Անսպասելի համրություն: Կենձաբուրո Օէ, վերլուծություն

Այսօր ծանոթացանք «Անսպասելի համրություն» պատվածքին։ Կարծում եմ պատմվածքում ներակայցվում էր մարդկային վերաբերմունքը, չարությունը։ Թարգմանիչը բացասական կերպար էր ըստ իս, քանի որ նա ոտնահարում էր մարդկանց իրավունքները, վիրավորում և նույնիսկ հրամայում սպանել, միայն նրա համար, որ նա կորցրել էր իր կոշիկները։ Պատմվածքում նաև նկատվում է անարդարություն, անխխճություն, քանի որ այդ մի զույգ կոշիկի համար սպանեցին մի գյուղացու, տղային թողնելով առանց հոր, իսկ կնոջը առանց ամուսնու, ով առհասարակ կապ չուներ այս դեպքի հետ։ Նկատվում է մոր քնքշությունը, թե ինչպես է ինչ-որ հպումներով փորձում սփոփել տղային։ Իսկ այն զինվորները, ովքեր «կատակ էին» արել մնացին անպատիժ և հենց իրենց պատճառով մահացավ այն մարդը։ Կարծում եմ մեր ժամանակներում չի լինի նման անարդարություն, իսկ եթե նույնիսկ լինի, ապա մեղավորները կստանան իրենց համապատասխան պատիժը։