Վայոց Ձոր

Վայոց ձորի մարզ - Wikiwand

Վայոց ձորի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արելքում: Այն տարածքով Հայաստանի

ամենափոքր մարզն է2308 քառ կմ, բնակչության թիվը 55800 (2009թ.հունվարի 1), որից

19300-ըքաղաքային բնակչություն, 36500-ը գյուղական:

Հարավից սահմանակից է Սյունիքի մարզին և Նախիջևանին, արևմուտքիցԱրարարատի մարզին, հյուսիսից Գեղարքունիքի մարզին, արևելքիցԱրցախին: Վայոց ձորը ձորերի ու կիրճերի, առուների ու գետերի, բարձր լեռների ու խորհրդավոր քարանձավների երկիր է: Բարձրությունը ծովի մակերևույթից տատանվում է 850 մ-ից (Արենի) մինչև 3500 մ (Գոգի լեռ): Այն իրենից ներկայացնում է բոլոր կողմերից լեռներով շրջապատված թասաձև մի գոգավորություն բարդ ու խիստ մասնատված մակերևույթով: Ընդհանրապես Վայոց ձորին

բնորոշ է լանդշաֆտի բազմազնությունը և ռելիեֆի գոտիականությունն ու կտրտվածությունը,

որն էլ պայմանավորում է բուսական և կենդանական տեսակների բազմազնությունը:

Մարզի ամբողջ տարածքով ձգվում են երկու խոշոր լեռնաշղթաներըՎայքի լեռնաշղթան

հարավից, և Վարդենիսի լեռնաշղթանհյուսիսից: Գոգավորության կենտրոնական մասում աչքի է ընկնում Վայոց սարը կամ Գիժ սարը, որը հանգած հրաբուխ է 2 հրաբխային

խառնարաններով: Նշանավոր լեռնագագաթներից են Գեղասարը, Վարդենիսը, Սուլեմասաը,

Գոգի լեռը, Հարսնասարը: Դրանք զարդարում են Վայոց ձորի շատ բնակավայրերի

բնապատկերները:

Վայոց ձորն ունի 44 համայնքներ3-ը քաղաքային, և 41-ը գյուղական:

Եղեգնաձոր


Եղեգնաձոր քաղաքը Վայոց ձորի մարզի վարչատնտեսական կենտրոնն է: Այստեղ են
գտնվում մարզպետարանը, քաղաքապետարանը: Մարզի ամենամեծ բնակավայրն է.
բնակչության թիվը8200 (2009թ): Քաղաքի հեռավորությունը Երևանից 122 կիլոմետր է: Եղեգնաձորով է անցնում Հայաստան-Արցախ, Հայաստան-Իրան միջպետական մայրուղին: Քաղաքի հարավից հոսում է Արփա գետը, իսկ նրա միջով Սրկղոնք գետակը: Հյուսիսում
քաղաքն աստիճանաբար ձուլվում է Գլաձոր ու Վերնաշեն գյուղերի հետ:

Բնություն և բնական ռեսուրսներ
Մարզի ընդերքը հարուստ է հանքային ջրերի, ապակու հումքի /կվարցային ավազ/, ներկերի
պիգմենտներ, ոսկու, կապարի, կրաքարի, կավի, ավազի, բազալտի, գրանիտի, մարմարի,
ֆելզիտի պաշարներով: Վայոց ձորին մեծ հռչակ է բերել հատկապես Մարտիրոսի ֆելզիտը:
Այս քարատեսակը յուրահատուկ է դեղին, կապույտ, կանաչ երանգների վրա երևացող
զարմանահրաշ պատկերներով:

Գետեր և լճեր
Վայոց ձորի տարածքը մասնատված է բազմաթիվ գետերով, գետակներով և հովիտներով,
որոնք այստեղի բնաշխարհը դարձնում են անկրկնելի գեղեցիկ ու բազմազան: Հիմնական
ջրային զարկերակն Արփա գետն է, որը մարզի տարածքում ունի 92 կմ երկարություն և 2080
քառ.մ ջրահավաք ավազան: Արփան Հայաստանի ջրառատ և արագահոս գետերից մեկն է:
Այն սկիզբ է առնում Արցախի բարձրավանդակի հյուսիս արևմուտքից3200 մ բարձությունից, և թափվում Արաքս գետը Նախիջևանի և Թուրքիայի սահմանի վրա: Արփա գետն ունի
բազմաթիվ վտակներ, որոնք տեղ–տեղ առաջացնում են սքանչելի ջրվեժներՋերմուկ, Հերհեր: Ամենամեծ վտակը Եղեգիսն է: Եղեգիսի ձորակը յուրահատուկ է իր ինքնատիպ բնապատկերներով, բուսական և կենդանական աշխարհով: Այն հանդիսանում է Վայոց ձորի 4 հատուկ պահպանվող տարածքներից մեկը: Արփայի ջրերի մի մասը Սևանա լիճ փոխադրելու նպատակով կառուցվել է 48.3 կմ երկարություն ունեցող Արփա-Սևան ջրատար թունելը, որը սկիզբ է առնում Կեչուտի ջրամբարից: Արփա գետի ավազանը հարուստ է նաև բազմաթիվ սառնորակ աղբյուրներով, որոնց շրջակայքը հանգստի հանգրվան կարող է դառնալ էկո և արկածային տուրիստների համար: Շատ գեղեցիկ է նաև Հերհերի ջրամբարը շրջապատված լեռներով, որոնց վրա փռված
են գիհու նոսրանտառներ: Վայոց ձորի տարածքում կան ևս 20-30 փոքր բնական լճակներ,
որոնցից մի քանիսն իրենց յուրահատուկ դիրքով և գեղեցկությամբ համարվում են բնության
հուշարձաններ:
Երևանից Արցախ և Իրան տանող մայուղու մի զգալի հատվածն անցնում է Արփայի
կիրճով: Արփայի մոտակայքում են գտնվում Արենիի եկեղեցին, Մոզ քաղաքի ավերակները,
Գնդեվանքը, Ագարակաձորի կամուրջը, բազմաթիվ քարանձավներ և բնության այլ
հուշարձաններ:

Հանքային ջրեր և աղբյուրներ
Վայոց ձորի փոքրիկ տարածքում գետնից բխում են 150-ից ավելի հանքային տաք ու սառը
աղբյուրներ: Յուրաքանչյուր գյուղ ունի իր հայտնի աղբյուրները, որոնց մոգական ուժ ու
զորություն է վերագրվում: Դրանցից շատերի հետ կապված են առասպելական
պատմություններ: Սակայն դրանցից ամենահայտնին, ուսումնասիրվածը և բուժիչը ՙՋերմուկ՚
հանքային ջուրն է: Ջերմուկը ոչ միայն Վայոց ձորի, այլև Հայստանի բոլոր ջրերի ՙթագուհին՚ է:
Իր քիմիական և ֆիզիկական կազմով այն նման է Կարլովի Վարիի հայտնի հանքային ջրերին:
Ջերմուկ բառը ծագել է հայերեն ՙջերմ՚ բառից, որ նշանակում է տաք: Այս ստորջրյա ջուրն
օգտագործվում է խմելու, լողանալու և բազմաթիվ բուժիչ նպատակներով: Ցուցված է մի շարք
հիվանդությունների բուժման համար: Աղբյուրից այն բխում է +63 աստիճան ջերմությամբ:
Միայն Ջերմուկ քաղաքի տարածքում բխում են 47 այդպիսի տաք աղբյուրներ: