Փառատոնային ֆիլմերի դիտում

Նախագիծ

Մամուդի, բաոբար փորող վերջին մարդը/վերլուծություն

Ֆիլմը Մադագասկարի հարավ-արևմուտքում գտնվող Մահաֆալի սարահարթը։ Հայտնի է շոգ և չորային կլիմայով։ Տատասկոտ անտառներով և բառբառներով ծածկված։ Այստեղ տարեկան մի քանի անգամ է անձրևում, շատ դժվար է ջուր հայթայթելը։ Ամպուտակը 400 բնակիչ ունեցող փոքրիկ գյուղ է։ Շրջակա լճակների և աղբյուրների ջրերը հասանելի են մի քանի ամիս՝ դեկտեմբերից-մարտ։ Հիմա ապրիլն էր՝ չորային սեզոնի սկիզբը։ Գյուղացիները բանջարեղենի ջուրն են օգտագործում։ Ձմերուկներից և յամսից ստացված ջուրը խմում են կամ օգտագործում սնունդ պատրաստելու համար։ Գյուղացիները իրենց ամբողջ երևակայությունն գործի են դնում ջուրը խնայելու համար։ Մոխիրը ծառայում է ինչպես օճառ, շիշը փայտե ոտնակը գործի է գցում մեխանիզմը, որը թեքում է շիշը և ծածկված կափարիչը։ Այս ձևով նրանք հնարավորինս քիչ են ջուր օգտագործում լվացվելու համար։ Մադագասկարում ծերերն են փոխանցում գիտելիքները մնացածին։ 82-ամյա Մասինդիան վերհիշում է և պատմում․ 1953 թվականին մեկ երկրի երեսից ջնջում էին քաղցն ու ծարավը։ Ամպուտակի շատ բնակիչներ մահացան։ Նրանք մոկիի արմատներ էին փորում ու հանում, բայց դրանք չորացած ու անպետք էին լինում։ Քաղցր կարտոֆիլն էլ արմտիք չուներ։ Ամեն ինչ մեռած էր։ Հողը չոր էր ու այլևս բույսեր չէր տալիս։ Մարդիկ սովամահ էին լինում։ Երեխաները չէին դիմանում, սովից գոռում էին՝ պապա ջուր տուր, մամա հաց տուր։ Նրանց կերակրելու բան չէինք գտնում։
Նա պատմում էր, որ նրանց համար ամենադժվար ամիսը հոկտեմբերն էր, ծերերի ու մեծերի համար ամեն ինչ վերջացած էր։ Բոլորի ոսկորները դուրս էին ցցվել, լղար ու հիվանդ էին։ Ամպուտակում կենդանիներն ևս չէին կարողանում հագեցնել ծարավը չորային սեզոնում։ Նրանց կերակրում էին բույսերով որոնց միջուկը հարուստ է ջրով։ Գյուղացիները սնվում էին բաոբաբներով, բաոբաբի սերմերով։ Սերմերը հարուստ են յուղով և օգտագործվում են սնունդ պատրաստելիս։ Նրանք ջուր են հայթայթում բաոբաբների միջից։ Փոքրիկ մետաղե դռան հետևում ջուրն է։ Մի քանի մետր թառած Մամուդին դույլերով ջուր է հանում և զգուշորեն փոխանցում իր կնոջը։ Նրանք պիտի ամեն օր կրկնեն այդ գործողությունները, որ ջրի ճար անեն։ Նրանց մոտ, երբ ջերմաստիճանը բարձրանում է բոլորը ստվերոտ անկյուն են գտնում, որպեսզի պատսպարվեն արևից։ Նրանց հիգիենայի համար նույնպես օգտագործում էին շատ քիչ ջուր։ Նրանք ամեն ինչ խնայողաբար էին օգտագործում, ոպեսզի նորից սովամահ չլինեին։ Ֆիլմը դիտելով հասկացա, որ մարդիկ կան ոչինչ չունեն գոյատևելու համար, իսկ մարդիկ էլ կան, որ ամեն ինչ ունեն ապրելու համար, բայց անխնա են օգտագործում։

Կարմիր/վերլուծություն

Հերոսուհին կարմրազգեստ աղջնակն էր։ Նա քայլում էր անտառով, վայելում գեղեցիկ և հեքիաթային բնությունը։ Քայլելիս հանկարծ տեսավ մի փոքրիկ ծաղիկ, կանգնեց և սկսեց երկար նայել ծաղկին։ Հանարծ նա սկսեց տարօրինակ պահել իրեն և միանգամից տրորեց ծաղիկը։ Պոկում էր ծառերի տերևները, ծաղիկները արմատախիլ անում, աղտոտում ամբողջ բնությունը։ Նաև սպանեց շանը և շան մորթուց մուշտակ պատրաստեց իրեն։ Մենք բոլորս պետք է մեր շրջակա միջավայրը մաքուր պահենք ոչ թե անենք այնպես ինչպես այս կարմրազգեստ աղջիկը։ Նրա պահվածքը շատ տգեղ էր և նյարդայնացնող։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *