Համաշխարհային տնտեսություն

Քանի որ համաշխարհային տնտեսությունը կազմված է ազգային տնտեսություններից, հետևաբար նրա գլխավոր ոլորտները և դրանցում ներառված ճյուղերը համընկնում են ազգային տնտեսության ճյուղային կառուցվածքին: Այսպիսով, համաշխարհային տնտեսության երկու հիմնական ոլորտներն են նյութական արտադրության ոլորտը և ոչ արտադրական ոլորտը կամ սպասարկման ոլորտը:

Ոչ արտադրական ոլորտ

Յուրաքանչյուր երկրի ազգային տնտեսությունը, ինչպես նաև ամբողջությամբ` աշխարհի բոլոր երկրների տնտեսությունը (համաշխարհային տնտեսությունը), կազմված են ոչ միայն արտադրական, այլ նաև ոչ արտադրական ճյուղերից: Դրանք սպասարկում են բնակչությանը, այսինքն` նրան մատուցում են տարբեր տեսակի ծառայություններ և այդ պատճառով էլ անվանվում են սպասարկման կամ ծառայությունների ոլորտի ճյուղեր։ Ոչ արտադրական ոլորտը ոչ նյութական բնույթի ծառայությունների կամ սպասարկում կատարող ճյուղերի ամբողջությունն է, որը հայտնի է նաև սոցիալ – մշակութային ոլորտ, երրորդային ոլորտ և ավելի հաճախ սպասարկման ոլորտ անուններով: Այս ոլորտում ընդգրկված ճյուղերի շնորհիվ իրագործվում է նյութական բարիքների բաշխումը, փոխանակությունը և սպառումը, ստեղծվում հոգևոր արժեքներ ու իրականացվում սոցիալ – մշակութային ծառայություններ: Սպասարկման ոլորտի ճյուղերը թեև նյութական արտադրանք չեն տալիս, սակայն նպաստում են նյութական արտադրության արագ զարգացմանը: Սպասարկման ոլորտի ճյուղերը մեծ դեր են կատարում նաև բնակչության զբաղվածության ապահովման գործում: 

Տնտեսության սպասարկման ոլորտի ճյուղերը

Սպասարկման ոլորտի ճյուղերում է ստեղծվում նաև բարձր զարգացած երկրների ամբողջ ազգային եկամտի գերակշիռ մասը (օրինակ` ԱՄՆ-­ում` 60 %­-ը): Իսկ զարգացող երկրներում այդ բաժինը, որպես կանոն, դեռևս շատ փոքր է, թեպետ ունի աճի միտում: Առանձնահատկությունն այն է, որ որոշ զարգացող երկրներում, որոնք ունեն հանքարդյունաբերության բավական բարձր տոկոս, սպասարկման ոլորտի բաժինը ՀՆԱ կառուցվածքում նույնպես մեծ է, ինչը պայմանավորված է հիմնականում մեծածավալ առևտրով: Սակայն դա ամենևին էլ չի վկայում այդ երկրների տնտեսության զարգացած լինելու մասին: Սպասարկման ոլորտի բաժինը համեմատաբար մեծ է նաև զարգացած զբոսաշրջություն ունեցող երկրներում (օրինակ` Սեյշելյան և Մալդիվյան կղզիներում):

Զբոսաշրջությունը Սեյշելյան կղզիների տնտեսության կարևորագույն ճյուղերից է:

Ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսությունը կարելի է բնորոշել որպես միջազգային հարաբերություններով միավորված ազգային տնտեսությունների և ոչ պետական կառույցների ամբողջությունը առաջացել է աշխատանքի միջազգային բաժանման շնորհիվ, որը իր հետևից բերեց ինչպես արտադրության բաժանում այնպես էլ դրա միավորում կոոպերացիա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *