Գութանասար (ամփոփում)

Ամսի 18-ին մենք քոլեջով գնացել էինք Գութանասար։ Շատ լավ օր ենք անցկացրել։ Մեզ հետ նաև եկել էին մեր շատ սիրելի ուսուցչուհինորը՝ ընկեր Գայանեն, ընկեր Հեղինեն և ընկեր Նառան։ Շատ դժվարությամբ եմ բարձրացել մինչև գագաթ, բայց չեմ փոշմանել, որ գնացել եմ այդ բարձունքին։ Լեռան բարձրությունը՝ 2299մ է։

Մի քանի տեղեկություն Գութանասարի մասին․

Գութանասար, հանգած հրաբխային լեռնագագաթ Հայաստանի Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ Կոտայքի սարավանդի հյուսիսային եզրին, Գեղամա լեռնաշղթայում։ Ֆանտան գյուղից 2,5-3 կմ հարավ է, Ջրաբեր գյուղից` 4 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը 2299,6 մ է, հարաբերական բարձրությունը՝ 300 մետրից մի փոքր ավելի։ Հատած կոնի ձևով լեռնազանգված է՝ հարավային կողմից ճեղքվածք ունեցող խառնարանով։ Լանջերը ունեն 25-45° թեքություն։ Պարունակում է պեռլիտի և պեմզայի պաշարներ։ Ունի հրաբխային ծագում։ Լանջերը ծածկված են լեռնատափաստանային բուսականությամբ, գագաթային մասը՝ մարգագետիններով։

Արագություն,ինպուլս։ Ինպուլսի պահպանման օրենքը։

Միավոր ժամանակում անցած ճանապարհը կոչվում է արագություն։

Մարմնի իներտության աստիճանը կոչվում է զանգված։

Ինպուլսը դա մարմնի զանգվածի և արագության արտադրյալն է։

p= m * v

Փոփոխությունը դա մեկից ավելի մարմինների փոխադարձ ազդեցությունն է։

Երկու առարկա փոխազդեցությունից առաջ և փոխազդեցությունից հետո պահպանում են իրենց ինպուլսների գումարը։

Նյութական կետ, մեխանիկական շարժում, անցած ճանապարհ, տեղափոխություն, արագություն։

Մեխանիկական շարժում է կոչվում մարմնի դիրքի փոփոխությունը ժամանակի ընթացքում այլ մարմինների նկատմամբ։

Հետագիծ է կոչվում մարմնի հետևից թողած գիծը։

Անցած ճանապարհը ցույց է տալիս հետագծի երկարությունը։(s)

Տեղափոխություն։ Մարմնի շարժման սկիզբը և վերջը միացնող ուղիղ գիծը կոչվում է տեղափոխություն։ Տեղափոխությունը փոքր է կամ հավասար է անցած ճանապարհից։

Նյութական կետ է կոչվում այն մարմինը, որի չափերը շարժման տվյալ պայմաններում կարելի է անտեսել։