Հրաշալի եռօրյա ճամփորդությունը՝ Վաղաշենում․․․

Մենք քոլեջի ուսանողներով, օգոստոսի 5-7-ը գնացինք Վաղաշեն, մեզ ուղեկցեցին մեր սիրելի՝ Միսս Արփին և ընկեր Մարինեն։

Վաղաշեն գնալու ճանապարհին այցելեցինք՝ Բերդկունք-Հայրավանք, իսկ վերադառնալիս՝ Կոթավանք կամ Կոթի Սբ․ Աստվածածին եկեղեցի (IXդ․)։

Մենք բոլորս միասին անցկացրեցինք 3 անմոռանալի օրեր։ Գիշերը քնում էինք վրանների մեջ, առաջին անգամ էի քնում վրանի մեջ, ճիշտա ես էդպես էլ չհարմարվեցի, բայց դա ինձ չխանգարեց, որպեսզի ուրախ օրեր անցկացնեմ։

Շա՜տ հավես օրեր ունեցանք, հիմա կպատմեմ մեր առօրիայից մի քանի բան։ Առավոտյան զբաղվում էինք ֆիզկուլտուրայով, հետո գնում էինք նախաճաշելու մի քիչ հանգստանում էինք և գնում Սևանի ափ լողալու, գալիս էինք և սկսում խաղալ ինտելեկտուալ խաղեր։ Ճաշում էինք, զրուցում էինք, թեյ էինք խմում։ Հետո սկսում էինք խաղեր խաղալ՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ և այլ խաղեր։

Շատ-շատ հետաքրքիր անցավ ամեն ինչ և շատ կազմակերպված։

Այս տեսանյութում կտեսնեք մեր ապրած գեղեցիկ պահերից մի քանիսը։

Սևան (պատում)

Մենք քոլեջի ուսանողներով Մարտի 4-ին գնացել էինք Սևան մեր շատ սիրելի ուսանողուհու՝ Ագապիենց գյուղ։ Մեզ ուղեկցեցին ընկեր Տիգրանը և ընկեր Էլյան։ Գյուղի անունն է եղել Շորժա, բայց մի քանի տարի առաջ գյուղի անունը փոխվել է Շողակաթ։ Շատ-շատ ցուրտ էր այնտեղ, բայց չենք փոշմանել, որ գնացել ենք։ Շատ հագեցած և մրսած օր ունեցանք, բայց դրա հետ մեկ տեղ շատ հաճելի։ Գնացինք տարբեր տեղեր՝ Շողակաթ գյուղի մարզպետարան, գնացինք Սևանի ափը, պտտվեցինք գյուղով, գնացինք Սևանավանք։ Նաև գնացինք Ագապիենց տուն հյուր, մեզ շատ լավ ու ջերմ հյուրընկալեցին, շատ կապվեցինք նրա ընտանիքի հետ և շատ հետաքրքիր զրույցներ ունեցանք նրանց հետ։ Իդեպ շատ դժվարությամբ ենք բարձրացել Սևանավանքը, շատ ուժեղ ձյուն էր գալիս, մառախլապատ օր էր։ Ուղղակի բառերով չեմ կարող նկարագրել թե ինչ հագեցած օր ենք ունեցել․․․

Սևանը մեկ վիդեոյում

Սահադաշտ (պատում)

Այսօր մենք քոլեջի մի քանի կուրսերով գնացել էինք Սահադաշտ։ Մեզ ուղեկցեցին ընկեր Մարիամը և ընկեր Նելլին։ Սահեցինք մեկ ժամ, իրականում ես սահել չգիտեի, բայց ինձ սովորեցրեցին։ Այդքան էլ բարդ չէր սահելը և շուտ սովորեցի սահել։ Շատ հետաքրքիր անցավ մեր օրը և շատ հաճելի էր այդ միջավայրը։

ԳՅՈՒՄՐԻ ճամփորդություն

Մենք ամսի 23-ին քոլեջով գնացել էինք Գյումրի ճամփորդության։ Մեզ ուղեկցեցին մեր շատ-շատ սիրելի ընկեր Գայանեն և ընկեր Նառան։ Գնացել էինք գնացքով, շատ հետաքրքիր անցավ նաև ընկերացանք մի քանիսի հետ։ Շատ հագեցած և գեղեցիկ օր ենք ունեցել։ Գնացինք Գյումրու հրապարակ, Յոթ վերք եկեղեցի, Վարդանանց հրապարակ, Աճեմյան փողոց, ԹՈՒՄՈ-ի շենքի հարակից տարածքը։ Այցելեցինք նաև Ձիթողցոնց տուն-թանգարան, Ասլամազյանների տուն-թանգարան։ Գնացինք Գյումրու ամենահին վարսավիրանոցը, այնտեղի Հոլերի խանութը ամբողջը ձեռքի աշխատանք էր, միայն հոլեր չէին կային նաև ականջօղեր, վզնոցներ, սուվինեռներ, նոթատետրեր և այլ նմանատիպ բաներ։

Ճամփորդություն

Մենք ամսի 9-ին ընկեր Գայանեի և ընկեր Մարիամի հետ գնացել էինք արշավի։ Գնացինք Արարատյան դաշտավայրի ՝ Խոր Վիրապ, Հրեշտակների ձոր և Տափի բերդ։ Շատ հետաքրքիր անցավ մեր օրը։ Հիմա կտեղադրեմ մեր հագեցած օրվա նկարներից։

Գութանասար (ամփոփում)

Ամսի 18-ին մենք քոլեջով գնացել էինք Գութանասար։ Շատ լավ օր ենք անցկացրել։ Մեզ հետ նաև եկել էին մեր շատ սիրելի ուսուցչուհինորը՝ ընկեր Գայանեն, ընկեր Հեղինեն և ընկեր Նառան։ Շատ դժվարությամբ եմ բարձրացել մինչև գագաթ, բայց չեմ փոշմանել, որ գնացել եմ այդ բարձունքին։ Լեռան բարձրությունը՝ 2299մ է։

Մի քանի տեղեկություն Գութանասարի մասին․

Գութանասար, հանգած հրաբխային լեռնագագաթ Հայաստանի Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ Կոտայքի սարավանդի հյուսիսային եզրին, Գեղամա լեռնաշղթայում։ Ֆանտան գյուղից 2,5-3 կմ հարավ է, Ջրաբեր գյուղից` 4 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը 2299,6 մ է, հարաբերական բարձրությունը՝ 300 մետրից մի փոքր ավելի։ Հատած կոնի ձևով լեռնազանգված է՝ հարավային կողմից ճեղքվածք ունեցող խառնարանով։ Լանջերը ունեն 25-45° թեքություն։ Պարունակում է պեռլիտի և պեմզայի պաշարներ։ Ունի հրաբխային ծագում։ Լանջերը ծածկված են լեռնատափաստանային բուսականությամբ, գագաթային մասը՝ մարգագետիններով։