Վիլյամ Սարոյան «Հրաշալի ձայնասկավառակը», վերլուծություն

Ես մեծ հետաքրքրությամբ ընթերցեցի Վիլյամ Սարոյանի <<Հրաշալի ձայնասկավառակը>> պատմվածքը։ Շատ-շատ դուր եկավ ինձ պատմվածքը։ Այն ինքնակենսագրական պատմվածք է Վիլյամ Սարոյանի կյանքից, մանկության տարիներից ինչ-որ մի դրվագ, որը քառասուն տարի անց հեղինակը ներկայացնում է որպես քաղցր հիշողություն։

Ես պատմվածքից հասկացա, որ հեղինակի ընտանիքը այդքան էլ լավ չէր ապրում և մայրը քիչ գումար էր վաստակում։ Որդին, որ աշխատանքի էր անցել փոստատանը և ցրիչ էր աշխատում, ստացել էր առաջին աշխատավարձը ու փոխանակ տուն բերելու՝ գրամոֆոն էր գնել ու մի ձայնասկավառակ։ Իմ կարծիքով մայրը բարկացավ այն պատճառով, որ տղան իր առաջին աշխատավարձը տվել էր մի ձայնասկավառակի։ Մոր կարծիքով առաջին հայացքից դա «անպետք» մի բան էր, բայց մայրը լսելով գրամաֆոնի երաժշտությունը՝ փոխեց իր կարծիքը։ Երաժշտությունը կլանեց նրան ու մեծ ազդեցություն ունեցավ մոր վրա։ Նա մի քանի անգամ լսում է այդ ձայնասկավառակը ու հետո հասկանում, որ որդին գուցե ամենապիտանի բաննն է գնել ընտանիքի համար։ Միայն նյութականը չէ, որ հարկավոր էր իր ընտանիքին։ Որդին հասկացել էր, որ հոգևորը նյութականից կարևոր է։ Ու հետագայում, երբ տանեցիները բարկանում էին Վիլյամի գնումների վրա, մայրը միշտ նրան էր պաշտպանում՝ ասելով, որ իր որդին նրանց համար առևտրական չէ։ Այսքանով կարողացա վերլուծել պատմվածքը։ Շատ սիրեցի այս գեղեցիկ ստեղծագործությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *