Мой проект по русскому языку

РАБОТА НА МАНИКЮРЧИЦЫ

Маникюр — косметическая процедура по обработке ногтей на пальцах рук и самих кистей рук, а то и всей руки. Маникюр выполняется как в салонах красоты или косметологических кабинетах квалифицированными специалистами, так и в домашних условиях. Маникюр может включать в себя:

Выполнение маникюра

С точки зрения обработки кутикулы различают два вида маникюра — обрезной и необрезной. При обрезном маникюре для среза кутикулы используют специальный инструмент — накожницы (их ещё иногда называют кутикульные кусачки; щипцы щипчики — их некорректное название и относится к инструменту пинцет для выщипывания волос на бровях), при необрезном — используются деревянные палочки или шлифуется специальным электрическим прибором для маникюра.

Маникюр часто совмещается с педикюром, уходом за кожей лица, парикмахерскими процедурами (стрижкаокрашивание волос и прочие виды ухода за волосами). Часто под словом «маникюр» понимают внешний вид, обработку только ногтей. При общественном маникюре необходимы повышенные требования к гигиене во избежание инструментального заражения грибковыми заболеваниями, в частности онихомикозом.

Обучение маникюру – Մատնահարդարման ուսուցում

Включает в себя изучение технологий наращивания ногтей с помощью акрила и геля, изучение материалов, техник маникюра и опила ногтя, техник выкладки материала на ноготь, выравнивание, практику с ногтями модели, а также уроки нейл-арта. Обучение наращиванию ногтей состоит из обучения наращиванию и рисованию на ногтях, или по другому нейл-арту.

При наращивании ногтей с помощью акрила используется два способа — объёмный и плоский нейл-арт (дизайн ногтей). Плоский дизайн ногтей делают следующим образом: сначала наносят акрил на ногти, после чего создают рисунок на нём и наносят либо прозрачный лак, либо акрил. При использовании способа объёмного нейл-арта потребуются специальные заготовки, к примеру, в виде цветочков, они приклеиваются на основу акрила, далее подрисовываются остальные части рисунка и таким образом получается объёмный рисунок.

Развитие маникюра – Մատնահարդարման զարգացում

Первая информация о маникюре появилась в американском журнале, посвящённом причёскам. В 20 веке уже все женщины США ухаживали за своими руками и ногтями.

В начале XX столетия был впервые представлен лак для ногтей, который держался только один день. Это послужило тому, что женщины стали полировать ногти реже. В журнале Vogue появилась информация о средстве, способном придать ногтям блеск. Средство нужно было нанести на ногти и втереть в ногтевую пластину.

1925 год появляется сразу два средства: лак для ногтей и жидкость для снятия лака. Лак для ногтей был светло-розового оттенка и наносился лишь по центру ногтя. Макс Фактор, представивший первый лак, выпустил отбеливатель, позволяющий создать нечто похожее на современный французский маникюр. Макс Фактор представил в 1934 году первый в мире жидкий лак.

В 30-х годах косметические бренды пробовали выпускать на рынок совершенно разные лаки, но большинство из них не пользовались популярностью у женщин.

Восьмидесятые продолжили развитие технологий наращивания ногтей. Рынок начали заполнять первые средства без запаха, было изобретено гелевое наращивание ногтей. В это время огромную популярность получил нейл-арт. В 2000-х годах появились новинки: биогель, 3D рисунки на ногтях, глиттеры, блёстки.

Лак для ногте́й — косметическое средство, предназначенное для нанесения на ногти пальцев рук, а также ног.

Розовый лак для ногтей

История – Պատմությունը

По некоторым данным лак для ногтей был изобретён в Китае около XXX века до н. э.. Во времена китайской династии Мин в моду входят длинные ногти как признак высшего сословия. Женщины отращивали ногти (иногда длиной до 25 сантиметров) для демонстрации того, что они не занимаются ручным трудом, а мужчины — как признак мужественности и амулет от зла.

В Древнем Египте листья червеницы (Anchusa tinctoria) предположительно использовались для изготовления пасты для окрашивания рук, подошв ног, а также ногтей и волос. Также некоторые исследователи отмечают, что ногти на руках и ногах древнеегипетских статуй иногда бывают окрашены в красный цвет. Известно использование «полировки для ногтей» в Древнем Риме (около 100 года до н. э.), состоящей из жира и крови животных.

Первую в мире несмываемую водонерастворимую формулу лака для ногтей изобрел Чарльз Ревсон, основатель компании Revlon (1934 г.). Структура лака была нестабильна, покрытие отшелушивалось уже через два-три дня. В качестве жидкости для снятия лака использовался обычный ацетон. Гамма лаковых покрытий была весьма однообразна: около пяти-шести оттенков красного, при этом используемые пигменты были достаточно небезопасны.

Виды лаков – Լաքերի տեսակները

Современные лаки для ногтей разделяются на несколько групп.

  • Основа. Обычно наносится на ноготь в первую очередь и выполняет несколько функций — подготавливает поверхность ногтя для нанесения слоя основного лака, защищает ноготь от пожелтения при использовании цветных лаков тёмных цветов. Некоторые основы содержат добавки — частицы талькашёлка или других веществ, заполняющих неровности ногтя. Существуют также лечебные основы, содержащие вещества для защиты от грибковых заболеваний, или вещества, помогающие росту и укреплению ногтя (с примесью эпоксидных или формальдегидных смол, а также поливинилбутирола; иногда с кальцием). Лечебные основы могут использоваться как совместно с декоративным лаком, так и самостоятельно.
  • Цветной (декоративный) лак. Обычно наносится на основу и служит для придания ногтю нужного цвета. Сверху на цветной лак рекомендуется наносить слой защитного лака для предотвращения его отшелушивания. Часто наносится в несколько слоёв для придания ногтю более гладкого и блестящего вида.
  • Защитный лак. Прозрачный лак, предназначенный для защиты нанесённого цветного лака или основы от растрескивания и шелушения. Высыхает быстрее основы, придаёт ногтям глянцевый блеск.

Կոտայքի մարզ պրեզենտացիա, շարունակություն

Քաղաքներ Կոտայքի մարզի մարզկենտրոնը Հրազդանն է։ Մյուս քաղաքներն են ԱբովյանըԲյուրեղավանըԵղվարդըՆոր ՀաճնըՉարենցավանըԾաղկաձորը։

Հրազդանը Հայաստանի խոշոր քաղաքներից է։ Մինչ 1959 թվականը կոչվել է Ներքին Ախտա և այդ անվանումով մտել է Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի մեջ։ 1995 թվականին Հրազդանը դարձել է Կոտայքի մարզի մարզկենտրոնը։ Քաղաքը կազմված է 3 հիմնական զանգվածներից՝ հարավային, կենտրոնական և հյուսիսային։ Հիմնական արդյունաբերական շինությունները կենտրոնացված են հյուսիսային արդյունաբերական հանգույցում։ 1969 թվականին կազմվել է Հրազդանի վարչամշակութային կենտրոնի նախագիծը։ Կոտայքի մարզում կարևոր նշանակություն ունի նաև Աբովյան քաղաքը, որն անմիջապես հարում է քաղաքամայր Երևանին։ Համարվում է Երևան քաղաքի արբանյակը։ Աբովյան քաղաքով է անցնում Երևանը հանրապետության հյուսիս-արևելքին կապող ավտոճանապարհը, որը կապում է Երևան, Աշտարակ, Հրազդան քաղաքները և շրջանի գյուղերը տանող խճուղիներ։ Աբովյանը գտնվում է Երևան-Սևան երկաթուղու հատման վայրում։ Այս պատճառով Աբովյանը երբեմն անվանում են Երևանի «հյուսիսային դարպաս»։ Ունի երկաթուղային կայարան՝ Երևան-Սևան ուղղությամբ։ Խորհրդային տարիներին Աբովյանն հանրապետության ամենաարագ աճող քաղաքն էր՝ արդյունաբերական կարևոր կենտրոնը։ Մայրաքաղաքից 12 կմ հեռավորության վրա գտնվում է Եղվարդ քաղաքը, որը Կոտայքի խոշոր եկեղեցական կենտրոններից է։ Կոտայքի մարզի երիտասարդ քաղաքներից են Բյուրեղավանը, Չարենցավանը և Նոր Հաճնը։ Ծաղկաձորը Կոտայքի ամենափոքր քաղաքն է։ Այն քաղաքի կարգավիճակ է ստացել միայն վերջին տասնամյակում (ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի 1984 թվականի փետրվարի 16-ի հրամանագրով Ծաղկաձորը դասվել է քաղաքների կարգին)։ Ծաղկաձորը լեռնակլիմայական առողջավայր է։ Այստեղ են գտնվում մարզական բազան, քաղաքից Թեղենիսի գագաթը տանող 6 կմ երկարությամբ ճոպանուղին, մանկական առողջարանը, հանգստյան տները և տուրիստական բազաները։

Բնակչություն Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Կոտայքի մարզի բնակչությունը կազմում է 254 397 մարդ, իսկ բնակչության միջին խտությունը՝ 121,14 մարդ/կմ։ Բնակչության թվի և միջին խտության ցուցանիշներով Կոտայքը Հայաստանում զիջում է միայն Արմավիրի և Արարատի մարզերին, ինչպես նաև մայրաքաղաքային ինքնավարություն և մարզի կարգավիճակ ունեցող Երևան քաղաքին։ Կոտայքը մարդու բնակության հնագույն վայրերից է։ Առաջին մարդիկ այստեղ հաստատվել են դեռևս վաղ ժամանակներում՝ հազարամյակներ առաջ։ Մարզի բնակչության ներկայիս պատկերը ձևավորվել է բնակչության մեխանիկական աճի ազդեցությամբ։ Կոտայքի մարզի քաղաքային բնակչության կամ ուրբանիզացման մակարդակը նորմայից բարձր է՝ 54 %: Այս ցուցանիշով Կոտայքի մարզը Հայաստանում զիջում է ՍյունիքիԼոռու և Շիրակի մարզերին։ Բնակչության էթնիկական կազմը խայտաբղետ է։ Հիմնական բնակիչները հայերն են, որոնք դավանում են քրիստոնեություն (Հայ Առաքելական եկեղեցի)։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ Կոտայքի մարզում ապրում են 249 508 հայեր, որոնք կազմում են ամբողջ մարզի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 98,08 %: Գյուղում ապրում են նաև եզդիներ (3 211 մարդ), ասորիներ (676 մարդ), ռուսներ (590 մարդ), քրդեր (94 մարդ), ուկրաինացիներ (93 մարդ), պոնտոսի հույներ (70 մարդ) և այլազգիներ։

Հայաստանի Կոտայքի մարզի բնակչության էթնիկական կազմ

Կոտայքի մարզի բնակչության սեռատարիքային կազմը

Տրանսպորտ, տրանսպորտային ենթակառուցվածքներ

Կոտայքի մարզը գտնվելով Հայաստանի կենտրոնում (սահմանակցում է վեց մարզերին և քաղաքամայր Երևանին) ձեռք է բերել տրանսպորտային կարևոր նշանակություն։ Մարզի ավտոճանապարհներին զգալի է նաև տարանցիկ երթուղիների թիվը։ Կոտայքի մարզի տրանսպորտային համակարգի կարևոր բաղկացուցիչ մաս են կազմում ավտոմոբիլային ճանապարհները։ Դրանք մեծ նշանակություն ունեն մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ Տրանսպորտային ենթակառուցվածքների շարքում կարևոր նշանակություն ունեն ավտոմոբիլային փոխադրումները։ Դրանք կազմում են Կոտայքի մարզի տարածքում կատարվող ավտոմոբիլային փոխադրումների 95 %-ը։ Կոտայքի ընդհանուր օգտագործման ճանապարհային ցանցը խմբավորվում է տարբեր նշանակության երեք հիմնական ավտոճանապարհային ուղիների։ Դրանց ընդհանուր երկարությունը կազմում է 579.48 կմ։ Գերակա են համարվում մարզային կամ տեղական նշանակության ավտոճանապարհները (256.1 կմ)։ 267.2 կմ երկարությամբ աչքի են ընկնում հանրապետական նշանակության ավտոճանապարհները, իսկ միջպետական ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 56.18 կմ։ Մարզի ներսում կատարվող 38 երթուղիների սպասարկման աշխատանքները կատարվում են թվով 12 փոխադրող կազմակերպությունների միջոցով։ Կոտայքի 3 քաղաքային համայնքներում կատարվում են նաև ներհամայնքային ուղևորափոխադրումներ (6 երթուղիներով)։ Կոտայքի մարզի քաղաքային և գյուղական համայնքներից դեպի Երևան գործում է 8 ավտոբուսային և նույնքան միկրոավտոբուսային, իսկ դեպի Հայաստանի այլ մարզեր՝ 1 ավտոբուսային միջմարզային կանոնավոր երթուղիներ։ Նշանավոր է Հրազդան-Երևան մարդատար էլեկտրագնացքը։

Արդյունաբերություն Կոտայքի մարզի տնտեսության գերակա ճյուղերը երկուսն են՝ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։ Համախառն ներքին արդյունքի ամենամեծ մասնաբաժինը բաժին է ընկնում արդյունաբերությանը։ Վերջինիս արտադրական ծավալի ներուժը հիմնականում կենտրոնացված է քաղաքներում՝ ՀրազդանումՉարենցավանումՆոր ՀաճնումԵղվարդումԲյուրեղավանումԱբովյանում, ինչպես նաև մի շարք խոշոր գյուղական բնակավայրերում։ Արդյունաբերության ճյուղերից առաջատար են համարվում էներգետիկայիմեքենաշինական և սննդի արդյունաբերությանքարամշակմանհանքարդյունահանմանձկնաբուծությանշինանյութերի և փայտամշակման ոլորտները։ Արդյունաբերության արտադրանքի մեծ մասը բավարարում է հայաստանյան շուկայի ներքին պահանջները, իսկ մի մասն էլ արտահանվում է արտասահման՝ Ռուսաստանի ԴաշնությունՉինաստանՎրաստանԲուլղարիաԻրանի Իսլամական Հանրապետություն և այլն։

Հրազդանի ջերմաէլեկտրակայանը Հայաստանի էլեկտրական արտադրության կարևոր կենտրոններից է։

Գյուղատնտեսություն Գյուղատնտեսությունը մարզի տնտեսության կարևոր ճյուղերից մեկն է։ Հայաստանի այս մարզում գյուղատնտեսական արտադրությունը հիմնականում կազմակերպվում է գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների միջոցով։ Բնորոշ է ինտենսիվ ապրանքային ճյուղերի զարգացումը։ Մասնագիտացած է, որպես այգեգործական-անասնապահական շրջան՝ ծխախոտագործության ու բանջարաբուծության օջախներով։ 2012 թվականին Կոտայքի հողային ֆոնդը կազմել է 84 283 հա, որից վարելահող՝ 14 569 հա, խոտհարք՝ 3 162 հա, արոտավայր՝ 264 69 հա, խաղողի և պտղատու այլ այգիներ՝ 5 059 հա, այլ (գյուղատնտեսության մեջ չօգտագործվող) հողեր՝ 2 7611 հա, անտառներ՝ 6 479 հա։ Երկրագործության նշանակությունը և տեսակարար կշիռը գյուղատնտեսության մեջ զգալիորեն աճ է գրանցել։ Առաջատար ճյուղերից են ծխախոտագործությունը, որ տալիս է գյուղատնտեսության համախառն արտադրանքի 14%-ից ավելին, այգեգործությունը և պտղաբուծությունը՝ շուրջ 10%, բանջարաբուծությունը՝ մոտ 8%։ Դաշտավարական աշխատանքների 80% մեքենայացված է։ Բարձրորակ սերմերի ու տնկանյութի արտադրության, պահպանման և օգտագործման համապատասխան համակարգի ձևավորման հիման վրա զարգացող սերմնաբուծությունը գյուղատնտեսության ոլորտներից մեկն է։ Կլիմայական գոտիների առատությունը թույլ են տալիս մարզի բնակչությանը այստեղ աճեցնել զանազան պտուղ-բանջարեղեններ։ Կոտայքի մարզում աճեցվում է եգիպտացորենցորենգարիարևածաղիկկարտոֆիլլոբիվարունգլոլիկկաղամբսմբուկհատապտուղներ և զանազան մրգեր։ Կոտայքի մարզի գյուղատնտեսության համար մեկ ոլորտն է անասնապահությունը։ Կոտայքին բաժին է ընկնում ամբողջ հանրապետության անասնապահական մթերքների 7.6 %-ը։ Անասնաբուծության հիմնական ուղղությունը կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունն է։ Մարզում գործում են անասնաբուծական մթերքների վերամշակման ավելի քան 13 մասնագիտացված ընկերություններ։ Անասնապահության մյուս գերակա ճյուղերն են թռչնաբուծությունն ու մեղվաբուծությունը, որը զարգանում է մեծ թափով։ 2014 թվականի տվյալներով Կոտայքի մարզի 620.6 հազ. թև թռչունները արտադրել են 117.3 միլիոն ձու, որը կազմել է հանրապետության ձվի արտադրության 19.1 %-ը։ 2014 թվականի տվյալներով մարզում առկա է 26046 մեղվաընտանիք։ Կոտայքի բնակլիմայական պայմանները բարենպաստ են էկոլոգիապես մաքուր մեղր ստանալու համար։ Կոտայքի ջրանցքի շնորհիվ արգավանդ հողերի խոշոր զանգվածները ոռոգելի են։

Խոշոր եղջերավոր անասունների նախիրը մարգագետնում արածելիս։

Կոտայքի մարզ, պրեզենտացիա

Կոտայքի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ։ Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին։ Մարզի տարածքն ընդգրկում է Կոտայքի սարավանդըՄարմարիկ գետի ավազանը, Հրազդան գետի ավազանի վերին ու միջին հատվածը, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը։ Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաքին, արևմուտքից՝ Արագածոտնի, հյուսիսից՝ Լոռու, հյուսիս-արևելքից՝ Տավուշի, արևելքից՝ Գեղարքունիքի և հարավից՝ Արարատի մարզերին։ Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է։ Ամենամեծ քաղաքն Հրազդանն է։ Կոտայքի մարզը զբաղեցնում է 2089 կմ² տարածք (8-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 254 397 մարդ։

Կոտայքի մարզի քարտեզը

Լեռնագրություն Կոտայքը կենտրոնական դիրք է գրավում Հայաստանի տարածքում[26]։ Արևելքում սահմանակցում է Գեղարքունիքի մարզին, հյուսիսում և հյուսիս-արևելքում համապատասխանաբար Լոռու և Տավուշի մարզերին, հարավում սահմանակից է Արարատի մարզին և քաղաքամայր Երևանին, իսկ ամբողջ արևմուտքում՝ Արագածոտնի մարզին[26]։ Ամենաերկար սահմանագիծը Արագածոտնի մարզի հետ անցնող սահմանն է, իսկ ամենակարճը՝ Տավուշի մարզի սահմանը։ Կոտայքը գտնվում է Արարատյան գոգավորության նախալեռան հյուսիս-արևելքում՝ Հրազդան և Ազատ գետերի միջև, Կոտայքի սարավանդի վրա[26]։ Հյուսիս-արևելքում բարձրանում են Գեղամա լեռնաշղթան (Աժդահակ լեռ 3598 մ) և Ողջաբերդի լեռնաբազուկը, արևմուտքում ձգվում է Հրազդանի կիրճը, իսկ հարավում՝ Նորքի բարձրությունը։ Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ Հրազդան գետի երկու ափերին, տարածվում են Կոտայքի և Եղվարդի թույլ մասնատված լավային սարավանդերը։ Կենտրոնական հատվածում են գտնվում ԳութանասարիԱրայի և Հատիս լեռնագագաթները։ Մարզի հարթավայրերն են` Եղվարդի հարթավայրը (գտնվում է ծովի մակերևույթից 1200-1300 մետր բարձրության վրա) և Հրազդանի սարահարթը (ծովի մակերևույթից` 1700-1800 մետր բարձրության վրա)։ Ամենաբարձր կետը Աժդահակ լեռն է՝ 3598 մետր բարձրությամբ։ Աժդահակ լեռը գտնվում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին։ Ռելիեֆը մեղմ ալիքավոր է, տեղ-տեղ բարձրանում են մնացորդային բլուրներ և խարամային կոներ։ Ծածկված է Գեղամա լեռնաշղթայի հրաբուխներից արտավիժած լավաներով ու տուֆերով, որոնք ընդարձակ աստիճաններով Ողջաբերդի լեռնաբազուկից ձգվում են դեպի Գետառի ալյուվիալ հովիտը։

Արարատ լեռան համայնապատկերը Կոտայքի մարզից։

Ջրագրություն Կոտայքի մարզն աչքի է ընկնում ներքին ջրերի առատությամբ։ Գետերից ՀրազդանըԳետառըԱզատը ունեն ոռոգիչ նշանակություն։ Ակնա լճի (բարձրությունը՝ 3032 մետր) ջրերով ջրարմիացվում են ամառային արոտավայրերը։ Հրաբխային ապարների մեջ ներծծված ջրերն աղբյուրների տեսքով դուրս են գալիս լեռների ստորոտներում, ինչպես նաև Հրազդան և Ազատ գետերի կիրճերում[6]։ Հայտնի են Քառասունակնի, Գառնիի և Արզնու աղբյուրները, որոնց ջրերը հասնում են Երևանին և օգտագործվում կենցաղային և արդյունագործածական նկատառումներով: Կոտայքի մարզի քաղաքային և գյուղական բնակավայրերի տարածքներում կան տասնյակ լճեր, որոնց մի մասը չորանում է ամռանը։ Կոտայքի մարզի լճերը տնտեսական նշանակություն գրեթե չունեն։ Դրանք հիմնականում օգտագործվում են ոռոգման նպատակներով և ունեն տեղական նշանակություն։ Մարզի ջրամբարներն օգտագործվում են ոռոգմանէներգետիկայիձկնաբուծական և բուժական նկատառումներով։ Հայտնի են Մարմարիկի և Աղբյուրակի ջրամբարները։

Կլիմա Կլիման ըստ բարձրության փոխվում է տաք չոր ցամաքայինից մինչև ձյունամերձը։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է 10 °C-ից մինչև 2.5 °C: Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը։ Կոտայքի մարզի ցածրադիր շրջաններում միջին հունվարյան ջերմաստիճանը կազմում է 4.5-5  °C: Բարձրադիր շրջաններում հունվարյան ջերմաստիճանը նվազում է մեկ և ավելի ջերմաստիճանով՝ -3.6 °C: Կոտայքի մարզի բարձրադիր շրջաններում ամառվա ամենատաք ամսին գրանցվում է միջինում 8.7 °C ջերմություն։ Ցածրադիր շրջանների եղանակային պայմանները բավականին տարբեր են։ Ամառվա ամիսներին գրանցվում է բարձր ջերմություն հատկապես Աբովյան և Հրազդան քաղաքներում։ Միջին հուլիս-օգոստոսյան ջերմաստիճանը ցածրադիր գոտիներում կազմում է 22.2 °C և ավելի։Ամենացածր ջերմաստիճանը Հայաստանի Կոտայքի մարզում գրանցվում է Աժդահակ լեռան գագաթին։

Աղբյուրակի ջրամբար
Մարմարիկի ջրամբար

Բուսական և կենդանական աշխարհ Կոտայքի մարզի կենդանական աշխարհը համեմատաբար ավելի աղքատիկ է։ Կոտայքի մարզը տեղադիրքով Միջերկրածովյան կենսաշխարհագրական տարածաշրջանի ԻրանականՓոքրասիական ու Պոնտոսկովկասյան մարզերի խաչմերուկ է, որով և պայմանավորված է այդ աշխարհագրական շրջանների ազդեցությունը Հայաստանի և առանձին մարզերի կենդանական աշխարհի տեսակների վրա։ Կոտայքի մարզի կենդանական աշխարհին բնորոշ են հիմնականում լեռնատափաստանային կենդանատեսակները։ Մարզի տարբեր շրջաններում հանդիպում են գայլաղվեսլուսանկզաքիսգորշուկնապաստակ և այլն։ Մեծ է նաև օձերի տեսակների բազմազանությունը։ Կոտայքի մարզի տարբեր գոտիներում հանդիպում են ինչպես անվտանգ, այնպես էլ թունավոր օձեր։ Կոտայքի մարզի սողունների գլխավոր ներկայացուցիչներից է հայկական լեռնատափաստանային իժը, որն ապրում է մարզի լեռնային շրջաններում։ Այս աշխարհագրական տեղամասում ապրում են նաև մի շարք թռչուններ՝ ալպիական ճայկովկասյան մայրեհավտափաստանային արծիվ և այլն։

Հայկական լեռնատափաստանային իժ
Տափաստանային արծիվ

Կատրանիդե Բ

Կատրանիդե ԲԲագրատունյաց Հայաստանի յոթերորդ թագուհին, հայոց շահնշահ Գագիկ Ա-ի (990-1020) կինը։ Թագուհին հայտնի է իր կողմից կառուցած Անիի մայր տաճարով։

Կատրանիդե Բ թագուհին Սյունյաց Վասակ Առաջին թագավորի դուստրն էր, Գագիկ Բագրատունու կինը:
Հենց այս թագուհու հովանավորությամբ է կառուցվել Անիի մայր տաճարը:
Առասպելը պատմում է, որ Կատրանիդե թագուհուն երազում հայտնված հրեշտակն է հուշել հովանավորել տաճարի կառուցումը: Եկեղեցու շինարարությունը տևել է 20 տարի և ավարտվել 1001 թվականին։
Ասում են, որ հոգևորական կառույցների շինարարության գործն ավարտին հասցնելու համար քրիստոնեապաշտ Կատրանիդեն չի խնայել անգամ հարսանեկան իր օժիտն ու նվերները:
Մահից հետո թագուհի Կատրանիդեին մեծ շուքով, եկեղեցական ծեսերով թաղեցին Անիի Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ գտնվող տապանատան գերեզմանոցում: Անցած դարի սկզբներին, երբ Արևմտահայաստանի մեծ մասը ազատված էր հայ կամավորների կողմից, Անի մայրաքաղաքում խոշոր ու լայնածավալ պեղումներ էր իրականացվում: Երբ Կատրանիդեի գերեզմանը բացվեց և երևաց թագուհու կմախքը, զարմանք պատեց բոլորին: Կատրանիդեի ոտքերը խաչած էին ճիշտ այնպես, ինչպես Քրիստոսի ոտքերը խաչելիս: Սա եղել է թագուհու վերջին ցանկությունը:

Կատրանիդե թագուհին եղել է Սյունիքի թագավոր Վասակի (990-1040) միակ դուստրը[1][2]Սմբատ Սյունու թոռը։ Որոշ արևմտյան պատմիչների վկայությամբ՝ նա վրաց արքայադուստրն էր, ինչը փաստերով հերքվում է։ Գագիկ Ա շահնշահը և Կատրանիդե թագուհին ունեցել են 4 զավակ՝ Խուշուշ (ամուսնացել է Սենեքերիմ Արծրունու հետ և դարձել Վասպուրականի թագավորության վերջին թագուհին), Հովհաննես-Սմբատ (հայոց թագավոր, 1022-1040), Աշոտ (հայոց թագավոր, 1022-1039) և Աբաս։ Մահից հետո թագուհի Կատրանիդեին մեծ շուքով, եկեղեցական ծեսերով թաղեցին Անիի Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ գտնվող տապանատան գերեզմանոցում։ 20-րդ դարի սկզբին, երբ հնագետների խումբը արևելագետ Հովսեփ Օրբելու բացեց Կատրանիդեի գերեզմանը, և երևաց թագուհու կմախքը, նրանք տեսան, որ թագուհու ոտքերը խաչած էին ճիշտ այնպես, ինչպես Քրիստոսի ոտքերը խաչելիս։ Սա եղել է նրա վերջին ցանկությունը։

Օգտագործվող հղումներ՝

https://www.facebook.com/Katranide1/posts/2221521734572195/

https://katringharibyan.wordpress.com/2021/03/17/%D5%AF%D5%A1%D5%BF%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB%D5%A4%D5%A5-%D5%A9%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB/

Նախշն ու գույնը հայկական տարազում

Ազ­գա­յին տա­րա­զի բնո­րոշ հատ­կա­նիշ­նե­րից են զար­դա­նախ­շերն ու գու­նա­յին սիմ­վո­լի­կան, ո­րոն­ցում էա­կան դեր են խա­ղում էթ­նոմ­շա­կու­թա­յին ա­վան­դույթ­ներն ու սո­ցիա­լա­կան մի­ջա­վայ­րը։ Գու­նա­յին գամ­ման, ընդ­հա­նուր առ­մամբ, ինչ­պես նաև ո­րո­շա­կի գու­նա­յին հա­մադ­րում­նե­րը, ար­տա­հայ­տում էին սե­ռա­յին, տա­րի­քա­յին ու սո­ցիա­լա­կան տար­բե­րու­թյուն­նե­րը։ Հայ կա­նանց ա­վան­դա­կան հա­գուստն ա­ռանձ­նա­նում էր իր գու­նա­գե­ղու­թյամբ ու հա­րուստ ե­րան­գա­վոր­մամբ։ Տղա­մարդ­կանց հա­գուս­տը բազ­մե­րանգ էր միայն Արևմտյան Հա­յաս­տա­նի մար­զե­րում, մինչ­դեռ արևե­լա­հա­յե­րի շր­ջա­նում տղա­մարդ­կանց տա­րա­զը բնու­թագր­վում էր ընդ­հա­նուր զսպ­վա­ծու­թյամբ ու հա­մեստ գու­նա­վոր­մամբ, որ­տեղ գե­րիշ­խում էին մուգ ե­րանգ­նե­րը` եր­բեմն սպի­տա­կի հա­մադր­մամբ։ Հայ­կա­կան տա­րա­զի գու­նա­յին գամ­մա­յում, մաս­նա­վո­րա­պես կա­նանց տա­րա­զում, գե­րիշ­խում էր կար­մի­րը՝ մուգ կարմ­րա­գույ­նից մինչև ալ կար­միր, բո­ցա­գույն ե­րանգ­ներ։ Կար­միր գույնն օգ­տա­գործ­վում էր ինչ­պես ներք­նա­շո­րի (կա­նա­ցի շա­պիկ­ներ, տա­բատ­ներ), այն­պես էլ վեր­նազ­գես­տի հա­մար` տղա­մարդ­կանց ու կա­նանց գլ­խարկ­ներ, գործ­ված գուլ­պա­ներ, գո­տի­ներ, կա­նա­ցի գլ­խա­շո­րեր, ծած­կոց­ներ, լան­ջա­պա­նակ­ներ, գոգ­նոց­ներ։ 

Կար­միր գույ­նը լայ­նո­րեն օգ­տա­գործ­վում էր նաև ա­սեղ­նա­գոր­ծու­թյան մեջ, ո­րով զար­դար­վում էր ինչ­պես տղա­մարդ­կանց, այն­պես էլ կա­նանց հա­գուս­տը։ Հա­յե­րի, ինչ­պես և շատ ազ­գե­րի մոտ, կար­մի­րը նույ­նա­կա­նաց­վում էր ՙգե­ղե­ցի­կի՚, ՙլա­վի՚, ՙտո­նա­կա­նի՚ հետ։ Ժո­ղովր­դի պատ­կե­րաց­մամբ, այս գույ­նը խոր­հր­դան­շում էր կյան­քը՝ ա­րյուն, արևը՝ կրակ, պտ­ղա­բե­րու­թյուն և միա­ժա­մա­նակ ծա­ռա­յում էր չա­րի­քից, հի­վան­դու­թյու­նից ու ան­պտ­ղու­թյու­նից պաշտ­պա­նե­լու հա­մար։Կա­նաչ գույ­նի հետ կար­մի­րի հա­մադ­րու­մը, ա­ռա­ջին հեր­թին, առ­նչ­վում էր հար­սա­նեա­կան սիմ­վո­լի­կա­յին։ Դա իր ար­տա­ցո­լումն է գտել ծի­սա­կան հա­գուս­տի մեջ, մաս­նա­վո­րա­պես հար­սա­նեա­կան ուս­կա­պի՝ կոս­բանտ կամ ուս­բանտ, (կա­նաչ ու կար­միր ժա­պա­վեն­նե­րից կազմ­ված խա­չաձև ուս­կապ` փե­սա­յի կրծ­քի վրա), նա­րո­տի մեջ՝ հյուս­ված կար­միր-կա­նաչ թե­լե­րով, ո­րը ե­կե­ղե­ցում հար­սի ու փե­սա­յի վզից կամ ձեռ­քից կա­պում էր քա­հա­նան` որ­պես ա­մուս­նա­կան զույ­գի  ու­ղի­նե­րի խաչ­ման, ա­մուս­նու­թյան խոր­հր­դա­նիշ։

Կար­միր-կա­նաչ գու­նա­յին հա­մադ­րու­մը բնո­րոշ էր նաև մի շարք շր­ջան­նե­րի, հատ­կա­պես Սյու­նի­քի և Ար­ցա­խի, կա­նա­ցի ա­մե­նօ­րյա հա­գուս­տի հա­մար։ Եր­բեմն կար­միր գույ­նը հար­սա­նեա­կան ծի­սա­կա­տա­րու­թյան ժա­մա­նակ օգ­տա­գործ­վում էր սպի­տա­կի հա­մադր­մամբ. հար­սի՝ վերևից կար­միր, ներ­սից սպի­տակ գլ­խա­շո­րը՝ Շի­րա­կում և Ջա­վախ­քում, ինչ­պես նաև կար­միր-սպի­տակ նա­րո­տը`  Սա­սու­նում։ Շի­րա­կի ու Ջա­վախ­քի կա­նանց տա­րա­զում կա­նաչն իր տե­ղը զի­ջում էր կա­պույ­տին։ Դրանց հետ կար­մի­րի հա­մադ­րու­մը բնո­րոշ էր ինչ­պես Հա­յաս­տա­նի, այն­պես էլ ա­ռա­ջա­վոր Ա­սիա­յի հա­մար, այն լայ­նո­րեն օգ­տա­գործ­վում էր նաև քրիս­տո­նեա­կան սր­բա­պատ­կե­րագ­րու­թյան սիմ­վո­լի­կա­յում։ 

Գու­նա­վոր հա­գուս­տի փո­խա­րի­նու­մը մուգ հա­գուս­տով ծե­րու­թյան նշան էր: Սևը սգո ա­մե­նա­տա­րած­ված գույնն է հայ­կա­կան տա­րա­զում։ Սու­գը ար­տա­հայտ­վում էր, մաս­նա­վո­րա­պես, գլ­խա­շո­րի մի­ջո­ցով։ Տա­րո­նում և Վաս­պու­րա­կա­նում (Արևմտյան Հա­յաս­տան) տղա­մար­դիկ որ­պես սգո նշան գլ­խարկ­նե­րի վրա կրում էին սև ժա­պա­վեն՝ փու­շի։ Կա­նայք հիմ­նա­կա­նում գլ­խա­շո­րը փո­խում էին սև ծած­կո­ցով։ Կարևոր է նշել, որ ե­րի­տա­սարդ կա­նայք սուգ էին պա­հում միայն ա­մուս­նու հա­մար, մնա­ցած դեպ­քե­րում սուգ պա­հելն ար­գել­ված էր, քա­նի որ հա­մար­վում էր, որ սևը կա­րող էր զր­կել ծնն­դա­բե­րե­լու ու­նա­կու­թյու­նից։

ՀՀ խոտաբույսերը, դրանց բուժիչ հատկությունները։ Հայկական խոհանոցում օգտագործվող խոտաբույսերը, նախագիծ

Նախագիծ ՝ հայկական խոտաբույսերի ուսումնասիրություն

Նպատակը ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում աճում են բազմաթիվ խոտաբույսեր որոնցից մեծ մասը հանդիսանում են բուժիչ խոտաբույսեր, որոնք ունեն տարբեր հիվանդությունների կանխարգերման հատկություններ բացի այդ դեռ հնուց հայտնի է, որ խոտաբույսերը բուժել են տարբեր հիվանդություններ և հանդիսացել են հայկական խոհանոցի անբաժանելի մասը։

Ժամկետ ՝ 01․02-28․02․2022թ․

Ընթացքը ՝ 1․Օգտվելով համացանցից դուրս բերել առնվազն 10 խոտաբույսի անվանում։

2․ Տեղադրել յուրաքանչյուր խոտաբույսի լուսանկարը և այդ խոտաբույսի օգտակար հատկությունները տեղադրել բլոգի մեջ։

3․ Զրուցելով ընտանիքի անդամների հետ պարզել թե ինչ խոտաբույս օգտագործվում ձեր տանը ձեր արմատներին բնորոշ խոհանոցում։

4․ Տեղադրել խոտերից պատրաստված այդ ուտեստի բաղադրատոմսը բլոգում։

Արդյունքները ՝

Ուտելի խոտաբույսեր ՝

1․Թրթնջուկ

Թրթնջուկ ճնճղուկի, մատիտեղազգիների ընտանիքի երկշաքիլավոր, ծլարմատավոր մոլախոտ։ Սերմից կամ արմատահատվածի բողբոջից գարնանաը ծլած բույսը առաջին իսկ տարում տալիս է լավ ճյուղավորված արմատների համակարգ, որոնց ցրուկների բողբոջներից հենց նույն աշնանը կարող են առաջանալնոր բույսեր։ Վերգետնյա օրգանները հիմնականում առաջանում են հողի մակերեսին շատ մոտ գտնվող արմատածիլների պտղաբերող բողբոջներից։ Ավելի խորը գտնվող՝ երկրորդային ու երրորդային ծլարմատները այդ հնարավորությունից զրկվում են։ Արդեն երկրորդ տարվա հասուն բույսը ունենում է հարկային դասավորությամբ բարդ արմատահամակարգ և բազմաթիվ աճող ու պտղաբերող, քնած ու պահեստային բողբոջներ։ Ծաղկակիր ցողուննեը կարող են առաջանալ բույսի աճման առաջին տարվանից, եթե ծիլերն առաջանում են գարնանը։ Աշնանը ծլած բույսը նույն տարում առաջացնում է տերևայն վարդակ և միայն հաջորդ տարվանից՝ ցողուններ։ Ցողունները ուղղականգուն են, ճյուղավորվող, մերկ։ Նրանց բարձրությունը հասնում է մինչև 55 սմ։ Տերևները նիզակաձև են, կոթունավոր։ Ծաղկափթթությունը ցանցառ հուրան է։ Սերմը եռակող, փայլուն, դարչնագույն պտուղ։

2․Ավելուկ

Ավելուկ, մատիտեղազգիների (հնդկացորենազգիներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի և թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 150, Հայաստանում՝ 12 տեսակ՝ ավելուկ սովորականավելուկ գանգուրավելուկ ալպիականավելուկ ավելուկանման, և այլն։ Տարածված է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Աճում է մարգագետիններում, նոսրանտառներում, թփուտներում, անտառեզրերին, լեռնալանջերին, գետափերին, խոնավ վայրերում և այլն։ Աղբոտում է աշնանացան և գարնանացան մշակաբույսերի դաշտերը, խոտհարքները, արոտավայրերը։

3․Բոխի

ՀՀ-ում տարածված են բոխի սովորական կամ կովկասյան և Բ. արևելյան կամ ղաժի։ Առաջինը տարածված է գրեթե բոլոր մարգերում (բացառությամբ՝ Սևանի ավազանի և Վայոց ձորի մարզի), երկրորդը հիմնականում՝ ստորին անտառային գոտում։ Բունը հարթ է՝ մոխրագույն կեղևով, կովկասյան բոխու բարձրությունը 30-35 մ է, արևելյանինը՝ 5-18 մ։ Տերևներն էլիպսաձև են, կրկնակի ատամևաեզր, հերթադիր։ Ծաղիկները բաժանասեռ են՝ խմբված կատվիկներում։ Ծաղկում է մայիսին։ Պտուղը միաբուն, միակորիզ ընկուզիկ է։ Արևելյան բոխին ավելի չորադիմացկուն է, ջերմասեր, հողի նկատմամբ՝ քիչ պահանջկոտ։ Բ. ապրում է մինչև 200 տարի։

4․Եղինջ

Urtica dioica (Blüten).jpg

Լոռիում նրան անվանում են բանջար:
Մատղաշ ընձյուղները և տերևները ժողովուրդն օգտագործում է հին ժամանակներից: Տերևները
ձվանշտարաձև են, ատամնաեզր, ունեն հակադիր
տերևադասավորություն: Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, խորխաբեր,
հակաբորբոքային, արյունահոսությունը դադարեցնող, վերքերն ապաքինող միջոց։ Երիտասարդ ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ։ Տերևներում հայտնաբերված են վիտամիններ՝ K, C (մինչև 269 մգ %), B խումբ, կարոտին, պանտոտենաթթու, ինչպես նաև մրջնաթթու, ուրտիցին, ֆիտոնցիդներ, կվերցետին, կոֆեինաթթու, ֆերուլաթթու, սիլիցիումաթթու, ացետիլխոլին
հիստամին, քիմիական տարրերից՝ կալիում, կալցիում, երկաթ, սիլիցիում, քրոմ, պղինձ, մանգան և այլն։ Բույսի մատղաշ տերևներում կարոտինի պարունակությամբ եղինջը գերազանցում է գազարին, թրթնջուկին և չիչխանի պտուղներին:

5․Ծնեբեկ

Ծնեբեկ դեղատուն (Asparagus
officinalis L.) բազմամյա
կոճղարմատավոր, երկտուն
խոտաբույս է, ցողունը՝ ուղիղ, 60-
150 սմ բարձրությամբ; ճյուղերը՝
բազմաթիվ, բարակ։ Աճում է
անտառեզրերին, թփուտներում,
տափաստաններում,
մարգագետիններում, կիրճերի
լանջերին, ծ. մ. 600-2000 մ բարձրություններում։ Պարունակում է
վիտամիններ (A, B1, B2, B3, B5, B6, B9, C, E, K), սպիտակուցներ, ածխաջրեր,
հանքային աղեր և այլն։

6․Սիբեխ

Սիբեխ սովորական

Միամյա-երկամյա, առանցքային արմատով խոտաբույս է, ցողունը՝ մերկ, ուղիղ, 30-60 սմ բարձր., տերևները ամուր են, կոշտ, փետրաձև, սղոցաեզր, մերկ:
Պարունակում է վիտամիններ (C), եթերային յուղեր, թաղանթանյութ, հանքային աղեր և այլն։ Հավաքում են
բույսի գարնանային երկամյա ընձյուղները։

7․Սպանախ

Toma fitness Trainer - Սպանախ Սկսենք թվարկել սպանախի օգտակար հատկանիշները:  Նախ այն պարունակում է լուտեին, որը կա նաև դեղնուցի մեջ և օգնում է ...

Միամյա, երկտուն խոտաբույս է, ցողունը՝ ուղիղ, մեկական կամ խմբված, 10-40 սմ բարձր., տերևները՝
վարդակավոր և ցողունային։ Հավաքում են բույսի վաղ
գարնանային ընձյուղները։ Պարունակում է վիտամիններ (A, B1, B2, C), սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, հանքային աղեր և այլն։

8․Դդմիկ

Դդմիկի 13 առավելությունները - Life Okay

Դդմիկը հարուստ է բջջանյութով, որի շնորհիվ ակտիվանում է մարսողությունը։ Պարունակում է ծանր մետաղները, ռադիոակտիվ տարրերը չեզոքացնող նյութեր: Դդմիկն արյունը մաքրող ու հակաանեմիկ ազդեցություն ունի: Դդմիկն օրգանիզմում առաջացնում է շուտ հագենալու զգացողություն:

9․Բազուկ

Բազուկի օգտակար հատկությունները «

Բազմամյա, ձմեռադիմացկուն բույս է։ Բույսի հավաքվող մասերն են տերևը, ցողունը, արմատը։
Օգտագործում են վայրի (վերաբազուկ) և մշակովի
տեսակները։ Ճակնդեղի տերևները հարուստ են
հանքային աղերով և մեծ քանակությամբ վիտամիններով: Տերևում չոր նյութերի քանակությունը
կազմում է 8,0-12,3%, որից սպիտակուցային նյութերը 0,3-20%, շաքարներ՝ 2,1-2,7%: C վիտամինի պարունակությունը տատանվում է 30-63,7մլգ%, կարոտինը մինչև 3,1%։

10․Դանդուռ

Դանդուռ | Tsiran Supermarket

Միամյա բույս է, ունի շատ կարճ վեգետացիա: Սերմից անմիջապես առաջանում է մեկ ցողուն, որի վրա դասավորված են հակադիր տերևները: Ցողունները սննդի մեջ օգտագործման համար պիտանի են դառնում 35 օր անց։ Տերևներն ու երիտասարդ ընձյուղներն օգտագործվում են թարմ կամ պահածոյացված վիճակում: Պարունակում է չոր նյութեր, նորադրենալին։ Տերևները պարունակում են վիտամիններ։ Ամբողջ բույսը պարունակում է E վիտամին․ օմեգա-3-ի բնական աղբյուր է։ Արմատը պարունակում է գլյուկոզիդներ, միկրոտարրեր։

Ես խոսեցի իմ ընտանիքի անդամների հետ և նրանք ինձ ասացին մեր ընտանիքում օգտագործվող համեղ բույսերի անունները, այդ բույսերով մենք պատրաստում ենք շատ համեղություններ։ Բաղադրատոմսերը այստեղ՝

Դանդուռով աղցան, անհրաժեշտ է՝ 200գ դանդուռին՝ աղ, քացախ, սխտոր, կանաչի՝ ըստ ճաշակի։
Դանդուռը եփել աղ գցած եռացող ջրի մեջ մինչև պատրաստ լինելը, ապա
քամիչով քամել, պաղեցնել և կտրատել:Կտրտած դանդուռը լցնել
աղցանամանի մեջ, ավելացնել մանր կտրտած սխտորը, քացախը, ձեթը:
Համեմել աղով, որից հետո ցանել համեմ և մաղադանոս։

Դդմիկով բլիթներ, անհրաժեշտ է՝ Դդմիկը հարուստ է բջջանյութով, որի շնորհիվ ակտիվանում է մարսողությունը։ Պարունակում ծանր մետաղները, ռադիոակտիվ տարրերը չեզոքացնող նյութեր: Դդմիկն արյունը մաքրող ու հակաանեմիկ ազդեցություն ունի: Դդմիկն օրգանիզմում առաջացնում է շուտ հագենալու զգացողություն:

Փիփերթով աղցան, անհրաժեշտ է՝ 200 գ թարմ փիփերթին՝ 25 գ ձեթ, 50 գ գլուխ սոխ, 30 գ քացախ, աղ, պղպեղ, սխտոր՝ ըստ ճաշակի։
Փիփերթը լցնել եռացող աղաջրի մեջ, թողնել մինչև պատրաստ լինելը, իսկ հետո քամել, սառեցնել և կտրատել։ Սոխը մանր կտրատել, սոխառած անել, սառեցնել և խառնել պատրաստի փիփերթի հետ։ Վրան լցնել ծեծած սխտորի հետ խառնած քացախ, պղպեղ։

Ուրցով թեյ, անհրաժեշտ է՝ 100 գ ուրց, շաքարավազ՝ ըստ ճաշակի։
Եռացրած ջրի մեջ լցնել թարմ կամ չորացրած ուրց, թրմել, շաքարավազ ավելացնել։

Տապակած ավելուկ, անհրաժեշտ է՝ 300 գ ավելուկին՝ 50 գ ընկույզ, 1 գլուխ սոխ, 35 գրամ ձեթ, աղ։
Ավելուկը կտրատել, գոլ ջրով լվանալ, որպեսզի լավ մաքրվի և փափկի։ Եռացող աղ արած ջրի մեջ խաշել, ապա քամել և թողնել, որ հովանա։ Ընկույզը և սոխը կտրատել և տապակել ձեթի մեջ։ Երբ սոխը սկսի կարմրել, ավելացնել ավելուկը և շարունակել տապակել 2-3 րոպե։ Մատուցել սառը վիճակում։ Առանձին կարելի է նաև սխտոր-մածուն մատուցել։ Կարելի նաև նռան հատիկներով մատուցել։

Ավելուկով ոսպապուր, անհրաժեշտ է՝ 150գ չորացրած ավելուկին՝ 70գր ոսպ, 60գ ձավար, 70գ կարտոֆիլ, 30 գ սոխ, 50գ յուղ, 30գ ձեթ, ալյուր, սխտոր, կարմիր պղպեղ, աղ։ Չորացրած ավելուկը տաք ջրով լվանալ, լցնել կաթսայի մեջ, ավելացնել ջուր, մի փոքր եռալուց հետո ավելացնել ոսպը, ձավարը, կտրտած կարտոֆիլը: Եփել այնպես, որ ստացվի թանձր և ունենա ախորժելի տեսք: Թավայի մեջ պատրաստել սոխառած: Նախ սոխը տապակել ձեթով մինչև որ դառնա վարդագույն, ապա ավելացնել մի քիչ ալյուր, կարմիր պղպեղ, այս ամենին ավելացնել յուղը և քիչ եռացրած ջուր: Լավ խառնել, որ ստացվի համասեռ զանգված և ավելացնել ապուրին, համեմել աղով և մի փոքր եռալուց հետո անջատել կրակը: Ավելուկով ոսպապուրը մատուցել սխտորաջրի հետ: Որպես հաց օգտագործել լավաշ:

Կոմիտաս

Կենսագրություն

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1869Քյոթահիա – հոկտեմբերի 221935[1][2][3] կամ հոկտեմբերի 211935[4]ՓարիզՖրանսիա[1]), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։ 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտի համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում։Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ։ Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի և պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը։ Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ («Անտունի», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Ալ այլուղս», «Զինչ ու զինչ» և այլն), խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր («Անձրևն եկավ», «Լուսնակն անուշ», «Գութաներգ», «Հայր մեր», «Ով զարմանալի», «Այսօր ձայնն հայրական», «Էջ Միածինն ի Հօրէ», «Տէր, ողորմեա» և այն), և դաշնամուրային («Յոթ պար», «Մշո շորոր» և այլն) ժանրի ստեղծագործություններ:

Կոմիտասի ստեղծագործության մեջ առանձնակի կարևորություն է ներկայացնում իր միակ ավարտուն մեծակտավ գործը՝ «Պատարագ»-ը արական կազմի համար։ Կոմիտասն ունեցել է նաև օպերա ստեղծելու մի քանի մտահղացումներ, որոնք մնացել են անկատար։Անգնահատելի է Կոմիտասի ավանդը բանահավաքչության գործում։ Շրջելով հայաբնակ բազմաթիվ բնակավայրերով՝ հմուտ երաժիշտը ձայնագրել է հայ ժողովրդական երգարվեստի տարբեր ժանրերի պատկանող մի քանի հազար երգ՝ այսպիսով մոռացումից փրկելով հայ ժողովրդի ստեղծած մի ամբողջ մշակույթ։ Այդ երգերն իր գիտական և ստեղծագործական երկերի ատաղձն են կազմում։Որպես երգիչ և խմբավար՝ Կոմիտասը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Եվրոպայում, Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում և այլուր. նրա կատարումները մշտապես հիացական արձագանք են ունեցել ունկնդիրների շրջանում։

Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ապա նաև մասնավոր դասեր վարել Կոստանդնուպոլսում։ Նա կրթել է շնորհալի երիտասարդների մի սերունդ։ Իր աշակերտներից ոմանք հայ երաժշտության բնագավառում կարևոր դեր խաղացին. Բարսեղ Կանաչյանը դարձավ կոմպոզիտոր, Վարդան Սարգսյանը եղավ նրա ստեղծագործությունների տարածողը, Միհրան Թումաճանը շարունակեց զբաղվել բանահավաքչությամբ։

Որբանալով վաղ տարիքում՝ 1881 թվականին, 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Սուրբ Էջմիածին և սկսում ուսանել Գևորգյան ճեմարանում։ 1895 թվականին ձեռնադրվում է վարդապետ, որից հետո մեկնում է Թիֆլիս և վեց ամիս հարմոնիա է ուսանում Մակար Եկմալյանի մոտ[6]։ Սովորել է Բեռլինում՝ պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում[7], որից հետո փորձել է կիրառել այդ փորձը ազգային ավանդույթ կառուցելու համար[8]։ Երաժշտության պարապմունքներին զուգահեռ Կոմիտասը հաճախում է նաև Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին[7]։