Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ահա և ևս մեկ ուսումնական տարի մոտենում է իր ավարտին։ Ուսումնական երրորդ տարին սկսեցինք շատ ու շատ հետաքրքիր աշխատանքներով։ Ուսումնասիրեցինք և անցանք տարբեր գծագրեր, որի շնորհիվ ավելի հմտացանք հագուստի մոդելավորման ասպարեզում։ Անցանք կնոջ վերնաշապիկի գծագրի կառուցումը, տաբատ ինչպես նաև հուդիի գծագրերը։ Հաջորդը անցանք պիջակի գծագիրը, որը կարեցի նաև ինքս ինձ համար։

Պիջակի կարման ըթանցքը։

Պիջակի վերջնական արդյունքը։

Կատարել ենք դասերից դուրս տարբեր նախագծեր։ Հարավային դպրոցի երեխաների հետ կարել ենք էկո պայուսակներ և վրան նկարել, կատարել ենք նստելաբարձերի ձևում և կարումհանգույցի տեխնիկայով շարֆերի ներկում և այլն։ Նոյեմբեր ամսից սկսեցինք պատրաստվել BIG Cristmas Market with Coca-Cola 2023-2024 Ամանորյա ցուցահանդես-տոնավաճառին որտեղ ներկայացվելու են ձեռագործ էկո պայուսակներ և բարձի երեսներ։

Էսքիզավորման դասի շրջանակներում ստեղծել եմ հագուստի հավաքածու կորսետային թեմայով նաև կատարել ենք մետրոպոլիտեն թեմայով նախագիծ։

Հագուստի մոդելավորում

Հագուստով մարդու ֆիգուրայի էսքիզների կատարման նկարչական հմտություններ

Ուսումնական երրորդ շրջանի հաշվետվություն

Ուսումնական առաջին շրջանի հաշվետվություն (մասնագիտական)

Ուսումնական երկրորդ շրջանի հաշվետվություն

Առարկաներից կատարած անհատական նախագծերի հղումը։

Ֆլեշմոբների մասնակցության աշխատանքնեի հղումը։

Էքսկուրսիա դեպի <<Ալեքս տեքստիլ>>, կարող եք տեսնել այստեղ։

Առաջին օգնության բոլոր դասերը կարող եք տեսնել այստեղ։

Այս հղումով կարող եք տեսնել ճամփորդությունները։

Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ առարկայի շրջանակներում կատատարեցնք հարցում։ Մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։ Հարցման թեման է՝ Երեխայի հոգեբանությունը և դաստիարակությունը։

Ուսումնական երկրորդ շրջանի հաշվետվություն

Ավարտին է մոտենում հունվար ամիսը։ Այս ամիս էլ կատարեցին շատ ու շատ հետաքրքիր նախագծեր։ Առաջին ստուգատեսև դա՝ <<Բնագիտական ստուգատես>>-ն էր։ Պատրաստել եմ՝ Դեմքի սպիտակեցնող դիմակ։

Կատարել եմ նաև <<Ազգագրական փառատոնի>> հանձնարարությունը։ Որոշեցի գրեմ <<Հռոմեական դիցաբանության>> մասին։ Շատ հետաքրքրեց այդ թեման այդ իսկ պատճառով գրեցի դա։

Մասնագիտական առարկայի կիսամյակային հաշվետվություն

Ես Նավոյան Ժաննան եմ, սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջում <<Հագուստի մոդելավորում և նախագծում>> բաժնում և երկրորդ կուրսում։ Մեր մասնագիտական ուսուցչուհիններն են՝ ընկեր Մերին և ընկեր Կարինեն։ Ընկեր Մերիի հետ մենք սովորում ենք հագուստների ձևածքներ և լեկալներ հանել, կիսաշրջազգեստներ, տաբատներ, բլուզներ ձևել, կարել և այլն։ Ընկեր Կարինեի հետ մենք սովորում ենք տարբեր ֆիգուռաներ անել, ստեղծել մեր սեփական հագուստները, տարազները ձևափոխել դարձնել նորաոճ և նմանատիպ այլ բաներ։ Աշխատել ենք նաև փոքր բալիկների հետ։ Չեմ փոշմանել, որ հենց <<Հագուստի մոդելավորում>> բաժինն եմ ընտրել։

Հագուստի հանգույցի մշակման ընդհանուր հմտություններ

Հագուստով մարդու ֆիգուռայի էսքիզների կատարման նկարչական հմտություններ

Աշխարհագրության հաշվետվություն

Ներկայացնում եմ հաշվոտվություն թե ինչ աշխատանքներ եմ կատարել երկու շաբաթվա ընթացքում։

Քանի, որ եկու շաբաթում ընդամենը ունեցել ենք՝ 4 աշխարհագրության դասաժամ աշխատանքներս քիչ են։

Կատարել եմ գործնական աշխատանք, կատարել եմ հետազոտական աշխատանք պատրաստել եմ պրեզենտացիա։

Սովորել ենք նաև աշխատել՝ Google Earth Pro ծրագրով։ Տպավորիչ և հավես ծրագիր էր, այդ ծրագրի շնորհիվ բոլորս կարողացանք գտնել մեր ուզած քաղաքը, գյուղը, շենքերը։ Շատ հեշտ էր աշխատելը այդ ծրագրով։

Այստեղ կարող ոք տեսնել իմ ամբողջ տարվա աշխատանքները։

Հաշվետվություն, ֆիզիկա, էկոլոգիա

Մենք մեր ֆիզիկայի և էկոլոգիայի դասերը անցկացնում ենք մեր շատ սիրելի ընկեր Նելլիի հետ։ Շաբաթական անցկացնում ենք երկու ժամ, մեկ ժամ ֆիզիկա, մեկ ժամ էկոլոգիա։ Ժամերը շատ քիչ են, բայց մենք ընկեր Նելլիի հետ հասցրել ենք սովորել շաատ գիտելիքներ։

Տարեսկզբում, երբ նոր էինք ծանոթացել ընկեր Նելլի հետ ինձ թվում էր թե ամեն ինչ բարդ է լինելու, բաայց չեք էլ կարող պատկերացնել թե ինչ թեթև և կենսուրախ է մեր ընկեր Նելլին։

Ընկեր Նելլիի հետ մենք այցելել ենք՝ Երևանի գիտության և տեխնիկայի թանգարան։ Շատ հետաքրքիր էր ամեն ինչ, ամեն մի հնությունը հետաքրքիր էր։

Ֆիզիկայի դասերին անցել ենք՝ Լույսի տարածումը, Շիկացման լամպը, Օհմի օրենքը և այլն։ Նաև լուծել ենք շատ-շատ խնդիրներ։ Այդ բոլորը կարող եք տեսնել այս հղումով։


Էկոլոգիայի դասերն էլ իր հետաքրքրությունները ունեն։ Զրուցում ենք բնությունից, կենդանիներից, էկոլոգիական միջավայրից և այլն։ Ուսումնասիրել ենք հետևյալ թեմաները՝ վայրի բնությունը, բուսական ռեսուրսները, վիրուսներ և այլ դասեր։ Էլոգիայի դասի շրջանակներում կատարած ամբողջ աշխատանքներս։

Հաշվետվություն

Ես հիմա ներկայացնում եմ տարեսկզբից մինչև տարեվերջյան հաշվետվություն և պատմում մեր քոլեջում ապրած ամեն մի պահի մասին։ Մենք մեր <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջում շատ-շատ գեղեցիկ և անմոռանալի օրեր ենք ունեցել։ Ամեն առավոտ մենք դասերից առաջ 20 րոպե մասնակցում ենք ընդհանուր պարապունքին մեր սիրելի ընկեր Մարինեի հետ, երգում ենք ու պարում, թարմանում ենք և անցնում մեր դասերին։ Քոլեջի ուսանողներով ճամփորդել ենք և ունեցել ենք շատ հետաքրքիր արկածներով հագեցած օրեր։ Դասերի շրջանակներում կատարել ենք անհատական նախագծեր և իմացել ավելին։ Ունենք նաև մասնագիտական ընտրության դասաժամեր։ Մենք ընկեր Թերեզի հետ անցնում ենք կավագործություն, նա մեզ շատ գիտելիքներ է տվել և սովորեցրել է շատ ու շատ իրեր պատրաստել։ Ընտրության մարզաձևը՝ ընտրել եմ վոլլեյբոլ, քանի որ շատ եմ սիրում խաղալ։ Հետաքրքրիր ֆիզկուլտուրայի դասեր ենք անցկացնում։ Մասնագիտական ընտրությունս՝ նախադպրոցական կրթությունն է, բայց սիրում եմ զբաղվել հագուստի դիզայնով և ուզում եմ փոխել մասնագիտությունս։

Մեր բոլոր առարկաներից կատարել ենք ֆլեշմոբներ։ Առարկաներն են՝ Հայոց լեզու, Գրականություն, Հայոց պատմություն, Հասարակագիտություն, Աշխարհագրություն, Կենսաբանություն, Ֆիզիկա, Էկոլոգիա, Մաթեմատիկա, Անգլերեն, Ռուսերեն։

Ես չեմ աշխատում, զբաղվում եմ ինքնակրթությամբ, պարապում եմ նկարչություն և գծագրություններ անում։

Այս տարին ես համարում եմ ձեռքբերումների տարի։ Քոլեջում ձեռք եմ բերել շատ ընկերներ, բայց, ցավոք, նրանցից մի քանիսի ավարտական տարին է այս տարի և ստիպված ենք հրաժեշտ տալ միմյանց, բայց ես վստահ եմ, որ շփումը կպահենք նաև քոլեջից դուրս։

Նաև ուզում եմ խոսել մեր քոլեջի ուսուցիչների մասին։ Մեր քոլեջի ուսուցիչները տարբերվում են իրենց ջանասիրությամբ, աշխատասիրությամբ և մեր հանդեպ մեծ ուշադրությամբ։ Մենք գնահատում ենք նրանց ուշադրությունը և այդ մեծ սերը։ Շնորհակալ ենք բոլորիդ, սիրում և գնահատում ենք ձեր աշխատանքը։ Ուզում եմ առանձին շնորհակալություն հայտնել մեր ընկեր Մարիամին։ Նա մեզ շատ-շատ հետևողական է, տեղեկացնում է մեր դասերի հետ կապված ամեն ինչ, մեր ամեն մի քայլին ուշադիր է, մեզ չի թողնում, որ ինչ-որ սխալ քայլ անենք։ Հա շատ է զայրանում մեզ վրա, բայց ինչ էլ, որ լինում է նա միշտ մեզ ընդառաջում է և մեր կողքին է։ Եվ վերջում ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնել մեր տնօրենին՝ ընկեր Տաթևին, որ նույնպես ուշադիր է մեր հանդեպ և ունի այսպիսի լավ անձնակազմ։

Կյանքը քոլեջից դուրս և քոլեջում

Քոլեջից դուրս ես իմ ընկերների հետ ավելի խորը ծանոթացա մեր բազմօրյա ճամփորդությունների ժամանակ։ Ես մասնակցել եմ ՝ Սևան, Գութանասար, Հրեշտակների ձոր, Սահադաշտ, Գյումրի ճամփորդություններին, որոնք օգնել են ոչ միայն ամրապնդելու կապերը ընկերներիս հետ, այլև նպաստել են իմ հայրենի երկիրը լավ ճանաչելուն։ Ես շատ սիրեցի մեր չքնաղ Գյումրին, ճիշտ է՝ առաջին անգամ չէի Գյումրիում, բայց էլ ավելի սկսեցի սիրել Գյումրին։ Հետաքրքիր էր տեսնել Գութանասարը և բարձրանալ, ճիշտ է՝ դժվարությամբ, բայց մեծ հետաքրքրությամբ։ Իսկ Հրեշտակների ձորի մասին խոսքեր չունեմ, այդ ճամփորդության շրջանակներում նաև եղանք Խոր Վիրապում։

Հունվարից-ապրիլ ամիսների հաշվետվություն

Ներկայացնում եմ իմ երկրորդ կիսամյակի կատարած բոլոր աշխատանքները։

Հունվար ամսին ունեցել ենք դիջիթեքներ այդ, իսկ պատճառով չենք ունեցել մաթեմատիկայի դասեր, ես իմ հաշվետվությունը կսկսեմ ներկայացնել փետրվար ամսվա աշխատանքներից։

Փետրվար ամսին կատարել եմ հետևյալ աշխատանքները՝

Ֆլեշմոբ

Շիրակացին մեր տներում

Ֆունկցիաներ

Տնային աշխատանք

Առաջադրանք

Տնային աշխատանք

Տնային աշխատանք

Տնային աշխատանք

Կրկնակի անկյան սինուսն ու կոնսինուսն, տանգեսն ու կոտանգես բանաձևեր

Մարտ ամսվա կատարած աշխատանքներս են՝

Պի թիվը

Տնային աշխատանք

Ֆունկցիաներ,նախագիծ

Ապրիլ ամսվա կատարած աշխատանքներս են՝

Ֆլեշմոբ

Տնային աշխատանք

Սինուս և կոսինուս ֆունկցիաների հատկություններն ու գրաֆիկները

Թվի արկսինուսը և արկկոսինուսը

Ֆլեշմոբ

Բլոգիս հղումը

Հունվար ամսվա հաշվետվություն

Հունվար ամիսը սկսեցի առողջական վատ վիճակով, այդ իսկ պատճառով չեմ ներկայացել դասերին և չեմ մասնակցել դիջիթեքյան դասընթացներին։ Առողջանալուց հետո եկա դասի և մասնակցեցի քոլեջի մանկապարտեզի երեխաների հետ հեքիաթների քննարկմանը։ Հունվարի 26-ին գնացինք ճամփորդության դեպի սահադաշտ։ Մեզ ուղեկցեցին ընկեր Նելլին և ընկեր Մարիամը։ Ես երկրորդ անգամ էի սահադաշտում, սահել չգիտեի, սակայն ինձ օգնություն ցուցաբերեց այնտեղի աշխատողը և շատ դժվարանալուց հետո կարողացա սահել։ Շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք։ Շուտով մոտենում է Հունվարի 28-ը՝ բանակի օրը և մենք՝ Մայր դպրոցում այդ տոնի կապակցությամբ <<ղափամայի>> ծես ենք կատարելու։

Կիսամյակային հաշվետվություն

Ես Նավոյան Ժաննան եմ։ Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ>>-ի առաջին կուրսում։ Ընտրել եմ նախադպրոցական բաժինը։ Քոլեջի մասին իմ առաջին տպավորությունները դրական էին։ Ձեռք բերեցի նոր ընկերներ։ Սիրեցի նաև իմ բոլոր ուսուցչուհիներին։ Ես շատ եմ սիրում հայոց լեզու առարկան։ Հայոց լեզվի կատարած իմ աշխատանքներն են։ Նաև սիրում եմ գրականություն առարկան։ Գրականության դասերին կարդացել ենք Գրիգոր Զոհրապի նովելելներից երկուսը՝ «Կապիկը», «Զաբուղոն»։ Վերջերս կարդացինք Վանո Սիրադեղյանի, Գրիգի պատմվածքները։ Իմ կատարած աշխատանքներն են։ Սիրում եմ նաև մյուս առարկաները։ Երաժշտության ժամերին ընկեր Մարինեի հետ սովորում ենք տարբեր ազգային երգեր ու պարեր։ Ընկեր Մարինեի շնորհիվ մենք ունեցանք անմոռանալի մեդիա ուրբաթ։ Մաթեմատիկա առարկայից արել ենք շատ ու շատ ֆլեշմոբեր։ Ֆիզիկայի և էկոլոգիայի դասերին նայել ենք ֆիլմեր, խնդիրներ ենք լուծել, փորձեր ենք արել և լուսաբանումներ գրել։ Ընկեր Գայանեն մեր աշխարհագրության ուսուցչուհին է, նա մեզ տարել է շատ ճամփորդությունների հիանալի ժամանակ ենք անցկացրել նրա հետ։ Հայոց պատմության և հասարակագիտության ուսուցչուհին, ընկեր Հեղինեն մեզ տարել է Կարմիր բլուրի հնավայիր և մեկ ուրիշ հնավայիր, մենք պտտվեցինք այդ հնավայրերում և շատ ու շատ տեղեկություններ ստացանք։ Անգլերեն առարկայի իմ աշխատանքները։ Կենսաբանություն առարկայի դասին դիտել ենք վիրուսների մասին ֆիլմ գրել ենք լուսաբանումներ, պատրաստել ենք տեսանյութեր, իմ աշխատանքները կենսաբանություն առարկայից։ Ռուսերեն առարկայի իմ աշխատանքներն են։ Այսքանով կարողացա ներկայացնել իմ քոլեջը, առարկաները, ճամփորդությունները և դասերը։