Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ահա և ևս մեկ ուսումնական տարի մոտենում է իր ավարտին։ Ուսումնական երրորդ տարին սկսեցինք շատ ու շատ հետաքրքիր աշխատանքներով։ Ուսումնասիրեցինք և անցանք տարբեր գծագրեր, որի շնորհիվ ավելի հմտացանք հագուստի մոդելավորման ասպարեզում։ Անցանք կնոջ վերնաշապիկի գծագրի կառուցումը, տաբատ ինչպես նաև հուդիի գծագրերը։ Հաջորդը անցանք պիջակի գծագիրը, որը կարեցի նաև ինքս ինձ համար։

Պիջակի կարման ըթանցքը։

Պիջակի վերջնական արդյունքը։

Կատարել ենք դասերից դուրս տարբեր նախագծեր։ Հարավային դպրոցի երեխաների հետ կարել ենք էկո պայուսակներ և վրան նկարել, կատարել ենք նստելաբարձերի ձևում և կարումհանգույցի տեխնիկայով շարֆերի ներկում և այլն։ Նոյեմբեր ամսից սկսեցինք պատրաստվել BIG Cristmas Market with Coca-Cola 2023-2024 Ամանորյա ցուցահանդես-տոնավաճառին որտեղ ներկայացվելու են ձեռագործ էկո պայուսակներ և բարձի երեսներ։

Էսքիզավորման դասի շրջանակներում ստեղծել եմ հագուստի հավաքածու կորսետային թեմայով նաև կատարել ենք մետրոպոլիտեն թեմայով նախագիծ։

Հագուստի մոդելավորում

Հագուստով մարդու ֆիգուրայի էսքիզների կատարման նկարչական հմտություններ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *