Աշխատանքային պայմանագրի սահմանումը, բովանդակությունը և կնքման կարգը

ՄԱՐՏ 27-31

Դասանյութ՝ Իրավագիտություն /էջ 263-ից/

Աշխատանքային օրենսգիրք

Առաջադրանք՝

Աշխատանքային օրենսգրքից առանձնացնել՝

  • Աշխատանքային պայմանագիր հասկացությունը

Հոդված 83.

Աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:

  • Աշխատանքային պայմանագրի կնքաման կարգը

Հոդված 85․

1. Գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի, իսկ մինչև տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում` ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին:

Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաև կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ: Էլեկտրոնային ստորագրությամբ կնքված աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը էլեկտրոնային եղանակով փոխանցվում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին:

2. Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:

3. Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված օրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:

  • Փորձաշրջանը աշխատանքային պայմանագիր կնքելիս

Հոդված 91.

1. Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:

2. Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են սույն օրենսգրքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով:

3. Փորձաշրջան չի կարող նախատեսվել, եթե աշխատանքի են ընդունվում`

1) տասնութ տարին չլրացած անձինք.

2) ընտրովի պաշտոն զբաղեցնողները, ինչպես նաև պաշտոնի նշանակման համար որակավորման քննություններ հանձնած կամ գործատուի մոտ կամ գործատուի նախաձեռնությամբ այլ վայրում ուսուցում անցած անձինք.

3) գործատուների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձինք.

4) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

  • Աշխատանքային պայմանագրի տեսակները

Հոդված 94.

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է`

1) անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ.

2) որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, բացառությամբ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

  • Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը

Հոդված 109․

1. Աշխատանքային պայմանագիրը լուծվում է`

1) կողմերի համաձայնությամբ.

2) պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում.

3) աշխատողի նախաձեռնությամբ.

4) գործատուի նախաձեռնությամբ.

5) աշխատողի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.

6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, որին համապատասխան` աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը.

7) եթե օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից.

8) եթե աշխատողը մինչև տասնվեց տարեկան է, և ծնողներից մեկը, որդեգրողը կամ հոգաբարձուն կամ խնամակալը, նրա առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկը կամ տեսչական մարմինը պահանջում է աշխատանքային պայմանագրի լուծում.

9) աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում.

10) ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում.

11) աշխատողի մահվան դեպքում.

12) աշխատանքի ընդունվելիս սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և (կամ) 4-րդ կետերի համաձայն` աշխատողի ներկայացրած տեղեկատվությունը կեղծ լինելու դեպքում.

12.1) աշխատողի և գործատուի համաձայնությամբ սահմանված փորձաշրջանի արդյունքներով.

13) աշխատանքի ընդունվելիս որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից զրկված լինելու փաստը աշխատողի թաքցնելու դեպքում:i

2. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագրի լուծումը ձևակերպվում է գործատուի ընդունած անհատական իրավական ակտով, բացառությամբ սույն օրենսգրքի 128-րդ հոդվածով նախատեսված դեպքի:

Եղիշե Չարենց | Դանթեական առասպել | վերլուծություն

Իր կառուցվածքով պոեմը պատերազմի շարքային մասնակցի հուշագրություն-խոստովանություն է: Պոեմն ունի «Հիշողություններ պատերազմի դաշտից» ենթավերնագիրը:  1915 թ. ռուսական զորքերը անցնում են հարձակման: Կռիվներ են Արևմտյան Հայաստանի ողջ տարածքում: Եղիշե Չարենցն անձամբ մասնակցում է մարտերին 6-րդ դիվիզիայի կազմում: 18-ամյա բանաստեղծը տեսնում է ավերված գյուղերը, կամավորների դիակները, մահվան դաժան մղձավանջը: Դանտեի «դժողխքը» հիշեցնող պատկերների անմիջական տպավորության տակ գրում է «Դանթեական առասպել» պոեմը 1915-1916 թթ.՝ նվիրված նահատակ ընկերների հիշատակին, որոնք զոհվել էին 1915թ.-ի դեկտեմբերի 25-ին Սուլդուզի դաշտում:Առաջին գլուխ: Երիտասարդների խումբը հրճվելով իրենց զենքերի փայլով շարժվում է ռազմական ճանապարհով: Անցյալը նրանց համար կորել է անհետ, ինչպես երազում արձակած մի ճիչ: Ոսկե հասկերով նրանց է ողջունում աշխարհի լայնտարած հեռուն:Երկրորդ գլուխ: Ճամփան դառնում է ավեր, տառապանքի խորշակ: Կապույտ երկնքի խորությունը դառնում է մեգ-մառախուղ: Մի զինվոր ընկեր դիակն հրելով խնդում է խելագար: Անցյալի կյանքը կորչում է և դրա տեղում հայտնվում է դանթեական-դժոխային առասպելի իրականությունը:Երրորդ գլուխ: Ճանապարհը դառնում է ավելի դժվար, ուղին՝ խավար: Եվ այդուհանդերձ անհուն հրճվանքով հերոսը զգում է, որ լավ է, որ նա կա այս հին աշխարհում: Ձյուների վրա գտնում է կնոջ դիակը: Ուխտում է լինել գթասիրտ:Չորրորդ գլուխ: Խաղողի այգում հայտնաբերված դին, ջրհորի և նրա մեջ լողացող մարմնի կտորների պատկերը կառուցում է կյանքի և մահվան հակադրություն: Հերոսների աչքերը այլևս չեն տեսնում ոչ այգի, ոչ ծով:Հինգերորդ գլուխ: Իրար են հաջորդում մեռած քաղաքի, մահվան թագավորության, խոշտանգված կնոջ, սատկած կատվի պատկերները: Այդ ամենի կողքին քնարական հերոսի մտքում գալիս է ճանապարհի սկզբի երգը:Վեցերորդ-յոթերորդ գլուխներ: Մահը դադարում է լինել սոսկ արտաքին փաստ, այլ դառնում է անձնական: Հերոսը հայտնվում է մահվան հետ առերես միայնության  մեջ: Այս երազում միայն մահն է տեր, անողոք ու մեծ: Եվ հերոսները «նենգորեն» նահանջում են ետ:Ութերորդ գլուխ: Նորից հառնում են առաջին գլխում հիշատակված մանկական երազի պատկերները, սակայն այդ պատկերները հիմա տեսնում է արդեն ողբերգականի փորձառությունն ունեցող հերոսը:     

«Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ» առարկա

Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ (ուսումնական ծրագիր)

Ուսումնական գրականություն

Նախագիծ

«Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ» առարկայի շրջանակներում իրականացվող նախագիծ:

Թեմա
«Հարցումների շարք» թեմայով ուսումնասիրության անցկացում:
Իրականացրեք ուսումնասիրություն Ձեզ հետաքրքրող որևէ թեմայով, ամփոփեք արդյունքները, գրեք նկարագրական- վերլուծական նյութ: Հարցումն իրականացրեք օնլայն՝ G-mail հարթակում։ Կարող եք աշխատել խմբով՝ 2-4 մարդ կամ անհատապես: Հարցման մասանաիցների թիվ պետք է լինի 50 հոգուց ոչ պակաս:

Աշխատանքն իրականաղցնելիս.

  • Գրեք ուսումնասիրույթան պլան:
  • Կազմեք հարցաթերթիկ:
  • Ընտրեք հարցման մասանակիցների խումբը:
  • Ամփոփեք և հրապարակեք արդյուները Ձեր բլոգներում:

Նախագծի արդյունքնները հրապարակեք բլոգի համապատասխան բաժնում, ուղարկեք իմ՝ l.aleqsanya@mskh.am էլեկտրոնային հասցեին:

Ժամանակահատված՝ 01,03,2023- 15,05,2023
Մասնակիցներ՝ Քոլեջ, 2-րդ կուրս

Мартовский флешмоб

1. Март месяц настолько же переменчив по своей погоде, как и его названия․ Название «март» пришло в русский язык из Византии. В древнерусском календаре (до утверждения христианства) месяц назывался сухий, в народных месяцесловах также — зимобор, протальник, грачевник, капельник. Март называли также «березень»․ С каким явлением было связано данное название?

Березень, от слова «берёза»

2.  Какое женское имя, в переводе с арамейского языка означает «хозяйка, госпожа, наставница»? Назвоите также мужскую форму данного имени․ 

Имя Марта с арамейского переводится как «госпожа, хозяйка, наставница». Мужская форма этого имени – Мар

3. Так как март месяц призван возвеличить женскую половину человечества, предлагаем вам загадки  именно про женщин։ a) Каким косметическим средством  можно «затуманить» мозги мужчинам? Назовите данное выражение․ б)   Назвоите месяц, в котором любая женщина меньше всего разговаривает․ Объясните также почему?в) Какое имя носит очаровательная дама, которая передвигается фантастическим способом — по ветру, называемому «ветром перемен»?

а) Пудра, говорят запудрила мозги
б) В феврале, так как месяц короткий.
в) Мэри Поппинс

4. a) Любопытство считается чисто женской прерогативой․ А как звали женщину, которая отличалась чрезмерным любопытством, и у которой в конце концов начались проблемы с носом? О какой пословице идет речь?б) Как называется часть женской одежды, за которую можно спрятаться? О какой пословице идет речь?

a) Варвара («Любопытной Варваре на базаре нос оторвали»)
б) Юбка, говорят: Спрятался за мамкину юбку

5. Приведите короткие формы женских имен. Например ։  Людмила –  Люда․ Ирина – Анна – Екатерина – Светлана -Мария – Виктория – Дарья –

Ирина – Ира
Анна – Аня
Екатерина – Катя
Светлана – Света
Мария – Маша
Виктория – Вика
Дарья – Даша

ՄԱՐՏ 20-24

Աշխատանքային օրենսգիրք

Առաջադրանք՝

Աշխատանքային օրենսգրքից առանձնացնել՝

  • Աշխատողի աշխատանքայի պարտականությունները
  • Աշխատողի աշխատանքային իրավունքները
  • Գործատուի աշխատանքային պարտականությունները
  • Գործատուի աշխատանքային իրավունքները

Իմ բիզնես գաղափարը

  • ապրանքի/ծառայության նկարագրությունը

Խնամքի և կոսմետիկայի օնլայն խանութ։

  • մատակարարների իշխանություն

Խնամք և կոսմետիկա վաճառելուց առաջ պետք է իմանանք որտեղից է պետք գնել որակյալ ապրանք, որպեսզի մարդկանց մաշկի համար անվտանգ լինի։ Իմ մատակարարները՝ փոքրիկ խանութ որտեղ կա ամեն ինչ մաշկի համար, նաև կա ևս մեկ կոսմետիկայի խանութ որտեղից ես օգտվում եմ և գնում եմ որակյալ ապրանք։

  • գնորդի իշխանություն

Գնորդները հիմնականում լինում են 16-25 տարեկան աղջիկները, բայց նաև լինում են 30-40 տարեկան կանայք ովքեր գնում են միայն խնամքի պարագաներ, կան նաև տղաներ ովքեր պատվիրում են իրենց ընկերուհիների համար խնամքի և կոսմետիկայի հավաքածուներ։

  • փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ

  • նոր մրցակիցների հայտնվելու վտանգ

  • շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն

Առաջադրանք


Собака и волк

армянская притча


Однажды крестьянин отправился в лес за дровами. За ним увязалась и его собака. Вместе они вошли в лес. Вдруг появился волк. Он набросился на собаку и хотел ее съесть, но собака со слезами на глазах сказала ему:

Что сделала я тебе плохого, что ты хочешь меня съесть? Если ты сейчас съешь меня, все равно завтра опять будешь голодным. Давай пойдем к нам домой, там каждый день мне дают хлеб и другую пищу, будем жить вместе.

Волк видит, что собака говорит дело, и согласился. Шли они шли, и, когда подошли к селу, волк заметил, что шея у собаки плешивая, вся в нагноившихся ранах.

– Это хорошо, очень хорошо, братец, что ты так прекрасно живешь, но почему у тебя такая шея?

– Знаешь что, братец, у моего хозяина дурной характер: перед тем как положить передо мной хлеб, он надевает мне на шею цепь, а затем говорит: “Ешь”.

– Нет, братец, я пойду обратно, а ты иди, живи с сытым желудком и с цепью на шее.


Շուն և գայլ

Հայկական առակ

Մի օր գյուղացին գնաց անտառ փայտի ետևից։ Նրան հետևեց նաև իր շունը։ Նրանք միասին մտան անտառ։ Հանկարծ հայտնվեց մի գայլ։ Նա հարձակվեց շան վրա և ցանկացավ նրան ուտել, բայց շունը արցունքներն աչքերին ասաց նրան.

– Ի՞նչ վատ բան եմ քեզ արել, որ դու ուզում ես ինձ ուտել։ Եթե դու հիմա ինձ ուտես, մեկ է վաղը նորից սոված կլինես։ Արի գնանք մեր տուն, այնտեղ ամեն օր ինձ տալիս են հաց և այլ ուտելիքներ, կապրենք միասին։

Գայլը տեսնում է, որ շունը լավ բան է առաջարկում և համաձայնվում է։ Քայլում էին նրանք, քայլում և երբ հասան գյուղ, գայլը նկատեց, որ շան վիզը ճաղատ է՝ ամբողջովին թարախակալված վերքերով։

– Դա լավ է, շատ լավ է, եղբայր, որ դու այսքան հիասքանչ ես ապրում, բայց ինչու՞ է վիզդ այսպես։

– Գիտես ինչ, եղբայր, իմ տերը հիմար բնավորություն ունի, նախքան իմ դիմաց հաց դնելը, նա իմ վզին շղթա է հագցնում իսկ հետո ասում՝ կեր։

– Ոչ, եղբայր, ես կգնամ հետ, իսկ դու գնա, ապրի կուշտ փորով և վզին շղթա գցած։

Աշխատանքային իրավունք

ՄԱՐՏ 13-17

ՀՀ Սահամանադրություն

Աշխատանքային օրենսդրություն

Դասանյութ՝ Իրավագիտություն

Առաջադրանք՝

  • Որո՞նք են աշխատանքային իրավունքի աղբյուրները:

Աշխատանքային իրավունքի աղբյուրները աշխատանքային իրավական նորմերի ամրապնդման ու արտահայտման եղանակներն են։ Կան աշխատանքային իրավունքի աղբյուրների բազմաթիվ ձևեր, օրինակ՝ ՀՀ սահմանադրությունը, աշխատանքային օրենսգիրքը, օրենքները, ենթաօրենսդրական ակտերը (այդպիսիք են՝ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող ՀՀ նախագահի հրամանագրերը, ՀՀ կառավարության որոշումները, նախարարությունների և գործադիր իշխանության այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ակտերը)։

  • Սահմանե՛լ աշխատանքային իրավահարաբերություններ հասկացությունը:

Աշխատանքային իրավահարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են։ Աշխատողը որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառություններ ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին։ Գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ։

  • Ո՞վ է համարվում աշխատող:

Աշխատողը աշխատանքային օրենքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք՝ ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի։

  • Որո՞նք են աշխատողի աշխատանքային պարտականությունները և իրավունքները:

Աշխատողի աշխատանքային պարտականությունները ամրապնդված են աշխատանքային օրենսգրքի 216 հոդվածում, ըստ որի աշխատողը պարտավոր է՝

1) հոդվածում, ըստ որի աշխատողը պարտավոր է՝բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները,

2) պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը,

3) կատարել աշխատանքի սահմանված նորմաները,

4) պահպանել աշխատանքի պաշտպանության ապահովման պահանջները,

5) բարեխղճորեն վերաբերվել գործատուի և այլ աշխատողների գույքին, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը,

6) գործատուի գույքի պաշտպանությանն սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին։

Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի վարձու աշխատողներն ունեն բազմաթիվ իրավունքներ, օրինակ՝

1) աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգով և պայմաններով աշխատանքային պայմանագրի կնքման իրավունք,

2) աշխատանքային պայմանագրով պայմանավորված իրեն աշխատանք տրամադրելու պահանջի իրավունք,

3) աշխատանքի անվտանգության, հիգիենայի բավարարող պայմանների իրավունք,

4) աշխատողի որակավորմանը, կատարած աշխատանքի բարդությանը, քանակին ու որակին համապատասխան, ժամանակին և լրիվ ծավալով աշխատանքի վարձատրության իրավունք,

5) նորմալ աշխատաժամանակի սահմանված տևողության պահպամնամբ ապահովված հագուստի, ամենշաբաթյա հանգստյան օրերի, տոնական ոչ աշխատանքային օրերի, ամենամյա վճարովի արձակուրդների տրամադրման իրավունք,

6) իր աշխատատեղում աշխատանքի պայմանների և աշխատանքի պաշտպանության պահանջների մասին լրիվ և հավաստի տեղեկատվության իրավունք,

7) արհեստակցական միություններ հիմնադրելու և դրանց գործունեությանը մասնակցելու իրավունք․

8) մասնագիտական որակավորումը բարձրացնելու իրավունք,

9) կոլեկտիվ բանակցություններին և կոլեկտիվ պայմանագրերի մշակմանն ու կնքմանը մասնակցելու իրավունք,

10) աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ աշխատողի առողջությանը պատճառված վնասի հատուցման իրավունք,

11) օրենքով նախատեսված դեպքերում սոցիալական ապահովագրության իրավունք,

12) անհատական և կոլեկտիվ վեճերի լուծման, ներառյալ գործադուլի իրավունք։

  • Ո՞վ է համարվում գործատու:

Գործատուն աշխատանքային հարաբերության այն մասնակիցն է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա և (կամ) օրենքով սահմնաված կարգով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը։ Աշխատանքային օրենսգրքի 18 հոդվածի համաձայն գործատու կարող է լինել աշխատանքային իրավունակություն և գործունակություն ունեցող իրավաբանական անձը։

  • Որո՞նք են գործատուի իրավունքները:

Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, գործատուն իրավունք ունի՝

1) աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգով և պայմաններով աշխատողների հետ կնքել, փոխել և լուծել աշխատանքային պայմանագրեր,

2) աշխատողներից պահանջել կատարելու իրենց աշխատանքային պարտականությունները և պահպանելու ներքին աշխատանքային կարգապահության կանոնները,

3) խրախուսել աշխատողների բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար,

4) աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողների նկատմամբ կիրառել կարգապահական և նյութական պատասխանատվության միջոցներ,

5) ընդունել ներքին և անհատական իրավական ակտեր,

6) վարել կոլեկտիվ բանակցություններ և կնքել կոլեկտիվ պայմանագրեր,

7) ստեղծել գործատուների շահերը պաշտպանող ներկայացուցչական մարմիններ կամ միավորվել դրանց մեջ,

8) սահմանել աշխատողի աշխատանքային պայմանները և այլն։