ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ
ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ «ՀԱԳՈՒՍՏԻ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ»
ՈՒՍԱՆՈՂ՝ ՆԱՎՈՅԱՆ ԺԱՆՆԱ
ԹԵՄԱ՝ ԿՈՐՍԵՏԱՅԻՆ
ՂԵԿԱՎԱՐՆԵՐ՝ ՄԵՐԻ ԽԱՆՋՅԱՆ, ԿԱՐԻՆԵ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ
ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ «ՀԱԳՈՒՍՏԻ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ»
ՈՒՍԱՆՈՂ՝ ՆԱՎՈՅԱՆ ԺԱՆՆԱ
ԹԵՄԱ՝ ԿՈՐՍԵՏԱՅԻՆ
ՂԵԿԱՎԱՐՆԵՐ՝ ՄԵՐԻ ԽԱՆՋՅԱՆ, ԿԱՐԻՆԵ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Ահա և ավարտվում է մեր երրորդ տարին։ Այս տարվա ընթացքում շատ ու շատ հետաքրքիր աշխատանքներ ենք կատարել։ Այդ աշխատանքների շնորհիվ ձեռք բերեցինք մեծ փորձ։ Նաև կարել ենք մեզ համար հագուստներ, ես ինձ համար կարել եմ կորսետ, ատլասից կիսաշրջազգեստ և պիջակ։ Ընկեր Մերիի հետ կատարել ենք տարբեր աշխատանքներ՝ էկո պայուսակների ձևավորում, քիմիայի լաբորատորիայի համար խալաթների ձևավորում, շրջանավարտների հագուստների ձևավորում, մեդիա կենտրոնի վարագույրների ձևավորում և այլ աշխատանքներ։ Կատարել եմ աշխատանքներ նաև «BIG Cristmas Market»-ի ժամանակ, կարել ենք էկո-պայուսակներ, դեկորատիվ բարձի պատյաններ և նկարել նրանց վրա։ Սովորել ենք եռանկյունաձև կրծկալի կառուցումը և կարել որպես մուլյաժ։ Սովորել ենք նաև մեր այդքան սիրելի հուդիների գծագիրը և նորից կարել մուլյաժ։
Էսքիզավորման դասաժամերին ընկեր Կարինեի հետ սովորել ենք մոդելներ նկարել, համադրել հագուստները և այլն։ Կատարել ենք նաև հետաքրքիր նախագծեր։
Հանդիպել ենք նաև Սաղմոս կերամիկա-ի հիմնադիր Անդրանիկ Մանուկյանի հետ։
Մասնակցել ենք նաև ՀԳՊԱ․ դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը։
Հագուստով մարդու ֆիգուրայի էսքիզների կատարման նկարչական հմտություններ
Թղթի վրա կտորներով աշխատանք
Ձոն ստուգատեսի շրջանակում ունեցանք համագործակցային նախագիծ Արևելյան դպրոցի 2_րդ դասարանցիների հետ։
Վերջնական արդյունքը՝
Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանցիների երեխաների հետ կատարեցինք նախագիծ <<էկո պայուսակների ձևավորում>>։ Երեխաների հետ ձևեցինք և կարեցինք մի քանի նմուշ։ Շատ դրական լիցքերով ճանապարհեցինք երեխաներին։
Ձմեռային ճամբարի ընթացքում իրականացնում ենք մեր հերթական պատվերը․ «Արտադրությամբ ուսուցում» ուսումնական նախագծի շրջանակներում կարում ենք խալաթներ՝ Միջին դպրոցի քիմիայի լաբորատորիայի համար: