Լուսաբանում, վիրուսների մասին

Մենք դիտեցինք ֆիլմ վիրուսների մասին, շատ հետաքրքիր էր ինձ համար, որովհետև մեր օրերում վիրուսները շատ-շատ են։ Մեզ շատ հայտնի covid19-ը առաջացել է կենդանիներից հիմնականում չղջիկից և կռիսներից։ Այդ ֆիլմում ասում էր, որ հիմնականում վիրուսները կենդանիներից են առաջանում։ Նաև տեսանք թե Աֆրիկայում ինչպես էին կապիկի, չղջիկի և այլ վայրի կենդանիների միսը եփում և ուտում։ Այդպիսի ցեղերից են տարածվում այդ վիրուսները։ Ինձ այդ ֆիլմը նույնպես դուր եկավ, շատ հետաքրքիր և օգտակար տեղեկություններ ստացա։

Վիրուսներ

Վիրուս, ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ։ Վիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1892 թվականին Դմիտրի Իվանովսկու կողմից որպես՝ ծխախոտի բույսերը վարակող ոչ բջջային ախտածիններ։ Ծխախոտի խճանկարի վիրուսը հայտնաբերել է Մարտին Բեյերինկը 1898 թվականին[2]։ Այդ ժամանակից ի վեր հայտնաբերվել և մանրամասն նկարագրվել են շուրջ 5000 տեսակի տարբեր վիրուսներ։ Վիրուսներ հայտնաբերվել են գրեթե բոլոր էկոհամակարգերում և կենսաձևերից ամենաբազմաքանակն են։ Վիրուսների մասին գիտությունը վիրուսաբանությունն է, որը մանրէաբանության (միկրոբիոլոգիա) ենթաճյուղերից է։

Վիրուսները բաղկացած են երկու կամ երեք մասերից (վիրիոններից

  • բոլոր վիրուսներն ունեն գենետիկական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ։ Սրանք երկար մոլեկուլներ են, որոնք կրում են գենետիկական տեղեկատվությունը,
  • բոլոր վիրուսներն ունեն սպիտակուցե կապսիդ, որը պաշտպանում է գեները,
  • որոշ վիրուսներ ունեն նաև լիպիդային պատյան, որը շրջապատում է կապսիդը բջջից դուրս գտնվելու ժամանակ։

Վիրուսների ձևերը տարբեր են՝ հասարակ պարուրաձևից և իկոսաեդրից (քսանանիստից) մինչև ավելի բարդ կառույցներ։ Վիրուսի միջին մեծությունը կազմում է բակտերիայի մեծության մոտ 1/100-րդը։ Վիրուսների մեծ մասը շատ փոքր են լուսային մանրադիտակով հայտնաբերվելու համար։

Վիրուսները տարածվում են բազմաթիվ ճանապարհներով. բույսերի վիրուսները փոխանցվում են բույսից բույս բուսահյութով սնվող միջատների միջոցով (օրինակ՝ լվիճներ), կենդանական վիրուսները փոխանցվում են արնախում միջատների միջոցով։ Այս եղանակով հիվանդությունը փոխանցող օրգանիզմներն անվանվում են վեկտորներ (փոխանցողներ)։ Գրիպի վիրուսները տարածվում են օդակաթիլային եղանակով՝ հազի և փռշտոցի միջոցով։

Վիրուսային վարակը կենդանիների մոտ առաջացնում է իմունային պատասխան, որը սովորաբար ոչնչացնում է վարակող վիրուսին։ Իմունային պատասխան կարող է առաջանալ նաև պատվաստանյութի նկատմամբ, որով հնարավոր է դառնում առաջացնել արհեստական ձեռքբերովի իմունիտետ տվյալ վիրուսային հարուցչի դեմ։ Սակայն շատ վիրուսներ (ՁԻԱՀ-ի և վիրուսային հեպատիտի), կարողանում են խուսափել իմունային պատասխանից՝ առաջացնելով քրոնիկական վարակներ։ Հակաբիոտիկները ոչ մի ազդեցություն չեն ունենում վիրուսների վրա։ Մշակվել և ստեղծվել են որոշ հակավիրուսային դեղամիջոցներ։

Կրոնական հանդուրժողականություն

Կրոնը դարեր ի վեր եղել և մնում է ինչպես հասարակությունները միավորող, այնպես էլ պառակտող գործոն։ Իսկ կրոնական անհանդուրժողականությունը, անգամ արդի հասարակություններում, եղել է եղբայրասպան պատերազմների ու աղետների պատճառ։ Այլոց կրոնական զգացումների և արժեքների նկատմամբ մերժողականությունն ու անհանդուրժողականությունը հանգեցրել են արյունալի պատերազմների, պետությունների ու ազգերի պառակտման։ Կրոնական անհանդուրժողականությունը միաժամանակ լուրջ ռեսուրս է նաև հակառակորդ պետությունների ձեռքում՝ երկրներն ու հասարակությունները պառակտելու տեսանկյունից։ Այդ նկատառումներով են իրականացվել և ներկայումս իրականացվում զանազան միսիոներական առաքելությունները, որոնք, բացի կրոնական նպատակներից (սեփական կրոնի և արժեքների քարոզչություն և տարածում), հետապնդում են նաև քողարկված քաղաքական նպատակներ։ Որպես օրինակ կարող ենք բերել Մերձավոր Արևելքում (Իրան, Թուրքիա և այլն) ներկայումս լան թափով ծավալվող բողոքական միսիոներությունը։ Խոսելով Իրանում ծավալվող արևմտյան միսիոներական գործունեության մասին` Ս.Կրիվոշեևը նշում է. «…ցանցային պատերազմում կարևորագույն գործոններից մեկը, որի միջոցով ակնհայտ կամ միջնորդավորված կարելի է ազդել ցանկացած երկրում սոցիալական և քաղաքական իրավիճակի վրա, կրոնականն է, և վատն է այն ստրատեգը, ով չի խաղարկում կրոնական խաղաքարտը»1։ Հասարակությունները «ներսից պայթեցնելուն» է ուղղված նաև զանազան աղանդավորական շարժումների ներմուծումը և տարածումն արդի հասարակություններում, որից զերծ չեն մնացել նաև հետխորհրդային երկրները, այդ թվում՝ Հայաստանը։ Այս ամենը ենթադրում է, որ կրոնական հանդուրժողականության խնդիրը չափազանց կարևոր նշանակություն ունի մերօրյա հասարակությունների անվտանգության ապահովման համար։ Կրոնական հանդուրժողականությունն է հիմք հանդիսանում հասարակությունների ներքին կայունությունն ու ինտեգրացիան ապահովելու, նրանց ցնցումներից զերծ պահելու, ազգերի ու պետությունների պառակտումը կանխելու և, վերջապես, արտաքին կրոնական ներգործության (միսիոներություն, աղանդավորական շարժումների ներմուծում և տարածում) քաղաքական նպատակները չեզոքացնելու համար։ Կրոնական հանդուրժողականության բացակայության պայմաններում է, որ հասարակության կրոնադավանանքային բազմազանությունը խայծ է հանդիսանում ներսից պառակտման և ջլատման, արյունալի պատերազմների սանձազերծման համար։

Մոլոկաններ

Հարցեր և առաջադրանքներ

1․Ովքե՞ր են մոլոկանները։

18-րդ դարի երկրորդ կեսին Տամբով գավառում հիմնվում է կրոնական ուղղություն, որն անվանում են «մոլոկան»։ Անվանումը նրանք կապում են ավետարանական «հոգևոր կաթի», ինչպես նաև պասի օրերին կաթ խմելու սովորության հետ։ Նրանք չեն ընդունում ուղղափառ եկեղեցու կանոնադրությունը, քահանաներին, եկեղեցական աստիճանակարգը, ձեռագործ եկեղեցիները, չեն խաչակնքվում և մկրտվում։

2․Ի՞նչ ազգային առանձնահատկություններ ունեն։

Մոլոկանները ամուսնանում են տղաները 19 տարեկանում, իսկ աղջիկները՝ 17:

Նրանց մոտ ամուսնալուծությունները չեն թույլատրվում: 

Տիգրան Մեծ զորեղ արքա

Տիգրան Մեծի գահակալումը

  • Պետական կարգը

Միապետություն

  • Բանակ

Տիգրան Մեծի օրոք բուն հայկական զորքի թիվը հասնում էր 120 հազար զինվորի, իսկ հպատակ երկրների ցուցաբերած ռազմական օգնության հետ միասին ռազմադաշտ դուրս բերվող զորքի թիվը հասնում էր շուրջ 300 հազարի։ 

  • Տիգրանակերտ մայրաքաղաքի հիմնադրումը

Մայրաքաղաքը կառուցվեց մ.թ.ա. 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվեց Տիգրանակերտ՝ ի պատիվ հայոց հզոր արքայի։ Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան Բ-ն նվաճված երկրների քաղաքային բնակչության մեծ մասը բռնագաղթեցրեց Հայաստան։

  • Տիգրան Մեծի մետաղադրամները
Տիգրանյան դրամները մեզ են հասել հունարեն խորագրերով և մակագրություններով։Տիգրան Մեծի օրոք հայկական դրամների պատկերատիպը լրացվում էր նաև փողերանոցներին և նրանց կառավարիչներին վերաբերող մենագրերով։

Առաջադրանքներ

1․Տրված բառերը դարձնել հոգնակի։

ակնաբույժ – ակնաբույժներ գիսաստղ – գիսաստղեր եզրածալ – եզրածալեր կիրք – կրքեր պատմուճան – պատմուճաններ անցաթուղտ – անցաթղտեր թեթևամիտ – թեթևամիտներ դրամահատ – դրամահատներ ոստան – ոստաններ շեղջ – շեղջեր ավիակիր – ավիակիրներ խաչեղբայր – խաչեղբայրներ թափառախումբ – թափառախմբեր ոստայն – ոստայններ զկեռ – զկեռներ ատամնաբույժ – ատամնաբույժեր ձիթհանք – ձիթհանքեր դիմագետ – դիմագետներ ցանքս – ցանքսեր սքեմ – սքեմներ ասպարակիր – ասպարակիրներ մարգագետին – մարգագետիններ զորախաղ – զորախաղեր կիրճ – կիրճեր կածան – կածաններ