Оганес Туманян

Проект «Знаете ли вы Туманяна?»/1,2 к./.

Ованес Туманян родился в семье священника. Согласно родовому преданию, род Туманянов происходит от ветви армянского княжеского нахарарского рода Мамиконянов, правившей в средние века в селе Дсех (Лори). Писать начал в середине 1880-х (тысяча восемьсот восемьдесят) годов, сотрудничал с армянскими газетами и журналами. Получил широкую известность после выхода сборника «Стихотворения». Во многих своих произведениях Туманян обращается к нелёгкой доле армянского крестьянства, к различным сторонам традиционного уклада его жизни, об этом рассказывают его поэмы «Маро», «Сако из Лори», «Ануш».

Հովհաննես Թումանյանը ծնվել է քահանայի ընտանիքում։ Ընտանեկան ավանդույթի համաձայն՝ Թումանյանների ընտանիքը սերում է Դսեղ (Լոռի) գյուղում միջնադարում իշխած Մամիկոնյանների հայ իշխանական Նախարար տոհմի ճյուղից։

Գրել սկսել է 1880-ականների կեսերից՝ համագործակցելով հայկական թերթերի ու ամսագրերի հետ։

Նա լայն ժողովրդականություն է ձեռք բերել «Բանաստեղծություններ» ժողովածուի թողարկումից հետո։ Թումանյանն իր բազմաթիվ ստեղծագործություններում անդրադառնում է հայ գյուղացիության ծանր վիճակին, ավանդական կենցաղի տարբեր կողմերին, այս մասին պատմում են նրա «Մարո», «Լոռեցի Սաքոն», «Անուշ» բանաստեղծությունները։

Բանաստեղծություն

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը՝ վատ.
Ես սիրում եմ աչքերըդ խոհուն
Եվ խոսքերըդ վհատ…

Ես սիրում եմ արտերը ոսկի
Եվ դաշտերը պայծառ,
Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,
Որ չասիր ու անցար…

Միայնակ՝ ես սիրում եմ նստել
Երերուն լույսերում,
Ես սիրում եմ երազ ու ստվեր.—
Ես իմ սերն եմ սիրում…

ՀՀ խոտաբույսերը, դրանց բուժիչ հատկությունները։ Հայկական խոհանոցում օգտագործվող խոտաբույսերը, նախագիծ

Նախագիծ ՝ հայկական խոտաբույսերի ուսումնասիրություն

Նպատակը ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում աճում են բազմաթիվ խոտաբույսեր որոնցից մեծ մասը հանդիսանում են բուժիչ խոտաբույսեր, որոնք ունեն տարբեր հիվանդությունների կանխարգերման հատկություններ բացի այդ դեռ հնուց հայտնի է, որ խոտաբույսերը բուժել են տարբեր հիվանդություններ և հանդիսացել են հայկական խոհանոցի անբաժանելի մասը։

Ժամկետ ՝ 01․02-28․02․2022թ․

Ընթացքը ՝ 1․Օգտվելով համացանցից դուրս բերել առնվազն 10 խոտաբույսի անվանում։

2․ Տեղադրել յուրաքանչյուր խոտաբույսի լուսանկարը և այդ խոտաբույսի օգտակար հատկությունները տեղադրել բլոգի մեջ։

3․ Զրուցելով ընտանիքի անդամների հետ պարզել թե ինչ խոտաբույս օգտագործվում ձեր տանը ձեր արմատներին բնորոշ խոհանոցում։

4․ Տեղադրել խոտերից պատրաստված այդ ուտեստի բաղադրատոմսը բլոգում։

Արդյունքները ՝

Ուտելի խոտաբույսեր ՝

1․Թրթնջուկ

Թրթնջուկ ճնճղուկի, մատիտեղազգիների ընտանիքի երկշաքիլավոր, ծլարմատավոր մոլախոտ։ Սերմից կամ արմատահատվածի բողբոջից գարնանաը ծլած բույսը առաջին իսկ տարում տալիս է լավ ճյուղավորված արմատների համակարգ, որոնց ցրուկների բողբոջներից հենց նույն աշնանը կարող են առաջանալնոր բույսեր։ Վերգետնյա օրգանները հիմնականում առաջանում են հողի մակերեսին շատ մոտ գտնվող արմատածիլների պտղաբերող բողբոջներից։ Ավելի խորը գտնվող՝ երկրորդային ու երրորդային ծլարմատները այդ հնարավորությունից զրկվում են։ Արդեն երկրորդ տարվա հասուն բույսը ունենում է հարկային դասավորությամբ բարդ արմատահամակարգ և բազմաթիվ աճող ու պտղաբերող, քնած ու պահեստային բողբոջներ։ Ծաղկակիր ցողուննեը կարող են առաջանալ բույսի աճման առաջին տարվանից, եթե ծիլերն առաջանում են գարնանը։ Աշնանը ծլած բույսը նույն տարում առաջացնում է տերևայն վարդակ և միայն հաջորդ տարվանից՝ ցողուններ։ Ցողունները ուղղականգուն են, ճյուղավորվող, մերկ։ Նրանց բարձրությունը հասնում է մինչև 55 սմ։ Տերևները նիզակաձև են, կոթունավոր։ Ծաղկափթթությունը ցանցառ հուրան է։ Սերմը եռակող, փայլուն, դարչնագույն պտուղ։

2․Ավելուկ

Ավելուկ, մատիտեղազգիների (հնդկացորենազգիներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի և թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 150, Հայաստանում՝ 12 տեսակ՝ ավելուկ սովորականավելուկ գանգուրավելուկ ալպիականավելուկ ավելուկանման, և այլն։ Տարածված է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Աճում է մարգագետիններում, նոսրանտառներում, թփուտներում, անտառեզրերին, լեռնալանջերին, գետափերին, խոնավ վայրերում և այլն։ Աղբոտում է աշնանացան և գարնանացան մշակաբույսերի դաշտերը, խոտհարքները, արոտավայրերը։

3․Բոխի

ՀՀ-ում տարածված են բոխի սովորական կամ կովկասյան և Բ. արևելյան կամ ղաժի։ Առաջինը տարածված է գրեթե բոլոր մարգերում (բացառությամբ՝ Սևանի ավազանի և Վայոց ձորի մարզի), երկրորդը հիմնականում՝ ստորին անտառային գոտում։ Բունը հարթ է՝ մոխրագույն կեղևով, կովկասյան բոխու բարձրությունը 30-35 մ է, արևելյանինը՝ 5-18 մ։ Տերևներն էլիպսաձև են, կրկնակի ատամևաեզր, հերթադիր։ Ծաղիկները բաժանասեռ են՝ խմբված կատվիկներում։ Ծաղկում է մայիսին։ Պտուղը միաբուն, միակորիզ ընկուզիկ է։ Արևելյան բոխին ավելի չորադիմացկուն է, ջերմասեր, հողի նկատմամբ՝ քիչ պահանջկոտ։ Բ. ապրում է մինչև 200 տարի։

4․Եղինջ

Urtica dioica (Blüten).jpg

Լոռիում նրան անվանում են բանջար:
Մատղաշ ընձյուղները և տերևները ժողովուրդն օգտագործում է հին ժամանակներից: Տերևները
ձվանշտարաձև են, ատամնաեզր, ունեն հակադիր
տերևադասավորություն: Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, խորխաբեր,
հակաբորբոքային, արյունահոսությունը դադարեցնող, վերքերն ապաքինող միջոց։ Երիտասարդ ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ։ Տերևներում հայտնաբերված են վիտամիններ՝ K, C (մինչև 269 մգ %), B խումբ, կարոտին, պանտոտենաթթու, ինչպես նաև մրջնաթթու, ուրտիցին, ֆիտոնցիդներ, կվերցետին, կոֆեինաթթու, ֆերուլաթթու, սիլիցիումաթթու, ացետիլխոլին
հիստամին, քիմիական տարրերից՝ կալիում, կալցիում, երկաթ, սիլիցիում, քրոմ, պղինձ, մանգան և այլն։ Բույսի մատղաշ տերևներում կարոտինի պարունակությամբ եղինջը գերազանցում է գազարին, թրթնջուկին և չիչխանի պտուղներին:

5․Ծնեբեկ

Ծնեբեկ դեղատուն (Asparagus
officinalis L.) բազմամյա
կոճղարմատավոր, երկտուն
խոտաբույս է, ցողունը՝ ուղիղ, 60-
150 սմ բարձրությամբ; ճյուղերը՝
բազմաթիվ, բարակ։ Աճում է
անտառեզրերին, թփուտներում,
տափաստաններում,
մարգագետիններում, կիրճերի
լանջերին, ծ. մ. 600-2000 մ բարձրություններում։ Պարունակում է
վիտամիններ (A, B1, B2, B3, B5, B6, B9, C, E, K), սպիտակուցներ, ածխաջրեր,
հանքային աղեր և այլն։

6․Սիբեխ

Սիբեխ սովորական

Միամյա-երկամյա, առանցքային արմատով խոտաբույս է, ցողունը՝ մերկ, ուղիղ, 30-60 սմ բարձր., տերևները ամուր են, կոշտ, փետրաձև, սղոցաեզր, մերկ:
Պարունակում է վիտամիններ (C), եթերային յուղեր, թաղանթանյութ, հանքային աղեր և այլն։ Հավաքում են
բույսի գարնանային երկամյա ընձյուղները։

7․Սպանախ

Toma fitness Trainer - Սպանախ Սկսենք թվարկել սպանախի օգտակար հատկանիշները:  Նախ այն պարունակում է լուտեին, որը կա նաև դեղնուցի մեջ և օգնում է ...

Միամյա, երկտուն խոտաբույս է, ցողունը՝ ուղիղ, մեկական կամ խմբված, 10-40 սմ բարձր., տերևները՝
վարդակավոր և ցողունային։ Հավաքում են բույսի վաղ
գարնանային ընձյուղները։ Պարունակում է վիտամիններ (A, B1, B2, C), սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, հանքային աղեր և այլն։

8․Դդմիկ

Դդմիկի 13 առավելությունները - Life Okay

Դդմիկը հարուստ է բջջանյութով, որի շնորհիվ ակտիվանում է մարսողությունը։ Պարունակում է ծանր մետաղները, ռադիոակտիվ տարրերը չեզոքացնող նյութեր: Դդմիկն արյունը մաքրող ու հակաանեմիկ ազդեցություն ունի: Դդմիկն օրգանիզմում առաջացնում է շուտ հագենալու զգացողություն:

9․Բազուկ

Բազուկի օգտակար հատկությունները «

Բազմամյա, ձմեռադիմացկուն բույս է։ Բույսի հավաքվող մասերն են տերևը, ցողունը, արմատը։
Օգտագործում են վայրի (վերաբազուկ) և մշակովի
տեսակները։ Ճակնդեղի տերևները հարուստ են
հանքային աղերով և մեծ քանակությամբ վիտամիններով: Տերևում չոր նյութերի քանակությունը
կազմում է 8,0-12,3%, որից սպիտակուցային նյութերը 0,3-20%, շաքարներ՝ 2,1-2,7%: C վիտամինի պարունակությունը տատանվում է 30-63,7մլգ%, կարոտինը մինչև 3,1%։

10․Դանդուռ

Դանդուռ | Tsiran Supermarket

Միամյա բույս է, ունի շատ կարճ վեգետացիա: Սերմից անմիջապես առաջանում է մեկ ցողուն, որի վրա դասավորված են հակադիր տերևները: Ցողունները սննդի մեջ օգտագործման համար պիտանի են դառնում 35 օր անց։ Տերևներն ու երիտասարդ ընձյուղներն օգտագործվում են թարմ կամ պահածոյացված վիճակում: Պարունակում է չոր նյութեր, նորադրենալին։ Տերևները պարունակում են վիտամիններ։ Ամբողջ բույսը պարունակում է E վիտամին․ օմեգա-3-ի բնական աղբյուր է։ Արմատը պարունակում է գլյուկոզիդներ, միկրոտարրեր։

Ես խոսեցի իմ ընտանիքի անդամների հետ և նրանք ինձ ասացին մեր ընտանիքում օգտագործվող համեղ բույսերի անունները, այդ բույսերով մենք պատրաստում ենք շատ համեղություններ։ Բաղադրատոմսերը այստեղ՝

Դանդուռով աղցան, անհրաժեշտ է՝ 200գ դանդուռին՝ աղ, քացախ, սխտոր, կանաչի՝ ըստ ճաշակի։
Դանդուռը եփել աղ գցած եռացող ջրի մեջ մինչև պատրաստ լինելը, ապա
քամիչով քամել, պաղեցնել և կտրատել:Կտրտած դանդուռը լցնել
աղցանամանի մեջ, ավելացնել մանր կտրտած սխտորը, քացախը, ձեթը:
Համեմել աղով, որից հետո ցանել համեմ և մաղադանոս։

Դդմիկով բլիթներ, անհրաժեշտ է՝ Դդմիկը հարուստ է բջջանյութով, որի շնորհիվ ակտիվանում է մարսողությունը։ Պարունակում ծանր մետաղները, ռադիոակտիվ տարրերը չեզոքացնող նյութեր: Դդմիկն արյունը մաքրող ու հակաանեմիկ ազդեցություն ունի: Դդմիկն օրգանիզմում առաջացնում է շուտ հագենալու զգացողություն:

Փիփերթով աղցան, անհրաժեշտ է՝ 200 գ թարմ փիփերթին՝ 25 գ ձեթ, 50 գ գլուխ սոխ, 30 գ քացախ, աղ, պղպեղ, սխտոր՝ ըստ ճաշակի։
Փիփերթը լցնել եռացող աղաջրի մեջ, թողնել մինչև պատրաստ լինելը, իսկ հետո քամել, սառեցնել և կտրատել։ Սոխը մանր կտրատել, սոխառած անել, սառեցնել և խառնել պատրաստի փիփերթի հետ։ Վրան լցնել ծեծած սխտորի հետ խառնած քացախ, պղպեղ։

Ուրցով թեյ, անհրաժեշտ է՝ 100 գ ուրց, շաքարավազ՝ ըստ ճաշակի։
Եռացրած ջրի մեջ լցնել թարմ կամ չորացրած ուրց, թրմել, շաքարավազ ավելացնել։

Տապակած ավելուկ, անհրաժեշտ է՝ 300 գ ավելուկին՝ 50 գ ընկույզ, 1 գլուխ սոխ, 35 գրամ ձեթ, աղ։
Ավելուկը կտրատել, գոլ ջրով լվանալ, որպեսզի լավ մաքրվի և փափկի։ Եռացող աղ արած ջրի մեջ խաշել, ապա քամել և թողնել, որ հովանա։ Ընկույզը և սոխը կտրատել և տապակել ձեթի մեջ։ Երբ սոխը սկսի կարմրել, ավելացնել ավելուկը և շարունակել տապակել 2-3 րոպե։ Մատուցել սառը վիճակում։ Առանձին կարելի է նաև սխտոր-մածուն մատուցել։ Կարելի նաև նռան հատիկներով մատուցել։

Ավելուկով ոսպապուր, անհրաժեշտ է՝ 150գ չորացրած ավելուկին՝ 70գր ոսպ, 60գ ձավար, 70գ կարտոֆիլ, 30 գ սոխ, 50գ յուղ, 30գ ձեթ, ալյուր, սխտոր, կարմիր պղպեղ, աղ։ Չորացրած ավելուկը տաք ջրով լվանալ, լցնել կաթսայի մեջ, ավելացնել ջուր, մի փոքր եռալուց հետո ավելացնել ոսպը, ձավարը, կտրտած կարտոֆիլը: Եփել այնպես, որ ստացվի թանձր և ունենա ախորժելի տեսք: Թավայի մեջ պատրաստել սոխառած: Նախ սոխը տապակել ձեթով մինչև որ դառնա վարդագույն, ապա ավելացնել մի քիչ ալյուր, կարմիր պղպեղ, այս ամենին ավելացնել յուղը և քիչ եռացրած ջուր: Լավ խառնել, որ ստացվի համասեռ զանգված և ավելացնել ապուրին, համեմել աղով և մի փոքր եռալուց հետո անջատել կրակը: Ավելուկով ոսպապուրը մատուցել սխտորաջրի հետ: Որպես հաց օգտագործել լավաշ: