Պատմության էջերից․․․

Ռուս-թուրքական 1828-1829թթ. պատերազմ

 1828–29թթ.-ի պատերազմը Ընթացել է Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում: 1827թ.-ի հոկտեմբերի 8-ին Մահմուդ II սուլթանը չեղյալ է հայտարարել մինչ այդ կնքված ռուս-թուրքական պայմանագրերը և «սրբազան պատերազմի» կոչ արել Ռուսաստանի դեմ: 1828թ.-ի ապրիլի 14-ին Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիային:  Կովկասյան ճակատում գեներալ Իվան Պասկևիչի 25-հզ-անոց բանակի (ընդդեմ 50-հզ-անոց թուրքական բանակի) խնդիրը Կարսի և Ախալցխայի փաշայությունները գրավելն էր:

Ռուս-թուրքական պատերազմը տևել է 1828-1829 թթ։ Ռուսական բանակը Պասկևիչի գլխավորությամբ, անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս։ Երեք օր ու գիշեր կատաղի մարտեր էին մղվում բերդի պարիսպների մոտ։ Ի վերջո ռուսներին հաջողվեց գրավել կարևոր նշանակություն ունեցող այդ հենակետը։ Ռուսների ձեռքն անցավ մեծաքանակ ռազմամթերք, իսկ գերիների թիվը անցնում էր 1300-ից։ Կարևոր այդ հաղթանակից հետո գրավում են Ախալքալաքը, Ախալցխան, Արդահանը։ Ռուսական մի զորամաս, գեներալ Ճավճավաձեի գլխավորությամբ, գրավում է Բայազետը և Ալաշկերտը։

Ադրիանապոլսի պայմանագիրը կնքվել է 1829 թվականին ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո։ Համաձայն պայմանագրի՝

  • Ռուսական կայսրությանն էր անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով։
  • Ռուսական կայսրությանն էր անցնում Ախալցխան ու Ախալքալաքը
  • Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված մյուս գավառները վերադարձվում էին օսմանյան Թուրքիային Հայերի մասնակցությունը ռազմական գործողություններին։

Ռուս-թուրքական պատերազմներին գործուն մասնակցել են նաև հայերը. նրանք հույս ունեին ռուսական զենքի օգնությամբ ազատագրվել թուրքական լծից: 1828–29թթ.-ի պատերազմին մասնակցել են արևելահայերից հավաքագրված 2-հզ-անոց հետևակային և 800-հոգանոց հեծյալ զորաջոկատները: Ռուսական բանակի կազմում գործել է կարսեցի հայերի 2 դրուժինա (հեծյալ և հետևակ): Բայազետում կռվել է Մելիք Մարտիրոսյանի 500 կամավորներից բաղկացած հեծյալ ջոկատը, Էրզրումում՝ Մկրտիչ աղայի հեծյալ հարյուրակը: Աշխարհազորային ջոկատներ են ստեղծել նաև Ալաշկերտի, Բասենի, Մուշի, Արդահանի, Սեբաստիայի և այլ գավառների հայերը:

Նյութի աղբյուր՝

ռուս-թուրքական պատերազմը․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *