Լոռու մարզ

1․Նկարագրեք Լոռու մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

1․ Լոռին ունի նպաստավոր աշխարհագրական դիրք։ Տարածքի կենտրոնական մասով անցնում է Հայաստանի գլխավոր երկաթուղին։ Հյուսիսային ուղղությամբ մարզը ելք ունի դեպի Վրաստան, իսկ արևմտյան ուղղությամբ՝ Գյումրու միջով դեպի թուրքիա, նաև դեպի մայրաքաղաք Երևան։

2.Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Լոռու մարզի լեռնագրական միավորները։

Աչքասար լ․ -3196

Քարտխաչի լ-ցք․ — 2272

Ուրասար լ․ — 2992

Ջաջուռի լ-ցք․ — 1952

Սպիտակի լ-ցք․ — 2387

Պուշկինի լ-ցք․ — 2037

Բովաքար լ․ — 3016

Թեժ լ․ — 3101

Լալվար լ․ — 2543

3.Բնութագրեք և գնահատեք մարզի գլխավոր բնական հարստությունները։

3․ Լոռին Հայաստանի օգտակար հանածոներով հարուստ մարզերից է։ Հայտնի են հատկապես պղնձի ու բազմամետաղների ( Ալավերդի, Շամլուղ, Ախթալա, Թեղուտ), գրանիտի և զանազան այլ շինանյութերի հարուստ հանքավայրերը։ Մարզի գլխավոր գետը Դեբեդն է՝ Ձորագետ, Փամբակ, Մարցագետ գլխավոր վտակներով։ Մարզը հարուստ է նաև հանքային աղբյուրներով։

4.Ինչպիսի՞ն են մարզի ժողովրդավարական և տարաբնակեցման բնորոշ գծերը։

4․ Լոռու մարզն ունի բնակչության տարաբնակեցման յուրահատուկ պատկեր։ Բոլոր քաղաքները և գյուղական բնակավայրերի ճնշող մեծամասնությունը կենտրոնացված են մեջլեռնային գոգավորությունների հատակային մասում և Դեբեդ գետի ոչ ընդարձակ հովտում։ Մարզում գտնվում է Վանաձորը, որը բնակչության թվով ՀՀ-յում երրորդ քաղաքն է։

5.Տվեք մարզի արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքը և տեղաբաշխման բնութագիրը։

5․ Լոռու մարզը ՀՀ-ի բազմաճյուղ արդյունաբերություն և գյուղատնտեսություն ունեցող մարզերից է։ Արդյունաբերության արտադրանքի ծավալով ՀՀ-ի 10 մարզերի մեջ գրավում է 4-րդ տեղը։ Տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է, որտեղ առաջատարը ի սկզբանե եղել է ծանր արդյունաբերությունը։ Այստեղ են գտնվում Վանաձորի ջերմաէլեկտրակայանը, Ձորագետի ջրաէլեկտրակայանը և Հայաստանի ծանր արդյունաբերության առաջնեկը՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանը։ Լոռու մարզի տնտեսության մյուս կարևոր ճյուղը քիմիական արդյունաբերությունն է։ խորհրդային տարիներին Վանաձորի և Ալավերդու ձեռնարկությունները թողարկում էին քիմիական թելեր, ծծմբաթթու և այլ նյութեր, որոնք արտահանում էին այլ հանրապետություններ և արտասահմանյան երկրներ։

6.Ինչի՞ վրա կարող է հենվել մարզի հեռանկարային զարգացումը։

6․ Բարենպաստ ՏԱԴ-ը, բազմազան բնական ռեսուրսները, որակյալ աշխատանքային ռեսուրսները, խոշոր կազմակերպիչ կենտրոնի առկայությունը նպաստավոր նախադրյալներ են ստեղծում մարզի տնտեսության և զբոսաշրջության զարգացման և համաչափ տեղաբաշխման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *