Եզդիներ, Ասորիններ, Մոլոկաններ

1.Գրել նմանությունները և տարբերությունները Ասորիների և հայերի մինչև

Ասորիների նմանությունները կրոն, արտաքին տեսք, քրիստոնյա հավատքի համար ցեղասպանության ենթարկվել ու հայերին նմանել աշխարհով մեկեն սփրվել։

Տարբերություն ունեն իրենց խոհանոցը ունեն իրենց ավանդական հագուստները ունեն իրենց ժողովրդական պարերը և ժողովրդական երգերը։

2. Գրել նմանությունները և տարբերությունները եղդիների և հայերի մինչև։

Եզդիներ և հայերի տարբերությունները շատ են օրինակ լեզուն, ծեսերը, կրոնը և նրանք չունեն պետականություն։

3. Գրել նմանությունները և տարբերությունները մոլոկոների և հայերի մինև

Տարբերություն նրանց մոտ ամեւսնալուծություները արգելվում են նրանք չեն կարող դիտել հեռուստացույց, աղջիկները եր դառնում են 18 տարեկան պետք է անպայման կապեն գլխաշոր։

Հայաստանաբնակ ասորիների էթնոմշակութային բնութագիրը

Ասորիները Մերձավոր Արևելքի հնագույն ժողովուրդներից մեկն են, որոնք ունեցել են հզոր պետականություն, ապա բազմաթիվ կորուստներ, սակայն այսօր չունեն անգամ սեփական պետություն: Բացառությամբ վերջին բնորոշման՝ նրանց ճակատագիրը բավականին նույնական է եղել մեր ազգի ճակատագրին:

Մյուս կողմից ասորիները կազմում են Հայաստանում ապրող թվով երրորդ (մեծությամբ) ազգային փոքրամասնությունը, որոնց հետ մենք ջերմ հարաբերությունների մեջ ենք, սակայն նրանց էթնիկական նույնացման ու մշակութային բնութագրերի դուրսբերմանը հարցը իրավմամբ կարող է շատ էական նշանակություն ունենալ մեր երկու ժողովուրդների համատեղ զարգացման համար:

Այս աշխատանքի մեջ մենք նախ կփորձենք հասկանալ, թե Հայաստանում ինչպիսի ազգային փոքրամասնություններ կան, ինչպես է ձևավորվել այդ կազմը, պատմական ինչ փոփոխություններ է կրել ու ինչ հետագա զարգումներ է ապրում: Ինչպես նաև, թե ինչ իրավական հիմքերով կան ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանության առուվ, ինչպիսին է մեր վերաբերմունքը այդ ազգային փոքրամասնություների նկատմամբ:

Այնուհետև կմասնավորեցնենք ասորիների դեպքը, կփորձենք դուրս բերել այդ էթնոսի բնորոշման ու նույնականացման հիմքերը, մշակութային առանձնահատկությունները՝ պատմական համատեքստում դիտարկելով էթնոսի կայացման գործընթացը:

Այնուհետև կոնկրետ կանդրադառնանք հայաստանում ապրող ասորիների հիմնահարցին, նրանց գործունեությանը և առանձին բնակավայրում նրանց բաշխվածությանը, էթնիկական-ազգային շահերի պաշտպանության համար առկա հնարավորություններին և այլն:


ՀՀ ազգային փոքրամասնությունների ընդհանուր նկարագիրը

Հայաստանը որդեգրել է եվրոինտեգրացիոն արտաքին քաղաքական կուրս, ուստի և պետք է հաշվի նստի այն արժեքների ու գաղափարների հետ, որոնք անկյունաքարային են համարվում եվրոպական համայնքի համար: Եվրոպական արժեհամակարգի անկյունաքարը հանդուրժողականությունն է, որը կարելի է բնութագրել որպես առանց ագրեսիայի այլոց` սեփականից տարբեր մտքերը, վարքագիծը, ինքնարտահայտման ձևերն ու ապրելակերպն ընկալելու ունակություն:

Առաջին հերթին այս արժեքի հիմքում ընկած է մտքի և հարաբերությունների ազատությունը, անհատի անձնական ազատությունը: Հանդուրժողականությունը ենթադրում է ակտիվ դիրքորոշում, այլ ոչ թե պասիվ համբերատարություն շրջապատող անձանց և տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Հետևաբար հանդուրժողականությունը բավական նուրբ կատեգորիա է, որը որոշում է հասարակության բարոյական, հասարակական և ժողովրդավարական զարգացման ուղղությունը:

Այս արժեքի ընկալումն առավել կարևորվում է աշխարհասփյուռ հայերի համար, որոնք, այս կամ այն երկրում բնակվելով և հանդիսանալով ազգային փոքրամասնություն, անձնապես զգում են հանդուրժողականության դրսևորման առանձնահատկությունները: Հետևաբար, հիմք ընդունելով «Վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ վերաբերվեին քեզ» պատվիրանը, թվում է տրամաբանական անդրադառնալը հանդուրժողականության դրսևորման առանձնահատկություններին մեզանում, հատկապես Հայաստանում բնակվող ազգային և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ և մասնավորապես հասկանալ Հայաստանյան ազգային փոքրամասնություններից մեկի՝ ասորիների էությունը և առանձնահատկությունները:

Հայաստանում ներկայումս ապրում են ավելի քան 50 ազգության ներկայացուցիչներ: Միաժամանակ Հայաստանը համարվում է մոնոէթնիկ երկիր, քանի որ հայերը կազմում են բնակչության 97%: Եթե 1988թ. ազգային և էթնիկ փոքրամասնությունները Հայաստանում կազմում էին ընդհանուր բնակչության 6.7%-ը, ապա համաձայն 2001թ. մարդահամարի տվյալների, նվազել է մինչև 2.2-2.3%[1]:


Հայաստանում բնակվող ազգային և էթնիկ փոքրամասնություններըըստ 1988թմարդահամարի տվյալների

Ազգային և էթնիկ փոքրամասնություններԹվաքանակ
Ադրբեջանցիներ85000
Քրդեր/եզդիներ56000
Ռուսներ51600
Ուկրաինացիներ8300
Ասորիներ6000
Հույներ4700
Այլ (հրեաներ, լեհեր, բելառուսներ, վրացիներ, գերմանացիներ, լիտվացիներ և այլն)9400
Ընդամենը221000

Հայաստանում բնակվող ազգային և էթնիկ փոքրամասնություններըըստ 2001թմարդահամարի տվյալների

Ազգային և էթնիկ փոքրամասնություններԹվաքանակ
Քրդեր/եզդիներ40000
Ռուսներ14600
Ասորիներ7000
Մոլոկաներ5000
Հույներ1633
Ուկրաինացիներ4700
Հրեաներ700
Լեհեր236
Բելառուսներ160
Վրացիներ110
Ընդամենը122186

Միաժամանակ ազգային և էթնիկ փոքրամասնությունների թվի նվազման նման տեմպերը կարելի է բացատրել ադրբեջանական համայնքի արտահոսքով, ինչպես նաև անցման ժամանակահատվածում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային էական փոփոխություններով, որոնց արդյունքում նշանակալի են նաև ժողովրդագրական փոփոխությունները` հատկապես արտագաղթի միտումները: Սակայն վերջինս առնչվում է ինչպես ազգային փոքրամասնություններին, այնպես էլ հիմնական էթնոսին` հայերին: Մյուս կողմից կարող ենք հստակորեն ասել, որ Հայաստանում ասզգային փոքրամասնությունները որևէ քաղքական դրդապատճառներ չունեն երկիրը լքելու: Ի հիմնավորումը տվյալ մտքի բերենք Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ազգությամբ ասորի Ռազմիկ Խոսրոևի կարծիքը. «Հայաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունները երբեք չեն ունեցել քաղաքական խնդիրներ: Բայց միշտ եղել են կրթամշակութային խնդիրներ: Հայաստանում չի եղել պետական քաղաքականություն ազգային փոքրամասնությունների նկատմամբ … հիմա էլ չի կարելի ասել, որ այդ քաղաքականությունը լիովին կա: Տարին մեկ-երկու անգամ ազգային փոքրամասնույթունների փառատոններ կազմակերպելը դեռ չի նշանակում նպաստել էթնիկ մշակույթի զարգացմանը: Կառավարությունը ազգային փոքրամասնությունների մշակութային կարիքներին հատկացնում է տարեկան 20 մլն դրամ, և մենք ստիպված ենք այդ գումարը բաժանել տասնմեկ էթնիկ փոքրամասնություների միջև»[2]:

Ազգային և էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները երկրում և մայրաքաղաքում ապրում են հատվածաբար: Չկա մի որևէ մարզ կամ վարչական միավոր, որն ամբողջությամբ բնակեցված լինի որևէ փոքրամասնության ներկայացուցիչներով: Առանձին բնակելի վայրերում նրանք կա՛մ կազմում են խառը բնակչության մի մասը, կա՛մ բնակչության մեծամասնությունը:

Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի` 2007թ. փետրվարին Հայաստանի կողմից Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի իրականացման վերաբերյալ ընդունած բանաձևում ընդգծվել է, որ Հայաստանում, ընդհանուր առմամբ, ազգային փոքրամասնությունների նկատմամբ շարունակում է գերակշռել հանդուրժողականության մթնոլորտը:

Երկրում օժանդակվում է եզդիական, ռուսական, քրդական, ասորական համայնքների մշակութային և կրթական ծրագրերի զարգացմանը:  Հանրապետության որոշ դպրոցներում հայերենի հետ միասին դասավանդվում են վերոհիշյալ ազգությունների լեզուները: Եզդի ազգության համար Հայաստանում հայ գիտնականների կողմից կազմվել են այբուբեն և ուսումնական ձեռնարկներ:
Ազգային փոքրամասնություններն իրենց մայրենի լեզվի ուսուցման իրավունքն իրականացնելիս չեն հանդիպում հակազդեցությունների: Սակայն բոլոր ազգային փոքրամասնությունների համար առկա են և՛ մասնագետների, և՛ կրթական ծրագրերի պատրաստման խնդիրներ: Բացառություն է կազմում ռուսական համայնքը, քանի որ ուսումնական նյութերը ստացվում են Ռուսաստանից, որտեղ պատրաստվում են նաև անհրաժեշտ մասնագետներ:

Ազգային փոքրամասնություններն ունեն իրենց գրասենյակները, որտեղ ղեկավարներն ու համայնքի մանկավարժները կազմակերպում են մշակութային կենտրոններ և մայրենի լեզվի ուսուցման պարապմունքներ: Պետության կողմից ամենամյա ֆինանսական օգնություն է հատկացվում ազգային փոքրամասնությունների համայնքներին, ինչպես նաև պետական բյուջեից տարեկան 10 մլն դրամ հատկացվում է ազգային փոքրամասնությունների ոչ կառավարական կազմակերպություններին:
Եզդիների, ասորական, քրդական և վրացական համայնքներն ունեն ժամեր հանրային ռադիոյով, որտեղից հեռարձակվում են մայրենի լեզվով հաղորդումներ: Հանրապետությունում հեռարձակվում են բազմաթիվ ռուսալեզու հեռուստա- և ռադիոհաղորդումներ:   Բոլոր ազգային փոքրամասնություններն ունեն ԶԼՄ-ներ և հրապարակում են թերթեր, ամսագրեր և բուկլետներ: Ազգային և էթնիկ փոքրամասնությունների 10 անուն թերթեր հրատարակվում են պետական միջոցների հաշվին:
Ազգային և էթնիկ փոքրամասնություններն ազատ են ձևավորելու հասարակական կազմակերպություններ: Այսպես` հանրապետությունում առկա են 4 եզդիական, 7 հունական, 3 հրեական, 8 ռուսական հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև 2-ական հասարակական կազմակերպություններ ունեն ասորիները, վրացիները, ուկրաինացիները և բելառուսները:

Միաժամանակ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները չունեն իրենց կուսակցությունները և Ազգային Ժողովում ներկայացված չեն: Սակայն ազգային փոքրամասնությունները ներկայացված են տեղական ինքնակառավարման մարմիններում` իբրև գյուղապետեր[3]:

Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են համապատասխան իրավական նորմերով, թեպետ հարկ է նշել, որ մինչ օրս Հայաստանը չի ընդունել «Ազգային և էթնիկ փոքրամասնությունների մասին» օրենքը: Հայաստանը վավերացրել է «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանային կոնվենցիան (1998թ.) և Տարածքային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական Խարտիան (2002թ.):
Բոլոր մարդկանց հավասարության սկզբունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ: Սահմանադրության 41-րդ հոդվածը ցուցում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:
Ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին դրույթներ են պարունակում «Լեզվի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքները, ինչպես նաև ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերը: Մասնավորապես «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով ՀՀ տարածքում երաշխավորվում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը: Բացի այդ, ՀՀ ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը և դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով` պետական ծրագրով և հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ[4]:

Համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի` Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն հայերենն է` բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, որոնց թվում են ազգային փոքրամասնությունների լեզուներով հեռարձակվող հաղորդումները: Նշված օրենքի 28-րդ հոդվածով Հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր եւ հաղորդումների տեսակներ, որոնցում հաշվի են առնվում Հայաստանի տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը[5]:

      ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրված է օրենքի առջեւ հավասարության սկզբունքը, համաձայն որի` հանցանք կատարած անձինք հավասար են օրենքի առջեւ եւ ենթակա են քրեական պատասխանատվության` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, ծննդից, գույքային կամ այլ դրությունից:


Ասորի ժողովրդի նույնականացման գծերը

Ասորիները Առաջավոր Ասիայի հնագույն ժողովուրդներից են, նրանց ծագումը վերագրվում է Ասորական կայսրության հետ: Ժամանակակից ասորիների ուղղակի նախնիներն են եղել Միջագետքի ժողովուրդը, որը խոսում էր արամեերեն, որոնք 1-ին դարում ընսդունել են քրիստոնեություն:

Ժամանակակից ասորիները խոսում են հյուսիս-արևելյան նորարամեերեն  (ասորերեն) լեզվով, որը մտնում է սեմիտական լեզվաընտանիքի մեջ:

Իրենց պատմական բնակավայրերում ասորիները հիմնականում տիրապետել են երկու, երեք, անգամ չորս լեզուների (արաբերեն, պարսկերեն, թուրքերեն): Սփյուռքում, որտեղ այսօր ապրում են ասորիների մեծամասնությունը, շատերը խոսում են տվյալ երկրի լեզվով, երկրորդ-երրորդ սերունդներն արդեն չեն տիրապետում իրենց էթնիկ լեզվին: Այդ ամենը հանգեցնում է ոչ միայն ասորիների ուծացման, այլև նորարամեերեն լեզվի ճյուղերի վերացման:

Ասորիների ամբողջ աշխարհում հաշվվում են մինչև 3 միլիոն թվաքանակով: Ասորական մեծագույն համայքները գտնվում են Հյուսիսային Իրաքում (800 000), ԱՄՆ-ում (97 000), Շվեդիայում (75 000), Սիրիայում (70 000), Իրանում (32 000), Ավստրալիայում (25000), Թուրքիայում (20 000), Ռուսաստանում (14 000)[6], Հայաստանում նրանց թիվը կազմում է 3409 հոգի:

Ասորացիների էթնոմշակությաին նույնականացման ու ընդհանուր բնութագրի դուրսբերման վրա առաջնային ազդեցություն է ունեցել ժողովրդի անցած պատմությունը:

Ասորեստանի անկումից հետո (Քա 605թ.) դրա բնակչությունը խառնվեց սեմիտական արամեական ու խալդի ցեղերի հետ: Պատմության ընթացքում ասորիների էթնոկոնսոլիդացնող գործոնը քրիստոնեական կրոններ էր, որը նրանց հնարավորություն էր տալիս պահպահելու իրենց էությունը զրադաշտականների, մահմեդականների ու հուդայականների շրջապատում: Չնայած դրան՝ ասորեկան էթնոսի ներսում գոյություն ունի քրիստոենության երկու տեսակ՝ Արևելքի ասորական եկեղեցի և Սիրիական ուղղափառ եկեղեցի:

Նեսորական միսիոներների ջանքերով քրիստոնեությունը տարածվեց  Հնդկաստանում, Միջին Ասիայում, Չինաստանում և Մոնղոլիայում: 13-րդ դարում Կենտրոնական Ասիայի քրիստոնեական խանությունը գրավվեց Չինգիսխանի կողմից, սակայն բուն եկեղեցին չարգելվեց: Ավելին՝ Չինգիսխանի երկու որդիներկնության առան քրիստոնեաների: Իսկ Ոսկե Հորդայի երկրոդ խանի որդին էլ դավանում էր արևելյան քրիստոնեություն: Բայց շուտով մահմեդական խանը (Բերկե) նեստորականների կոտորած իրականացրեց Սամարկանդում՝ անգամ չխնայելով իր զարմիկին: Լենկ Թեմուրի արշավանքների ժամանակ ասորիների մեծամասնությունը, ովքեր հրաժարվեցին ընդունել մահմեդականություն, զոհվեցին: կենդանի մնաց միայն ժողովրդի մի մասը, ովքեր թաքնվեցին Քուրդիստանի լեռներում: Արևելքի ասորական եկեղեցու հավատացյալների մի մասը Ոսկե հորդայից տեղափոխվեց Մոսկովյա Ռուսիա և ընդունեց ուղղափառություն[7]:

16-րդ դարում նեստորականների մի մասը կողմ հանդես եկան կաթոլիկ եկեղեցու հետ միացմանը (ունիտարներ)՝ ձևավորվեց Խալդիական կաթոլիկ եկեղեցին, որի նստավայրն ու կենտրոնն էր Մոսուլը: Ունիտարների մյուս ճյուղը՝ սիրիական կաթոլիկները, հիմնվեցին թուրքական Մարդին քաղաքում: Ասորիների թվում կային նաև միաբնակներ (հակաքաղկեդոնականներ), բողոքականեր և ուղղափառներ:

1842 թ. քուրդ էմիր Բադր-խանը հարձակվեց ասորական Տիարի շրջանի վրա՝ կոտորածի ենթարկելով 10 հազար բնակիչների: 1895թ. հունվարին (համիդյան ջարդերի շրջանում) թուրքական զինվորները հարձակվեցին Եդեսիա (Ուրֆա) քաղաքի նաև ասորի բնակչության վրա: Երկու օրվա ընթացքում քաղաքում սպանվեց 13 հազար ասորի, իսկ շրջանում ջարդերը շարունակվեցին մինչև գարուն՝ ընդհանուր առմամբ զոյհ գնացին շուրջ 40  հազար ասորիներ:

20-րդ դարի սկզբներին հաշվվում էին մոտ մեկ միլիոն սիրիա-խալդիացիներ, ովքեր իրենց ասորիներ էին անվանում:  Նրանցից  80 հազարն ապրում էր Իրանում (Ուրմիայի մոտակայքում), շուրջ 20 հազարը՝ Անդրկովկասում, մնացյալը Օսմանյան կայսրությունում:

Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում ոչնչացվել է շուրջ 750 հազար ասորի, ինչպես մեկ ու կես միլիոն հայ ու շուրջ 350 հազար հույն: Քրիստոնեաներից շատերը հարկադրված էին փա-չել այս երկրներ:

Ուրմիայի շրջանում, ուր տեղակայված էր ռուսական զորքերը, ասորացի փախստականներին կազմվեցին զինվորական ստորաբաժանումներ, որոնք ղեկավարում էր Էլիա Աղա Պետրոսը: Նա սկսեց ռազմական գործողություներ ծավալել ընդդեմ ասորիների վրա հարձակվող տեղացի քրդերի ու պարսիկների: Սակայն նա վատ հարաբերությունների մեջ էր պատրիարք Բենյամին Մար-Շիմոնի հետ, ով չէր ուզում կիսել որևէ մեկի հյետ ասորիների առաջնորդի դերը:

1918թ. ապրիլին, երբ ռուսական զորքերը հեռացան, պարսիկները սպանեցին շուրջ 3000 ասորիների Խոյ քաղաքում: Ասորիները որոշեցին ընդառաջ գնալ բրիտանական զորքերին, որոնք հարձակվում էին հարավից: Շուրջ 70 հազար փախստականներ գնացին դեպի արևելք՝ Համադան քաղաքի ուղղությամբ: Ճանապարհին 20 հազարը զոհվեցին սովից, հիվանդություններին, ավազակների հարձակումներից, պարսական զորքերից: Իսկ մահմեդականները ջարդեր սկսեցին Ուրմիայում մնացած ասորիների հանդեպ, զոհվեցին շուրջ 6000 ասորիներ: Հասնելով Համադան՝ բրիտանացիների առաջարկով ասրիները ստիպված էին կտրել ևս 500 կմ մինչև փախստականների իրաքյան Բակուբա ճամբար հասնելը, որը ևս 12 հազար անձի կյանք տարավ:

Ասորի փածստականների զգալի մասը ապաստան գտան 1918 թ. բրիտանացիների կողմից օկուպացված տարածքներում՝ ներկայիս Իրաքում: Բրիտանացիները ասորիներից կազմեցին «լիվա» կոչվող էլիտար կորպուս, որը պահպանում էր նավթաարդյունաբերության կառույցները, ճնշում էր ապստամբությունները, կռվում էր ավազակների դեմ: «Լիվա»-ի ընտանիքներին տարածքներ էին տրամադրվում Իրաքի հյուսիսում, որոնք վերցվել էին արաբներից ու քրդերից հակաբրիտանական ապաստամբությունների համար: Սա որոշակի լարվածություն առաջացրեց ասորացիների ու արաբների միջև: 1933 թ. գարնանը լուրեր տարածվեցին, թե ասորիները ցանկացնում են ապստամբել և ստեղծել իրենց պետությունը Մոսուլ կենտրոնով: Իրաքյան զորքերը և ոստիկանությունը ասորիների ջարդեր սկսեցին, որի արդյունքում զոհվեց շուրջ 30 հազար ասորի: Հազարավոր ասորիներ փախան Սիրիա, որտեղից էլ մեծամասնությունը տեղափոխվեց ԱՄՆ: 1941թ. «լիվա»-ն օգնեց բրիտանացիներին հաղթանակ տանելու պրոնացիստական տրամադրվածությամբ Իրաքի ղեկավար Ռաշիդ Ալի ալ-Գայլանին, սակայն ավելի ուշ կորպուսը ցրվեց[8]:

Էթնոսի գոյապահպանության կարևորագույն գրավականներից մեկը ինքնանույնականացումն է: Այսօր ասորիները իրոք կանգնած են այդ բավականին խրթին խնդրի առաջ: Նախ նրանց և այլ փոքր էթնիկ խմբերից Մերձավոր Արևելքում նույնականացնում են արաբների, քրդերի կամ թուրքերի հետ[9]:

Պատմությունից բացի ասորիների համար կոնսոլիդացնող նշանակություն ունի նաև իրենց խորհրդանիշները: Այսպես՝ ասորիները մշտապես ունեցել որպես իրենց ազգի խորհրդանիշ դրոշ, սակայն 1968 թվականից ընդունելի է դարձել մի տարբերակ, որը միչև օրս համարվում է ճանաչվում է որպես ասորական դրոշ[10]: Թեպետ երկու հիմնական քրիստոնեական ուղղություների առումով ևս որոշակի տարբերություն է նկատվում դրոշների կիրառման հարցում: Երկու ասորական քրիստոնեական ուղղություններն էլ ունեն իրենց առանձին դրշոները: Իհարկե այս հանգամանքը ևս խոչընդոտում է ասորի ժողովրդի ընդհանուր շահի գիտակցության ու համախմբվածության հարցում:

Ասորական ազգայնականությունը հիմնվում է Քա 934-609 թվականներին գոյություն ունեցած Ասորական կայսրության գաղափարի վրա, այն իրենց հետ ուղղակի առնչություն ունենալու հավատի վրա, առավել ևս, որ այդ մտքերը պաշտպանություն են գտնում պատմաբանների կողմից[11]:

Ասորական մշակույթը զգալի ազդեցություն է ունեցել կրոնի կողմից: Քրիստոնեությունը ասորական ժողովրդի առաջնային հենքն է: Նախ ասորական լեզուն եկեղեցու լեզուն է: Քրիստոնեական ընդհանուր տոները (Զատիկ, Սուրբ Ծնունդ), ինչպես նաև զուտ ասորական դավանաբանությանը բնորոշ տոները ուղեկցվում եմ մեծ տոնախմբություններով, որոնք այն չնչին առիթներից են համայնքի համար իրենց էթնիկական «ես»-ը արտահայտելու գործում:

Հուլիսի 3-ը նշվում է որպես ասորական եկեղեցու օր:
Ապրիլի 1-ը ասորիների համազգային տոնն է` նշվում է Նոր տարին: «Երբ Եփրատն ու Տիգրիսը դուրս էին գալիս ափերից, հզոր աստված Մարդուկը, որին հավասարը չկար աստվածների շարքում, պայքարի էր ելնում ծովերի ու ջրերի աստված Տիամատի հետ ու հաղթում էր նրան: Այդ հաղթանակի առթիվ սկսվում էին տոնակատարություններ: Համուրաբիի օրենսգրքի ամենակարևոր օրենքներից մեկն ասում է այդ մասին: Տասնհինգ օր չէր կարելի պատժել երեխաներին, դատարանները չէին աշխատում, չէր կարելի պատժել ստրուկներին, բոլորն ուրախ էին, երգում, պարում ու փառաբանում էին Մարդուկին: Արքան վայր էր դնում իր իշխանությունը: Հարուստները բարի գործեր էին անում: Բոլորը հավասար էին դառնում: Այդ տոնակատարությունները կոչվում էին «Անզուսպ օրեր»: Երբ ասորիներն ընդունեցին քրիստոնեություն, այս հեթանոսական տոնը պահպանվեց շատ այլ տոների թվում»[12]:

իսկ հունիսի 14-ը` «Մարեզ»-ը` նշվում է որպես ասորիների կրոնական տոն: Օգոստոսի 7-ը Օսմանյան Թուրքիայի կողմից ասորիների դեմ կատարված ցեղասպանության օրն է:

Ասորական մշակույթի մյուս կարևոր հենասյունը իրենց լեզուն է, որը անտիկ ժամանակների հին արամեերենի էվոլյուցիա ապրած տարբերակն է: Այսօր ասորիների և մասնավորապես հայաստանաբնակ ասորիների մեծամասնությունը խոսում են Արևելյան արամեերենով, իսկ գրում են Սիրիական այբուբենով, որը բխում է արամեական տառատեսակներից:

Հայաստանաբնակ ասորիները տիրապետում են լրիվությամբ հայրերենին, շատ դեպքերում նաև ռուսերենին ու արտաքնապես դժվար է տարբերակել հային կամ ասորուն: Ինչը ասորիների համար մեր երկրում իրենց էթնիկ «ես»-ը կորցնելու վտանգով է լեցուն:

Ասորիների մոտ արտահայտված է նաև իրենց ժողովրդական երաժշտություն: Ասորական ժողովրդի համար ևս աբուբան (զուռնան) և տավլան (դհոլը) դարձել են առավել տարածված երաժշտական գործիքները: Այսօր կան բազմաթիվ ասորի երգիչներ ու երաժիշտներ, 2008 թ. Լիբանանում անցկացվեց անգամ առաջին Միջազգային ասորական երաժշտության փառատոնը[13]:

Ասորիները ունեն նաև ժողովրդական պարեր, որոնք հիմնականում կապված են ինչ-որ արարողությունների հետ, օրինակ ամուսնության արարողության համար բնորոշ են որոշակի պարերի տարբերակներ: Ասորական պարերին բնորոշ են արևելյան մոտիվները[14]:

Ասորիներն ունեն նաև իրենց ավանդական հագուստները, որոնք էականորեն տարբերվում են տարբեր բնակավայրերում: Հագուստների համար առավել բնորոշ են կարմիր, կապույտ, դեղին, կանաչ և մանուշակագույն երանգները, դրանք շատ պերճազարդ են, երբեմն անգամ կրում են իրենց մեջ ոսկեղեն և այլ թանկարժեք զարդեր: Սկզբունքորեն ասորական ավանդական հագուստները էականորեն չեն փոխվել հազարամյակների ընթացքում[15]:

Առանձնացնելով ասորիների մոտ առկա խնդիրները Ռազմիկ Խոսրոևը նշում է. «Կարևորներից մեկն ասորական գրականության բացակայությունն է: Ասորիները դարեր շարունակ գոյատևել են բանավոր խոսքով: Կայսրության անկումից հետո ասորական գրականությունը գործնականորեն վերացել է . . . իսկ իրաքյան պատերազմի ժամանակ հիմնահատակ ավերվեցին Աշուրբանիպալի թանգարանը և գրադարանը, որը հնագույնն էր աշխարհում, և ասորիների` դարերի ընթացքում կուտակած մշակութային ժառանգությունը ոչնչացավ . . . հնագույն ազգերից մեկը մոռացութան է մատնվում: Մեծն Ալեքսանդրը խոնարհվեց ասորական ժողովրդի մշակույթի առջև, երբ գրավեց Բաբելոնը: Ասորիները մարդկությանը բերեցին քաղաքակրթություն, գիր ու գրականություն, հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, առաջին սահմանադրությունը, ժայռերին կերտված Համուրապիի օրենսգիրքը, որը մինչ այժմ ուսումնասիրում են իրավաբանական ֆակուլտետներում: Իսկ դրանք հրաշալի ու իմաստուն օրենքներ էին»[16]:

Ասորիները տարբերվում են նաև իրենց հատուկ խոհանցով, որը հարուստ է Մերձավոր Արևելքի խոհանոցին բնորոշ հացահատիկով, մսով, կարտոֆիլով, պոմիդորով ու բազմազան համեմունքներով:

Ընդհանուր առմամբ ասորիների էթնոմշակությաին նույնականացման հիմքերը ամբողջանում են նմանատիպ կենցաղային նշանակության երևույթներով: այստեղ մենք կարող ենք որոշակի ընդհանրացումներ ու եզրակացություներ կատարել:

Նախևառաջ ասորական մշակույթը իր ողջ էությամբ համակված է կրոնական՝ քրիստոենոական դավանաբանության տարրերով, մյուս կողմից կրում է ասորական պատմական հայրենիքի՝ Միջագետիք (ավելի լայն կտրվածքով՝ Մերձավոր Արևելքի պատկերը): Մշակությային հարթության մեջ ևս, ինչպես պատմական ճակատագրի առումով մեր երկու ժողովուրդները բավականին նմանություներ ունեն, որը առնչվում է տարբեր բնագավառներին, հենց դրա համար էլ մենք կարողանում ենք առանց որևէ տարաձայնությունների համագոյակցել մեր երկրում: Եվ մենք՝ հայերս, և՛ ասորիները գտնվում ենք մի տարածաշրջանում, որը ամբողջությամբ շրջապատված է մահմեդական ժողովուրդներով ու երկրներով, այսինքն մեր երկու ժողովուրդների ազգային-էթնիական շահի պահպանության համար անխուսափելի է կոնֆլիկտային հարաբերությունները:

Մեր երկու ժողովուրդներն էլ հարկադրված են եղել, այս կամ այն հանգամանքներինց ելնելով, տեղափոխվել մի վայրից մեկ այլ վայր, որի ուղղակի արդյունքը է մեծ սփյուռքը:

Ասորիները ու հայերը ընդհանրություն ունեն նաև արտաքին կողմնորոշման հարցում. նախ տարածաշրջանին առավել մոտ քրիստոնեական տարրը Ռուսաստանն է, որի հետ կապված են եղել ազատագրական ու անկախության հասնելու հուսյերը, ինչը գիտակցական, թե ենթագիտակցակն հարթության մեջ որոշակի համակրանք է առաջացրել այդ ժողովրդի հանդեպ:


Ասորիները Հայաստանում

Հայաստանի Հանրապետության իր մեծությամբ երրորդ էթնիկական փոքրամասնությունը ասորիներն են, եզդիներից և ռուսներից հետո: Համաձայն 2001 թ. մարդահամարի Հայաստանում ապրում են 3409 ասորիներ[17], իսկ համաձայն ասորիների համայնքի ղեկավար Արսեն Միքայելովի Հայաստանում ապրում են 2011թ. հունիսի դրությամբ շուրջ 7000 ասորիներ[18]: Մինչև ԽՍՀՄ փլուզումը ասորիների թիվը Հայաստանում կազմում էր շուրջ 6000, սակայն Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի հանդեպ կիրառած շրջափակման արդյունքում, որը Հայաստանում սուր տնտեսական խնդիրներ առաջ բերեց, ասորիների շուրջ կեսը լքեց երկիրը՝ հիմնականում գնալով Ռուսաստանի Դաշնություն:

Ասորիները և հայերը հարաբերություներ են ունեցել դեռ անտիկ ժամանակներից, երբ դեռ Ուրարտուն պարբերաբար հակամարտությունների մեջ էր մտնում Ասորեստանի դեմ (Քա 9-7-րդ  դարեր): Ժամանակակից Հայաստանի տարածքւմ ասորիները հայտնվել է առաջին անգամ 1826-28թթ. ռուս-պարսական պատերազմից հետո, երբ իշխանությունները թուլատրեցին Ռուսաստանի համակրներին (Ուրմիա լճի շրջակայքի հայերին և ասորիներին) տեղափոխվել Ռուսական կայսրություն: 20-րդ դարի սկզբներին բազում ասորիներ եկան Հայաստան Թուրքիայի հարավ-արևելյան վիլայեթներից: Ասորիները, ինչպես և իրենց հայ հարևանները Առաջին աշխարհամարտի ժամանակ ենթարկվեցին երիտթուրքերի կողմից ցեղասպանության, շուրջ 275 000 նահատակներ տվեցին:

Ասորիների ու հայերի կապվածությունը հիմնականում պայմանավորված էր կրոնիի գործոնով, քանի որ երկու ժողովուրդներն էլ դավանում են քրիստոնեություն, միևնույն ժամանակ գտնվում են մի այնպիսի տարածաշրջանում, երն ամբողջությամբ շրջապատված է մահմեդական տարրով:

Հայաստանում հիմնվեցին երեք գյուղեր ասորի բնակչությամբ՝ Արզնի, Կոյլասար (Դիմիտրով), Վերին Դվին, որտեղ և ս այսօր հիմնականում ներկայացված են ասորիները՝ ներառելով նաև Նոր Արտագերսը Արմավիրի մարզում: Ավանդաբար ասորիները Հայաստանում զբաղվել են հողագործությամբ. ասորիներից 2 885-ը (84.6%) ապրում է գյուղերում, և միայն  524-ն (15.4%) է քաղաքաբնակ[19]:

Արարատի մարզում բնակվող ազգային փոքրամասնություններից են ոչ միայն ասորիները, այլև ռուսներըեզդիներըհույներըքրդերըԱսորիները մեծ թիվ են կազմում Վերին Դվին և Դիմիտրով համայնքներում: Նրանք ներգրավված են մարզի քաղաքական, տնտեսական, ինչպես նաև կրթության և մշակութային զարգացման գործընթացներում,իսկ հուզող բոլոր տեսակի խնդիրները ստանում են իրենց հնարավոր լուծումները:

Վերին Դվին համայնքի բնակչության 80 տոկոսն ասորիներ են: Համայնքն ունի գործող եկեղեցի, որը կառուցվել է 1828 թվականին և կոչվում է «Մար-Թումա»: Համայնքում կա նաև «Մարեզ» անվամբ մատուռ, որը կառուցվել է 1830 թվականին: Համայնքում գործում է «Արևելքի ասորական կաթողիկոսության սուրբ առաքելական եկեղեցի» Հայաստանի ասորական կրոնական կազմակերպություն, որի ղեկավարն է Իսահակ Թըմրըզը:

Համայնքում գործում է նաև «Աթուր» հասարակական կազմակերպությունը, որի ղեկավարն է Բիտ Ավդալ Միխաիլը, գործում է նաև նույնանուն ասորական ազգային երգի-պարի համույթը, որը մշտապես մասնակցում է մարզում, ինչպես նաև հանրապետությունում անցկացվող միջոցառումներին:

Վերին Դվինի միջնակարգ դպրոցում դասավանդվում է ասորերեն լեզուն և ասորիների պատմությունը: Դպրոցը ևս ակտիվ մասնակցություն է ունենում ազգային ավանդույթների պահպանման, ինչպես նաև ազգային մշակույթի զարգացման գործում[20]:

Դիմիտրով համայնքի  բնակչության 25 տոկոսն ասորիներ են: Համայնքում գործում է «Ռուս ուղղափառ եկեղեցու ՀՀ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի Կիրիկ և Իուլիտա Սբ. Նահատակների եկեղեցու ուղղափառ համայնք» կազմակերպությունը: Գյուղում նույն սրբերի անվամբ կա գործող եկեղեցի, որը կառուցվել է 1840 թվականին: Համայնքում գործում է նաև «Մինվե» հասարակական կազմակերպությունը, որի ղեկավարն է Անյա Գիվոևան:

Ամեն տարի հուլիսի 28-ին համայնքը նշում է «Շարա» կրոնական տոնը:
Գյուղի ասորական համայնքը ղեկավարվում է «Աթուր» հասարակական կազմակերպության կողմից: Համայնքն ակտիվորեն մասնակցում է ինչպես մարզային, այնպես էլ հանրապետական միջոցառումներին: Մեծապես կարևորվում են ազգային մշակույթի և ավանդույթների պահպանման հարցերը:
Դպրոցում դասավանդվում է ասորերեն լեզուն[21]:

Կոտայքի մարզում ասորիները ապրում են Արզնիում (1500 հոգի) և Արգելում (13 հոգի)[22]: Արմավիրի մարզի Նոր-Արտագերս համայնքում միաժամանակ բնակեցված են ինչպես եզդիներ, այնպես էլ ասորիներ: Ասորիների թիվը այստեղ 256 է, իսկ եզդիներինը` 327[23]:

Ընդհանուր առմամբ ասորական համայնքը բավականին ինտեգրացված է հայկական հասարակության մեջ և որոշակիորեն ներառված է ինտելիգենցիայի կազմում: Նրանք պահպանում են իրենց ազգային նույնականությունը, մասնավորապես պահպանելով իրենց լեզուն. Հայաստանում գործում են 4 դպրոցներ, որոնք դասավանդում են ասորերեն:

Ասորիների մեծամասնությունը տիրապետում են հայերենին ու ռուսերենին: Ասորիների մեծամասնությունը պատկանում է Արևելքի ասորական եկեղեցուն, դրանից բացի կա փոքր համայնք, որը պատկանում Խալդիական կաթոլիկ եկեղեցուն: Երևանում գործում է խոշոր ասորական Երիտասարդական կենտրոն:

Բավականին բարձր տոկոս է կազմում խառը՝ հայ-ասորական ամուսնությունները: Ի դեպ այս երևույթը նկատելի է ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում, ուր կենտրոնացած են հայկական և ասորական համայնքներ:

Ընդհանուր առմամբ հայերի և աորիների միջև ոչ խնդրահարույց իրավիճակներ չի առաջացել, այս երկու ժողովուրդները համերաշխորեն գոյակցում եմ միմյանց հետ: Որոշակի խոչընդոտներ կան ասորական եկեղեցու և Հայ առաքելական եկեղեցու միջև, իսկ կաթոլիկ հայ և ասորի եկեղեցիները ջերմ հարաբերությունների մեջ են:

Հարց ու պատասխան

  • Ի՞նչ նշանակության ունի կրոնը հասարակության ներսում։
  • Հասարակության մեջ կարևոր դեր ունի ,քանի որ առանց կրոնի դու չես ճանաչի ինքտ քեզ։
  • Ի՞նչ է ենթադրում պոզիտիվ և նեգատիվ կրոնական հանդուրժողականությունը։
  • Նեգատիվ մեխանիզմներ, որոնք ենթադրում են անտարբերություն այլոց կրոնադավանանքային գաղափարների և արժեհամակարգի նկատմամբ։
  • Պոզիտիվ մեխանիզմներ, որոնք ենթադրում են այլոց կրոնադավանանքային գաղափարների ու արժեհամակարգի ճանաչողություն, ընդունում և հարգանք դրանց նկատմամբ։
  • Ի՞նչ մակարդակներում է դրսևորվում կրոնական հանդուրժողականությունը։

Կրոնական հանդուրժողականությունը լինում է մի քանի մակարդակների՝ կապված այն օբյեկտի (մարդկային ընդհանրության) հետ, որի նկատմամբ դրսևորվում է այն։ Ըստ այդմ՝ կրոնական հանդուրժողականությունը լինում է.

  1. հանդուրժողականություն այլակրոնների նկատմամբ (քրիստոնյա-մուսուլման, մուսուլման-բուդդայական, քրիստոնյա-բուդդայական և այլն),
  2. հանդուրժողականություն այլադավանների նկատմամբ (կաթոլիկ-բողոքական, բողոքական-ուղղափառ և այլն՝ քրիստոնեության մեջ, սուննի-շիա՝ իսլամի մեջ և այլն),
  3. հանդուրժողականություն աղանդավորական շարժումների նկատմամբ (ինչպես նաև աղանդավորական շարժումների հանդուրժողականություն միմյանց նկատմամբ),
  4. հանդուրժողականություն Աստծուն հավատացողների և չհավատացողների միջև (հավատացյալ-աթեիստ)։
  • Որո՞նք են կրոնական հանդուրժողականության ապահովման նեգատիվ մեխանիզմները։
  • Նեգատիվ մեխանիզմներից առանձնացվում են հիմնականում երկուսը՝ աթեիզմը և աշխարհիկությունը։

Արտավազդ Բ․ Պատիվը՝ կյանքից վեր

Ք.ա. 36 թ. աշնանը հսկայական կորուստներով հռոմեական բանակը նահանջեց դեպի Հայաստան: Անընդհատ հարձակումներով պարթևներն ուժասպառ արեցին հակառակորդին: Նահանջի 27-րդ օրը հռոմեացիները վերջապես հասան Արաքսին: Պլուտարքոսն այսպես է նկարագրում գետանցումը. «Երբ հռոմեացիները, բարեհաջող հասնելով գետի հանդիպակաց ափը, ոտք դրեցին հայկական հողի վրա… համբուրում էին քարերն ու ավազը և իրար գրկելով` ուրախությունից լաց էին լինում»: Հռոմեացիների ընդհանուր կորուստը կազմում էր 44 հազար զինվոր: Քիչ չէր նաև պարթևների կորուստը: Արտավազդ II-ը պատշաճ ու հոգատար վերաբերմունք ցույց տվեց պարտվածներին: Առատ պարենավորումն ու վիրավորների խնամքը փրկեցին շատերի կյանքը: Թեև Անտոնիոսը ցանկանում էր վրեժխնդիր լինել Արտավազդից, սակայն պահն անպատեհ էր, և նա շտապեց բանակը դուրս բերել Հայաստանից ու մեկնել Եգիպտոս իր կնոջ` թագուհի Կլեոպատրայի մոտ: Հռոմի Ծերակույտին ուղարկված պաշտոնական զեկուցագրում Անտոնիոսն իր ապաշնորհությունն ու մեղքը թաքցնելու նպատակով ռազմական վիթխարի ծախսերն ումարդկային ահռելի կորուստները բացատրում էր իբրև թե հայոց թագավորի դավաճանությամբ: Խորհելով, թե ինչ ճանապարհներով կարող է մարել հսկայական ծախսերը, որ պատճառվել էր գանձարանին, և ինչպես կարող էր, թեկուզ դույզն-ինչ վերականգնել վարկաբեկված հեղինակությունը, Անտոնիոսը ծրագրում է գրավել և կողոպտել Հայաստանը: Դիմելով խորամանկության` նախ փորձում է Արտավազդին ծուղակը գցել: Անտոնիոսը հայոց արքային հրավիրում է Ալեքսանդրիա` իբր պարթևների դեմ հաջորդ տարի ձեռնարկելիք արշավանքի ծրագիրը քննարկելու: Արտավազդը մերժում է այդ հրավերը: Այնժամ Անտոնիոսը հատուկ խնամախոսներ է ուղարկում Արտաշատ` Արտավազդին հրավիրելով Ալեքսանդրիա` հայոց արքայադստեր և իր ու Կլեոպատրայի որդի Ալեքսանդրի ամուսնության հարցը քննարկելու: Մերժում ստանալով` Անտոնիոսը 60-հազարանոց բանակով Ք.ա. 34 թ. ամռանն արշավում է Հայաստան և ուղղվում դեպի Արտաշատ: Ցանկանալով երկիրը զերծ պահել ավերածություններից ու զոհերից` Արտավազդ II-ը որոշում է բանակցել հռոմեական եռապետի հետ: Անշուշտ, դա ազնիվ, ինքնազոհ, սակայն միամիտ քայլ էր: Բանակցությունների ընթացքում Արտավազդն իր ընտանիքի հետ ձեnբակալվում է, ապաշղթայակապ ուղարկվում է Ալեքսանդրիա: Անտոնիոսի այս տմարդի քայլը դատապարտել են անգամ իրենք` հռոմեացիները: Դիոն Կասիոսը գրում է, թե Անտոնիոսն Արտավազդին «խաբելով, ձերբակալելով ու շղթայելով մեծապես վարկաբեկել է հռոմեական ժողովրդի հեղինակությունը»: Տակիտոսն Անտոնիոսի այդ քայլը համարում է «անպատիվ արարք», իսկ Պլուտարքոսը` «ուխտադրուժ»: Հայաստանը հռչակելով իր անչափահաս որդու` Ալեքսանդրի թագավորություն և այստեղ թողնելով հռոմեական կայազոր` Անտոնիոսը, նախապես թալանելով արքունի գանձերը, հսկայական ավարով ու գերիներով վերադառնում է Եգիպտոս: Հայոց թագաժառանգ Արտաշեսը հանդուգն հարձակմամբ փորձում է ազատել գերի արքային ու իր հարազատներին, սակայն ապարդյուն: Պարտություն կրելով` Արտաշեսը ապավինում է պարթևներին և ապաստան գտնում նրանց մոտ: Ալեքսանդրիայում Անտոնիոսը կազմակերպում է հաղթահանդես, որի ընթացքում հայոց արքան ու իր ընտանիքի անդամները ոսկե շղթաներով շղթայված անցնում են քաղաքի փողոցներով: Հռոմեացի զորավարը նրանց հորդորում է ներում հայցել, խոնարհվել Կլեոպատրային և նրան մեծարանքի խոսքեր շռայլել: Սակայն հայոց արքան ու թագուհին և իրենց զավակները անցնում են հպարտ ու արժանապատիվ: Ժամանակակից հույն պատմիչը գրում է. «Նրանք ցույց տվեցինիրենց ոգու արիությունը»: Հայերի այդ կեցվածքը մեծ տպավորություն է թողնում, իսկ զայրացած Կլեոպատրան, չներելով նրանց, կարգադրում է զնդան նետել:

Արտավազդ Բ․ Արտաշեսյան արքայատոհմի անկումը

Տիգրան Մեծին հաջորդեց որդին` Արտավազդ Բ-ն (Ք.ա. 55-34թթ.), որի գահակալման տարիներին Մեծ Հայքը հայտնվել էր պարթեւա-հռոմեական սուր զինաբախումների ոլորտում: Նա երկրի անկախության ու անվտանգության ապահովման հուսալի միջոց դարձրեց պատերազմող տերությունների միջեւ խուսանավելու քաղաքականությունը` ըստ իրավիճակի թելադրման հարելով մերթ մեկին, մերթ մյուսին:

Հայաստանը թե Հռոմի, թե Պարթեւստանի համար ուներ ռազմական եւ տնտեսական կարեւոր նշանակություն: Հայկական լեռնաշխարհն իր բարձրադիր դիրքով ուներ առաջնակարգ ռազմավարական նշանակություն, այստեղով էին անցնում արեւելք-արեւմուտք, հյուսիս-հարավ ռազմական ու տնտեսական կարեւոր մայրուղիները:

Իր ռազմական ու տնտեսական հզորությամբ Հայաստանը Պարթեւստանից ու Հռոմից հետո երրորդ ուժն էր տարածաշրջանում, եւ նրա հետ դաշինքից էր կախված այդ տերությունների հաղթանակը կամ պարտությունը:

Ք.ա. 60 թ. Հռոմում ստեղծվեց առաջին եռապետությունը: Երեք նշանավոր զորավարները` Հուլիոս Կեսարը, Գնեոս Պոմպեոսը եւ Մարկոս Կրասոսը Հռոմի ընդարձակածավալ նահանգների կառավարումը բաժանեցին իրենց միջեւ:

Արտավազդ արքայի պատկերով դրամ

Հռոմի արեւելյան շրջանների կառավարումն անցավ Կրասոսին: Ք.ա. 53թ. Մարկոս Կրասոսը խոշոր արշավանք կազմակերպեց գլխավոր հակառակորդ Պարթեւստանի դեմ եւ օգնական զորքեր պահանջեց դաշնակից Հայաստանից:

Տեղեկանալով այդ մասին` պարթեւական արքա Օրոդեսը իր բանակը բաժանեց երկու մասի. ինքը որոշեց արշավել Հայաստան, իսկ Սուրեն զորավարին ուղարկեց Միջագետք` հռոմեացիների դեմ:

Արտավազդ Բ-ն Կրասոսին առաջարկեց արշավանքն իրականացնել Հայաստանի հարավի լեռնային շրջաններով` խոստանալով տրամադրել 10.000 հեծյալ եւ 30.000 հետեւակ զորք: Դրա շնորհիվ հռոմեական լեգեոնները կխուսափեին պարթեւական բանակի հիմնական հարվածային ուժը հանդիսացող հեծելազորի հանկարծակի հարձակումներից բաց տափաստաններում, իսկ Հայաստանը զերծ կմնար պարթեւների ներխուժման վտանգից:

Կրասոսը մերժեց Հայոց արքայի ծրագիրը եւ որոշեց արշավել Միջագետքի տափաստաններով:

Տիգրան Գ արքայի պատկերով դրամ

Նման պայմաններում Արտավազդը ճիշտ որոշում ընդունեց եւ դաշինք կնքեց Օրոդեսի հետ, որն ամրապնդվեց Արտավազդի քրոջ եւ պարթեւ թագաժառանգ Բակուրի ամուսնությամբ:

Ք.ա. 53 թ. մայիսի 6-ին Խառանի ճակատամարտում պարթեւական զորավար Սուրենը գլխովին ջախջախեց հռոմեական բանակը, իսկ սպանված Կրասոսի գլուխն ուղարկեց Արտաշատ, ուր այդ ժամանակ գտնվում էր Օրոդեսը:

Սուրհանդակը տեղ հասավ այն ժամանակ, երբ Արտավազդ Բ-ն եւ Օրոդեսը Արտաշատի թատրոնում դիտում էին հույն դրամատուրգ Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը, եւ Կրասոսի գլուխը նետեց արքաների ոտքերի առաջ:

Նման անփառունակ վախճան ունեցավ Կրասոսը, որը փորձում էր Արեւելքի երկրների նվաճումով հարստանալ Լուկուլլոսի եւ փառքի հասնել Պոմպեոսի պես:

Արտավազդ արքան գահավիժում է Ակոռիի վիհը

Հայ-պարթեւական ուժերը հռոմեացիներին վտարեցին Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից: Տեղի բնակչությունը որպես ազատարարներ էր ընդունում նրանց, քանի որ դժգոհ էին Հռոմի դաժան կեղեքումներից եւ դեռ չէին մոռացել Տիգրան Մեծի օրոք ունեցած արտոնությունները:

Հայ-պարթեւական զորքերի հաջողություններին նպաստեց նաեւ այն, որ Կրասոսի մահից հետո Հռոմում եռապետությունը կազմալուծվեց, եւ շուտով քաղաքացիական պատերազմ սկսվեց Կեսարի եւ Պոմպեոսի միջեւ:

Ք.ա. 43թ. Հռոմում երկրորդ եռապետությունը ստեղծեցին Մարկոս Անտոնիոսը, Օգոստոս Օկտավիանոսը եւ Մարկոս Լեպիդոսը:

Անտոնիոսը ստացավ Արեւելքի երկրները եւ ամուսնացավ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ: Ք.ա. 36 թ. Պարթեւստանի դեմ խոշոր արշավանք կազմակերպեց Մարկոս Անտոնիոսը: Հաշվի առնելով Կրասոսի դառը փորձը, նա որոշեց արշավել Հայաստանի տարածքով եւ Արտավազդ Բ-ից պահանջեց աջակցել իրեն:

Արտաշատի լատիներեն արձանագրության առաջին մասը

Ք.ա. 37 թ. մահացել էին Օրոդեսը եւ Բակուրը, Պարթեւստանում գահակալական արյունահեղ պայքարից հետո գահ էր բարձրացել Հրահատ Դ-ն:

Այդ ժամանակ սրվել էին նաեւ հայ-պարթեւական հարաբերությունները, որը հաշվի առավ Անտոնիոսը` օգնական զորքեր խնդրեց Հայոց արքայից:

Արտավազդ Բ-ն ստիպված համաձայնեց օգնել հռոմեացիներին, սակայն տրամադրեց միայն փոքրաթիվ ուժեր:

Պեղումներ Արտաշատի միջնաբերդում

Անտոնիոսը 100.000-ոց բանակով սկզբում ներխուժեց պարթեւների դաշնակից Ատրպատականի թագավորություն: Սակայն պարթեւական հեծելազորը կարողացավ ոչնչացնել հռոմեացիների պաշարողական տեխնիկան, որի հետեւանքով արշավանքը ձախողման դատապարտվեց:

Անտոնիոսը, դեռ Պարթեւստան չմտած, հսկայական կորուստներ ունեցավ, եւ նրա զորքի մնացորդները փրկվեցին Հայաստան մտնելով եւ Արտավազդից օժանդակություն ստանալու շնորհիվ:

Անտոնիոսի հեղինակությանը ծանր հարված էր այդ պարտությունը, եւ որպես իր արշավանքի ձախողման գլխավոր մեղավոր նա փորձեց ներկայացնել Արտավազդին եւ ցանկանում էր խաբեությամբ ձերբակալել նրան:

Տաճարական կառույց

Այդ փորձերի ձախողումից հետո, օգտվելով հայ-պարթեւական հարաբերությունների վատթարացումից, որի պատճառներից մեկը հայ-հռոմեական համագործակցությունն էր, Անտոնիոսը Ք.ա. 34թ. գարնանը խոշոր ուժերով ներխուժեց Մեծ Հայք: Երկիրը ավերածություններից փրկելու հույսով Հայոց արքան որոշեց բանակցություններ սկսել Անտոնիոսի հետ, սակայն վերջինս գերեվարեց Արտավազդին եւ տարավ Ալեքսանդրիա` իր կնոջ` Եգիպտոսի Կլեոպատրա թագուհու մոտ:

Արտավազդին եւ նրա ընտանիքին խոստացան ազատ թողնել, եթե հաղթահանդեսի ժամանակ խոնարհվեին Կլեոպատրայի առաջ: Սակայն Արտավազդն իրեն պահեց արքայավայել եւ գլուխը բարձր պահելով անցավ թագուհու առջեւից, որը մեծ տպավորություն գործեց ներկաների վրա: Նրան հետագայում մահապատժի ենթարկեցին:

Արտաշատ. այծի արձանիկ, մ.թ.ա. II-Iդդ.

Ք.ա. 31 թ. Օկտավիանոսը Ակտիումի ծովային ճակատամարտում պարտության մատնեց Անտոնիոսին ու Կլեոպատրային, որոնք ինքնասպանություն գործեցին:

Օգտվելով նպաստավոր իրավիճակից, Արտավազդ Բ-ի որդին` Արտաշեսը, պարթեւների աջակցությամբ ազատագրեց Մեծ Հայքը եւ հռչակվեց թագավոր:

Արտաշես Բ-բ (Ք.ա. 30-20 թթ.) նաեւ ջախջախեց հռոմեացիների հետ համագործակցող Ատրպատականի թագավոր Արտավազդ Մեդացուն, իսկ Ատրպատականը միացրեց Հայոց թագավորությանը: Արտաշես Բ-ն կրում էր «արքայից արքա» տիտղոսը, վարում էր անկախ եւ ընդգծված հակահռոմեական քաղաքականություն:

Հռոմը, հաշվի առնելով Կրասոսի եւ Անտոնիոսի պարտությունների դառը փորձը, շուրջ 10 տարի չհամարձակվեց պատերազմել հայ-պարթեւական միացյալ ուժերի դեմ:

Պատկերներ հասարակական բաղնիքին կից պատերից մեկի վրա

Օգոստոս Օկտավիանոսը, որը Ք.ա. 27 թ. հռչակվեց Հռոմի առաջին կայսր, խոստումների, կաշառքների ու դավերի միջոցով վարում էր Մեծ Հայքն իր ավանդական դաշնակիցներից մեկուսացնելու, այն թշնամի դրացիներով օղակելու եւ հայ ավագանուն պառակտելու քաղաքականություն:

Նա կարողացավ Մեծ Հայքի հետ թշնամացնել Փոքր Հայքին, որի թագավոր էր կարգվել Արտավազդ Մեդացին, Կապադովկիային, Պոնտոսին, իբերական եւ աղվանական ցեղերին:

Ք.ա. 20թ. Օգոստոս կայսրը խոշոր ուժերով ժամանեց Ասորիք եւ գահակալական կռիվներում թուլացած պարթեւներին հարկադրեց կնքել պայմանագիր, որով արձակվեցին Հռոմի ձեռքերը Մեծ Հայքի թագավորության դեմ:

Նույն թվականին հռոմեական զորքերը ներխուժեցին Մեծ Հայք: Հուսալքված եւ Հռոմի սադրանքներից դրդված հայ ավագանու որոշ ներկայացուցիչներ, հզոր թշնամու դեմ պատերազմից խուսափելու եւ պետական անկախությունը չկորցնելու հույսերով, դավադրաբար սպանեցին Արտաշես Բ-ին եւ համաձայնեցին գահը հանձնել նրա եղբորը՝ երկար տարիներ Հռոմում պատանդ մնացած Տիգրան Գ-ին (Ք.ա. 20-9թթ.): Միաժամանակ Մեծ Հայքից անջատվեց Ատրպատականը:

Տիգրան Գ-ն գահակալման վերջին տարիներին գրեթե ձերբազատվեց Հռոմի միջամտություններից, մերձեցավ Պարթեւստանին եւ սկսեց իր դրամները հատել պահլավերեն մակագրություններով:

Տիգրան Գ-ին հաջորդեց որդին` Տիգրան Դ-ն (Ք.ա. 9-1թթ.):

Դրվագ թատերական ներկայացումներից

Հռոմի միջամտությամբ Ք.ա. 5-3 թթ. Հայոց գահին տիրեց Տիգրան Գ-ի եղբայր Արտավազդ Գ-ն, սակայն շուտով տապալվեց եւ գահը կրկին անցավ Տիգրան Դ-ին: Նա զոհվեց 1թ. կովկասյան լեռնականների դեմ մղած ճակատամարտում:

Տիգրան Դ-ի մահով վերացավ Արտաշեսյան արքայատոհմը (Ք.ա 189 – 1թթ.):

Այս դինաստիայի օրոք Հայաստանը հասել էր առավելագույն հզորության, նույնիսկ մի կարճ ժամանակով վերածվել հզոր կայսրության: Արտաշեսյանների օրոք երկրի պետական կառուցվածքը մեծապես ամրապնդվել էր, եւ հետագայում Հայոց թագավորությունը վերացնելու Հռոմի ջանքերը բախվեցին համառ դիմադրության եւ մատնվեցին անհաջողության:

Հայաստանը Տիգրան մեծի օրոք

Արտաշես Ա-ի հաջորդների` Արտավազդ Ա-ի (Ք.ա. 160-115 թթ.) եւ Տիրան-Տիգրան Ա-ի (Ք.ա. 115-95 թթ.) գահակալության տարիները համեմատաբար հանգիստ են եղել. հարուստ չեն եղել արտաքին իրադարձություններով եւ պատերազմներով: Թերեւս այդ պատճառով նրանց կառավարման ժամանակաշրջանի մասին տեղեկությունները չափազանց սակավ են:

Հռոմեացի պատմագիր Հուստինոսի վկայությամբ` հզորացած Պարթեւստանի դեմ պատերազմում Հայաստանի պարտության հետեւանքով Տիգրան Ա-ի գահաժառանգ որդի Տիգրանը պատանդ ուղարկվեց պարթեւների թագավոր Միհրդատ Բ Արշակունու արքունիք:

Տիգրան Մեծ

Ք.ա. 95 թ.` հոր մահից հետո, Տիգրան Բ-ն, Պարթեւստանին զիջելով Մեծ Հայքի հարավարեւելյան որոշ հողեր («70 հովիտները»), ազատվեց պատանդությունից եւ ժառանգեց հայրենի գահը:

Տաղանդավոր դիվանագետ, պետական, ռազմական գործիչ Տիգրան Բ Մեծի 40-ամյա գահակալման տարիները (Ք.ա. 95-55 թթ.) նշանավորվել են Հայաստանի աննախադեպ ռազմաքաղաքական, տնտեսական եւ մշակութային վերելքով, հայկական պետության միջազգային դերի եւ հեղինակության բարձրացմամբ:

Ք.ա. 94 թ. Տիգրան Մեծը վերամիավորեց Ծոփքը, որով Մեծ Հայքը ամբողջացավ: Հռոմեական եւ պարթեւական հզոր տերությունների առաջխաղացմանը դիմակայելու եւ Հայաստանի դեմ նրանց սպառնալիքները չեզոքացնելու նպատակով Տիգրան Մեծը Ք.ա. 94 թ. ռազմաքաղաքական դաշինք կնքեց Պոնտոսի եւ Փոքր Հայքի թագավոր Միհրդատ Զ Եվպատորի հետ: Դաշինքը ամրապնդելու նպատակով Տիգրանը կնության վերցրեց Միհրդատի դստերը` Կլեոպատրային:

Ք.ա. 93թ. հայ-պոնտական զորքերը գրավեցին Կապադովկիան: Հռոմի միջամտությունների դեմ տեւական պայքարից հետո այն մնաց Միհրդատ Զ-ի հսկողության տակ:

Այնուհետեւ Տիգրան Մեծը, գրավելով Իբերիան եւ Աղվանքը, հյուսիսում ապահովեց թիկունքը եւ նախապատրաստվեց Պարթեւստանի դեմ պատերազմի:

Արեւելքի երկրների ընդհանուր թշնամի Հռոմը, որը Ք.ա. 89-84 թթ. ներքաշվել էր Միհրդատյան առաջին պատերազմի մեջ, չէր կարող խանգարել Հայաստանի ծավալմանը:

Ք.ա. 87-85 թթ. Պարթեւստանի դեմ պատերազմում Տիգրան Մեծը նախ` ազատագրեց Հայոց Միջագետք եւ Կորդուք «աշխարհները», ինչպես նաեւ` «70 հովիտները», ապա` պարթեւներին դուրս մղեց Ատրպատականից եւ Հյուսիսային Միջագետքից` Միգդոնիայից, Օսրոյենեից (Եդեսիա), Ադիաբենեից, որոնք այնուհետեւ ճանաչվեցին Մեծ Հայքի հպատակ եւ դաշնակից թագավորություններ, իսկ պարթեւ Արշակունիները հարկադրված եղան ընդունել Հայոց թագավորի գերագահությունը եւ նրան զիջել «արքայից արքա» տիտղոսը:

Հայ ժողովրդի պայքարը Հռոմի դեմ Ք.ա. I դարի երկրորդ կեսին

Գլխավոր հակառակորդ Պարթեւստանին հաղթելուց եւ նրա հետ հաշտության պայմանագիր կնքելուց հետո Տիգրան Մեծը նրան որոշ ժամանակ դուրս մղեց միջազգային ասպարեզից:

Այնուհետեւ Տիգրանը ուշադրությունը սեւեռեց դեպի հարավ:

Տիգրան Մեծի դիմանկարով արծաթե դրամ` հունարեն գրությամբ

Նա Ք.ա. 84-83 թթ. նվաճեց Կոմմագենեն, Կիլիկիան, Ասորիքը (Սիրիա), Փյունիկիան (Լիբանան), Հրեաստանը եւ Նաբատեան:

Ասորիքի նվաճումով Տիգրանը վերացրեց Սելեւկյանների երբեմնի հզոր թագավորությունը: Ք.ա. 83թ. Տիգրան Մեծը Սելեւկյանների մայրաքաղաք Անտիոքում բազմեց նրանց գահին: Այսպիսով` ստեղծվեց հայկական հզոր եւ ընդարձակ կայսրություն:

Տիգրանի տերության մեջ խոսում էին 15-ից ավելի լեզուներով:

Նորաստեղծ հայկական տերությունը դյուրությամբ կառավարելու համար Տիգրան Մեծը հիմնեց մի շարք փոխարքայություններ ու կուսակալություններ, որոնց կառավարիչներ կարգեց իր մերձավոր ազգականներին ու հավատարիմ մեծատոհմիկներին:

Տիգրան Մեծը զբաղվել է խոշորամասշտաբ շինարարական աշխատանքներով, հատկապես` քաղաքաշինությամբ եւ ճանապարհաշինությամբ:

Մայրաքաղաք Տիգրանակերտի պարիսպների ավերակները

Աղձնիքում նա հիմնադրեց եւ կառուցապատեց իր նորակերտ տերության նոր մայրաքաղաք Տիգրանակերտը, կառուցեց հայկական երկու մայրաքաղաքները միացնող Արտաշատ-Տիգրանակերտ «արքունի պողոտան», հիմնեց Տիգրանակերտ եւ Տիգրանավան անվանումներով այլ քաղաքներ Հայաստանի տարբեր շրջաններում, հովանավորեց հելլենիստական մշակույթի եւ տնտեսության, հատկապես` արհեստի եւ առեւտրի զարգացումը, իր պատկերով եւ հունարեն մակագրությամբ հատեց դրամներ:

Նորաստեղծ քաղաքները արագորեն բնակեցնելու նպատակով Տիգրանը նվաճված երկրներից մեծ թվով արհեստավորներ ու առեւտրականներ վերաբնակեցրեց այնտեղ:

Տիգրան Մեծի խաղաղ շինարարական գործունեությունը խաթարվեց Հռոմի եւ Պոնտոսի միջեւ Ք.ա. 74 թ. բռնկված Միհրդատյան երրորդ պատերազմի տարիներին:

Հայաստանը հայտարարելով իր ամենավտանգավոր եւ զորեղ թշնամին Արեւելքում` Հռոմը Հայոց տերության ներսում հրահրեց մի շարք հուժկու խռովություններ եւ կաշկանդեց Տիգրան Մեծի ռազմական օգնությունը Միհրդատ Զ-ին:

Արցախում գտնվող Տիգրանակերտ քաղաքի պեղումները

Հայոց արքայի դեմ հերթով ապստամբեցին նրա երկու որդիները, բայց պարտվեցին եւ սպանվեցին:

Ք.ա. 71թ. Արեւելքում հռոմեական զորքերի հրամանատար Լուկիոս Լուկուլլոսը ծանր պարտության մատնեց Միհրդատին, որն իր ընտանիքի եւ բազմաթիվ մեծատոհմիկների հետ ապաստանեց Հայաստանում:

Լուկուլլոսը պահանջեց նրանց հանձնել Հռոմին, սակայն Տիգրանը կտրականապես մերժեց:

Ք.ա. 69 թ. Տիգրան Մեծը զբաղված էր Նաբատեայի եւ Հուդայի թագավորությունների ապստամբությունները ճնշելով: Դրանից օգտվելով` Լուկուլլոսի բանակը ներխուժեց Հայաստան եւ պաշարեց Տիգրանակերտ մայրաքաղաքը: Հռոմեացիների ներխուժման լուրը Տիգրան Մեծը ստացավ Պտղոմայիս քաղաքում: Նա Մերուժան զորավարի գլխավորությամբ 3.000-անոց հեծելազոր ուղարկեց հռոմեացիների դեմ, սակայն այդ փոքրաթիվ զորամասը չէր կարող կասեցնել Լուկուլլոսի բանակին: Մերուժանը մարտի մեջ մտավ մոտ տաս անգամ գերազանցող թշնամու հետ եւ հերոսաբար զոհվեց: Տիգրան Մեծը մոտ 70.000-անոց բանակով հասավ թշնամու կողմից պաշարված Տիգրանակերտ եւ որոշեց այդտեղ ճակատամարտ տալ: Ք.ա. 69թ. հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտի ճակատամարտում Լուկուլլոսին հաջողվեց պարտության մատնել Տիգրանին եւ գրավել մայրաքաղաքը, սակայն նրան չհաջողվեց վերջնականապես պարտության մատնել Հայաստանին:

Ք.ա. 68թ. սեպտեմբերին Արածանիի ճակատամարտում Տիգրան Մեծը պարտության մատնեց Լուկուլլոսին եւ վտարեց Հայաստանից:

Արտաշեսյանների դրոշը

Ք.ա 67թ. Զելայի ճակատամարտում հայկական բանակը վերջնականապես ջախջախեց Լուկուլլոսին եւ նրան վտարեց նաեւ Պոնտոսից:

Այսպիսով` Տիգրան Մեծը վերականգնեց ոչ միայն իր տերության հզորությունն ու ամբողջականությունը, այլեւ Պոնտոսի գահը կրկին հանձնեց Միհրդատին:

Հռոմի սենատը Լուկուլլոսի փոխարեն Արեւելքի զորավար նշանակեց Գնեոս Պոմպեոսին, որը վերջնականապես պարտության մատնեց Միհրդատ Եվպատորին:

Այդ ընթացքում Հռոմը եւ Պարթեւստանի Հրահատ Գ թագավորը կարողացան Տիգրան Մեծի թիկունքում կազմակերպել նոր խռովություն, որի պարագլուխը դարձավ գահատենչ հայ արքայազն եւ Ծոփքի փոխարքա Տիգրան Կրտսերը: Վերջինս Ք.ա. 67թ. ջախջախվեց, փախավ Պարթեւստան եւ դարձավ Հրահատ Գ-ի փեսան:

Ք.ա. 66թ. Տիգրան Կրտսերը պարթեւական զորքով ներխուժեց Հայաստան` փորձելով գրավել Արտաշատ մայրաքաղաքը եւ հռչակվել Հայոց արքա: Սակայն նա դարձյալ ծանր պարտություն կրեց եւ այս անգամ ապաստանեց Պոմպեոսի մոտ: Վերջինս Ք.ա. 66թ., ջախջախելով Միհրդատ Զ-ին, զինակալեց Կապադովկիան, Պոնտոսը եւ Փոքր Հայքը, ապա Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ ներխուժեց Մեծ Հայք:

Տիգրան Մեծը, հաշվի առնելով, որ գտնվում է երկու հզոր տերությունների` Հռոմի եւ Պարթեւստանի հարձակման սպառնալիքի տակ, Ք.ա. 66 թ. Արտաշատում Պոմպեոսի հետ կնքեց հաշտության պայմանագիր, որով թեեւ հրաժարվեց նվաճված երկրների մեծ մասից, վճարեց հսկայական ռազմատուգանք, բայց պահպանեց Մեծ Հայքի ամբողջականությունը եւ անկախությունը:

Տիգրան Մեծը նաեւ պահպանեց «արքայից արքա» տիտղոսը: Արտաշատի պայմանագրով Հայաստանը հռչակելով «դաշնակից եւ բարեկամ» պետություն` Հռոմը շուտով Արեւելքում իր հիմնական նպատակը դարձրեց Պարթեւստանի նվաճումը:

Հռոմի արեւելյան քաղաքականությունը հակակշռելու եւ Մեծ Հայքի պետական ինքնուրույնությունը պահպանելու համար` Տիգրան Մեծը եւ նրա հաջորդներն այնուհետեւ վարում էին դրացի Պարթեւստանի հետ մերձեցման եւ ռազմաքաղաքական համագործակցության քաղաքականություն, որի սկիզբը դրվեց Ք.ա. 64 թ. կնքված հայ-պարթեւական դաշնագրով:

Տիգրան Մեծի գահակալության վերջին տասնամյակը անցավ խաղաղ:

Արտաշեսյան արքայատոհմի հաստատումը․ Արտաշես Ա

Մեծ Հայքը Արտաշես Ա-ի գահակալության շրջանում

Սելեւկյան պետության կարճատեւ գերիշխանության տարիներին Անտիոքոս III-ը, Հայաստանը ջլատելու եւ իր տիրապետությունն այստեղ ամրապնդելու նպատակով, մի շարք սահմանային «աշխարհներ» ու գավառներ կտրեց Մեծ Հայքից եւ բռնակցեց շրջակա այլ երկրների:

Մեծ Հայքի արքա Արտաշես Ա Բարեպաշտ

Ք.ա. 190 թ. Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Անտիոքոս III-ը ծանր պարտություն կրեց հռոմեացիներից: Օգտվելով սելեւկյան պետության թուլացումից` Ք.ա. 189 թ. Մեծ Հայքում անկախ թագավոր հռչակվեց Արտաշես Ա-ն, Փոքր Հայքում` Միհրդատը, Ծոփքում` Զարեհը, Կոմմագենեում` Պտղոմեոսը:

Այսպիսով` հայկական թագավորությունները կործանումից մեկ տասնամյակ անց վերականգնեցին պետական անկախությունը:

Արտաշես Ա-ն (Ք.ա. 189-160 թթ.) մեր ժողովրդի պատմության նշանավոր թագավորներից մեկն է եղել:

Արտաշես Ա-ն իրագործում է բազմաթիվ բարենորոգումներ, որոնք նպաստում են երկրի աննախընթաց վերելքին:

Արտաշեսն իրեն ներկայացնում էր որպես Երվանդական արքայատոհմի սերունդ: Սակայն իրականում նա հիմնադրում է նոր թագավորական հարստություն, որն իր անունով կոչում ենք Արտաշեսյան:

Այս դինաստիան Մեծ Հայքում իշխեց մոտ երկու դար (Ք.ա. 189-1 թթ.) եւ այդ շրջանում մեր երկիրը դարձավ տարածաշրջանի ամենահզոր թագավորություններից մեկը:

Արտաշեսյան արքայատոհմի զինանշանը. Հովազին հոշոտող արծիվը

Արտաշես Ա-ի առաջնահերթ խնդիրներից էր վերամիավորել Մեծ Հայքից բռնի առանձնացված հողերը: Իր միավորիչ գործունեությունը հաջողությամբ իրականացնելու համար Արտաշեսին անհրաժեշտ էր հզոր բանակ:

Նա բանակը բաժանեց չորս սահմանապահ զորաթեւերի` զորավարությունների:

Դրանցից յուրաքանչյուրը խնդիր ուներ օտար հարձակման դեպքում պաշտպանել սահմանի իր մասը` մինչեւ արքայական բանակի հասնելը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում իրականացնել հարձակողական արշավանքները:

Այդ զորավարությունների հիմքի վրա հետագայում ստեղծվեցին բդեշխությունները:

Հզոր բանակի միջոցով Արտաշեսը միավորեց հայկական տարածքների մեծ մասը: Արեւելքում նա հասավ մինչեւ Կասպից ծովը եւ վերադարձրեց Փայտակարանն ու Պարսպատունիքը, հյուսիսում վրացիներից հետ վերցրեց Կղարջքը եւ Գուգարքը, արեւմուտքում Փոքր Հայքից վերցրեց Դերջանը, Կարինը, Ծոփքի արքա Զարեհի հետ գրավեցին ու բաժանեցին Եկեղիքը, հարավում սելեւկյաններից հետ գրավեց Տմորիքը:

Հույն աշխարհագրագետ Ստրաբոնի վկայությամբ` այդ բոլոր տարածքների բնակչությունը հայախոս էր:

Արտաշես Ա թագավորի սահմանաքարերից

Այսպիսով` Հայաստանի հիմնական մասը ընդգրկվեց Արտաշեսի պետության մեջ: Սակայն նա հաջողության չհասավ Փոքր Հայքը, Ծոփքը եւ Կոմմագենեն վերամիավորելու փորձերում: Չնայած դրան` նա աջակցեց Ծոփքի եւ Փոքր Հայքի տարածքների ընդարձակմանը:

Միավորված ու ընդարձակված պետության կառավարումը հեշտացնելու նպատակով նա Մեծ Հայքը բաժանել է 120 գավառների (ստրատեգիաների), որոնք ղեկավարում էին թագավորի նշանակած ստրատեգոսները:

Հատկապես կարեւոր էր Արտաշեսի իրականացրած հողային բարեփոխումը:

Չնայած երկրում տիրում էր ստրկատիրական հասարակարգ, սակայն ի տարբերություն հունա-հռոմեական «դասական» ստրկատիրության, ուր աշխատավոր դասակարգը հիմնականում կազմված էր ստրուկներից, Հայաստանում աշխատավորների հիմնական մասը ազատ գյուղացիներն էին, որոնք միավորված էին համայնքներում:

Արտաշատ

Ավագանու ներկայացուցիչները ամեն կերպ ձգտում էին լավագույն տարածքները խլել գյուղական համայնքներից եւ դրանք միացնել իրենց սեփական տնտեսություններին` դաստակերտներին կամ ագարակներին, ուր օգտագործում էին մշակ-ստրուկների աշխատանքը:

Գյուղացի համայնականները սեփական ուժերով չէին կարող ընդդիմանալ խոշոր հողատերերի ոտնձգություններին, իսկ դա կարող էր հանգեցնել գյուղական համայնքների քայքայմանը: Դա վնաս էր պետությանը, քանի որ համայնքներն էին թագավորին տալիս հարկ եւ զորք:

Արտաշեսը իրականացրեց հողաբաժանում եւ համայնքների ու ագարակների միջեւ կանգնեցրեց արամերեն արձանագրությամբ հողաբաժան սահմանաքարերը:

Այս բարեփոխումը կարգավորել է հողի սեփականության խնդիրը` արգելելով ագարակատեր-ավագանուն յուրացնել գյուղացի-համայնականների հողերը:

Պատմահայր Մովսես Խորենացին, խոսելով Արտաշես Ա-ի հողային բարեփոխումների մասին, գրում է. «Արտաշեսի ժամանակ մեր հայոց աշխարհում անմշակ հող չէր մնացել` ոչ լեռնային եւ ոչ դաշտային, այնքան էր շենացել երկրիը»:

Արտաշատ մայրաքաղաքի հատակագիծը

Արտաշես Ա-ն հիմնադրում է Արտաշատ մայրաքաղաքը, որը շուտով դառնում է Հին աշխարհի կարեւոր կենտրոններից մեկը: Ըստ հռոմեացի պատմիչ Պլուտարքոսի` քաղաքի տեղն ընտրելու եւ հատակագիծը կազմելու գործում հայոց արքային աջակցել է Հին աշխարհի նշանավոր զորավարներից կարթագենցի Հաննիբալը: Նա Հռոմի երբեմնի ահեղ թշնամին էր, որն իր պարտությունից հետո անցել էր արեւելք եւ ապաստանել Հայաստանում (Մանրամասնությունների համար սեղմեք այստեղ http://akunq.net/am/?p=216):

Արտաշատ քաղաքը հելլենիստական դարաշրջանին բնորոշ ձեւով կոչվել է երկրի թագավորի` այս դեպքում Արտաշեսի անունով:

Արտաշատի հիմնադրման ժամանակ այնտեղ է տեղափոխվել նախկին մայրաքաղաք Երվանդաշատի բնակչության մի մասը: Հին աշխարհում ընդունված էր նորաստեղծ քաղաքները բնակեցնել ավելի հին քաղաքների բնակչության հաշվին:

Քաղաքը կառուցվել է Արարատյան դաշտում` Արաքս եւ Մեծամոր գետերի միախառնման տեղում` ներկայիս Խոր Վիրապի տարածքում:

Արտաշեսն առևանգում է Սաթենիկին

Քաղաքի աշխարհագրական դիրքը շատ բարենպաստ էր: Արարատյան դաշտում էին խաչվում արեւելքից արեւմուտք եւ հարավից հյուսիս տանող առեւտրական ճանապարհները: Պատահական չէ, որ այստեղ են կառուցվել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները` Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Դվինը, Երեւանը:

Նորաստեղծ Արտաշատում թագավորը կառուցեց Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը: Այնտեղ Անահիտի արձանի կողքին տեղադրվեցին Արտաշեսի նախնիների` Երվանդական եւ Աքեմենյան թագավորների քանդակները: Սրանց ժողվուրդը պետք է պաշտեր որպես աստվածների: Թագավորի նախնիների աստվածացումը բարձրացնում էր նրա իշխանության հեղինակությունը ժողովրդի մոտ:

Արտաշեսը կառուցել է նաեւ Զարեհավան եւ Զարիշատ քաղաքները:

Արտաշեսի հուղարկավորումը

Նրա օրոք վերականգնվեց նավագնացությունը Հայաստանի լճերի ու գետերի վրա, բարեփոխվեց տոմարը:

Արտաշեսը մեծ հեղինակություն էր վայելում տարածաշրջանում, եւ հարեւան երկրների թագավորները վեճերը լուծելու համար հաճախ դիմում էին հայոց արքայի միջնորդությանը:

Փաստորեն, Հայաստանը կրկին վերականգնել էր նախկին հզորությունը եւ երկրորդական երկրից հետզհետե վերածվում էր առաջատար պետության:

Հին աշխարհի պետություններում ընդունված էր թագավորներին պատվանունների շնորհումը: Արտաշես Ա-ն իր կատարած բարի գործերի համար ստացել էր «Բարեպաշտ» պատվանունը:

Արտաշես Ա-ի բարեփոխումների եւ գործունեության շնորհիվ Մեծ Հայքը բռնեց սրընթաց վերելքի ուղին, որի հետագա արտացոլումը հանդիսացավ նրա թոռ Տիգրան Մեծի օրոք հայկական կայսրության ստեղծումը:

Արտաշիսյաններիարքայացանկը

1. Արտաշես Ա (Ք.ա. 189 թ. – մոտ 160 թ.),

2. Արտավազդ Ա (Ք.ա. մոտ 160 թ.– մոտ 115 թ.),

3. Տիրան (Տիգրան Ա, Ք.ա. մոտ 115 թ. – 95 թ.),

4. Տիգրան Բ Մեծ (Ք.ա. 95 – 55 թթ.),

5. Արտավազդ Բ (Ք.ա. 55 – 34 թթ.),

6. Արտաշես Բ (Ք.ա. 30 – 20 թթ.),

7. Տիգրան Գ (Ք.ա. 20 թ. – մոտ 8 թ.),

8. Տիգրան Դ (Ք.ա. մոտ 8 – 5 թթ. և Ք.ա. 2 – 1 թթ.),

9. Արտավազդ Գ (Ք.ա. 5 – 2 թթ.),

10. Տիգրան Դ և Էրատո (Ք.ա. 2 – մ. թ. 1 թ.)

Բագարան-Երվանդաշատ

Երվանդաշատ, Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը, հաջորդել է Արմավիրին ու կոչվել նաև Մարմետ։ Հիմնադրել է Երվանդ Դ Վերջին թագավորը մթա III դ վերջին Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում Երասխ գետի ձախ ափին՝ Ախուրյանի հետ միախառնման տեղում։ Մայրաքաղաքը տեղափոխելու գլխավոր պատճառներից է եղել, ըստ Մովսես Խորենացու, Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից։

Երվանդը արքունիքը փոխադրում է միակտուր ապառաժ բլուրի վրա՝ Երասխ գետի մոտակայքում։ Նա բլուրը պարսպապատում է, պատերի մեջ դնում է պղնձյա դռներ, ներքևից մինչև դռները կառուցում երկաթե սանդուղքներ և դրանց մեջ՝ որոգայթներ դավադիրներին բռնելու նպատակով։ Բլրի վրա փորվում են նաև ջրի հորեր՝ մինչև բլրի հիմքը՝ հնարավոր պաշարման դեպքում ջրից օգտվելու համար։ Երվանդաշատը մեծ քաղաք է եղել, որտեղ արքան տեղափոխում է Արմավիրի բնակչության մի մասը։ Այստեղ բացի հայերից բնակվել է նաև Տիգրան Մեծի օրոք նվաճված երկրներից գաղթեցված բնակչություն։ Ճարտարապետ Թորոս Թորամանյանը նկատել է, որ շինությունների վիթխարի որձաքարերը միացվել են լոկ երկաթյա կապերով[1]։ Արաքիս դիմացի ափին արքան կառուցում է Երվանդակերտ դաստակերտը, որտեղ տեղափոխում է իր ընտանիքը։ Պատմահայր Խորենացին Երվանդաշատը նկարագրելիս այն անվանել է դրախտիկ։

Երվանդաշատը 360–ական թթ կործանել են պարսից Շապուհ II արքայի զորքերը։ Պահպանվել են Երվանդաշատի ավերակները՝ այժմյան Արմավիր մարզկենտրոնից հարավ-արևմուտք՝ Բագարան և Երվանդաշատ գյուղերի միջակայքում։ Պահպանվել են պարիսպների հետքերը, փողոցների ու շենքերի փլատակները, ինչպես նաև խաչքարեր և վիմագիր արձանագրություններ։

Բագարան (Ամուր, Բագրան, Դիցավան, Բաքրան), բերդաքաղաք, պաշտամունքային կենտրոն, Մեծ Հայքի Այրարատ նահանգում, Ախուրյանի և Արաքսի միախառնման շրջանում, Ախուրյան գետի աջ ափին, Մրեն գյուղից հարավ, իսկ պատմական Երվանդաշատ մայրաքաղաքից 8-9 կմ հյուսիս։ Հիշատակվում է նաև իբրև ամրոց, ավան, բերդ, քաղաք։

Պատմություն

Ըստ Մովսես Խորենացու, Բագարանը կառուցել է Երվանդ Դ թագավորը մթա II դ սկզբին, Արմավիրից այնտեղ են տեղափոխվել հեթանոսական կուռքերը, քաղաքի մոտ տնկել անտառ։ Բագարանում քրմապետ է եղել Երվանդի եղբայր Երվազը։ Սակայն Արտաշես Ա-ն, գրավելով թագավորությունը, սպանել է Երվանդին ու Երվազին, կուռքերը Բագարանից տարել Արտաշատ և իր զորավար Սմբատին նվիրել Երվազի 500 ծառաներին։ Սմբատը նրանց բնակեցրել է Մասիսի ստորոտում՝ նոր բնակավայրում, որը նախկինի անունով կոչվել է Բագարան։ Հետագայում Բագարանը կորցրել է իր երբեմնի քաղաքական ու հասարակական դերը։ Միայն IX դ, երբ Աշոտ Բագրատունի Մսակերը գնեց Կամսարականների տիրույթները, Բագարանը դարձավ նախարարական ոստան։ IX դարի վերջին Բագարանը Բագրատունիների նորաստեղծ պետության մայրաքաղաքն էր։ Այստեղ էր Բագրատունիների տոհմական դամբարանը։ Բագրատունյաց թագավորության անկումից հետո Բագարանը նորից անշքացավ։ 1048 թվականին Բագարանը զավթեցին սելջուկները, որոնք ավերեցին քաղաքը, կոտորեցին բնակչությունը։ XII դ սկզբին այն գրավեցին Շահ–ի–Արմենները, իսկ 1211 թվականին՝ ազատագրեցին հայ–վրացական զորքերը։ 1394 թվականին Լենկթեմուրի հորդաները ավերի ու կողոպուտի մատնեցին Բագարանը։

1913 թվականի տվյալներով անշուք գյուղ էր և ուներ 796 (86 ընտանիք) հայ բնակիչ։

Պատմամշակութային կոթողներ

Հայաստանի մայրաքաղաքները

Բագարանում հայտնի են հայկական երեք եկեղեցի՝ ս. Թեոդորոս, ս. Գևորգ, ս. Շուշան։ Դրանցից առաջինը, որը մեր օրերն է հասել կանգուն վիճակում, բայց առանց գմբեթի, կառուցվել է VII դարում։ Այն հիմնադրվել է Բուտ Առավեղյան իշխանը 624 թ., իսկ կառուցումն ավարտել է նույն իշխանի կինը՝ Աննան 631 թ.։ Ներքուստ ու արտաքուստ խաչաձև այդ եկեղեցին իր կառուցվածքով հարում է Էջմիածին տաճարին և համարվում է հայկական եկեղեցական ճարտարապետության եզակի կոթողներից մեկը։ Օտարերկրյա հեղինակավոր մասնագետների կարծիքով ս. Թեոդորոս տաճարի կառուցվածքային տարրերը Բյուզանդիայի միջոցով անցել են Եվրոպա և իրենց ազդեցությունը թողել Հունաստանի, Իտալիայի և Ֆրանսիայի մի ամբողջ շարք եկեղեցիների վրա։ Հին ու ակնահաճո կառուցվածք ունի նաև ս. Գևորգ եկեղեցին, որը գտնվում էր բերդի հյուսիսային կողմում և գավառի բնակչության նշանավոր ուխտատեղներից էր՝ կառուցված Պետրոս Գետադարձ կաթողիկոսի և Հովհաննես Սմբատ թագավորի օրոք 1030 թ., իսկ ս. Շուշանը հավանաբար կառուցվել էր ավելի ուշ։ Բագարանի եկեղեցիների վրա նշմարված են ավելի քան 10 արձանագրություններ, որոնց թվում են նաև 956 ու 1034 թվականների արժեքավոր երկու արձանագրությունները։ Վերջինիս մեջ հիշատակվում է Վահան անունով մի քահանա, որ իրեն անվանում է «գծող»։

Հայկազուն-Երվանդականների թագավորություն

Հայաստանը Երվանդունիների օրոք
Բեհիսթունյան արձանագրությունը

Ըստ ավանդության` Նինվեի գրավման ժամանակ (Ք.ա. 612թ.) մարերին աջակցել է հայոց նահապետներից Պարույր Սկայորդին, որին Մարաստանի Կիաքսար թագավորը ճանաչել է Հայոց արքա: Պարույրի ազգականներից Երվանդ Սակավակյացը հիմք դրեց հայկական նոր արքայատոհմի, որը նրա անունով կոչվեց Երվանդունիների հարստություն:

Մայրաքաղաքը շարունակում էր մնալ Վանը, իսկ IV դարից դարձավ Արմավիրը:

Երվանդունիների համահայկական թագավորությունն ընդգրկում էր նախկին Վանի թագավորության տարածքը, այսինքն` գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը եւ համապատասխանում էր հայ ժողովրդի էթնիկական սահմաններին:

Հույն պատմագիր Հերոդոտոսը Ք.ա. 6-5-րդ դարերի Հայաստանը ներկայացնում է միաձույլ հայ ժողովրդով բնակեցված եւ ընդարձակ մի երկիր, որի սահմանները հարավ-արեւելքում հասնում էին մինչեւ Փոքր Զավ գետի ակունքները եւ Մարաստան, հարավում` մինչեւ Ադիաբենե (Ասորեստան), հյուսիս-արեւմուտքում` մինչեւ Պոնտոս, արեւմուտքում` մինչեւ Կիլիկիա:

Երվանդ 2-դի դիմանկարով դրամ

Հերոդոտոսը Հայաստանի անբաժան երկրամասն է համարում նաեւ Եփրատից արեւմուտք ընկած Պակտիկեն, որը համընկնում է Փոքր Հայքին: Այլ խոսքով` Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը:

Երվանդ Սակավակյացը ստիպված ընդունում է Մարաստանի գերիշխանությունը եւ պարտավորվում է հարկ վճարել, իսկ պատերազմի դեպքում` տրամադրել զորքի կեսը: Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի` հայերն ունեին 8.000 հեծյալ եւ 40.000 հետեւակ զորք: Հայաստանը լիովին պահպանում էր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգեւոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում:

Երվանդ Սակավակյացը փորձեց ապստամբել Մարաստանի Աժդահակ (Ք.ա. 585-550թթ.) թագավորի դեմ: Վերջինիս զորավար Կյուրոսը կարողացավ խաբեությամբ ձերբակալել Հայոց արքային եւ նրա ընտանիքի անդամներին:

Հայոց թագաժառանգ Տիգրանի միջնորդությամբ, որը Կյուրոսի ընկերն էր, հաշտություն է կնքվում:

Հայի պատկեր` Պերսեպոլիսի բարձրաքանդակներից (մթա 6-րդ դար)

Մարաստանի գերիշխանությունը Առաջավոր Ասիայում երկար չտեւեց: Աժդահակի դեմ ապստամբեց Կյուրոսը, որը պարսկական Աքեմենյան տոհմից էր: Նրան միացավ Հայոց արքա Տիգրան Երվանդյանը (Ք.ա. 560-530թթ.): Հայ-պարսկական զորքերը գրավեցին Մարաստանի մայրաքաղաք Էկբատանը, իսկ Աժդահակը սպանվեց:

Ք.ա. 550թ. Կյուրոս Մեծը ստեղծեց հին աշխարհի ամենահզոր տերություններից մեկը՝ Աքեմենյան կայսրությունը, որի դաշնակիցն էր Հայաստանը:

Ք.ա. 538թ. Հայոց արքա Տիգրանը Կյուրոսի հետ մասնակցել է նաեւ Նոր Բաբելոնի թագավորության կործանմանը:

Ք.ա. 522-520թթ. մի շարք հպատակ երկրներ ապստամբեցին աքեմենյան Դարեհ I արքայի (Ք.ա. 522-486թթ.) դեմ: Այդ ապստամբության եւ մղած ճակատամարտերի մասին հիշատակված է Դարեհի` Բիհիսթուն ժայռի վրա թողած եռալեզու արձանագրության մեջ:

Չնայած Դարեհը Հայաստանը չի հիշատակում ապստամբած հպատակ երկրների շարքում, սակայն նրա զորքերը մտան նաեւ մեր երկիր, ուր հանդիպեցին ամենահամառ դիմադրությանը: Դա վկայում է, որ Հայաստանը մինչ այդ պահպանել էր անկախություն եւ նույնիսկ աջակցել էր Աքեմենյանների դեմ ապստամբած երկրներին:

Նեմրութ լեռան վրա գտնվող արձանախումբը

Այդ ժամանակ ապստամբել էր նաեւ Բաբելոնը, ուր արքա էր հռչակվել հայազգի Արախան:

Այդ ամենը վկայում են հայերի ռազմաքաղաքական մեծ դերակատարության մասին:

Արծաթյան պտյակ (ռիթոն)’ Երզնկայից ,Ք.ա. 5-րդ դար

Դարեհը Հայաստան էր ուղարկել երկու բանակ` պարսիկ Վահումիսայի եւ հայազգի Դադարշիշի գլխավորությամբ: Ճակատամարտերը հիմնականում տեղի ունեցան Հյուսիսային Միջագետքում եւ Հայաստանի հարավում:

Նրանք միայն 5 ճակատամարտերից հետո կարողացան հաղթել եւ հնազանդեցնել Հայաստանը:

Ապստամբության ճնշումից հետո Դարեհը Աքեմենյան պետությունը բաժանեց 20 սատրապությունների:

Հայաստանն ընդգրկում էր 13-րդ եւ 18-րդ սատրապությունների տարածքները:

Սատրապի պաշտոնը հիմնականում տրվում էր Երվանդունի թագավորներին, որոնք պահպանել էին իրավունքների մեծ մասը եւ ներքին ինքնավարությունը, իսկ որոշ դեպքերում սատրապ էր նշանակվում որեւէ պարսիկ մեծատոհմիկ:

Այս վիճակը շարունակվեց մինչեւ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը:

Ք.ա. 334թ. Ալեքսանդր Մակեդոնացին հարձակվեց Աքեմենյան կայսրության վրա եւ գրավեց նրա արեւմտյան մասը:

Ք.ա. 331թ. Գավգամելայի վճռորոշ ճակատամարտում Ալեքսանդրը ջախջախեց Դարեհ III արքայի բանակը եւ կործանեց Աքեմենյան կայսրությունը:

1. Երվանդակերտի ավերակներից

Գավգամելայի ճակատամարտին մասնակցեցին եւ իրենց մարտական բարձր որակներով փայլեցին Մեծ եւ Փոքր Հայքերի բանակները` Երվանդ III-ի եւ Միթրաուստեսի գլխավորությամբ:

Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո Ք.ա. 336 թվականից Մեծ Հայքում իշխող Երվանդ III-ը իրեն հռչակեց անկախ թագավոր (Ք.ա. 331-300թթ.), Փոքր Հայքում նույնը արեց Միթրաուստեսը:

Երվանդը, հակահարված հասցնելով Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներ Մեմնոնոսի եւ Սելեւկիոս Նիկատորի ոտնձգություններին, հաջողությամբ պաշտպանեց Մեծ Հայքի թագավորության անկախությունը:

Նրա աջակցությամբ իրենց անկախությունը պահպանեցին նաեւ Փոքր Հայքի, Պոնտոսի եւ Կապադովկիայի թագավորությունները:

2. Երվանդակերտի ավերակներից

Ք.ա 323թ. Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ, եւ նրա կայսրությունը տրոհվեց մի քանի մասի, որոնցից ամենամեծը Սելեւկյան պետությունն էր: Վերջինս դարձավ Մեծ Հայքի գլխավոր հակառակորդը եւ բազմիցս փորձեց նվաճել այն: Սակայն հայկական բանակը կարողանում էր արժանի հակահարված տալ սելեւկյաններին:

Ք.ա. 260թ. Սամոս (Շամ) Երվանդունին, որը Ծոփքի եւ Կոմմագեների կառավարիչն էր, հրաժարվեց ենթարկվել Մեծ Հայքի թագավորին եւ հռչակվեց ինքնուրույն թագավոր:

Սամոսը հիմնեց Սամոսատ (Կոմմագենեում) եւ Սամոկերտ (Ծոփքում) քաղաքները:

Սամոսին հաջորդեց որդին` Արշամը (Ք.ա. 240-220թթ.), որը հիմնեց Արշամաշատ մայրաքաղաքը (Ծոփքում) եւ Արսամեա անունով երկու քաղաք (Կոմմագենեում):

Ք.ա. 220թ. սելեւկյանների միջամտությամբ Ծոփքից առանձնացավ Կոմմագենեն: Այսպիսով Ք.ա. 3-րդ դարի վերջին Հայաստանը բաժանված էր չորս թագավորությունների` Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք, Կոմմագենե:

Տրոհված եւ մասնատված երկիրը այլեւս չուներ նախկին հզորությունը, որպեսզի հակահարված տար օտար նվաճողներին:

Երվանդաշատ մայրաքաղաքը

Մեծ Հայքում Երվանդունիների վերջին ներկայացուցիչն էր Երվանդ IV-ը (Ք.ա. 220-201թթ.): Նա Ախուրյանի եւ Արաքսի գետախառնման մոտ հիմնադրեց Երվանդաշատ նոր մայրաքաղաքը (մանրամասնությունների համար սեղմեք այստեղ http://akunq.net/am/?p=209), նրանից քիչ հյուսիս` Երվանդակերտը եւ Երվանդավանը, իսկ Ախուրյանի աջ ափին` Բագարանը, որը դարձավ խոշոր սրբավայր:

Արգիշտիխինիլի-Արմավիրի միջնաբերդի մի հատվածի վերակազմությունը

Ք.ա. 201թ. սելեւկյան արքա Անտիոքոս III Մեծի զորքերը` հայ զորավար Արտաշեսի գլխավորությամբ, տապալեցին Երվանդ IV-ին եւ նվաճեցին Մեծ Հայքը, որտեղ կառավարիչ (ստրատեգոս) կարգվեց Արտաշեսը:

Ծոփքի Երվանդունի արքա Քսերքսեսը (Ք.ա. 220-201թթ.) նախ դարձավ սելեւկյան արքա Անտիոքոս III-ի կիսահպատակը, իսկ Ք.ա. 201թ. դավադրությամբ սպանվեց:

Փոքր Հայքը եւ Կոմմագենեն եւս դարձան սելեւկյան պետության ստրատեգիաներ:

Անտիոքոս III-ը Ծոփքում կառավարիչ կարգեց` Զարեհին, Փոքր Հայքում` Միհրդատին, Կոմմագենեում` Պտղոմեոսին: Այսպիսով` Երվանդունիների հայկական թագավորությունները դարձան սելեւկյան կայսրության նվաճողական քաղաքականության զոհը:

Երվանդյան արքայատան, այդ թվում` Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղի ներկայացուցիչները, կառուցել են բազմաթիվ քաղաքներ, իրենց անուններով ու պատկերներով հատել են դրամներ, խթանել են երկրի տնտեսական զարգացումը, խրախուսել հելլենիստական մշակույթը:

Նրանց օրոք Հայաստանում պետականությունը այնպիսի ամուր հիմքերի վրա էր դրվել, որ օտարերկրյա տիրապետությունը շարունակվեց միայն մեկ տասնամյակ:

Երվանդունիների արքայացանկը

  1. Երվանդ Ա Սակավակյաց մ.թ.ա. մոտ 570-560
  2. Տիգրան Երվանդյան մ.թ.ա. 560-535
  3. Վահագն Երվանդյան մ.թ.ա. 530-մ.թ.ա. 515
  4. Հիդարնես Ա մ.թ.ա. VI դ.
  5. Հիդարնես Բ մ.թ.ա. V դ.
  6. Հիդարնես Գ մ.թ.ա. V դ. կես
  7. Արտաշիր մ.թ.ա. V դ. 2–րդ կես
  8. Երվանդ Բ մ.թ.ա. 404-360
  9. Երվանդ Գ մ.թ.ա. 330-300
  10. Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. III դ. վերջին քառորդ

Պատմություն

Պատմություն

Ուրատական ո՞ր շրջանի հուշարձան է Կարմիր բլուրը (Թեյշեբաինի) և մշակութային ի՞նչ ժառանգություն է ներկայացնում։Շինարարական այս աղբի տակ ամբողջը հնագիտական շերտեր են. ուրարտական բացառիկ կառույցներ եւ հնավայրի դամբարանադաշտի մի հատված։ Տասնամյակներ շարունակ այս տարածքում շինաղբի նույն տեսարանն է։Խորհրդային տարիներին Կարմիր բլուրը հայտնի զբոսաշրջային կենտրոն էր՝ կանաչ գոտի, նստարաններ, լուսավորություն։ Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ Միքայել Բադալյանը քայլում է խորհրդային տարիներին կառուցված ճեմուղիներով ու մեզ ուղեկցում դեպի շինաղբի կույտը:2019 թ. փետրվարին մեկնարկելու է «Ազատենք Կարմիր բլուր հուշարձանը շինարարական աղբից» քաղաքացիական նախաձեռնությունը: Կազմակերպիչներն ակնկալում եմ յուրաքանչյուրի աջակցությունը մաքրման աշխատանքներում, քանի որ ուրարտական բացառիկ այս հուշարձանը բոլորիս ժառանգությունն է:Ինչ խնդիրների առջև է կանգնած Կարմիր բլուր ուրարտական հնավայր։

Ինչ խնդիրների առջև է կանգնած Կարմիր բլուր ուրարտական հնավայր։«Տարածքը վխտում էր կովերով եւ ոչխարներով, բարձրանում էին պատերի վրա: Նախկին պահապաններից ասում էին, որ անհնար է հովիվների դեմ պայքարելը, միեւնույն է գալու են։ Ոչխարներին բռնել ենք, բռնագրավվել ու ասել հովիվներին՝ եթե նորից բերես, ոչխարը չենք վերադարձնելու. ուրիշ ձեւ չկար ,- ձեռքերով պատկերավոր նկարագրում է Միքայելն ու հավելում,- Շատերը գալիս էին այստեղ մոտոցիկլետով ու բլուրի վրա էին բարձրանում, մարդիկ աղջիկների էին բերում: Երբ սկսեցինք արգելել, հաճախ մեզ հարցնում էին՝ «ախպեր ջան, էս տարածքը քեզ ի՞նչ, որ դու տենց վալնավացա ես լինում»: Պատկերացրեք՝ երբ մարդկանց նորմալ բացատրում էինք, շատ լավ հասկանում էին ու դեռ ուզում են աջակցել»։Հնավայրի պահպանության հետ կապված եւս մեկ լուրջ խնդիր կա. Կարմիր բլուրի տակով անցնող թունելը ենթակա է փլուզման։ Թունելը կառուցել են խորհրդային տարիներին, այն Հրազդանի կիրճով դեպի Աերացիա գնացող կոյուղու հզոր կոլեկտորի մաս է կազմում, որի կառուցումը երկրաշարժի պատճառով կիսատ է մնացել։