Մարքեթինգային պլան

1.Ապրանքի/ծառայության նկարագրությունը

Խնամքի և կոսմետիկայի օնլայն խանութ։

2.Ապրանքի/ծառայության մրցունակության գնահատում

Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը

մատակարարների իշխանություն

Խնամք և կոսմետիկա վաճառելուց առաջ պետք է իմանանք որտեղից է պետք գնել որակյալ ապրանք, որպեսզի մարդկանց մաշկի համար անվտանգ լինի։ Իմ մատակարարները՝ փոքրիկ խանութ որտեղ կա ամեն ինչ մաշկի համար, նաև կա ևս մեկ կոսմետիկայի խանութ որտեղից ես օգտվում եմ և գնում եմ որակյալ ապրանք։

գնորդների իշխանություն

Գնորդները հիմնականում լինում են 16-25 տարեկան աղջիկները, բայց նաև լինում են 30-40 տարեկան կանայք ովքեր գնում են միայն խնամքի պարագաներ, կան նաև տղաներ ովքեր պատվիրում են իրենց ընկերուհիների համար խնամքի և կոսմետիկայի հավաքածուներ։

փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ

Փոխարինող ապրանք կարող է հանդիսանալ վաճառքի դրոած ոչ քիմիական միջոցները, այսինքն միջոցի ամբողջովին բնական լինելը։

նոր մրցակիցների հայտնվելու վտանգ

Կարող են բացվել նոր օնլայն խանութներ, որոնք կիրականացնեն նույն օնլայն աշխատանքը, որը կարող է վտանգ հանդիսանալ։ Դրա միակ լուծումը բարձր որակ ապահովվելն է, մատչելի գներով շարունակելը, խանութի համար գովազդներ իրականացնելը, ակցիաներ դնելը և այլն։

3.Գտնվելու վայրը 

Օնլայն

4. Ծրագրի աշխարհագրական ընդգրկումն ու հաճախորդները /շուկայի հատվածը/

5 W Շերրինգտոնի մեթոդը

Who

Ով է նպատակային սպառողը՝ Մալաթիա համայնքի բնակիչներ, գովազդի միջոցով ծառայությունից օգտվող սպարողներ։

Why

Ինչու է սպառողը օգտվում ծառայությունից՝ օգտագործելով որակյալ, դեմքի համար օգտակար և անվտանգ՝ խնամք և կոսմետիկա։ Մենք նպատակ ունենք ոչ միայն գեղեցիկ տեսնել մեր սպառողներին այլ նաև չվնասել նրանց մաշկը։

What

<< Անվնաս խնամք և կոսմետիկա>>

<< Բարձր որակ>>

<< Գեղեցիկ դիզայն և փաթեթավորում>>

<< Բնական մաշկի միջոցներ>>

When

Անհրաժեշտության և առիթների ժամանակ։

5.Պահանջարկի ընդհանուր մեծությունը

Խանութը սկզբնական շրջանում կգործի օնլայն, բայց հետագայում կբացենք խանութ սրահ։ Հաճախորդների համար կարևոր է, որ կոսմետիկան կամ խնամքի պարագաները տեսնեն նոր գնեն։

Հաճախորդների համար կարևոր են պարագաների և որակյալ տեսականին։

Պրեզենտացիա

Հարցաթերթիկի վերլուծություն

Հարցաթերթիկ

Թեման՝ Երեխայի հոգեբանություն և դաստիարակություն

Հարցաթերթիկը կազմել են՝ Էլեն Եսայանը և Ժաննա Նավոյանը։

Հարցմանը մասնակցել է՝ 53 մարդ, որոնցից 75,5%-ը կանայք են իսկ 24,5%-ը տղամարդիկ։ Հարցման մասնակիցների 79,2%-ը չունի երեխա, իսկ 20,8%-ը ունի։

Մարդկանց մեծամասնության կարծիքը ցույց է տալիս, որ առավոտյան երեխայի հետ հետաքրքիր պարապունքը կազմում է երեխայի օրվա կարևոր մի մասը։

Երկրորդ հարցի թվաքանակով շատ պատասխանները մեզ ցույց են տալիս, որ երեխային ջերմ ճանապարհելը կարող է հաճելի հիշողություն հանդիսանալ երեխայի համար ամբողջ օրվա ընթացքում։

Երրորդ հարցով ցանկանում էինք հասկանալ ընթերցանությունից հետո արժի՞ արդյոք երեխայի հետ զրուցել գրքի մասին, հասկանալ նրա կարծիքը և բացատրել գրքի թաքնված իմաստը։ Այո, մարդկանց մեծամասնությունը համարում է դա ճիշտ քայլ։

Հինգերորդ հարցի կարծիքները համարյա թե լրացնում են միմյանց։ Մեկ կողմից մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ ճիշտ է տանից երկար բացակայությունից հետո երեխային ուրախացնել որևիցե նվերով։ Մյուս մասը կարծում է նվերների անընդհատ կրկնվելը կարող է հանգեցնել նրան, որ երեխան կմտածի թե դա ծնողի կողմից կրկնվող պարտականություն է։

Ութերորդ հարցի պատասխանների դիագրամը արդեն իսկ բացահայտ ցույց է տալիս, որ մարդիկ մինչ երեխայի դպրոց հաճախելը ճիշտ են համարում երեխային տանել մանկապարտեզ կամ էլ կոմպլեքսային նախապատրաստման։

Իններորդ հարցի պատասխաններով ցանկանում էինք հասկանալ, թե ինչ արտահայտություններով կարելի է երեխային դաստիարակել։ Մեծամասնության ընտրած պատասխաններն էին «Ագահ մի եղիր», «Բոլորն էլ չի կարելի», «Էս մի գդալն էլ կեր իմ համար»։

Շատ հաճախ ծնողները երեխայի քնելուց առաջ նրա հետ ժամանակ չեն անցկացնում կարծելով, որ դրա կարիքը չկա։ Սակայն մեր հարցումը ցույց է տալիս, որ մարդկանց մեծամասնությունը համամիտ չէ այդպես վարվող ծնողների հետ։

Ավարտելով այս հարցման արդյունքները հասկանում ենք, որ երեխայի հոգեբանությունը և դաստիարակությունը շատ խորը հուզական և զգացմունքային հասկացություններ են։ Երեխայի դաստիարակությունը հատկանշում է երեխաներին մանկուց մինչև հասուն տարիք մեծացնելու և դաստիարակելու գործընթացին: Այն ներառում է տարբեր տեսանկյուններ, ինչպիսիք են ֆիզիկական խնամքի տրամադրումը, հուզական աջակցությունը և ուղղորդումը՝ նրանց բարեկեցությունը և զարգացումը խթանելու համար: Այն ներառում է նրանց վարքագծի ձևավորումը, արժեքներ հաղորդելու և անկախ ու պատասխանատու հասուն տարիքի նախապատրաստումը: