեղեցիկ և Շամիրամ>> վիպասքը համաշխարհային գրականության մեջ ստեղծված գեղեցկագույն երկերից մեկն է, որ պատմում է հանուն սիրո կատարված մեծագործությունների մասին․․․ Ընդ որում ՝ մեծագործություններ են կատարվում երկուստեք․․․ Աստվածային գեղեցկության տեր Արա Գեղեցիկով հմայված՝ հարավում իշխող Շամիրամն առաջարկում է նրան և իր ձեռքը, և իր մեծ թագավորությունը։ Արան չի գայթակղվում առաջարկներով և մերժում է Շամիրամին՝ հավատարիմ մնալով իր տիկնոջը՝ Նվարդին․․․ Սա վիպասքում փառաբանվող առաջին մեծագործությունն է՝ հրաժարումը աշխարհիկ մեծ իշխանությունից և հարստություններից՝ հանուն սիրելի կնոջ և ընտանիքի․․․ Արա Գեղեցիկից մերժված և վիրավորված, սակայն նրան անդառնալիորեն սիրահարված Շամիրամը դիմեց պատերազմի և գրավեց նրա երկիրը՝ Այրարատը։ Պատերազմում զոհվեց սիրեցյալը, որին, հնավանդ զրույցի համաձայն, Շամիրամը հարություն տվեց արալեզների օգնությամբ։ (Քրիստոնեական գրառման մեջ, հասկանալիորեն, հարության դրվագը <<խմբագրվել>> է և նշվում է, որ սպասված Արայի փոխարեն Շամիրամը ներկայացնում է իր սիրեկաններից մեկին)։ Այնուհետև Շամիրամը կառուցեց մեծ ու սքանչելի ամրոց՝ Վանա բերդը, որը կոչվեց Շամիրամակերտ, կանգնեցրեց արձան՝ հանուն արալեզների, կատարեց բազում այլ նշանավոր գործեր՝ թողնելով արձանագրություններ դրանց մասին։ Նա Արա Գեղեցիկի և Նվարդի որդուն՝ Կարդոսին դարձրեց Հայաստանի կառավարիչ․․․ Շամիրամի կատարածները վիպասքում փառաբանվող երկրորդ մեծագործությունն է՝ նյութական աշխարհի մեծ արժեքների ստեղծումը, որը կատարում է սիրահարված, վավաշոտ և իշխանատենչ թագուհին։ Վիպասքը ստեղծող և դարեդար պատմող ժողովրդի համակրանքը, սակայն առաջին մեծագործության կողմն է։ Դրա արտահայտությունն է նաև Շամիրամի անփառունակ վախճանը։ Իսկ վիպասքում փառաբանվող առաջին մեծագործությունը, որը կատարեց Արա Գեղեցիկը, նյութական իշխանությունից ու հարստությունից հրաժարումն էր՝ հանուն ընտանիքի և սիրելի կնոջ հանդեպ հավատարմության։ Պատահական չէ, որ հայկական ազգային ավանդույթնն Արա Գեղեցիկի հետ էկապում մեր երկրի միջնաշխարհի՝ Արարատի (Արայի արտ=Արայի երկիր), Արագած (=Արայի գահ) և Արայի լեռների ավանդակոչումները։ Եվ այդ ընտանիքի տիրուհին ու սիրեցյալ կինը Նվարդն էր՝ հայոց ազգապատման մեջ հիշատակված առաջին մեծ տիկինը․․․

ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Շամիրամը դեռ րի կենդանության ժամանակ Արայի որդուն, որ ծնվել էր նրա սիրելի կնեջից՝ Նվարդից, և տասներկու տարեկան երեխա էր մնացել Արայի մահվան ժամանակ, Արա Գեղեցիկի հանդեպ տածած գորովի պատճառով նրա անունով կոչվում է Արա և նշանակում է մեր աշխարհի վերակացում ՝ մտերմաբար նրան վստահացած լինելով․ և ասում են, թե նա պատերազմում Շամիրամի հետ մեռավ։ Մովսես Խորենացի․

Գրականություն

Հեղ.՝ Արտակ Մովսիսյան <<Տաս հայ ականավոր թագուհիներ>>, Երևան 2017