Կրծքավանդակի վնասվածք

Կրծքավանդակի, որովայնի և կոնքի խոռոչները պարունակում են կենսական կարևոր օրգաններ, և այս շրջանների վնասվածքները կարող են մահացու լինել։

Կրծքավանդակի վնասվածքներ

Կրծքավանդակի վնասվածքները լինում են բաց՝ թափանցող, երբ որևէ առարկա ծակում է կրծքավանդակի պատը, և փակ, երբ կրծքավանդակի պատի ամբողջականությունը խախտված չէ։

Կողոսկրերի կոտրվածքըառաջանում է կրծքավանդակի վրա ուժի ուղղակի ներազդումից։ Լինելով բավականին ցավոտ՝ այս վնասվածքները հազվադեպ են կյանքի համար վտագավոր լինում։ Տուժածը փորձում է թեթևացնել ցավը՝ ձեռքով պահելով վնասված մասը, շնչում է մակերեսային։

Առաջին օգնություն

• Օգնել տուժածին կիսանստելու՝ վնասված կողմի վրա թեթևակի հենվելով։

• Եթե տուժածը կորցրել է գիտակցությունը, ապա նրան պետք է բերել ԿԱԴ-ի վնասված կողմին։

• Տուժածի ձեռքը ամրացնել կրծքավանդակի վնասված կողմին՝ այդ մասը Ֆիքսելու նպատակով:

• Անհրաժեշտության դեպքում ձեռնարկել հակաշոկային միջոցառումներ, զանգել շտապօգնություն։

Կրծքավանդակի բաց վնասվածքների դեպքում թափանցող ուժեղ հարվածը ծակում է կրծքավանդակի պատը՝ ստեղծելով <<ներծծող վերք>>, որի դեպքում ներշնչելիս օդը ազատ թափանցում է կրծքավանդակի խոռոչ։ Երբեմն օդի մուտքը հյուսվածքների տեղաշարժման արդյունքում ինքնուրույն դադարում է, իսկ թոքամզային խոռոչ ներթափանցված օդի փոքր քանակը՝ ներծծվում։ Կարող է նաև ստեղծվել այնպիսի վիճակ, երբ ներշնչելիս օդն անցնում է կրծքավանդակի խոռոչ և արտաշնչելիս դուրս է գալիս կրծքավանդակի վերքից, որը զգալիորեն խանգարում է թոքերի նորմալ գործունեությանը։ Այսպիսի վնասվածքի դեպքում շնչելիս լսվում է ներծծվող օդին բնորոշ ձայն։ Այս վիճակը կոչվում է բաց պնևմոթորաքս։ Առավել վտանգավոր է այն վնասվածքը, որի դեպքում օդը ներթափանցում է թոքամզային խոռոչ, իսկ արտաշնչելիս դուրս չի գալիս՝ կուտակվելով այնտեղ և ճնշելով թոքը:

Կրծքավանդակի թափանցող վնասվածքի նշաններ

Հիվանդը ցավ է զգում կրծքավանդակում, շնչառությունը դառնում է մակերեսային և դժվարացած, անոթազարկը՝ թույլ, հաճախացած կամ անկանոն, մաշկը՝ գունատ, խոնավ, կապտավուն, կարող է լսվել ներծծվող օդի ձայն։ Կրծքավանդակի թափանցող վնասվածքները դասվում են կյանքի համար վտանգավոր վնասվածքների շարքին։

Առաջին օգնություն կրծքավանդակի թափանցող վնասվածքի դեպքում (բաց պնևմաթորաքս)

•Վերքի վրա տեղադրել փականային վիրակապ

– վերցնել օդի համար անանցանելի որևէ նյութ, օրինակ` պոլիէթիլենի ուղղանկյուն կտոր,

-վերքը ամբողջովին ծածկել դրանով,

– թաղանթի երեք կողմերը (փոքր և երկու մեծ) կպչուն ժապավենով կպցնել մարմնին, դա թույլ չի տա, որ ներշնչելիս օդն անցնի կրծքավանդակ, իսկ չորրորդ կողմը, որը պետք է լինի վերքից ավելի հեռու, թողնել ազատ` արտաշնչվող օդը դուրս գալու համար:

• Օգնել տուժածին հարմար դիրք ընդունեուլու և սահմանափակել նրա շարժումները։

• Զանգել շտապօգնություն։

Եթե ձեռքի տակ չկա հարմար միջոց, պետք է վերքը ծածկել ձեռքով։

Առակի թարգմանական աշխատանք

Друзья осла

армянская притча

Лоти ехал на осле с горных пастбищ в село и увидел группу молодых людей, которые пировали у родника. Один из них, заметив Лоти, крикнул:

– Отец, идите сюда к нам, выпейте бокал вина.

Лоти подъехал, слез с осла и сел рядом с пирующими.

– Наполняйте бокалы, — сказал виночерпий. — Этот бокал мы выпьем за здоровье ослика, что у нас в гостях, за его терпеливый характер. За твой терпеливый характер, ослик! За твои большие глаза и длинные уши, за твои короткие ноги! Желаем тебе сил и выносливости! Ну, выпьем.

Все смеются, кричат “ура”, опорожняют бокалы.

– Отец, а теперь ты скажи тост, — с усмешкой предложил старику один из пирующих.

– А стоит ли? Вы, молодые люди, начали хорошо.

– Нет, нет, очередь за тобой! — смеясь, воскликнули они хором.

– Что мне сказать? — поднимаясь с места, сказал Лоти. — Но раз вы просите, не откажусь. Эх, осел, за твое здоровье, ты хороший осел. Ты каждый день возишь меня, но я на тебя в обиде. Оказывается, у тебя такие славные, милые друзья, а ты не сказал мне об этом. Я-то думал, что эти молодые люди из дальних краев.

Էշի ընկերները

Հայկական առակ

Լոտին էշի վրա լեռնային արոտավայրերից գնում էր դեպի գյուղ և տեսավ մի խումբ երիտասարդների, ովքեր կերուխում էին անում աղբյուրի մոտ։ Նրանցից մեկը, տեսնելով Լոտիին, գոռաց.

– Հայր, եկեք այստեղ մեզ մոտ, խմեք մի բաժակ գինի։

Լոտին մոտեցավ, էշից ցած իջավ և նստեց հացկերույթին մասնակցողների կողքին։

– Լցրեք բաժակները, – ասաց մատռվակը։ – Այս բաժակը մենք կխմենք իշուկի առողջության համար, ով մեզ մոտ հյուր է, նրա համբերատար բնավորության համար։ Քո համբերատար բնավորության համար, իշուկ։ Քո մեծ աչքերի և երկար ականջների համար, քո կարճ ոտքերի համար։ Ցանկանում ենք քեզ ուժ և դիմացկունություն։ Դե, եկեք խմենք։

Բոլորը ծիծաղում են, գոռում «ուռա», դատարկում բաժակները։

– Հայր, իսկ հիմա դու ասա կենաց, – քմծիծաղով առաջարկեց ծերունուն խնջույքին մասնակցողներից մեկը։

– Իսկ արժի արդյո՞ք։ Դուք, երիտասարդներ, սկսեցիք լավ:

– Ոչ, ոչ, հերթը քոնն է, – ծիծաղելով, բացականչեցին նրանք միահամուռ։

– Ի՞նչ ասեմ, – տեղից ելնելով ասաց Լոտին։ – Բայց քանի որ խնդրում եք, չեմ հրաժարվի։ Էհ, էշ, քո առողջության համար, դու լավ էշ ես։ Դու ամեն օր տանում ես ինձ, բայց ես քեզնից վիրավորվել եմ։ Պարզվում է, դու այնքան փառավոր, հաճելի ընկերներ ունես, բայց ինձ չես ասել դրա մասին։ Իսկ ես մտածում էի, որ այս երիտասարդները հեռավոր ծայրամասերից են։

Հարցաթերթիկ


Երեխայի հոգեբանություն և դաստիարակություն


Երեխայի հոգեբանություն և դաստիարակություն

Նշեք Ձեր սեռը.

• Արական
• Իգական

Նշեք Ձեր տարիքը.

• Մինչև 12
• 13-17
• 18-24
• 25-35
• 36-50
• 50+

Ունե՞ք երեխա(ներ).

• Այո
• Ոչ

1. Ըստ հոգեբանության առավոտյան երեխաներին հարկավոր է 10 – 15 րոպե առանձնացնել որևէ հետաքրքիր պարապունքի համար:
Համաձա՞յն եք արդյոք այս մտքի հետ:

• Այո
• Ոչ

2. Երկրագնդում երեխաների օրվա բավականին մեծ մասը անցկացնում է դայակի հետ կամ մանկապարտեզում և պետք է այնպես անել, որ նա հաճելիորեն հիշի տան և ընտանիքի մասին:

Ի՞նչ քայլի կդիմեիք դուք դրա համար:

• Փոքրիկ գեղեցիկ նկար կդնեիք նրա պայուսակի մեջ:
• Ջերմ երկտող կդնեիք նրա գրպանում:
• Ուղղակի ջերմ կճանապարհեիք:
• չէիք դիմի անսովոր քայլերի՝ վստահ լինելով, որ նա ձեզ կհիշի:

3. Բոլոր ծնողներն էլ առանձնացնում են ընթերցանության ժամ և կարդում տարբեր թեմաներով գրքեր երեխաների հետ: Պետք է միասին ընտրվել թեման, որպեսզի ստեղծվի էմոցիոնալ կապ:
Ի՞նչ եք կարծում կարդալուց բացի արժի երեխային բացատրել, պատմել կարդացածը:

• Այո, որպեսզի երեխան ավելի լավ ընկալի:
• Ոչ, երեխան պետք է ինքնուրույն ընկալի:
• Ընդհանրապես չեմ կարդում, երեխային կարող եմ միացնել աուդիոգիրք և նա ինքնուրույն լսի և հասկանա:

4. Ծնողները երեխաներին հաճախ տալիս են գումար՝ իրենց կատարած աշխատանքի դիմաց: Ինչ եք կարծում, արդյոք արժի գումար տալ տնային առաջադրանքները կատարելու համար թե ոչ, հիմնավորեք ձեր պատախանը:

Ձեր պատասխանը…

5. Ծնողները անակնկալ հանդիպումներից հետո տուն վերադառնալով, ինչ-որ բան են նվիրում երեխային և այդ քայլով ցույց են տալիս, որ բացակայության ամբողջ ընթացքում մտածել են նրա մասին:
Արդյո՞ք դուք դա ճիշտ եք համարում և հնարավոր է, որ երեխան ժամանակի ընթացքում ընդունի դա որպես ծնողի պարտականություն:

Ձեր պատասխանը…

6. Ցավոք, բայց ծնողների բաժանելիության թիվը գնալով աճում է: Բաժանվելուց հետո շատ հաճախ ծնողը տեղափոխվում է երեխայի ննջասենյակ: Ի ՞նչ եք կարծում, դա ազդում է երեխաների հոգեբանության վրա թե ոչ, հիմնավորեք ձեր պատախանը:

7. Շատ ծնողների երազած երեխան միշտ հանգիստ է, (հանգիստ նստում է տեղում, հարցեր չի տալիս, չի խանգարում մեծերին, չի վազվզում, չի լրացում…)
Արդյո՞ք այդպիսի դաստիարակված երեխաները հասուն տարիքում հակված են կամայական հատկություններից և ինքնուրույնությունից զուրկ լինելու: Գրեք ձեր կարծիքը:

8. Ինչպե՞ս պատրաստել երեխային մինչև դպրոց հաճախելը։

• Գլխավորը հաշվել և գրել սովորեցնելն է
• կոմպլեքսային նախապատրաստում (ներառյալ հոգեպես)
• Չպատրասել, դպրոցում ամեն ինչ կսովորի
• Կգրանցեիք բոլոր հնարավոր զարգացնող ծրագրերին 

9. Ի՞նչ եք կարծում, կարելի՞ է այս արտահայտությունները երեխային ասել․«ագահ մի եղիր», «էս մի գդալն էլ կեր իմ համար», «Չլսես ինձ կգնանք բժշկի մոտ» 

Ձեր պատասխանը․․․

10. Նախքան քնելը երեխայի հետ անհրաժեշտ է մոտ 10 րոպե զրուցել, դա շատ դրական ազդեցություն է թողնում երեխայի վրա: Իսկ դուք խոսու՞մ եք (կամ հետագայում կխոսե՞իք) ձեր փոքրիկի հետ:

• Այո
• Ոչ
• Ինձ համար դա պարտադիր պայման չէ 
• Երբեմն