Ցիտոպլազմա

Ցիտոպլազմա կամ բջջապլազմաբջջի կիսահեղուկ կենդանի պարունակությունն է՝ բացի բջջակորիզից ու կիսահեղուկ ներքին միջավայրը։ Ցիտոպլազման կարծես հանքային աղերի և տարբեր օրգանական նյութերի ջրային լուծույթ է։

Ցիտոպլազնայի կառուցվածքը

Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է և իր խտությամբ հիշեցնում է թանձր հեղուկ՝ իր մածուցիկությամբ մոտ գլիցերինին։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։ Վերջինս որոշակի պայմաններում կարող է փոխակերպվել ավելի պինդ, կարծր վիճակի՝ հել և նորից վերափոխվել հեղուկի՝ զոլ։

Ցիտոպլազմայի ֆունկցիաները ՝

  • կազմում է բջջի ներքին հեղուկ միջավայրը
  • բջջին տալիս է ամրություն, ճկունություն
  • ապահովում է միջավայր քիմիական ռեակցիաների համար
  • ներբջջային նյութերի տեղաշարժի ապահովում
  • միջբջջային նյութափոխանակության ապահովում
  • օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր
Ցիտոպլազմա, բջջի հիմնական օրգանոիդները — Ասյա Բանդուրյան

(1) Կորիզակ (2) Բջջակորիզ (3) Ռիբոսոմ (4) Ներառուկ (5) Հատիկավոր էնդոպլազմային ցանց (6) Գոլջիիապարատ (7) Բջջակմախք (8)Հարթ էնդոպլազմայինցանց (9) Միտոքոնդրիումներ (10) Վակուոլներ (11) Ցիտոպլազմա (12) Լիզոսոմ (13) Ցետրոլ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *