Ավետիք Իսահակյան

Կենսագրություն

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում1893 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։

Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։

Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 18991906 թվականներին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։

Իսահակյանը մեկնում է Բեռլին և գերմանական մի շարք մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։

Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 19151922 թթ. «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա…», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։

Սկզբնական կրթությունը ստացել է մայրենի քաղաքի հայկական դպրոցում, որի փակումից հետո` 1885թ. անցել է պետական քաղաքային դպրոց, ուր դասերը կատարում էին ռուսերեն: Մի տարի այդտեղ մնալուց հետո գնացել եմ Ղփչախ գյուղի Հառիճա վանքի երկդասյան դպրոցը, որը Էջմիածնի Գևորգյան ճեմարանի նախադուռն էր:
Այդ դպրոցն ավարտելուց հետո, 1892թ.-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը և երեք տարի աշակերտել է Կ. Կոստանյանին, բանաստեղծ Հ.Հովհաննիսյանին, Ս. Լիսիցյանին: Ա. Իսահակյանը լավ աշակերտ է համարվել, սակայն լսարանցիների հարուցած խռովությանը մասնակցելու հետևանքով վտարվել է ճեմարանից` դպրոցական կուրսը չավարտած` 1892թ.:
1893թ. մեկնել է Եվրոպա` գիտություններ, լեզուներ ձեռք բերելու համար: Աշխատել է Վիեննայի մարդաբանական թանգարանում և, միաժամանակ, ունկնդրել գիտական դասընթացները, ապա եղել Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր: 1895թ. վերադարձել է հայրենիք: 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արևմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթայթման գործին։ Հայ ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896թ. ձերբակալվել է և մեկ տարով բանտարկվել Երևանի բանտում: 1898թ. աքսորվել է Օդեսա: 1900թ. կրկին մեկնել է Եվրոպա և ապրել Ժնևում ու Ցյուրիխում: 1901թ. վերադարձել է հայրենիք: 1908թ.-ի դեկտեմբերին ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, կրկին ձերբակալվել է՝ «Դաշնակցության գործով» և, որպես ՀՀԴ բյուրոյի անդամ, կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հ. Թումանյանը) խոշոր գրավականով ազատվել կալանքից: Խուսափելով իր դեմ պատրաստվող դատավարությունից՝ 1911թ. մեկնել է Կոստանդնուպոլիս:
Բնավ չհավատալով երիտթուրքերի խոստումներին Արևմտյան Հայաստանի ինքնավարության վերաբերյալ և ենթադրելով, որ Հայաստանին սպառնացող պանթուրքական վտանգը կարող է կանխել Թուրքիայի հովանավոր կայզերական Գերմանիան, Իսահակյանը մեկնել է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցել Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը: Սկսված առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնը հաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի հայաջնջիչ քաղաքականության վերաբերյալ:

Ավետիք Իսահակյանի 10 իրերը

1․ Ջրամանը

Իսահակյանի հայրական տնից Երեւան տեղափոխված իրերի կողքին առանձնանում է ջրամանը: Այս փոքրիկ դույլը գրողի ամենասիրելի իրերից է եղել մանկության տարիներին: Նա խաղացել է դույլով, իսկ ընտանիքը սրբությամբ պահպանել ու մեր օրեր է հասցրել այն:

2․Չարենցի նվերը

Արեւելյան մշակույթով Եղիշե Չարենցի եւ Ավետիք Իսահակյանի հրապուրված լինելու մասին է վկայում Չարենցի նվերն ավագ ընկերոջը: 

Չարենցի դեմ սկսված հալածանքներից ու կալանքներից հետո երկու մեծ հայ գերողները չեն դադարել հանդիպել: Չարենցը կյանքի վերջին ամիսների տնային կալանքի տակ էր, իսկ Ավետիք Իսահակյանն ու նրա ընտանիքի անդամները փորձում էին կապը պահել: Իսահակյանի հարսը՝ դերասանուհի Բելլա Իսահակյանը, ձերբակալությունից առաջ գնում է Չարենցին տեսակցության, հանդիպման ավարտին Չարենցը նրան խնդրում է մի փոքր սպասել: Նա հայացքը գցում է իր սեղանին եղած արձանիկներին, վերցնում Չինական օճառաքարե արձանիկն ու մեխով դրա տակ փորագրում. «Սիրելի Ավետիքին, Չարենց , 24 / VI 1937 թ.»:

Սա համարվում է Չարենցի հրաժեշտի նվերն Իսահակյանին:

3․Գորգը

«Սասունցի Դավիթ» գորգը Իսահակյանին է նվիրել Հայաստանի կառավարությունը՝ գրողի ծննդյան 65-ամյակին: Գորգը հատուկ Իսահակյանի համար է հյուսվել, եւ առանձնանում է նրանով, որ չմանված բրդի թելերով է գործված: Այս գորգն Իսահակյանի սիրելի իրերից մեկն է եղել, որը կախված է նրա հյուրասենյակի պատին:

4․Հեռուստացույցը

Իսահակյանների ընտանիքն առաջիններից էր, որ հեռուստացույց ուներ: Գրողի թոռը՝ Ավիկ Իսահակյանը հիշում է, որ ընկերների հետ հաճախ էին գալիս տուն՝ հեռուստացույց դիտելու: Մի անգամ ընկերներով հարավսլավական «Գանա» ֆիլմն են դիտել, որի ընթացքում համբույրի տեսարան է եղել: Իսահակյանը մինչ այդ տեսարանը երիտասարդների հետ դիտել է ֆիլմը, ապա դուրս եկել պատշգամբ, մի ծխախոտ վառել եւ մտախոհ ասել. «Այս արկղը մի օր մեր երեխաներին կփչացնի»:

5․Սնդուկը

Իսահակյանի տան բակում դրված սնդուկում ժամանակին պահվել են գրողի գրքերը, անձնական փաստաթղթերը: Պատմում են, որ դիմացի հարեւանը, ով կոշկակար էր, տանը մասնավոր պատվերներով կոշիկ էր կարում: Եվ, քանի որ դա արգելված էր ու բացահայտվելու դեպքում կարող էր դատվել, ամեն անգամ հնարավոր ստուգայցերի ժամանակ նա իր գործիքները բերում եւ թաքցնում էր այս սնդուկում: Վարպետը դրանք դնում էր ներքեւում եւ վրան շարում գրքերը:

6․Մարմարի կտորները

Աթենքում Իսահակյանն այցելում է Ակրոպոլիս: Հնագույն հուշարձանի տարածքից մարմարի կտորներ դուրս բերելն արգելված էր, սակայն գրողը չի կարողանում դիմադրել գայթակղությանը: Իսահակյանը խորամանկության է դիմում՝ աչալուրջ պահակին մոլորեցնելու համար: Նա վայր է գցում գլխարկն ու երբ կռանում է վերցնելու, գլխարկի հետ մարմարի երկու փոքրիկ կտոր է գցում գրպանը: Իսահակյանը մարմարի կտորները բերում է Հայաստան: Դրանք երկար տարիներ դրված են նրա աշխատասեղանին:

7․«Աղջիկը եւ եղնիկը» արձանիկը

Ավետիք Իսահակյանի աշխատասեղանի մշտական իրերից էր «Աղջիկը եւ եղնիկը» արձանիկը: Սիրելի արձանիկը վարպետը միշտ աչքի առաջ էր պահում: Երբ Իսահակյանը նստում էր գրասեղանի առաջ աշխատելու, ձեռքի թազբեհը կախում էր աղջկա վզից: Իսահակյանի հայտնի լուսանկարներում արձանիկը միշտ աշխատասեղանին է:

8. Տուֆակերտ նստարանը

Հովհաննես Թումանյանի դուստրը՝ Թամարը, ով մասնագիտությամբ ճարտարապետ էր, հաճախ էր լինում Ավետիք Իսահակյանի տանը: Այցելություններից մեկի ժամանակ Իսահակյանը նրան հայտնում է նստարան ունենալու իր ցանկությունը: Թամարն այս ցանկությունն ի կատար է ածում բանաստեղծի ծննդյան 80-ամյակին: Թումանյանի դստեր առաջարկությամբ Հայաստանի ճարտարապետների միությունը, Ռաֆայել Իսրայելյանի նախագծով, տուֆակերտ նստարան է նվիրում Իսահակյանին: Ճարտարապետներն իրենք են բերում նստարանը: Այն դրվում է թթենու տակ: Իսահակյանը շատ էր սիրում այգին գիշերով ջրել, որից հետո անրջել նստարանին նստած:

9. Գիշերազգեստը, հողաթափերն ու սկուտեղը

Ավետիք Իսահակյանի ննջարանում նրա գիշերազգեստն ու հողաթափերն են, որոնք բանաստեղծը հագել է կյանքի վերջին տարիներին: Լուսանկարներից հայտնի գիշերազգեստը խնամքով ծալված-կախված է մահճակալի հարեւանությամբ դրված աթոռին, իսկ հողաթափերը՝ մահճակալի մոտ:

Ննջասենյակում մի փոքր հեռու Իսահակյանների տան սիրելի սկուտեղն է, որը Փարիզից է բերված: Այս սկուտեղով բանաստեղծի կինը՝ Սոֆին, սիրելի ամուսնուն սուրճ է մատուցել ամեն առավոտ: Իսահակյանը շատ սիրել է հատկապես կաթով սուրճը:

10. Մոր նկարն ու շալը

Բանաստեղծի ողջ կյանքի ընթացքում նրա մոտ են եղել մոր նկարն ու շալը: Արտասահմանում ապրելու տարիներին լուսանկարը վարպետի աշխատասենյակում  կամ ննջարանում է փակցված եղել: Վերջին տարիներին Իսահակյանը լուսանկարը փակցրել է ննջասենյակում եւ մոր պատկերը նրան ուղեկցել է մինչեւ կյանքի ավարտը:

Հավասարություն

Աշխատանք 30 րոպեում։ Հավասարությունը լինում է 3տեսակի՝ Սոցիալական հավասարություն Սեռական հավասարություն Ռասայական հավասարություն Սոցիալական հավասարություն Որոշակի հասարակության մեջ գտնվող բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ։ Սեռական հավասարություն Հասկացություն, որը ենթադրում էիրավահավասարություն կնոջ և տղամարդու միջև տարբեր բնագավառներում։ Ռասայական հավասարություն Հասկացություն, երբ տարբերություն են դնում մաշկի գույնով տարբերվող մարդկանց։

Առաջադրանքներ

1․Դարձվածքները գրել մեկ բառով։

Աստծո կրակ – չար

Բերան ծռել – մեկից որևէ բան ղնդրել

Ականջի ետև գցել – անտեսել

Արյունը գլխին խփել – բարկանալ

Օձիքը տափ տալ – պրծնել

Քամուն տալ – վատնել

Ծտի թևով – արագ, հապճեպ

Ձեռքից փաղցնել – գողանալ

Բախտին քար գցել – դժբախտացնել

Երկու խոսքով – հակիրճ, կարճ

2․ Բառերը արտահայտիր դարձվածքներով։

համառել – երկու ոտքը մի կոշիկի մեջ դնել

ուշաթափվել – ուշքը գնալ

անբողջովին – ոտքից գլուխ

կարկամել – բերանը ջուր առնել

աղաչել – բերան ծռել

մոտիկ – քթի տակ

հեռու – յոթը սարից այն կողմ

արագ – հապճեպ

ժլատ – աչքը փակ